Օրվա լրահոսը

Ոստիկանները անհամաչափ բռնություն են կիրառել. հարուցվել է քրեական գործ. ՀՔԾ

Մի խումբ քաղաքացիների հաղորդումների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված տեղեկությունների հիման վրա տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների կողմից առերևույթ  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը և փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ: Մասնավորապես՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել տեղեկություններ

Բանակից վերադարձավ թշնամու ուղղաթիռը խոցած Գևորգ Մանուկյանը. Հոռոմ գյուղում ցնծություն էր (Ֆոտոշարք)

Այսօր Շիրակի մարզի Հոռոմ գյուղում ցնծությամբ դիմավորել են  բանակից վերադարձող հերոսին՝  Գևորգ Մանուկյանին, որը քառօրյա պատերազմի ժամանակ ոչնչացրել էր թշնամու ուղղաթիռը: Թշնամին ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 50 հոգուց բաղկացած դիվերսիոն խմբով հետախուզական ներթափանցման  փորձ էր կատարել Արցախի «Եղնիկներ» զորամասի վրա՝ ռմբակոծելով մեր  մարտական դիրքերը: Գևորգ Մանուկյանը նրանց առաջին իսկ փորձը կանխել էր. «Իգլա» շարժական

Կեսարյան հատումով զույգ երեխա ունեցած ծննդկան է մահացել

Ս․ թ․ 21․07 – ին «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձական բաժանմունք է ընդունվել 1971թ․ծնված Ն․Մ․Ա․- ը՝ «Հղիություն 38 – 39 շաբաթ, ռեզուս բացասական արյուն, բարդացած գինեկոլոգիական անամնեզ, առաջնային չբերություն 3 տարի, հղիություն արտամարմնային բեղմնավորումից հետո, զույգ պտուղ, առաջնածին 44 տարեկան» ախտորոշմամբ, բարձր ռիսկայնությամբ։ Պլանային կարգով կինը 21․07․2016թ․ ծննդալուծվել է կեսարյան հատման ճանապարհով։ Վիրահատությունն անցել է հարթ։ Ուշ

ՊՆ֊ն ցավակցություն է հայտնում Արսեն Առաքելյանի ընտանիքի անդամներին

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում հուլիսի 23-ին ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող Արսեն Արայիկի Առաքելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս Լենինի դերում՝ իր թագաժառանգ վերջին բոլշեւիկին պաշտպանելու համար». Փոստանջյան

«Լեւոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի հոգեւոր հայրն է, եւ նրա այս հայտարարությունը նույն այն դավաճանությունն է, որը Սերժ Սարգսյանն է արել: Նրանք հավասարազոր դավաճաններ են»,- «Սասնա ծռեր» զինված խմբի հարձակման մասին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գնահատականներն Aravot.am –ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա ասաց, որ «Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ պետք է կանգնի

Պարգևատրվել են բազմազգ զորավարժությանը մասնակցած բուժծառայողները

Հուլիսի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պարգևատրվել են մարտի 29-ից ապրիլի 22-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում անցկացված «Միաձուլված սուր 2016» բազմազգ զորավարժությանը մասնակցած և աչքի ընկած բժիշկները, բուժքույրերը և բուժակները։ Ողջունելով զորավարժության մասնակիցներին` ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Էնրիկո Ապրիամովը շնորհակալություն են հայտնել բուժծառայողներին ցուցաբերած զորավարժության

«Հանրությունը կորոշի`Նիկոլ Փաշինյանը ուր կգնա». Նիկոլայ Նիկոլայիդի

«Նիկոլ Փաշինյանը ղեկը չի վերցրել ձեռքը». Նիկոլայ Նիկոլայիդի

Պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արսեն Առաքելյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Վարդան Գերավետյանը եւս «Սասնա ծռեր» խմբի անդամ է

ՀՀ ոստիկանության պարեկապահակային գունդը գրաված «Սասնա ծռեր» զինյալ խումբը ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկարներ եւ տեսանյութեր խմբի գործունեության մասին: Եվ լուսանկարներից պարզ է դառնում, որ խմբին մաս է կազմում նաեւ «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնության եւ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարդան Գերավետյանը, որը մասնավորապես հայտնի է Տերյան 23 շենքի քանդման դեմ իր պայքարով: Հիշեցնենք, որ մի քանի օր

Հայտարարություն ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի խախտման մասին

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը «Պահանջատեր հասարակություն` հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում ՀՀ ԿԳՆ նախարարության հետ համաձայնեցված մեթոդաբանությամբ իրականացնում է ՀՀ մարզային թվով 40 ՊՈԱԿ-դպրոցների բյուջետային մոնիտորինգ: Այդ մոնիտորինգի շրջանակներում ուսումնասիրվում են դպրոցների բյուջետային եւ այլ փաստաթղթերը, հարցազրույցներ են վարվում դպրոցների տնօրենների, աշխատակազմի եւ ծնողական հանրույթի ներկայացուցիչների, ինչպես նաեւ դպրոցների խորհուրդների անդամների հետ: Ստացված տեղեկությունները եւ կարծիքները

ԼՂՀ ՊՆ. հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող

Հուլիսի 23-ին, ժամը 10:55-ի սահմաններում, հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Արսեն Արայիկի Առաքելյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ ՊՆ-ը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին և հարազատներին:   ԼՂՀ ՊՆ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Բեյրութի «Քնար» պարային համույթը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով

Հուլիսի 23-ին Բեյրութի Համազգային հայ կրթական և մշակութային միության «Քնար» պարային համույթը հյուրընկալվեց ՀՀ սփյուռքի նախարարությունում: Պարախումբը մասնակցում է «Իմ Հայաստան» երրորդ համահայկական փառատոնին: Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը շնորհավորեց «Քնար» պարային համույթի ղեկավարներին և անդամներին ոչ միայն հիմնադրման 60-ամյակի առթիվ, այլև Մայր Հայրենիքում հոբելյանական տարում «Իմ Հայաստան» փառատոնին մասնակցելու առիթով և մաղթեց

Երևանը ճանաչվել է «Լավագույն մարզական ընտանիք 2016» մրցույթի հաղթող

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի հետ միասին Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում հետևել է ՀՀ Նախագահի մրցանակի համար արդեն 13-րդ տարին անընդմեջ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2016թ. եզրափակիչ փուլի մրցումներին: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև մարզպետներ և պաշտոնատար այլ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հուլիսի 24-25-ին, 28-ին‵ շրջանների մեծ մասում, 26-27-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Երևանում՝ Հուլիսի 24-28-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17մ/վրկ. արագությամբ: ՀՀ ԱԻՆ

ՌԴ-ն ցանկանում է ցույց տալ՝ ինքն այստեղ հարց լուծող է

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀՇ կուսակցության վարչության անդամ Հովհաննես Իգիթյանին մտահոգում է ԼՂ հարցի շուրջ վերջին զարգացումները: Առավելապես այն, որ ՌԴ-ն, որը վերջին ժամանակներս հանձն է առել լուծելու հարցը, ԵԱՀԿ Մինսկի խմբի անունը գրեթե չի տալիս: «Այնպիսի տպավորություն է, որ ՌԴ-ն ցանկանում է աշխարհին ցույց տալ՝ սա իր տարածքն է, ինքն այստեղ հարց

Զանգվածային անկարգություններին մասնակցելու համար մեղադրանք է առաջադրվել 3 անձի

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է  հուլիսի 20-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ  հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու, անկարգություններին անմիջական մասնակցություն ունեցած, իրենց գործողություններով սադրած անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։ Քրեական գործով ձեռք բերված ապացույցների

Ինչ է կատարվում ՊՊԾ գնդի ներսում (ֆոտոշարք)

«Սասնա ծռեր» խմբավորման ֆեյսբուքյան էջը լուսանկարներ է հրապարակել ՊՊԾ գնդի ներսից։ Ներկայացնում ենք լուսանկարները  

Երբ երկիրը սպասման հիվանդ է…

Ես կարող էի ասել, որ սիրում եմ քեզ, ի՛մ Հայրենիք: Ես կարող էի ասել, թե կյանքս կտամ քո անկախության ու փառքի համար: Ես կարող էի ասել, թե չկա ավելի բարձր էություն, քան դու ես, ի՛մ հրաշալի երկիր: Ես կարող էի ասել, որ ոչ մի տեղ այնքան ապահով ու երջանիկ չեմ, ինչքան քո կարկտաբեր ամպերի տակ:

«Լացելու է, որ իրենց լիդեր համարողները 5 օր հետո են գալիս Խորենացի». Ստյոպա Սաֆարյան

Ըստ վերլուծաբանի` այնուամենայնիվ, նոր քաղաքական միջավայր է ստեղծվել

Վարդան Եղիազարյանին եւ Վալերի Օսիպյանին ևս ազատ են արձակել. pastinfo.am

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քիչ առաջ զինված խումբն ազատ է  արձակել  նաեւ  հուլիսի 17-ից պատանդի կարգավիճակում գտնվող ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին։ Այսպիսով՝ բոլոր պատանդներն ազատ են արձակվել։ Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Ադրբեջանի փոխվարչապետ. ՀՀ-ն մտադիր է սառեցված թողնել հակամարտությունը. Minval.az

Ադրբեջանի փոխվարչապետ, փախստականների և բռնի տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու 2016թ. ապրիլի սկզբին տեղի ունեցած ռազմական բախումներին։ Այս մասին տեղեկացնում է Minval.az-ը։ Հասանովի կարծիքով՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության չլուծված լինելը ծառայում է որոշ ուժերի շահերին. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը մեզ համար առաջնային նշանակություն ունի։ Մեր հիմնական նպատակը միջազգային իրավունքի

Բակո Սահակյանը Ռոմա Հարությունյանին շնորհել է ոստիկանության գնդապետի կոչում

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռոմա Հարությունյանին շնորհվել է ոստիկանության գնդապետի  կոչում: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը ՀՀ իշխանություններին դրդում է ուժի կիրառման

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն խոսում են Խորենացի փողոցի խնդրի խաղաղ հանգուցալուծման, Մարիա Զախարովան` «դրանց արագ մաքրելու» մասին ԱՄՆ-ը, ԵՄ-ն եւ ՌԴ-ն արձագանքել են Էրեբունիում տեղակայված Պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա զինված հարձակման միջադեպին եւ դրան հաջորդած գործողություններին: Սակայն նրանց հայտարարությունները տրամաչափորեն տարբերվում են միմյանցից: ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել է. «Բռնությունը երբեք ընդունելի տարբերակ չի կարող

Անմեղսունակ անձը սահմանագոտում գրքեր է գողացել

Նրա նկատմամբ կկիրառվի բժշկական բնույթի հարկադրանքի միջոց

Ջեմ Օզդեմիր. Եվրոպան պետք է ընդունի Թուրքիայի ընդդիմադիրներին. DW.com

Գերմանիայի «Կանաչների» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը, որն ակտիվ մասնակցություն ունեցավ 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունման գործում, խոսել է 2016թ. հուլիսի լույս 16-ին Թուրքիայում տեղի ունեցած զինվորական հեղաշրջման փորձի մասին։ Այս մասին տեղեկացնում է գերմանական DW.com-ի թուրքական ծառայությունը։ Անդրադառնալով զինվորական հեղաշրջումի փորձից հետո տեղի ունեցող իրադարձություններին՝ Օզդեմիրն ասել է,

Ոստիկանները «Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանի մորը՝ Ռիմա մայրիկին՝ «մի տղուդ ցմահ դատելու են, մյուսին՝ 10 տարի են տալու»

«Արարատին, Ռիմա մայրիկին տված պարգեւները հետ ենք շպրտելու, եթե Արարատին բաց չթողնեն»

Էդողանը ձիու հետ է համեմատել Թուրքիայի ԶՈւ ԳՇ և ազգային հետախուզության պետին. «Հաբերլեր»

Թուրքիայում 2016թ. հուլիսի լույս 16-ին տեղի ունեցած զինվորական հեղաշրջման փորձի տապալումից հետո այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արտահայտել է իր կարծիքը Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության (ԱՀԾ) պետ Հաքան Ֆիդանին և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարին իրենց զբաղեցրած պաշտոններից հեռացնելու մասին, հաղորդում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։ Նախագահ Էրդողանը 2016թ. հուլիսի 22-ին նախագահական

Ցանկացած բողոքի շարժում ողնաշարից կոտրում են

«Քաղցրաշենի ոռոգման համակարգ» ծրագրի շուրջ գառնեցիների պայքարը լի էր նման գործընթացին բնորոշ վայրիվերումներով` ոգեւորությամբ, հիասթափությամբ: Հարգանք ներշնչեց վարչապետի քայլը` հանդիպման գալը: Համակվեցինք ժամանակավոր լավատեսությամբ, մտածեցինք, որ ամեն ինչ չէ, որ վատ է ներիշխանական համակարգում: Սակայն պարզվեց, որ ձեռագիրը նույնն է` կոտրել շարժման հիմնական նպատակին հասնելու տրամաբանությունը՝ փոքր, նեղ զոհողություններով: Շիվարած ենք մնացել: Փաստորեն կասեցումը այնքան

Սավչենկո. Չեմ ուզում, բայց պետք է նախագահ դառնամ. DW.com (Տեսանյութ)

Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն հարցազրույց է տվել հանրահայտ DW.com-ին, որի ընթացքում խոսել է իր մտադրությունների և ապագա ծրագրերի մասին։ Հարցազրույցի ընթացքում Սավչենկոն ասել է, որ Ուկրաինայում քաղաքական սիստեմի փոփոխության համար անհրաժեշտ է հաստատել դիկտատուրա՝ վստահություն հայտնելով, որ քաղաքական իրավիճակը երկրում կարելի է փոխել միայն «վերևից». «Նախագահի լիազորությունները, երկրի կառուցվածքը փոխելու, օրենքները վերականգնելու, և դրանք

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930