Լրահոս
Օրվա լրահոսը

Քարաթափում դեպի Ջերմուկ տանող ավտոճանապարհին

Մարտ 23,2024 11:55

Մարտի 23-ին, ժամը 08։00-ի դրությամբ ճանապարհը միակողմանի փակ է։ «Վայքի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները շարունակում են իրականացնել քարերի հեռացման աշխատանքներ։

Հիշեցնենք, որ մարտի 20-ին, ժամը 11:56-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածին տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհը երկկողմանի փակվել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 300 խմ)․ երթևեկությունը երկկողմանի փակ է։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և սահմանել հերթապահություն։
«Վայքի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները հատուկ տեխնիկայի միջոցով իրականացրել են քարերի հեռացման աշխատանքներ։

ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031