Օրվա լրահոսը

2023 թվական. Թուրքիայի սահմանած 100 նպատակները

2023 թվականի հոկտեմբերի 29-ին լրանում է Թուրքիայի Հանրապետության հռչակման 100-րդ տարեդարձը: Այս առթիվ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկրի առջև դրել է 100 նպատակ, որին պետք է հասնել մինչև գալիք պատմական օրը: Ահա դրանք. 1. Տեղ զբաղեցնել աշխարհի ամենահզոր տնտեսություն ունեցող 10 երկրների շարքում 2. Համախառն ներքին արդյունքը հասցնել տարեկան 2 տրիլիոն դոլարի 3. Մեկ

Արարատ Սարգսյանը՝ Նժդեհի արձանի մասին. «Ռոդենի, Բոտերոյի քանդակների կողքին նման արձանն ամոթ է»

«Մեդիչիի ու Միքելանջելոյի մակարդակներն իրար «բռնում» էին, Նժդեհի արձան պատվիրողի ու քանդակողի մակարդակներն էլ են նույնը»

Ասուլիսին ներկա էր Հայաստանի ազգային հավաքականի ամենակրտսեր երկրպագուներից՝ 5-ամյա Մոնթե Ներսեսյանը. faf.am

faf.am.  Երեկ տեղի ունեցավ մամուլի ասուլիս Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ՝ Վարուժան Սուքիասյանի, Հայաստանի ազգային հավաքականի ավագ՝ Հենրիխ Մխիթարյանի, Գլենդելի քաղաքապետ՝ Զարեհ Սինանյանի և Լոս ԱՆջելեսի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչների մասնակցությամբ: Ասուլիսին ներկա էին շուրջ 2 տասնյակ հայկական և միջազգային լրատվական միջոցների ներկայացուցիչներ: Ասուլիսին ներկա էր նաև Հայաստանի ազգային հավաքականի ամենակրտսեր երկրպագուներից՝ 5-ամյա Մոնթե Ներսեսյանը,

Տ. Ուրիխանյանը պաշտոնապես դիմել է ՀՀ ոստիկանության պետին

№ 59103216 քրեական գործի շրջանակներում տուժող ճանաչվելու հիմքով ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանը պաշտոնապես դիմել է ՀՀ ոստիկանության պետին իր և ընտանիքի անդամների անվտանգությունը լրացուցիչ ապահովելու հարցով: Պատգամավորի և իր ընտանիքի լրացուցիչ անվտանգության ապահովման անհրաժեշտությունը պայմանավորված է նշված քրեական գործին առնչվող որոշակի հանգամանքներով, որոնց վերաբերյալ տեղեկությունները չեն հրապարակվում նախաքննական գաղտնիքի շրջանակներում: Պատգամավոր Տ. Ուրիխանյանի գրասենյակ

Եթե չունենանք ամուր թիկունք, Ղարաբաղի հարցում տանուլ կտանք

Ըստ «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդի նախագահ Հայկակ Արշամյանի` «միֆից «ռեալ պոլիտիկի» անցման գործընթացում ենք»: – Պարոն Արշամյան, քառօրյա պատերազմից հետո մենք ականատես դարձանք հասարակական համախմբման, բայց մյուս կողմից՝ հասարակության մեջ արթնացավ առկա տարբեր խնդիրների լուծման, փոփոխությունների անհրաժեշտության պահանջ: Իշխանության մոտ կա՞ այդ գիտակցումը: – Պատերազմը բացասական երեւույթ է, բայց շատ հետաքրքիր տրանսֆորմացիա տեղի ունեցավ:

Յունիբանկը հայտարարում է բաժնետոմսերի նոր թողարկման մասին

«Յունիբանկ» ԲԲԸ-ն սկսում է բաժնետոմսերի նոր թողարկում, որը ևս իրականացվելու է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում: Առաջարկի արդյունքում բանկը նախատեսում է տեղաբաշխել սովորական դասի մոտ 12.2 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կկազմի 2.8 մլրդ ՀՀ դրամ: Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 100 ՀՀ դրամ, տեղաբաշխման գինը` 230 ՀՀ դրամ: Բաժնետոմսերի նվազագույն փաթեթը,

Սերժ Սարգսյան. այս անգամ ճանաչել ենք եգիպտացի վավերագիրների՝ «Ո՞վ սպանեց հայերին» ֆիլմի հեղինակների և ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանի վաստակը

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի մրցանակներ չեն շնորհվել արվեստի բնագավառում:

«Քննարկում էին` Հայկազի դին կախել, թե նետել պատշգամբից». սպանված կուրսանտի գործով տուժող (Տեսանյութ)

Տիգրան Դեմիրճյանը պատմեց, որ տեսել է, թե ինչպես են գործով չորս ամբաստանյալները ննջարանում ծեծել Հայկազ Բարսեղյանին, ապա դուրս տարել նրան

Պետությունը սահմանադրական մակարդակի է բարձրացրել փաստաբանության ինստիտուտի դերը

«Առավոտի» մայիսի 19-ի «Դատական ներկայացուցչությունը չպետք է լինի փաստաբանների մենաշնորհը» հարցազրույցի ժամանակ ԲՀԿ-ական նախկին նախարար, ԵՊՀ դոցենտ Գեւորգ Պետրոսյանը, պատասխանելով լրատվամիջոցի հարցին, ասել էր, որ պաշտպանում է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնությունը, պնդելով, որ դատական ներկայացուցչությունը չպետք է փաստաբանի մենաշնորհը լինի, հիմնավորելով, որ անձը ինքն է ընտրում եւ որոշում դատական արդյունավետ պաշտպանության մեխանիզմները: Հրապարակումը

Ավետ Ադոնց. «Պաշտոնական Մադրիդը հակամարտությունների լուծման համար փորձում է ունենալ ունիվերսալ բաղադրատոմս»

Aravot.am- ը Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ավետ Ադոնցից հետաքրքրվեց՝ ինչպիսի՞ն է իսպանացիների (տարբեր շրջանակների) կարծիքը՝ Ղարաբաղյան հիմնախնդրի մասին: «Գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ պաշտոնական Մադրիդը հակամարտությունների լուծման համար փորձում է ունենալ մեկ ունիվերսալ բաղադրատոմս: Այդուհանդերձ, իսպանացի պաշտոնյաների կողմից բազմիցս հայտարարվել է, որ անվերապահորեն աջակցում են Մինսկի խմբի գործունեությանը՝ միտված

Ի՞նչ են «պատմում» աչքերդ քո մասին

Ի՞նչ են ասում աչքերը: Ինչո՞ւ են մարդիկ հաճախ օգտագործում մուգ ակնոց՝ անկախ եղանակից: Արդյոք դա փորձ չէ՞ թաքցնել աչքերը, որոնք շատ բան կարող են ասել տիրոջ մասին: Թեմայի վերաբերյալ փորձեցինք պարզաբանումներ ստանալ հոգեբան Լաուրա Ավետիսյանից: Հոգեբանը վստահեցնում է, որ առաջին հայացքից աչքերը միշտ չէ, որ հոգու հայելին են: «Նման կերպ դիտարկելը կլինի շատ մակերեսային մոտեցում՝

ԼՂՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվել են «ԼՂՀ 2015թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները

ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Ռուսլան Իսրայելյանի նախագահությամբ, մայիսի 26-ին ամփոփել է «ԼՂՀ 2015թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները: Նիստին ներկա էր նաև ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը: Գլխադասային հանձնաժողովի նախագահը բյուջեի կատարողականի քննարկումներն արդյունավետ է գնահատել և նշել, որ պատգամավորներն այս անգամ ավելի ակտիվ մասնակցություն են ցուցաբերել:

Վթարային ջրանջատում Շենգավիթում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 27-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի՝ Բագրատունյաց փողոցի 18, 19, 20, 21 համարների, Բագրատունյաց փողոցի 3-րդ նրբանցքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:   «Երևան Ջուր» ՓԲԸ

Ղազախական ցույցերն ու ժողովրդավարական ավանդույթներն ԵԱՏՄ-ում

Ղազախստանում անցած շաբաթվա վերջին տեղի ունեցան իրադարձություններ, որոնք ցույց տվեցին, որ ժողովրդավարական ինստիտուտներն այդ երկրում ընդհանրապես չեն գործում: Խնդիրը կարող էր հեռու եւ անհետաքրքիր թվալ, եթե Ղազախստանում ժողովրդավարության մասով տիրող իրավիճակը հատուկ չլիներ ամբողջ այսպես կոչված եվրասիական տարածքին: Եվրասիական տնտեսական միությունը, ձեւավորված նախկին ԽՍՀՄ անդամ եւ ԱՊՀ մասնակից հանդիսացող երկրներից, բացի տնտեսական հարաբերություններից, ենթադրում է

«Ավանդների փոխհատուցման հերթն այնքան մեծ է, 16-18 ամսվա վճարելիք գումար ունենք». Արտեմ Ասատրյան

Ինչքա՞ն շահառուներ են ստացել ԽՍՀՄ ավանդները 2015-ին: Այսօր ԱԺ-ում 2015-ի բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացնելիս աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այս հարցին պատասխանեց. «Տարվա ընթացքում 7-8 հազար մարդ ստանում է ավանդների դիմաց փոխհատուցում: Պետբյուջեով 1.5 մլրդ է նախատեսվել ծախսային ծրագրի համար՝ 3 սոցիալական խմբերի համար: Առաջինը տարեցներն են՝ մինչեւ 1931-ի դեկտեմբերի 31-ը ծնվածները, երկրորդը՝

«Ես էլ մեկնեցի ԱՄՆ՝ լավ ապրուստի հետեւից»

Ամերիկաբնակ դաշնակահար Արմեն Ահարոնյանը մենահամերգով առաջին անգամ հանդես եկավ հայրենիքում Օրերս երեւանյան «Մեցցո» ակումբում կայացավ ամերիկաբնակ դաշնակահար Արմեն Ահարոնյանի մենահամերգը: Երաժշտի անունը մեզանում հայտնի է միայն մասնագիտական շրջանակներում: Արվեստագետը խորհրդային տարիներին ղեկավարել է «Ուրարտու» անսամբլը, որի մեներգիչն էր Գեորգի Մինասյանը, եւ միաժամանակ հանդիսացել է այդ անսամբլի դաշնակահարը: «Առավոտի» հետ զրույցում Ահարոնյանը հայտնեց, որ 1980թ.-ից Ամերիկայում

Պարզվում են ժամկետային զինծառայող Հ.Գևորգյանի սպանության հանգամանքները. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել քրեական գործ՝ ժամկետային զինծառայող, սերժանտ Հակոբ Գևորգյանի սպանության դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է։ 2016թ. մայիսի 25-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի բուժկետ է ընդունվել ժամկետային զինծառայող, սերժանտ Հակոբ Արայիկի Գևորգյանը՝ կրծքավանդակի առաջային պատի կտրած ծակած վերք ախտորոշմամբ: Վերջինս, «Մեղրու ԲԿ» տեղափոխվելու

Անվանակոչություն զոհված զինծառայողների անուններով

Գեղարքունիքի մարզից ապրիլյան քառօրյա հերոսամարտերում եւ նրան հաջորդած օրերին հայրենիքի սահմանները թշնամուց պաշտպանելիս զոհվեցին Հայոց բանակի ութ զինծառայողներ, որոնց հիշատակը վառ պահելու համար զոհվածների ուսումնառած դպրոցների մանկավարժական խորհուրդների որոշմամբ եւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի համաձայնությամբ նրանց անուններով են անվանակոչվել այդ դպրոցների դասասենյակները կամ ռազմագիտության կաբինետները: Գանձակ գյուղից զոհված Արմեն Մարտիրոսյանի և Զոլաքար գյուղից զոհված Դավիթ

Քննություն է տարվում՝ պարզելու մարտական դիրքում ժամկետային զինծառայողի հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները

Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Վահե Արգամի Եղոյանի մահվան հանգամանքները։ 25.05.2016թ.՝ ժամը 18:20-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով, հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահե Արգամի Եղոյանը: Վերջինս զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական

Ընտրախախտումները քրեականացնել, պատիժները խստացնել

ՀՀ Գլխավոր դատախազությունում ամփոփվել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների դեպքերի քննության արդյունքները, որոնք ներկայացվել են նաև ՀՀ Նախագահին: Տվյալների ամփոփման հիման վրա անհրաժեշտություն է առաջացել ՀՀ քրեական օրենսգրքում կատարելու համապատասխան փոփոխություններ և լրացումներ: Ըստ այդմ, ՀՀ դատախազության կողմից մշակվել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ,

4 մլն դրամ նպաստ ուզում են տալ ոչ միայն զոհված զինծառայողների, այլեւ կամավորների ընտանիքներին

Շուրջ 4 մլն դրամ է կազմում պետբյուջեով տրամադրված գումարի չափը: Արտեմ Ասատրյանն ասաց, որ ուզում ենք դա նույնացնել նաեւ կամավորականների համար, որոնք զինծառայող չեն եղել: Միջին հաշվով 3 հոգանոց ընտանիքի համար նախատեսվում է կենսաթոշակ, պարգեւավճար՝ 150-180 հազար դրամի կարգի գումարի մասին է խոսքը:

Մեր նախահայրերը երբեւէ չեն եղել հեթանոս

Հայտնի է, որ Բաբելոնում, լեզուների խառնակման ժամանակ, ովքեր միմյանց նման խոսեցին, իրենց տոհմերով միասին էլ հեռացան տարբեր ուղղություններով։ Սակայն երբ միայն Հայկն իր տոհմով վերադարձավ Արարատի բնակավայր, ուր Նոյն էր մնացել, որը որ հուշում է, թե նրա ու իր տոհմի լեզուն Աստված չէր խառնակել, այլ Նոյի նույն լեզուն էր մնացել, որ ադամյան լեզուն է, այդ

Լատվիայի ԱԳ նախարար. Ռուսաստանը սպառնալիք չի ներկայացնում Լատվիայի համար. «ՏԱՍՍ»

Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեվիչը հարցազրույց է տվել տեղական ռադիոընկերություններից մեկին։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Անդրադառնալով Ռուսաստան-Լատվիա հարաբերություններին, բալկանյան այդ պետության արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է, որ այժմ Ռուսաստանը սպառնալիք չի ներկայացնում Լատվիայի համար և ավելացրել. «Լատվիան անում է հնարավոր ամեն բան, որպեսզի որևէ մեկին, նույնիսկ ամենասարսափելի երազում, չթվա, թե

Բոլոր դպրոցներում «Վերջին զանգի» տոնակատարությունները կսկսեն մեկ րոպե լռությամբ

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը վաղը տեղի ունենալիք «Վերջին զանգի» և «Վերջին դասի» տոնակատարություններին ընդառաջ ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ բոլոր դպրոցներում «Վերջին զանգի» տոնակատարությունները կսկսեն մեկ րոպե լռությամբ` որպես երախտիքի խոսք ու լուսավոր հավերժություն մեր հերոսներին: Նարինե Հովհաննիսյանի հավաստմամբ` այս տարի դրամահավաքության ահազանգերը նվազել են. գրանցվել է 15-ը: Սակայն տիկին

Հայաստանյան իրավիճակը հուշում է, որ անկախ ամեն ինչից իշխանությունը պատրաստ չէ փոխելու խաղի կանոնները. «Չորրորդ իշխանություն»

Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի հզորացմանը կամ նորերի առաջացմանը, ապա այս պարագայում ավելի շուտ հակված ենք գործող հների հզորացման տարբերակին։

Մայրաքաղաքում կարմիր գծերով եզրագծված կայանատեղիները ո՛չ մուտք ունեն, ոչ էլ ելք. «Հայոց աշխարհ»

Ի դեպ, շատ կասկածելի է նաեւ այն հարցը, թե որքանո՞վ են վերահսկվում կայանած մեքենաներն ընկերության կողմից, քանի որ շատ կայանատեղիներում անգամ հսկող տեսախցիկներ տեղադրված չեն:

Եվրատեսիլի անցկացումը Ուկրաինայի համար կարող է 70 միլիոն ԱՄՆ դոլար արժենալ. vesti-ukr.com

Ուկրաինայում ակտիվորեն շարունակվում են եվրատեսիլյան քննարկումները և արդեն իսկ ակտիվ բանավեճի առարկա է դարձել, թե հատկապես որտեղ պետք է կայանա Եվրատեսիլ 2017-ը։ Այս մասին հաղորդում է ուկրաինական vesti-ukr.com-ը։ Քննարկումներից անմասն չի մնացել նաև Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի քաղաքապետ, նախկինում բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն։ Նրա խոսքերով՝ Եվրատեսիլ 2017-ի անցկացման համար ամենաճիշտը մայրաքաղաք Կիևում գտնվող «Կիև արենայի» վերանորոգումն է։

Ամեն օր մոտ 7 միլիոն մարդ թաքուն զալիս է Հայաստան, միրգ ու բանջարեղեն ուտում ու ծլկում. «Չորրորդ իշխանություն»

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի անցած տարի օրական սպառել է մոտ 2 կիլոգրամ միրգ ու բանջարեղեն։ Բայց դա գործնականում հնարավոր չէ, հակառակ դեպքում ՀՀ քաղաքացիների միջին քաշը կկազմեր մոտ մեկուկես ցենտներ։

Արարատի մարզի գյուղացիներ. «Մենք երկու թշնամի ունենք՝ մեկը՝ թուրքը, մյուսը՝ կառավարությունը» (Տեսանյութ)

Գյուղացիներին խաղողի մթերման դիմաց պարտքը միլիոնների է հասնում

Արագ փոփոխվող աշխարհից՝ արագ փոփոխվող ճահիճ. «168 ժամ»

Արագ փոփոխվող աշխարհ… Հիշո՞ւմ եք՝ ով էր սիրում այս արտահայտությունը։ Իհարկե, ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Աշխարհն իրոք արագ է փոխվում, բայց մի բան հաստատուն է ու երբեք չի փոխվում՝ Տիգրան Սարգսյանի սերն այդ փոփոխությունների մասին խոսելու նկատմամբ։ Տ. Սարգսյանն այդ մասին խոսում էր մինչև վարչապետ նշանակվելը, վարչապետության ընթացքում,

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930