Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարում է՝ «Հայաստանի էկոհանցագործությունների» մասին նյութերը կօգտագործի միջազգային դատարաններում

Ապրիլ 04,2024 13:42 Share

«Ազատություն». Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը մերձկասպյան երկրների պաշտոնակիցների հետ հանդիպմանը Հայաստանին մեղադրել է «էկոհանցագործությունների» մեջ և պնդել, որ այդ ուղղությամբ «հետաքննություն է» ընթանում, «արդյունքները պատրաստ լինելուն պես դրանք կօգտագործվեն միջազգային դատարաններում»։

«Միջազգային հանրությունը կտեղեկացվի այդ հանցագործությունների իրավական հետևանքների մասին, և կձեռնարկվեն անհրաժեշտ իրավական միջոցներ՝ ազգային և միջազգային օրենսդրությանը համապատասխան», – հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազը առանց հավելյալ մանրամասներ նշելու։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Seyran says:

    Մինչ ադրբեջանը հայց կպատրաստի առաջարկում եմ նախաձեռնել նրանց դեմ հայց 1992-93թ Գորիս քաղաքի ռմբակոծություններից զոհվել է 28քաղաքացիական անձ՚իսկ Գորիսի շրջանի սահմանամերձ Տեղ՚Արավուս՚Կոռնիձոր՝Խանածախ գյուղերում 250ավելի մարդ։Վնասվել կամ ոչնչացվել են հարյուրավոր տներ՚ենթակառուցվածքներ հանրային օգտագործման շինություներ։. Եթե ադրբեջանական զորքերը չվտարվեին մոտակա տարածքներից ապա նշված բնակավայրերը վաղուց ավերված կլինեին իսկ բնակչությունը արտագաղթած։
    Ցավալին այն է որ յոլդաշ Լավրովը մեզ մեղադրում էր ադրբեջանական տարածքները օկուպացնելու մեջ իսկ մեր իշխանությունները ոչ մի պատասխան չեին տվել՝համաձայնվել են Լավրովի մեղադրանքի հետ։Դե կամ որտեղից իմանային եթե Գորիսից ընտրվածն էլ այդ մասին չգիտի կամ մոռացել է….

  2. Seyran says:

    Հա՝մոռացա մեկ նկատառում էլ՝այդ ադրբեջանական պաշտոնյաների նկարները ներկայացնելը իմաստ չունի՝կարծում եմ ոչ մեկը նրանց չի կարոտել։

Պատասխանել Seyran

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930