Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը, որպես ռուսական ուղղության այլընտրանք, ուղղակի կամ անուղղակի ակնարկում է Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությունները. Տիգրան Աբրահամյան

Հունիս 01,2026 10:31 Share

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Իշխանությունը, որպես ռուսական ուղղության այլընտրանք, ուղղակի կամ անուղղակի ակնարկում է Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությունները՝ որպես ռուսական շուկայի փոխարինման և առևտրաշրջանառության իրականացման միջոց։

Տպավորություն է ստեղծվում, թե Թուրքիան ու Ադրբեջանը մեր ժողովրդի դեմ ռազմական հանցագործություններ չեն իրականացրել։

Միգուցե սահմաններն արդեն բա՞ց են, խաղաղության պայմանագրե՞րն են կնքված, իսկ ադրբեջանական զորքերն էլ ՀՀ ինքնիշխան տարածքներից դո՞ւրս են բերվել։

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե Ադրբեջանն ու Թուրքիան այս պայմաններում նման որոշիչ դեր ստանան՝ ենթակառուցվածքային և տնտեսական ոլորտներում, ինչը, իր հերթին, անխուսափելիորեն քաղաքական ազդեցության կհանգեցնի։

Հետո էլ կրկին կասեն՝ «ռուսները գցեցին, ստիպված նոր զիջումների գնացինք»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930