Մի պարզ հարց: Եթե Ծառուկյանի տուն գնար Քննչական կոմիտեի մի քննիչ՝ մի ոստիկանի ուղեկցությամբ, եւ հրավիրեր նրան իր հիմնարկ, նա չէ՞ր գնա: Բնականաբար, կգնար: Բայց բեմադրվել էր մի ամբողջ ներկայացում՝ ավտոմատներով զինված դիմակավորված ԱԱԾ-ականներով, Ծառուկյանին գետնին տապալելով, այլ մարդկանց ձեռքերը ոլորելով, առյուծներին քնեցնելով, դրանցից մեկին, ըստ էության, սպանելով:
Ինչի՞ համար էր դա արվում: Զինված դիմադրությո՞ւն էր սպասվում: Առյուծներն ու վագրը պետք է ցուցմո՞ւնք տային փողերի լվացման վերաբերյալ: Պարզ չէ՞, որ դա բեմադրվել էր Ծառուկյանին ցավ պատճառելու, նրան նվաստացնելու, ինչպես նաեւ նիկոլական ստորին զանգվածին հաճոյանալու համար:
Բայց դա հիմնական նպատակը չէր: Ներխուժելու, տապալելու, քնեցնելու եւ այլ կադրերը պետք էին՝ Փաշինյանին ցույց տալու համար, որ նա դիտի այդ տեսագրությունները եւ ստանա իր «մանր կայֆերը»: Այդ ամբողջ թատրոնի հիմնական մոտիվացիան հաշվեհարդարն է, ճղճիմ վրեժխնդրությունը՝ «Դու ընտրարշավի ժամանակ քննադատում էիր, առյուծի վանդակ էիր ասում՝ դե հիմա դու տես»: Եթե ԲՀԿ- ն չմասնակցեր ընտրություններին, ոչ մի «իրավական գործընթաց», ոչ մի «արդարության հաստատում» չէր լինի:
Ծառուկյանի մոտ ստուգումներ են անցկացվել նաեւ անցյալում: Բայց երբեք նման «մասկի-շոուներ» չեն բեմադրվել: Եվ այդ բեմադրությունը իրականում վարկաբեկում, նվաստացնում է ոչ թե Ծառուկյանին, այլ դրա փոքրոգի եւ կարճամիտ պատվիրատու-սպառողին, ինչպես նաեւ կարեւորագույն պետական կառույցը՝ ԱԱԾ-ն, որի աշխատակիցները հանդես են գալիս որպես դերասաններ:
Կարդացեք նաև
Հայաստանում երբեք նման վայրագ բռնապետություն, երբեք նման անձնավորված ավտոկրատիա չի եղել:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



















































Սպասենք, որ քաղաքացու երեսին թքելը նրա ձեռքերը ոլորել տալուց հետո դառնա առօրյա բան, մանրամասն գրանցվի ու տարածվի պաշտոնական կայքերում: Որովհետև պիտի ընտրեն այսպիսինին Հայաստանի Հանրապետության նախագահ!!!
Ռ.Ռուբինյանը նախընտրական շրձանում ասաց, որ եռագլուխ մաֆիան փտելու է բանտերում… Ո՞ւ սրտով էին նման խոսքերը: Հայ ժողովրդի: Ափսոս:
ՔՊ-ն չի մարսում այն, որ արտերկրի դիվանագետները ‘3.996% democracy’ են իրենց պիտակավորում, շշնջում մեջքի ետևում ու խնդում…
3.996 legitimacy -ով ավտոկրատիա: Մնացած 96.004-ը ապահովում են արտաքին դերակատարները` ՀՀ-յան թալանն ու կողոպուտը հայտարարված է:
Չորս օր անց կեսօրից հետո Նապոլեոնը հրամայեց անասուններին հավաքել բակում։ Երբ բոլորն եկան, Նապոլեոնը, իր երկու շքանշանը կապած (վերջերս նա իրեն առաջին եւ երկրորդ կարգի «Հերոս Անասուն» էր շնորհել) տնից դուրս եկավ ինը ամեհի շների ուղեկցությամբ, որոնց սահմռկեցուցիչ գռմռոցներից անասունների մեջքով դող էր անցնում։ Բոլորն անխոս կծկվեցին իրենց տեղերում, կարծես կանխազգալով, որ սարսափելի մի բան է պատահելու։
Նապոլեոնը խոժոռ հայացքով աչքի էր անցկացնում ներկաներին։ Հանկարծ նա զիլ մի խռինչ արձակեց։ Նույն պահին շները նետվեցին առաջ եւ, ականջներից բռնելով, սարսափից ու ցավից վնգստացող չորս խոզերի քարշ տվեցին Նապոլեոնի ոտքերի տակ։ Խոզերի անանջները արնել էին, շները, արյուն ճաշակելով, էլ ավելի գազազեցին։ Նրանցից ոմանք, ի զարմանս բոլորի, հարձակվեցին Դմբուզի վրա։ Տեսնելով այդ, Դմբուզն օդի մեջ սմբակով գետնին գամեց շներից մեկին։ Շունը կաղկանձեց, գթություն աղերսելով, իսկ մնացածները փախան, պոչերը սեղմած ոտքերի արանքում։ Դմբուզը նայեց Նապոլեոնին, որ իմանա, շանը ջախջախի՞, թե բաց թողնի։ Այլայլված Նապոնեոնը կտրուկ հրամայեց շանն ազատ արձակել եւ ճմրթված ու կաղկանձող շունը ծլկեց։
Իրարանցումը խաղաղվեց։ Չորս դողդողացով խոզերը մեղավոր տեսքով սպասում էին։ Նապոլեոնը նրանց պատվիրեց խոստովանել իրենց հանցանքը։ Դրանք հենց այն խոզերն էին, որոնք բողոքել էին կիրակնօրյա միտինգների վերացման դեմ։ Առանց թելադրանքի նրանք խոստովանեցին, որ գաղտնի կապ են պահպանել Ձնագնդու հետ՝ սկսած վերջինիս արտաքսումից, օժանդակել են նրան հողմաղացի կործանման գործում եւ դաշինք էին կնքել նրա հետ Անասնաֆերման միստր Ֆրեդրիքին հանձնելու նպատակով։ Նրանք նաեւ ավելացրին, որ Ձնագնդին ներքին կարգով ընդունել է, որ երկար տարիների ընթացքում Ջոնզի գործակալն է եղել։ Խոստովանությունից հետո շները ճարպկորեն պատռեցին նրանց կոկորդները, եւ Նապոլեոնը սարսռազդու ձայնով տեղեկացավ, թե արդյո՞ք ուրիշ անասուններ խոստովանելիք չունեն։
Օրուելի Անասնաֆերման ճշմարիտ ուղեցույց է, թե ինչ է եղել 2018-ից այս կողմ, ինչ է կատարվում հիմա ու ինչ է մեզ սպասվում ամենամոտ ապագայում:
Սարգիս Զեյթունյան