Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը տարածել է կեղծ տեղեկություններ. Դատախազությունը հերքում է՝ Հայ առաքելական եկեղեցու՝ օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ քրեական վարույթներ չկան. «Փաստինֆո»

Փետրվար 25,2026 20:55

Իրավապահ մարմինները փաստում են՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու՝ օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ տեղեկություններ չկան, հետևաբար, Նիկոլ Փաշինյանը հերթական սուտն է տարածել։

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե իբրև «կա ինֆորմացիա, որ այդ թվում՝ ՀԱԵ ձևաչափերով մուտք են գործում ստվերային գումարներ՝ ՀՀ-ում քաղաքական նպատակով օգտագործելու համար»։ Նա փաստացի ՀԱՍԵ-ին մեղադրել էր՝ Հայաստանում օտարերկրյա պետություն լինելու փորձերի մեջ։

Փաշինյանի այս հայտարարությունից հետո «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազությանը՝ պարզելու, թե արդյո՞ք ՀԱՍԵ՝ օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ ենթադրյալ տվյալների առնչությամբ քրեական վարույթ նախաձեռնվել է, թե ոչ, եթե այո, ապա ինչ հատկանիշներով, ինչպես նաև՝ խնդրել էինք հայտնել, թե քրեական վարույթի առկայության դեպքում որ քննչական մարմինն է քննություն իրականացնում և որպես մեղադրյալ ներգրավված անձինք կան, թե՝ ոչ։ Դատախազությունից գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ ՀՀ դատախազությունում քրեական վարույթի առկայության մասին տվյալներ չկան։

Ըստ էության՝ իրավապահ մարմիններում եկեղեցու կողմից իբրև օտարերկրյա ֆինանսավորման մասին տեղեկություններ չկան, առնվազն՝ քրեական վարույթ չկա, ուստի, հերթական անգամ Փաշինյանը, քաղաքական նպատակարահրամությունից ելնելով և պաշտոնեական դիրքն օգտագործելով, կեղծիք և զրպարտություն է տարածել՝ փորձելով վարկաբեկել եկեղեցին։

Ընդ որում, անհիմն և զրպարտչական հայտարարություններով Հայաստանյայց առաքելական եկեղեցին վարկաբեկելու դերը ստանձնողը միայն Փաշինյանը չէ։ Նրա այս հայտարարությունից կարճ ժամանակ առաջ զրպարտչական հայտարարություններ արել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւս՝ ռուսական «Դոժդ» հեռուստաընկերության եթերում՝ բարձրաստիճան հոգևորականներին մեղադրելով մանկապղծության մեջ, ինչը ևս հերքվեց։ Թե՛ ՔԿ-ն, թե՛ դատախազությունը հայտնել են, որ նման քրեական վարույթի մասին տեղեկություններ չկան։ Այս ամենը ևս մեկ անգամ փաստում է, որ ՀԱՍԵ նկատմամբ կեղծ մեղադրանքները և վարկաբեկման փորձը թերևս այս իշխանությունների քաղաքականության մասն է, ասել է թե՝ իշխանությունները «հիբրիդային» հարձակում-պատերազմով են պայքարում Եկեղեցու դեմ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Ոնց կարող է նման ազնիվ ու ճշտախոս մարդը սուտ ասի։)։) Նիկոլ ճշմարտության կրողն է ։)։) երբեք չի ստում, երբեք մանիպուլյացիաներ չի անում։ Ալիևի ինչ խոստացել է հատիկ հատիկ անում է

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728