Լրահոս
Օրվա լրահոսը

Եղած պաշարով փորձում ենք ապահովել անհրաժեշտ կալորիաների մինիմալ չափաբաժինը. «Սա էլ մեր խրամատն է, պետք է պայքարենք». մանկապարտեզի տնօրեն

Օգոստոս 25,2023 16:31

Ստեփանակերտի թիվ 2 պետական մանկապարտեզը շրջափակման պայմաններում ունեցած սուղ հնարավորություններով շարունակում է կրթել ու դաստիարակել սաներին։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում մանկապարտեզի տնօրեն Ռենա Բարխուդարյանն ասել է, որ հասկանալի պատճառներով մանկապարտեզում երեխաների ճաշացանկը փոփոխության է ենթարկվել, սակայն սննդամթերքի եղած պաշարով փորձում են ապահովել կալորիաների և վիտամինների մինիմալ չափաբաժինը։

««Արցախկաթ» ընկերության գործունեության դադարեցումից հետո կաթնամթերքը ճաշացանկում իսպառ վերացել է։ Մինչ այդ ամեն օր պարտադիր ստանում էինք կաթ, մածուն, կարագ, պանիր, կաթնաշոռ, ինչը շատ անհրաժեշտ է երեխաների համար։ Մի քանի օր առաջ հացի խնդիր կար, առավոտյան ժամը 08:00-ին ենք իմացել, որ հաց չի մատակարարվելու։ Բայց քանի որ հովհարային անջատումների պայմաններում մեր խոհարարները աշխատանքային ժամից ավելի շուտ են գալիս մանկապարտեզ, որպեսզի հասցնեն պատրաստել օրվա կերակուրը, այդ օրը ամենքս մեր տանը եղած հացից քիչ քանակությամբ բերել և արդեն իսկ պատրաստի ապուրի հետ բաժանել ենք երեխաներին։ Խնդիրն արդեն կարգավորվել է. քաղաքապետարանը պայմանավորվածություն է ձեռք բերել փռերի հետ, և հացն արդեն մատակարարվում է։ Սա էլ մեր խրամատն է, պետք է պայքարենք»,-մանրամասնել է Ռ. Բարխուդարյանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031