Shamshyan.com. Երեկ՝ մայիսի 27-ին, միջադեպ և վիճաբանություն էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ թիվ 4 դպրոցի հարևանությամբ մի խումբ անձանց միջև միջադեպ էր տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի։
Քրեական ոստիկանները Էջմիածին քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի 1-ին և 3-րդ հարկերի պատուհանների, փողոցի վրա գործող դեղատան պատուհանի, դեղատան կողքին գտնվող բնակչի տան պատուհանի և դպրոցի հարևանությամբ գտնվող շինության պատերին հայտնաբերում են կրակոցների բազմաթիվ հետքեր։
5 հոգի բերման է ենթարկել ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ միջադեպի մեջ շոշափվում էր Էջմիածնի նախկին քաղաքապետերից մեկի բարեկամի անունը, և հենց նա էլ եղել էր թիրախում։
Կարդացեք նաև
Բերման ենթարկվածներն են 49-ամյա Վարդան Սարգսյանը, 24-ամյա Հենրիկ Աթոյան, 25-ամյա Հակոբ Հակոբյան, 23-ամյա Էդգար Հակոբյան, 28-ամյա Սամվել Ժամկոչյան։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Արմավիրի քրեական ոստիկանները լուսաբացին հայտնաբերել են նաև 6-րդ մասնակցին, ինչպես նաև հանցագործության գործիք ինքնաձիգը։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































