Լրահոս
Օրվա լրահոսը

Pegasus-ը վերականգնվող ավիացիոն վառելիքի ոլորտում կհամագործակցի Ադրբեջանի հետ

Հուլիս 02,2026 15:48 Share

Ermenihaber. Թուրքիայի խոշորագույն արդյունաբերական հոլդինգներից մեկը հանդիսացող «SOCAR Türkiye» էներգետիկ ընկերությունը և «Pegasus» ավիաընկերությունը ավիացիոն վառլիքի ոլորտում ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել։

Համաձայնագրի շրջանակում կողմերը համատեղ աշխատանքներ են իրականացնելու Թուրքիայում վերականգնվող ավիացիոն վառելիքի (SAF) էկոհամակարգի զարգացման, կարիքների գնահատման և համապատասխան տեխնոլոգիական ու արտադրական շղթաների ստեղծման ուղղությամբ։

«SOCAR Türkiye»-ի գլխավոր գործադիր տնօրեն (CEO) Էլչին Իբադովը, կարևորելով էներգետիկ անցումը, նշել է, որ կայուն ավիացիոն վառելիքը վճռորոշ դեր ունի ավիացիոն ոլորտում ածխածնային հետքի նվազեցման գործում։ Ըստ նրա՝ այս քայլը մեծապես կնպաստի Թուրքիայում առկա պոտենցիալի իրացմանը։

«Pegasus» ավիաընկերության գործադիր տնօրեն Գյուլիզ Օզթյուրքն էլ իր հերթին ընդգծել է, որ ընկերությունը 2022-ից ի վեր ակտիվորեն կիրառում է «SAF»-ը։ Նա հավելել է, որ ադրբեջանական կապիտալով գործող էներգետիկ ընկերության հետ համագործակցությունը ռազմավարական քայլ է Թուրքիայում էկոլոգիապես մաքուր ավիացիայի ապագայի ձևավորման հարցում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել