Լրահոս
Օրվա լրահոսը

Քիմիկների զորամասի գործով Օնիկ Գասպարյանի հարցաքննությունը կշարունակվի

Ապրիլ 22,2024 22:22

Aravot.am-ի տեղեկություններով՝ քիմիկների զորամասի գործով  ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարցաքննությունը կշարունակվի նաեւ վաղը:

Հիշեցնենք, որ այսօր  Հակակոռուպցիոն դատարանում Գասպարյանը որպես վկա հարցաքննվել է:

Լրագրողներին թույլ չեն տվել ներկա գտնվել հարցաքննությանը, այն անցել է դռնփակ եւ դատական նիստի բոլոր մասնակիցները համապատասխան թուղթ են ստորագրել, որ պահպանելու են նիստի գաղտնիությունը:

Այս մասին մեզ հայտնեց զորամասի անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը: Մեր զրուցակիցը նաեւ հայտնեց, որ  Գասպարյանի՝ այսօր տված ցուցմունքից ծնողները գոհ են մնացել, թե հատկապես ինչ առումով, մեր զրուցակիցը չկարողացավ մանրամասնել: Նա նաեւ հայտնեց, որ այսօրվա հարցաքննությունը հույս է ներշնչել, որ մեղավորները պատժվելու են:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930