Տրանսպորտային ենթակառուցվածքների գծով ավագ փորձագետ Սեյյեդ Մորթեզա Նասերյան Mehr-ին տված հարցազրույցում ասել է. «Ադրբեջանը ներկայումս կապված է Նախիջևանի հետ իրանական հողի միջոցով, և թվում է, թե Ադրբեջանը ձգտում է քաղաքական և տարածաշրջանային իշխանության՝ կառուցելով «Զանգեզուրի միջանցքը»։
Տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցման և զարգացման ավագ փորձագետ Սեյեդ Մորթեզա Նասերյանը Mehr-ին տված հարցազրույցում մատնանշելով, որ «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը կկործանի Իրանի և Հայաստանի սահմանը, ասել է. «Ադրբեջանը տարածքային մասով բաժանված է, այլ կերպ ասած՝ Նախիջեւանի հատվածը Ադրբեջանից առանձին ինքնավար հանրապետություն է և գտնվում է Ադրբեջանի և Հայաստանի միջեւ»։
Ըստ այդմ, Ադրբեջանը պահանջում է Հայաստանի տարածքով ճանապարհ բացել դեպի Նախիջևանի ինքնավար մարզ։ Մինչ Խորհրդային Միության փլուզումը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Ադրբեջանի միջև երկաթուղային կապ կար, սակայն 1990-ականների սկզբին՝ Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև պատերազմի սկսվելուց հետո, այս երկաթուղին փակվեց և դրա որոշ հատվածները ոչնչացվել են։
2020 թվականի աշնանը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև 44-օրյա պատերազմից հետո, Ռուսաստանի միջնորդությամբ, Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է 9 կետից բաղկացած հրադադարի պայմանագիր, և դրա համաձայն՝ Ադրբեջանը Լաչինի ճանապարհը պետք է բացեր Հայաստանին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանին միացնելու համար, իսկ Հայաստանն ակտիվացնում է «Զանգեզուրի միջանցքը»՝ Նախիջևանը Ադրբեջանի Հանրապետությանը միացնելու համար։ Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի շրջանը գտնվում է Ադրբեջանի տարածքում, սակայն դրա բնակիչների մեծ մասը հայեր էին։ Սակայն այն պատճառով, որ այժմ այդ տարածքում զգալի թվով հայեր չեն ապրում, Լաչինի ճանապարհը Հայաստանի համար նախկին նշանակությունը չունի։
Կարդացեք նաև
Զանգեզուրի միջանցքի կառուցման Ադրբեջանի նպատակը ոչ միայն Հայաստանի տարածքով ապրանքների տարանցման միջոցն է, այլ նաև ցանկանում է այդ միջանցքի կառուցմամբ Հայաստանի Սյունիքի մարզը (Սյունիքի նահանգը սահմանակից է Իրանին) միացնել Ադրբեջանին։
Իրանի սահմանաեզրին Զանգեզուրի միջանցքի կառուցումը Ադրբեջանին թույլ կտա ուղիղ կապ ունենալ Նախիջեւանի հետ, իսկ մյուս կողմից՝ անվերապահորեն գրավել ու կառավարել Հայաստանի հարավային հատվածը (Սյունիքի մարզը)։ Իհարկե, Հայաստանը դեմ է այս գործընթացի իրականացմանը։
Հրադադարի համաձայնագրի ժամանակ Հայաստանը հայտարարեց, որ Ադրբեջանին թույլ կտա միայն անցնել իր սուվերեն տարածքից, այլ ոչ թե գետին։ Այսինքն՝ մեքենաների տեղաշարժը Ադրբեջանի և Նախիջևանի միջև կլինի Հայաստանին պատկանող տարածքով։
Անդրադառնալով այն փաստին, որ Իրանը կտրականապես դեմ է Զանգեզուրի միջանցքի կառուցմանը, նա հավելեց. «Ըստ էության, Իրանի համար սահմանային կապը հարևան երկրների հետ կարևոր է քաղաքական խնդիրների, ինչպես նաև միջազգային և աշխարհաքաղաքական տրանսպորտային ուղիների առկայության առումով, այդ իսկ պատճառով Իրանի իշխանությունները բազմիցս դեմ են արտահայտվել այս խնդրին, և Իրանի գերագույն առաջնորդը նույնպես դեմ է այս հարցին և ընդգծել է. «Զանգեզուրի միջանցքի կառուցումը վնասաբեր է համարում Իրանի և Հայաստանի համար»։
Վերջին օրերին Ռուսաստանը պնդում է Ադրբեջանի կարծիքը Զանգեզուրի երթուղու վերաբերյալ, ինչին արժանացավ Իրանի հակազդեցությունը, իսկ ի պատասխան Իրանի կոշտ մոտեցման՝ Ռուսաստանի պաշտոնյաները հայտարարեցին, որ աշխատում են երկրների միջև համակարգելու և համապատասխան լուծում գտնելու և երկրների հավաքական համաձայնություն գտնելու ուղղությամբ։
Վերջին 30 տարիների ընթացքում, երբ պատերազմ էր Ադրբեջանի և Հայաստանի միջև, Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապը միշտ հաստատվել է Իրանի միջոցով, և Ադրբեջանի բեռնատարները, ավտոբուսները և ավտոմոբիլները Իրանի Արևելյան Ատրպատական և Արդաբիլ նահանգներից գնում են Նախիջևան: Իրանը Ադրբեջանին օգնում է այս հարցում։
Վերջին տարիներին Ադրբեջանի Հանրապետության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել և արդիականացնել Իրանում իրենց անցման ճանապարհը, անգամ այս նախագիծն է հաստատվել ու արագորեն իրականացվում է։
Կարևորն այստեղ այն է, որ եթե նկատի ունենանք Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի միջև կապը, ապա Բաքվին Զանգեզուրի երթուղին պետք չէ, և Բաքու-Թբիլիսի-Կարս (Թուրքիա) միջև կա մեծ հզորությամբ երկաթուղային կապ։ Ինչպես նաև, Ադրբեջանը Վրաստանի տարածքով ելք ունի դեպի Սև ծով և միջազգային փոխադրումների համար Հայաստանի հարավով նոր երթուղու կարիք չունի։
Տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարության և զարգացման փորձագետն ասել է. «Հաշվի առնելով, որ Իրանի տարածքով Ադրբեջանի Հանրապետությանը հասանելիություն ունի Նախիջևանին՝ այդ տարածք Բաքվի՝ մուտք գործելու անհրաժեշտությունը լուծվել է, և միջազգային տրանսպորտային ուղիները նույնպես ակտիվ են»։
Ուստի, թվում է, թե Զանգեզուրի միջանցքը գրավելու Ադրբեջանի պնդումը քաղաքական ուժի ցուցադրություն է կամ ապագայի համար աշխարհաքաղաքական ուժային գործիքներ ձեռք բերելը։ Քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխություններից և պատերազմների կամ միջազգային տրանսպորտային ուղիների արգելափակումից խուսափելու Իրանի իմաստուն վերաբերմունքն այն է, որ երկրների սահմաններն անփոփոխ պետք մնան։
Թարգմանեց Սահակ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆԸ


















































