«Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երեւան, որը տեղի է ունենում ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ եւ սա պատահականություն չէ: Սա իրականում մեր ներքաղաքական կյանքին միջամտություն է , որը փաթեթավորել եք դիվանագիտության լեզվով»,- այսօր նախագահական նստավայրից քիչ հեռու ընթացող բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ դիմելով այն եվրոպացի պաշտոնյաներին, որոնք Հայաստան են եկել՝ մասնակցելու Երեւանում անցկացվող գագաթնաժողովին:
«Դուք այն ուժերն եք, որ մեր ժողովրդի ամենածանր պահին լռեցիք, կամ ընդամենը ձեւական հայտարարություններ արեցիք, եւ այսօր եկել եք կապիտալիզացնելու այն, ինչի համար այս ընթացքը տեղի ունեցավ ու որի արդյունքում այսօր առնվազն 120.000 հայեր դարձել են թափառական աշխարհով մեկ: Այս ամենը արեցիք ընդամենը, որ ունենաք ազդեցության գոտիներ ու արդյունքում ունեք նաեւ վերահսկելի իշխանություններ Հայաստանում: Արցախի ողբերգությունը ձեզ համար առաջնահերթություն չի եղել ու չկա, իսկ հիմա որպես գործիք եք օգտագործում, որ կարողանաք տարածաշրջանը կառավարել»,- հավելեց Հակոբյանը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































