Լրահոս
Օրվա լրահոսը

List.am-ում Արցախի ՊԲ-ին նվիրաբերված մեքենայի վաճառքի մասին հայտարարություն է հայտնվել

Նոյեմբեր 11,2024 13:08 Share

«ԱԿՇՆ ՔՈ» ՍՊԸ տնօրեն Հակոբ Գույումճյանը օրեր առաջ դիմել է իրավապահներին՝ հայտնելով, որ 2020թ. հոկտեմբերի 6-ին «Foton Tunland» մակնիշի LVAV2MWB3FJ գործարանային համարի ավտոմեքենան նվիրատվությամբ հանձնել է Արցախի հանրապետության պաշտպանության բանակին եւ այս տարվա հոկտեմբեր ամսվա վերջերին տեղեկացել է, որ նշված մեքենան list.am կայքով վաճառում են: Սփյուռքահայ գործարարը իրավապահներին նաեւ հայտնել է, որ մեքենան նվիրելու պահին արժեցել է 33.000 դոլար:

Պարոն Գույումճյանը Aravot.am-ին հայտնեց, որ պատերազմի օրերին է նվիրատվությունն արել. «Շատ պատահական տեսանք՝ list.am-ով վաճառքի է հանվել ու զարմացանք՝ ինչպես կարող է նվիրատվությունը, որ Արցախ էր գնացել, հիմա Երեւանի մեջ վաճառվի: Չգիտեմ՝ ով է վաճառողը, list.am-ում վաճառքի հանված մեքենայի համարները չկան, մեքենայի տվյալները կան ու վաճառող անձի անուն, ազգանունը կա: Անմիջապես իրավապահներին ենք դիմել, ինչու վաճառվի, մենք այն մասնավոր անձի չէինք նվիրել: Թող այդ մեքենան լինի ՀՀ Պաշտպանության նախարարությանը, բայց ոչ վաճառվի: Անօրինականություն է պետական գույքը ինչ-որ անձի միջոցով վաճառելը, չգիտեմ՝ ով է վաճառող անձը, բայց կոռուպցիայի, խարդախության օրինակ է»:

Մեր տեղեկություններով՝ դեպքի առթիվ կա քրեական վարույթ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gagik says:

    Արցախը վաճառեցիք ձեր համար ոչմի բան էր, մի հատ մեքենան են փրկել թշնամուց և դա կարող է մի ընտանիքի որոշակի հարց լուծել ձեր աչքին երևաց։ Ամոթ է հիմնական խնդիրը թողած մանր մունր հարցերով առանց այդ էլ տուժած ժողովրդի հետևից ընկնեք….

Պատասխանել Gagik

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930