Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը տարածաշրջանում Իսրայելի հիմնական հենակետն է. փաստեր, որոնք անհնար է մերժել. Հենրիխ Դանիելյան

Հունիս 16,2025 12:46

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Վերջին օրերին ադրբեջանական քարոզչամեքենան հերթական անգամ անցել է իր գործելաոճին բնորոշ մանիպուլյացիաներին՝ փորձելով Հայաստանի դեմ տարածել ակնհայտ կեղծ և փաստերից զուրկ տեղեկատվություն։ Այս անգամ թիրախում են հայտնվել հայ-իրանական եղբայրական հարաբերությունները։

ՓԱՍՏԵՐ, ՈՐՈՆՔ ԱՆՀՆԱՐ Է ՄԵՐԺԵԼ․
1. Ադրբեջանը տարածաշրջանում Իսրայելի հիմնական հենակետն է։
• Ադրբեջանի տարածքում տարիներ շարունակ տեղակայված են իսրայելական հետախուզական համակարգեր, որոնց հիմնական թիրախը Իրանն է։
• Վավերացված է, որ Իսրայելի հետախուզական անօդաչու սարքերն օգտագործվում են հենց Ադրբեջանի օդային տարածքից՝ Իրանի նկատմամբ լրտեսական գործողությունների համար։
• Մի շարք հեղինակավոր աղբյուրներ հաստատել են՝ Իսրայելի «Մոսադ» ծառայությունն օգտագործում է ադրբեջանական ենթակառուցվածքները՝ Իրանի դեմ օպերացիաներ իրականացնելու նպատակով։

2.Ադրբեջան-Իսրայել ռազմական համագործակցությունն ընդգրկում է միլիարդավոր դոլարների գործարքներ։
• Ըստ բաց աղբյուրների՝ Ադրբեջանն Իսրայելից գնել է զինտեխնիկա ավելի քան 6 միլիարդ դոլարով, ներառյալ «Harop» և «Hermes» անօդաչու սարքեր, ինչպես նաև «LORA» տեսակի հեռահար հրթիռային համակարգեր։
• Այդ զենքը ակտիվորեն կիրառվել է 2020 թ․ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում, հատկապես խաղաղ բնակչության ու ենթակառուցվածքների դեմ։

3.Բաքվի և Թել Ավիվի հարաբերությունները բաց են, ռազմավարական և ընդգրկուն․
• Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների պարբերական այցերը Բաքու, ինչպես նաև պաշտոնական մակարդակի համատեղ հայտարարությունները վկայում են՝ երկու երկրների միջև կա խոր, համակարգված և երկարաժամկետ համագործակցություն։
• Ադրբեջանը միակ շիա պետությունն է, որն ունի ռազմական և հետախուզական բաց դաշինք Իսրայելի հետ՝ հակադրվելով տարածաշրջանային բալանսին և համերաշխությանը։

Հայաստանին և հայկական համայնքին մեղադրելն՝ իրական մեղավորներից ուշադրություն շեղելու հերթական փորձն է։
Vesti.az-ի հրապարակած նյութը հիմնված է անանուն, անստույգ «աղբյուրների» վրա և չի պարունակում որևէ փաստական ապացույց։

Այս քարոզչական արշավի նպատակը մեկն է՝ Իսրայելի հետ իրենց դավաճանական համագործակցության հետևանքներից խուսափել՝ դրանից առաջացած ներքին և արտաքին վրդովմունքը ուղղելով այլ կողմի։

Հայաստանը երբեք չի ծառայել և չի ծառայի որևէ ուժի՝ Իրանի դեմ թշնամական գործունեություն իրականացնելու նպատակով։ Մեր երկու պետությունների միջև ձևավորված են պատմական, ռազմավարական և բարոյական ամուր կապեր, որոնք այսպիսի կեղծ սադրանքներով հնարավոր չէ խաթարել։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30