Լրահոս
Օրվա լրահոսը

«Աննա Վարդապետյան, դու ստախոս ես․ մինչեւ հիմա արնահոսում ենք»․ որդեկորույս մայրերը բողոքի ցույց են անում

Հունիս 06,2024 14:06 Share

17 տարի է՝ որդուս՝ Տիգրան Օհանջանյանի սպանության գործը չի բացահայտվում։ Այսօր կառավարության շենքի մոտ սեւազգեստ մայրերի բողոքի ցույցի ժամանակ ասաց խաղաղ պայմաններում ՀՀ զինված ուժերում սպանված Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը։

Որդեկորույս մայրերն այսօր հայտարարեցին՝ հիմա մենք անձամբ գործ ունենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ, որովհետեւ այդ երկուսն են լավ տիրապետում մեր երեխաների գործին․ «Բայց մինչ այսօր, արդեն 1 տարի 9 ամիս է՝ դատախազ Աննա Վարդապետյանը մեր գործին ընթացք չի տալիս, նույնը՝ Փաշինյանը, որն ասել էր՝ ինչ հարց կլինի՝ եկեք ինձ մոտ։ Բայց ո՛չ ընդունում է, ո՛չ էլ հարցին պատասխան է տալիս»։

Սպանված զինծառայող Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանն էլ Աննա Վարդապետյանին մասին ասաց՝ դուք ստախոս եք․ «Աննա Վարդապետյան, դուք ստում եք, երբ ԱԺ-ում ձեր զեկույցի ժամանակ հայտարարում եք, որ հիմա հինգ քրեական գործով նախկիններից չկան աշխատողներ։ Ստում ես, որովհետեւ Արշակ Մարտիրոսյանն ու Գուրգեն Հակոբյանը աշխատում են զինվորական դատախազությունում, բարձր պաշտոնների։ Նրանք այս քրեական գործով հսկող դատախազ են եղել տարիներ շարունակ»։

Որդեկորույս մայրերը վստահեցրին, որ 2015 թվականից մինչ այսօր Արշակ Մարտիրոսյանը Տիգրան Օհանջանյանի գործով հսկող դատախազ է, ինչպես նաեւ՝ Իրինա Ղազարյանի որդու՝ Արթուր Ղազարյանի գործով։

Մայրերն ասացին, որ իրենց որդիների սպանության գործով պարզաբանումներ ստանալու համար Աննա Վարդապետյանն ուղարկում է զինվորական դատախազություն, վստահեցնում, թե կընդունեն մայրերին․ «Գնում ենք զինդատախազություն, այնտեղ Արշակ Մարտիրոսյանն է հսկող դատախազը։ 17 տարի է՝ չի բացահայտվում սպանությունը։ Աննա Վարդապետյանը ասում էր՝ չի լինի դեպք, որ արնահոսի։ Մինչեւ հիմա արնահոսում ենք»։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Արխիվային լուսանկարում՝ Աննա Վարդապետյանը Եռաբլուրում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930