Sputnik Armenia. Այս եզրակացությունը ակնհայտ է՝ հաշվի առնելով Բալթյան երկրների փորձը, sputnikKZ-ին ասել է ԵՏՀ մակրոտնտեսական քաղաքականության վարչության տնօրեն Ալեքսեյ Վեդևը։ Սա պայմանավորված է ոչ միայն եվրոպական բարձր մրցակցային տնտեսությամբ, այլև Հայաստանի` ԵՄ երկրներից հեռու գտնվելով։ Պակաս կարևոր չէ նաև էներգառեսուրսների արժեքի հարցը։
«Անցյալի օրինակներից ելնելով՝ բոլորի համար արդեն պարզ էր, որ Ռուսաստանի Դաշնությունը մասամբ սուբսիդավորում էր Գերմանիայի տնտեսությունը՝ համեմատաբար ցածր նավթի և գազի գներով։ Եվ, իհարկե, հենց որ Գերմանիան անցավ Մերձավոր Արևելքից և ԱՄՆ-ից հեղուկացված բնական գազի ներմուծմանը՝ զգալիորեն ավելի բարձր գներով, մենք անմիջապես տեսանք արդյունաբերական լճացումը»։


















































