Լրահոս
Օրվա լրահոսը

Սինանյանի և Քվեբեկում ու Իլինոյսում ՀՀ պատվո հյուպատոսների հանդիպմանը անդրադարձ է արվել սփյուռքում ապատեղեկատվության դեմ պայքարին

Հուլիս 01,2026 17:29 Share

Հուլիսի 1-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ընդունել է Կանադայի Քվեբեկ նահանգում ՀՀ պատվո հյուպատոս Լևոն Աֆեյանին (նստավայրը՝ Մոնրեալ) և ԱՄՆ Իլինոյս նահանգում ՀՀ պատվո հյուպատոս (նստավայրը՝ Չիկագո), ինչպես նաև Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Օսկար Թաթոսյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-սփյուռք փոխգործակցությանը, ԱՄՆ-ում և Կանադայում հայկական համայնքներին, Հայաստանում վերջերս անցկացված հերթական խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաև Հայաստան-սփյուռք փոխգործակցության համատեքստում ներկա և հետագա առաջնահերթություններին առնչվող մի շարք հարցեր։

Հյուրերը շնորհավորել են Գլխավոր հանձնակատարին և ՀՀ կառավարությանը՝ արդար և ժողովրդավարական ընտրությունների անցկացման և դրանց արդյունքում իշխող կուսակցության հաղթանակի առթիվ՝ ընդգծելով հայ ժողովրդի և ՀՀ քաղաքացիների ընտրության, ինչպես նաև ՀՀ-ում ժողովրդավարական արժեքների շարունակական զարգացման ու ամրապնդման կարևորությունը՝ խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաև տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների համատեքստում։

Անդրադարձ է կատարվել Հայաստան-սփյուռք գործարար կապերի ընդլայնմանը, սփյուռքում ապատեղեկատվության դեմ պայքարին, Հայաստանում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ հանրային իրազեկման գործիքակազմերին, առկա մարտահրավերներին և հնարավոր լուծումներին։

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի ներդրումային միջավայրի, տնտեսության տարբեր ոլորտներում առկա հնարավորությունների և սփյուռքահայ գործարարների ու ներդրողների առավել ակտիվ ներգրավման մեխանիզմներին։ Կողմերը կարևորել են ներդրումների խթանման նպատակով պետական և սփյուռքյան կառույցների միջև համակարգված համագործակցությունը, ինչպես նաև Հայաստանի տնտեսական ներուժի և իրականացվող բարեփոխումների վերաբերյալ նպատակային իրազեկումը։

Գլխավոր հանձնակատարը հյուրերին է ներկայացրել Գրասենյակի կողմից իրականացվող միջոցառումներն ու ծրագրերը՝ ընդգծելով դրանցում սփյուռքյան կառույցների մասնակցության և դրանց վերաբերյալ իրազեկվածության կարևորությունը։
Կողմերը երկուստեք ընդգծել են սփյուռքի տարբեր մասնագիտական խմբերի, ինչպես նաև ՀՀ կառավարության ներկայացուցիչների փոխայցերի, համատեղ ծրագրերի և միջոցառումների իրականացման կարևորությունը՝ պատրաստակամություն հայտնելով առավել սերտացնելու համագործակցությունը։

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031