Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն վարչապետ, խնդրում եմ մի րոպե ինձ լսեք, թողեք մի բան ասեմ»․ Սևանում թիկնապահները թույլ չէին տալիս մոտենալ Փաշինյանին

Հունիս 02,2026 14:32 Share

Արդեն տեղեկացրել ենք, որ ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր քարոզարշավ է իրականացնում ՀՀ Գեղարքունիքի մարզում։

Նշենք, որ վերջին օրերին նրա հանդիպումները քաղաքացիների հետ թեև ուղիղ եթերում են, բայց դրանք կարճ են տևում և քանի որ նրա կրծքին այլևս բարձրախոս չկա, քննարկումները չեն լսվում, ինչպես քարոզարշավի սկզբի օրերին։ Սակայն տեսանելի է, թե ինչպես են թիկնապահները մարդկանց հեռացնում Փաշինյանից։

Սևանում քարոզարշավի ժամանակ նաև որոշ դրվագներում լսվում էր, որ քաղաքացիները ցանկանում էին մոտենալ և հարց տալ Փաշինյանին, նաև բարձրաձայն ասում էին, որ ուզում են հարց տալ, սակայն Փաշինյանի թիկնապահները նրանց թույլ չէին տալիս։

Մի կին էլ բարձրաձայն ասաց․ «Պարոն վարչապետ, խնդրում եմ մի րոպե ինձ լսեք, թողեք մի բան ասեմ։ Մի հարց եմ տալիս։ Սևան քաղաքս աճուրդի տա՞կ է։ Խնդրում եմ պատասխանեք»։ Փաշինյանն ասաց, որ ուշանում է և հարցին այդպես էլ չարձագանքեց։

Նիկոլ Փաշինյանի քարոզարշավն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930