Օրվա լրահոսը
Դատապարտում են փաստաբանների և նրանց վստահորդների իրավունքների ապօրինի սահմանափակումները
ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀՀ ոստիկանության կողմից փաստաբանների պարտականությունները կատարելուն խոչընդոտելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու մասին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով), ընդլայնված կազմով, մասնակցությամբ Հանձնաժողովի համակարգող Կարեն Մեժլումյանի, Հանձնաժողովի անդամներ Գեղամ Հակոբյանի, Արմինե Ֆանյանի, Լիանա Բալյանի և
ՀԴԿ-ի քաղաքական դիրքորոշումը
Երկրում ստեղծված անորոշ և դրանով պայմանավորված պայթյունավտանգ վիճակը պարտադրում է մեզ հանդես գալ քաղաքական դիրքորոշմամբ: Մենք չենք կիսում այն կարծիքը, որ հայտարարությամբ կամ այս կամ այն գնահատականով, առավել ևս՝ պետականության ամրապնդման մասին ՞խորիմաստ՞ մտորումներով կարելի է հանգուցալուծել օր օրի խճճվող իրավիճակը: Հատկապես, երբ մեր երկրի տարածքով հետաքրքրվող և´ գերտերությունները, և´ թշնամիները առիթը բաց չեն թողնի
«Սերժ Սարգսյանը փաստեց, որ «Սասնա Ծռերի» հետ ոչ մի բանակցություն չի եղել». հոգեբան
Ինչպես հայտնի է ՝ այսօր նախագահ Սերժ Սարգսյանը, քննարկելով ՀՀ ոստիկանության պահակապարեկային գնդի տարածքում տեղի ունեցած զինված հարձակումը և դրան հաջորդած իրադարձությունները, իր խոսքում, մասնավորապես ասել էր. «Հայաստանում բռնի ուժով, հարձակումով և պատանդ վերցնելով հարցեր չեն լուծվելու: Եվ դա երբեք մենք թույլ չենք տալու: Այս իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի Հայաստանի և մեր հասարակության, պետության հասունության
Հայկական թեմաները և հայ արվեստագետները Բեռլինի մշակութային կյանքում
Երեկ Բեռլինի «cavuspace» նորաստեղծ պատկերասրահում արգենտինահայ արվեստագետ Սիլվինա Տեր-Մկրտչյանը, ով արդեն 28 տարի է ապրում և ստեղծագործում է այստեղ, ցուցահանդես էր կազմակերպել` նպատակ ունենալով ներկայացնելու այս օրերին զարգացում ապրող և տեսակ ձևավորող արվեստը: Նա հրավիրել էր մասնակցության ևս երեք բեռլինաբնակ ստեղծագործողների, որոնց հետ երկար տարիներ աշխատում է` նկարիչ Արչի Գալենցին (Հարություն Կալենցի թոռը), արգենտինացի տիկին
Ալեք Ենիգոմշյանը իր լուծումն է առաջարկում իշխանությանը. «Այս տղաները սովորական փողոցից հավաքված տղաներ չեն»
Ես, որպես ողջամիտ լուծման միակ ճանապարհ, սա եմ տեսնում՝ իշխանությունների կողմից լուրջ մոտեցում, համակարգային որակակական փոփոխություններ: Միայն սա կարող է համոզել այդ տղաներին: Եթե մեր երկրում փոփոխություն չի լինելու, այս հարցը լուծում չունի:
Վահան Բադասյանի կոչը Սերժ Սարգսյանին. Սուրեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը. (Տեսանյութ)
«Ես այստեղ եմ, որպեսզի միջնորդեմ՝ արյուն չթափվի»,- ասում է մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանն, ով ինչպես հայտնի է, այս օրերին նույնպես գտնվում է Երևանում: Անդրադառնալով Երևանում տեղի ունեցող իրադարձություններին և «Սասնա ծռեր»-ի գործունեությանը՝ Վահան Բադասյանը նշեց, որ կատարվածը՝ տարիների արդյունքում կուտակված մաղձի, անօրինությունների ու բռնությունների հետևանք է: «Մարդիկ այլ ելք չեն գտել, դիմել են ծայրահեղ
Հայաստանում կյանքի որակը և տնտեսական զարգացման մոդելի արդիականացման անհրաժեշտություն
Առաջարկություններ ՀՀ նախագահին և ՀՀ վարչապետին: Մաս 3 Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենք: Օրենքը ընդունվել էր 22.12.2010 թ. (նախկին էկոնոմիկայի նախարար Երիցյանի աջակցությամբ): 01.01.2014 թ. մասամբ գործարկվեց` տարածվելով աշխատաշուկա նոր մուտք գործողների և պետական սեկտորի աշխատողների վրա, 01.07.2017 թ.-ից այն նախատեսված էր տարածել արդեն 1974 թ. հունվարի 1-ից հետո ծնված բոլոր աշխատող քաղաքացիների վրա
Ոստիկանները թրաֆիկինգի վերաբերյալ սեմինարի ժամանակ եղունգներն են մաքրել
Տավուշում սակավ են թրաֆիկինգի դեպքերի բացահայտումները
Հինգ ավտոբուսով և երեք երթուղայինով ոստիկաններ եկան Խորենացի փողոց
Խորենացիում գինովցած մի տղամարդ է ժամանակ առ ժամանակ մոտենում քաղաքացիների խմբին
Երևանյան իրադարձություններն օգտագործվում են ԼՂ բանակցություններում. (Տեսանյութ)
«Ա1+»-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը։ Միջազգային հանրության կողմից ՊՊԾ գնդի գրավումը դատապարտող տարբեր հայտարարություններ են հնչում. դրանց տարբեր հնչերանգներն ինչո՞վ են պայմանավորված։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ`«Ա1+»-ի կայքում https://www.youtube.com/watch?v=N1rpaat1wyQ
Փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվող անձինք ճանաչվել են մեղսունակ
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը քրեական գործի նկատմամբ՝ տեղեկացնում ենք, որ ստացվել են գործով մեղադրյալներ Գ. Զոհրաբյանի և Ա. Միհրանյանի նկատմամբ նշանակված ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունները, որոնց համաձայն՝ վերջիններս ճանաչվել են
«Հանցավոր ինքնավստահությամբ սպանեց աղջկաս». ծննդկան Մերի Մարգարյանի հայրը` դատավորին. (Տեսանյութ)
Ըստ Վաղինակ Մարգարյանի` Շուշանիկ Բախշյանը վստահ է եղել, որ «պարացետամոլով» հնարավոր է եղել բուժել Մերիին
Զորակոչիկները մինչ ծառայության մեկնելը կլրացնեն հոգեբանական հարցաշար
ՀՀ պաշտպանության նախարարության, «Օգնություն և իրավունք» հասարակական կազմակերպության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի զինվորական կոմիսարիատում զորակոչիկները լրացրել են «Անձնային հարցարան» հոգեբանական հարցաշարը: Այս նորամուծությունն իրականացվում է Հայաստանի և Ավստրիայի զինված ուժերի փոխգործակցության շրջանակում: Հոգեբանական հարցաշարը լրացնելու են հանրապետության բոլոր զինկոմիսարիատներում: Իրավիճակային հոգեբանական հարցաշարի պատասխանների միջոցով ձևավորվում է զորակոչիկի հոգեբանական պատկերը,
«Մերին շնչահեղձ էր լինում, իսկ բժշկուհին ինձ էր հարցնում` տանե՞նք ռեանիմացիա». մահացած ծննդկանի ամուսին
Ըստ նրա` կինը վատ է եղել, մինչդեռ բժշկուհին կես ժամ հետո է եկել
«Ոչ մեկն իր երեխային չէր տանի իր հետ, ինչպես Պավլիկ Մանուկյանն արեց». Լալա Մնացականյան
Դերասանուհի Լալա Մնացականյանը, երբ տեսել է, որ «Սասնա ծռեր» խմբի անդամները այն տղաներն են, որոնց, ըստ նրա՝ պարտական ենք, որ այժմ Արցախ ունենք, հասկացել է, որ պետք է նրանց կողքին կանգնել: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը օրինակ բերելով Պավլիկ Մանուկյանին` դերասանուհին նշեց, թե ոչ մեկն իր երեխային իր հետ չէր տանի, ինչպես արեց Պավլիկ Մանուկյանը.
Ոսկեհատի միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասասենյակն անվանակոչվեց ապրիլյան պատերազմում զոհված Արամայիս Միքայելյանի անունով
Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհ, Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչ Արամայիս Միքայելյանը հուլիսի 21-ին կդառնար 20 տարեկան: Զինվորի ծննդյան օրը Ոսկեհատի միջնակարգ դպրոցում կազմակերպվել է հուշ-ցերեկույթ, իսկ ռազմագիտության դասասենյակը՝ անվանակոչվել նրա անունով: Արամայիս Միքայելյանը հետմահու պարգևատրվել է մարտական ծառայության մեդալներով: Նա Ոսկեհատի միջնակարգ դպրոցից արցախյան պատերազմի 5-րդ զոհն է: Հայրենասիրության վեհ գաղափարներով տոգորված երիտասարդը ցանկանում էր
Էրեբունիում վնասվել է «Սանիթեք» ընկերության 8 աղբաման
Ս.թ. հուլիսի 17-ից 22-ը Երևանի Էրեբունի վարչական շրջանում քաղաքացիների կողմից վնասվել է «Սանիթեք» ընկերության 8 աղբաման, որոնցից 3-ը այրվել է և վերանորոգման ենթակա չէ: Արդյունքում «Սանիթեքը» մեծ նյութական վնասներ է կրել: Միևնույն ժամանակ նույն վարչական շրջանում ավելի քան 20 աղբաման տեղահանվել է նախատեսված վայրերից՝ օգտագործվելով որպես բարիկադներ և խոչընդոտելով սանմաքրման և աղբահանության աշխատանքների պատշաճ իրականացմանը:
Հանրային խորհրդում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հետ
Հանրային խորհրդում այսօր՝ ս.թ. հուլիսի 22-ին, տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ անդամներ, էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Հովհաննես Հովհաննիսյանը, Էմիլ Տարասյանը, էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ: Հանդիպման օրակարգի առանցքում եղել են Հայաստանում արդյունաբերության զարգացման և ազատ ձեռներեցության խնդիրները, ինչպես նաև Հայաստանում
Էրդողանի «ներքին Ստալինը»
Անցյալ շաբաթվա ձախողված հեղաշրջման փորձից հետո Էրդողանը սպառնացել է. «Վերջին գործողությունը դավաճանական գործողություն է, և նրանք ստիպված կլինեն թանկ վճարել դրա համար»: «Այս քայլը մի մեծ պարգև է Աստծո կողմից: Ինչու՞: Որովհետև դա մեզ հնարավորություն կտա [զտել] զինված ուժերը, որոնք ամբողջությամբ մաքրվելու կարիք ունեն»: Էրդողանը Թուրքիային մի հսկայական գուլագի է վերածում: Վերջին 5 օրվա ընթացքում,
Շոգ եղանակին ակտիվանում են վարակիչ հիվանդությունները
Աղիքային վարակիչ հիվանդությունները տարածվում են ջրի, սննդի, ինչպես նաև կենցաղային շփումների միջոցով: Դրանց հարուցիչները տարածված են շրջակա միջավայրում, սակայն աճման և բազմացման համար պահանջվում են որոշակի պայմաններ: Մանրէների մեծամասնության բազմացման համար հատկապես կարևոր է ջերմաստիճանը՝ 18-20 Cº-ից բարձր: Այս է պատճառը, որ աղիքային վարակներին բնորոշ է սեզոնայնությունը: Հիվանդության դեպքերը, ինչպես նաև բռնկումներն ավելի հաճախ արձանագրվում
Ըստ Արամ Հարությունյանի, այսօր անգամ Ժիրայր Սեֆիլյանը չի կարող «Սասնա ծռեր» խմբին ասել՝ զենքը վայր դրեք
Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը խայտառակություն է որակում ոստիկանների պահվածքը Խորենացի փողոցում. «Իշխանությունները ոչ թե պատային վիճակում են, այստեղ ցուգցվանգ է, ցանկացած քայլ իրեն վնաս է եւ պետությանն է վնաս: Այստեղ միակ քայլը այն է, որ արյունահեղություն չլինի՝ նախագահը հրաժարական տա»: Ըստ Արամ Հարությունյանի, Հայաստանում իշխանություն չկա եւ իշխանությունը համարժեք քայլեր չի անում. «Սասնա
Լևոն Թոքմաջյան. «Ամենալավ լուծումը Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակելն է»
Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը վստահեցնում է, որ «Սասնա ծռեր»-ի տղաները հայրենասերներ են: «Հայելի« ակումբում հակադրվելով այն որակումներին, թե նրանք ահաբեկիչներ են, քանդակագործը պատմեց այդ խմբի անդամների մասնակցությամբ մի դրվագ. «Դեռ 1990-ականներին, երբ ես Մարտունու շրջկենտրոնում Մոնթեի քանդակի վրա էի աշխատում, այդ նույն տղաները` Պավլիկը, միշտ գալիս ինձ ոգևորում էին, խրախուսում, մեր կողքին «գրադ» էր պայթում: Ուզում
Աշակերտի աչքը վնասած ուսուցչի գործը վերաքննիչ դատարանում է
ՀՔԱ Վանաձորի գրասենյակն զբաղվում է 2014 թ. դեկտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ավագ դպրոցում աչքը և աչքի տեսողությունը կորցրած 8-րդ դասարանի աշակերտ Մեսրոպ Խաչատրյանի իրավունքների պաշտպանությամբ: Հիշեցնենք՝ դեպքի առթիվ նույն դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Հասմիկ Մարգարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով (Անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) նախատեսված արարք կատարելու համար:
Ժիրայր Սեֆիլյանն ուզում է մասնակցել բանակցություններին. «Ա1+»
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, կալանավորված Ժիրայր Սեֆիլյանը գտնում է, որ ստեղծված իրավիճակը խաղաղ ճանապարհով պետք է լուծում գտնի եւ արյունահեղություն չլինի: «Իր կողմից պատրաստ է անել հնարավորինս, որպեսզի իրավիճակի հանգուցալուծումը գտնվի: Ժիրայր Սեֆիլյանն ամեն ինչ փորձում է անել, որ իրեն դարձնեն բանակցությունների մասնակից»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեց Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը: Իր
«Ուզում եմ` «Սասնա ծռեր»-ի տղաները սթափվեն». Աստղիկ Գևորգյան
Ստեղծագործական միությունների ղեկավարների կարծիքով, պետք է անել ամեն բան, որ արյունահեղություն չլինի, խնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով: Այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում նրանք հանդես եկան հայտարարությամբ` ուղղված իշխանություններին և «Սասնա ծռեր»-խմբի անդամներին և հասարակությանը: Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը հավելեց, որ բոլորն ասում են` արյուն չթափվի, բայց ոչ ոք չի ասում` մեխանիզմը որն
Վանաձոր-Բագատաշեն ճանապարհի կառուցման մեկնարկը կտրվի օգոստոսի 1-ին
Հուլիսի 22-ին Լոռու մարզպետի գլխավորությամբ խորհրդակցություն անցկացվեց Վանաձոր-Բագատաշեն Մ-6 միջպետական ճանապարհի կառուցմամբ պայմանավորված մի շարք տեխնիկական խնդիրների քննարկման նպատակով: Քննարկմանը մասնակցում էին Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը, «Արցախճան ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն Ռոբերտ Սողոյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, «Լոռիջրմուղկոյուղի» ՓԲԸ միջազգային գլխավոր տնօրենի տեղակալ Հարություն Անտոնյանը, շինկազամակերպությունների, շահագրգիռ կառույցների
Լեւոն Բարսեղյան. «Սերժ Սարգսյանին ակնհայտ է, թե ինչ ազդեցություն կունենա ուժային գրոհն այս պետության վրա»
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հ/կ-ի նախագահի համոզմամբ, «Սասնա ծռերի» պահանջները ֆանտաստիկայի ժանրից չեն
Նորոգվում են բազմաբնակարան շենքերի վթարային շքապատշգամբները
Երևանի քաղաքապետարանի 2016 թվականի շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքում նախատեսվել է նորոգել թվով 65 բազմաբնակարան շենքերի 130 վթարային պատշգամբ: Այս ուղղությամբ աշխատանքները մեկնարկել էին հունիսին: Ցանկում ներառվել են բազմաբնակարան այն շենքերը, որոնցում նման աշխատանքների իրականացումն ավելի առաջնային էր: Դրանց վերակառուցումն իրականացվում է նախապես հաստատված նախագծերով: Շքապատշգամբները, որպես բաժնային սեփականության մի մաս, պետք է նորոգեն տվյալ բնակարանների սեփականատերերը,
Նիկոլ Փաշինյանը գնալու է Խորենացի (Տեսանյութ)
«Կփորձեմ առաջարկել լուծումներ, եւ մենք իրար հետ կքննարկենք՝ ինչ անել հետագայում»
Պլանային ջրանջատում Նոր Նորքում, Նորք Մարաշում և Էրեբունիում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 26-ին նախատեսված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին: Ժամը 00-20.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի ջրամատակարարումը: Ժամը 10.00-16.00 կդադարեցվի` Նորք Մարաշ վարչական շրջանի, Էրեբունի վարչական շրջանի` Սարի Թաղի 1-ից-25 փողոցների ու նրբանցքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների


















































