Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառի ճյուղը կոտրվել է և ընկել «Land Rover» մակնիշի ավտոմեքենայի վրա՝ վնասելով այն. Քամու հետևանքները

Հուլիս 04,2023 22:55

Հուլիսի 4-ին, ժամը 19:30-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում կոտրվել են ծառեր, վնասվել թիթեղներ և գովազդային վահանակ:

Ըստ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տրամադրած տեղեկության՝ քամու ուժգնությունը Երևանում հասել է մինչև 18 մ/վ-ի (առավելագույնը՝ Դավթաշեն վարչական շրջանում)։ Գրանցվել է քամու ուժգնացում նաև Արմավիրում՝ 16 մ/վ, Աշտարակում՝ 19 մ/վ և Եղվարդում՝ 20 մ/վ։

Հուլիսի 4-ին, ժամը 19:45-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղում՝ «Օջախ» ռեստորանային համալիրի մոտակայքում, ծառի ճյուղը կոտրվել է և ընկել ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ծառի ճյուղը կոտրվել է և ընկել «Land Rover» մակնիշի ավտոմեքենայի վրա՝ վնասելով այն. տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և ծառի ճյուղը (մոտ 20 մ) հեռացրել ավտոմեքենայի վրայից:

 

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31