Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծաղրում են կրթվելուն, ավելին իմանալուն, կատարելագործվելուն ուղղված շարժումը»: «Ծաղրում են, որովհետև կրթողը դուք եք»

Հունիս 24,2025 09:10

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում գրել է. ««Մի մարդ, հազարամյակներ առաջ ասել է․ «Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ»։ Այս արտահայտությունը արդեն հազարամյակներ փոթորկում է մտածող մարդկանց միտքը։

Բայց հիմա ոմանք ծաղրում են կրթվելուն, ավելին իմանալուն, կատարելագործվելուն ուղղված շարժումը։

Այդ ոմանց բացի տխմարից ուրիշ ի՞նչ անվանես»:

Գրառումը քննադատողները հիմնականում նույն փաստարկն են մեկնաբանություններում մատնանշել. «Ծաղրում են, որովհետև կրթողը դուք եք», «Կրթելու համար նախ ինքդ պետք է կրթված լինես», «Ծաղրում են, որ դուք և ձեր տիկինն եք կրթում, թե չէ կրթվելը հավերժ պետք է մարդուն։ Խնդրում եմ հասկացեք էս տարրական տարբերությունը»:

Ոմանք էլ նշել են. «Կըռթված ջանիդ մեռնեմ։ Դոմփել, համբալ, տխմար էս բառերը քեզանից ենք սովորել», «Տխմար, ոջիլ, դոմփել, ագրեսիվ ոջիլ, հիստերիկ եւ շատ նման բառեր- է՞ս է «կրթողների» մտահորիզոնը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30