Հեղինակային իրավունքը մտավոր սեփականության այն ոլորտն է, որը պաշտպանում է գրականության, գիտության եւ արվեստի ստեղծագործությունների հեղինակների իրավունքները։ Այն ստեղծում է իրավական դաշտ, որտեղ ստեղծագործողը կարողանում է վերահսկել իր մտքի արգասիքի օգտագործումը եւ ստանալ արդարացի փոխհատուցում։
Հեղինակային իրավունքի առանցքը ստեղծագործական աշխատանքի արդյունքի պաշտպանությունն է։ Կարեւոր է հիշել, որ իրավունքը պաշտպանում է ստեղծագործության արտահայտման ձեւը, այլ ոչ թե բուն գաղափարները, մեթոդները կամ փաստերը։
Ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը ծագում է ստեղծագործության ստեղծման փաստով: Ստեղծագործությունը համարվում է ստեղծված, եթե այն արտահայտված է ընկալելու հնարավորություն թույլատրող որեւէ օբյեկտիվ ձեւով եւ կախված չէ այդ իրավունքի պաշտոնական հաստատագրումից, ստեղծագործության գրանցումից եւ որեւէ այլ գործողության կատարումից:
Իսկ ինչո՞ւ է կարեւոր հեղինակային իրավունքների պաշտպանությունը:
Կարդացեք նաև
1.Եթե հեղինակը վստահ չլինի, որ իր աշխատանքը չի գողացվի, նա կորցնում է նոր գործեր ստեղծելու մոտիվացիան։ Հեղինակային իրավունքը ապահովում է նրա ապրուստի միջոցը եւ մասնագիտական զարգացումը։
2.Ժամանակակից աշխարհում ստեղծարար արդյունաբերությունը ՀՆԱ-ի զգալի մասն է կազմում։ Տեխնոլոգիաները, դիզայնը եւ ժամանցի ոլորտը հենվում են հենց մտավոր սեփականության պաշտպանության վրա։
3.Իրավական պաշտպանությունը նպաստում է ազգային մշակույթի հարստացմանը։ Այն թույլ է տալիս կանոնակարգել մշակութային արժեքների շրջանառությունը եւ կանխել դրանց անհարկի շահարկումը։
Իրավաբանական խորհրդատվության, բիզնեսի գրանցման, ինչպես նաեւ պայմանագրերի կազմման ու փորձաքննության հարցերով կարող եք դիմել կորպորատիվ իրավունքի ոլորտում մասնագիտացած «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի փորձառու մասնագետներին՝ գրելով [email protected] էլփոստին կամ զանգահարելով 055 27 77 55 հեռախոսահամարին:
Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
«Առավոտ» օրաթերթ
09.04.2026

















































