Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատարանի փաստարկից բխում է, որ տիկին Գայանեն պետք է մնա կալանքի տակ այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանը պաշտոնավարում է». փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել

Մայիս 22,2023 13:35 Share
Աջակցեք aravot.am-ին

Փաստաբան, Գայանե Հակոբյանի շահերի պաշտպան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Տիկին Գայանեի վերաքննիչ բողոքը ավարտեցինք։ Մուտք ենք անում դատարան։

Մի հատվածի վրա հրավիրեմ ձեր ուշադրությունը։

Դատարանն արձանագրել է, որ նոր հանցանք կատարելու /Աշոտին կրկին առևանգելու/ հիմքը առկա է, քանի որ տիկին Գայանեի կողմից Ա․Փաշինյանին առերևույթ առևանգելու հանգամանքը կապված է եղել  տուժողի մերձավոր ազգականի պետական և քաղաքական գործունեության հետ, որը ներկա պայմաններում ևս շարունակվում է։

Այսպիսով դատարանն արձանագրել է, որ ազատության մեջ մնալու դեպքում տիկին Գայանեն կարող է նորից առևանգել Ա․Փաշինյանին և այդպիսի հիմքն իրատեսական է, քանի դեռ Ն․Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել։

Այս տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում, դատարանի փաստարկից անմիջականորեն բխում է, որ տիկին Գայանեն պետք է շարունակաբար մնա կալանքի տակ այնքան ժամանակ, քանի դեռ Ն․Փաշինյանը պաշտոնավարում է, քանի որ այդ դեպքում միշտ իրատեսական է, որ Ա․Փաշինյանը կառևանգվի։

Ինքներդ գնահատեք։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: