Վերադառնալով Հայաստան՝ Բաքվում հունահռոմեական ըմբշամարտի մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրները՝ 48 կգ քաշային Արարատ Ավետիսյանը եւ 51 կգ քաշային Գեւորգ Հարությունյանը, կարճ մեկնաբանել են իրենց մրցելույթները։
Արարատ Ավետիսյան. «Կուզենայի ավելի լավ մասնակցել։ Ղազախի հետ գոտեմարտն իմ ուզած ձեւով չընթացավ։ Բայց, փառք Աստծո, որ կարողացա մեդալը նվաճել։ Պետք է ավելի շատ ջանք թափել, պարապել, որ սխալները ուղղենք։ Եվ դեպի առաջ, դեպի ոսկե մեդալ»։
Գեւորգ Հարությունյան. «Ակնկալիքներ շատ կային։ Ուզում էի առաջին տեղ գրավել։ Բայց այսպես էլ է լինում։ Հույս ունեմ՝ մյուս անգամ առաջին տեղը գրավել»։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































