Օրվա լրահոսը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մայիսի 27-31-ը` առավելապես կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 29-30-ը կնվազի 3-4 աստիճանով: Երևանում` Մայիսի 27-31-ը` առավելապես կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, սպասվում է
Ռուս-թուրքական հաշտության տենչը. «Ժամանակ»
Իլհամ Ալիևի հասարակական-քաղաքական հարցերով խորհրդական Ալի Հասանովը երեկ հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է միջնորդել Ռուսաստանի և Թուրքիայի հաշտության համար: Այս հայտարարությունը հնչում է Ստամբուլում Էրդողան-Ալիև հանդիպումից հետո, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությունը, ըստ էության, կարող է լինել ավելին, քան զուտ դիվանագիտական պասաժը, այսպես ասած, խաղաղասիրական ջանքի դրսևորմամբ: Բանն այն է,
Օբաման մեծ դժբախտություն է համարում Հայոց ցեղասպանությունը, բայց ներողություն չի խնդրում Հիրոսիմայի համար. tr.euronews.com
«Պատերազմի ընթացքում քաղաքական գործիչները կարող են կայացնել ցանկացած տեսակի որոշում։ Բոլոր առաջնորդներն էլ ստիպված են բարդ որոշումներ կայացնել՝ հատկապես պատերազմի ընթացքում»։
Stratfor-ի ավագ վերլուծաբան. «Ղարաբաղյան հակամարտությունը կմնա «եռացող» վիճակում». «168 ժամ»
Ուշագրավ է այն, որ հրադադարի խախտումները նվազել են, բայց դրանց շարունակականությունը ցույց է տալիս, որ լայն կարգավորումից կողմերը խուսափում են։
Սոցապնախարարը՝ վարչապետի սկսած օպտիմալացման հետեւանքների մասին (Տեսանյութ)
Քանի դեռ երկրում աշխատատեղեր չկան, կառավարության այդ որոշումը սոցիալական խնդիրներ չի՞ առաջացնի՝ նախարարը պատասխանեց, որ այսօր որեւէ որոշում չկա՝ կրճատման հետ կապված: Հարցին՝ աղքատությունը երկրում չի՞ ավելանա ամեն դեպքում, եթե օպտիմալացում արվի՝ նախարարը պատասխանեց՝ «Չեմ կարծում»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորները փորձում են ԶԼՄ-ն գրաքննելու նոր նախադեպ ստեղծել. «Ժողովուրդ»
ՀՀ վերաքննիչ դատարանի գործը նախագահող դատավոր Կարինե Հակոբյանը, դատավոր Ալվարդ Հունանյանն ու Արթուր Սմբատյանը «Հրապարակի» բողոքի մերժման մեջ մի ուշագրավ եզրակացություն են կատարել՝ նշելով, «…այն դեպքում, երբ լրագրողը միջոցներ է ձեռնարկում ճշտելու նյութի՝ իրականությանը չհամապատասխանելու վերաբերյալ տեղեկությունը եւ ստանալով տեղեկատվության իրականությանը չհամապատասխանելու վերաբերյալ պատասխան, այդուհանդերձ, տպագրում է նյութը, ապա այդ անձինք չեն կարող օգտվել 1087.1-րդ
«Թալիշից տեղահանվածները, որոնք գտնվում էին Ստեփանակերտում, վերադարձել են իրենց բնակավայր». Արտեմ Ասատրյան
Թալիշից տեղահանված քաղաքացիները, որ հանգրվանել են Երեւանում, տարբեր մարզերում, իրենց հետ կապված սոցապնախարարությունն ինչ-որ ծրագրեր ունի՞: Այսօր լրագրողների հետ զրույցում այս հարցին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Արցախի կառավարությունը՝ վարչապետը եւ Արցախի հանրապետության նախագահը հստակ ներկայացրել են այդ քառօրյա պատերազմի հետեւանքով իրենց հիմնական բնակության վայրը լքած քաղաքացիներին եւ բնակարանով եւ առաջին անհրաժեշտության
Գարեգին Նժդեհի արձանի մասին՝ Լեւոն Թոքմաջյանը. «Ստացվում է, ինքն էլ որպես ՀՀԿ ներկայացուցիչ». «Հայկական ժամանակ»
Վերջին օրերին Երեւանում տեղադրված հայազգի երկու ականավոր ռազմական եւ ռազմաքաղաքական գործիչների՝ ԽՍՀՄ մարշալ Համազասպ Բաբաջանյանի եւ ԽՍՀՄ-ի երդվյալ թշնամի Գարեգին Նժդեհի արձանների տեղադրումը հանրային դժգոհության ալիք բարձրացրեց ու տարբեր ասոցիացիաներ առաջ բերեց։ «Երկու արձաններն էլ ոչ հաճելի ասոցիացիաներ են առաջացնում։ Մեկին նայելիս մարդիկ ավելի շատ Պետրոս առաջինին են հիշում, մյուսին նայելիս՝ գերեզմանների վրա տեղադրված գողական
Ինչո՞ւ է սոցապնախարարի ունեցվածքը մի բան էլ պակասում
Նախարարը վստահեցրեց, որ Արցախի հանգանակության ֆոնդին իր փոխանցած 600 հազար դրամի հետ կապված հետեւողական է, եւ վստահ է, որ նպատակային են ծախսվում գումարները:
Արծվիկ Մինասյանն ուսումնասիրել է մենաշնորհված ապրանքների՝ բանանի, շաքարավազի, բենզինի, ալյուրի շուկաները (Տեսանյութ)
Էկոնոմիկայի նախարարը շարունակելու է ապրանքների շուկաների ուսումնասիրությունը, որպեսզի ներկրել ցանկացող քաղաքացիների գործը հեշտացնի
Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Գերմանիայի խորհրդարանում հայտնված նախագիծը հանգիստ չի տալիս թուրքերին
2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման մասին նախագիծը։ Այս իրողությունը հանգիստ չի տալիս Թուրքիայի հասարակական-քաղաքական շրջանակներին և հատկապես թուրք լրագրողներին ու հրապարակախոսներին, որոնք պարբերաբար վերլուծականներ են գրում այս թեմայով։ Այդպիսի մի հոդված է հրապարակել նաև թուրք սյունակագիր Ուղուր Դյունդարը։ Հոդվածագրի հեղինակած վերլուծությունը տեղադրվել է թուրքական sozcu.com ինտերնետային կայքում։ Սկզբում Դյունդարը
Պաշտպանության նախկին փոխնախարար. «Պետք է մտածենք միայն պաշտպանության մասին, այլ պլանավորենք նաեւ հարձակման տարբերակներ». «Ժողովուրդ»
Պետք է ուժի դիրքերից խոսենք։ Երբեք խնդրողին ոչ ոք նվեր չի տվել, չի զիջել ոչ մի բան։
Հովիկ Աբրահամյան. Գնումներով հետաքրքրված յուրաքանչյուր անձի համար պետք է կնքված պայմանագրերը հասանելի լինեն
Գնումների գործընթացը կբացեն հանրության առաջ
Դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող
Մայիսի 25-ին` ժամը 18.20-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Վահե Արգամի Եղոյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Բերդում հակակարկտային կայաններ չկան, գյուղացիները տուժում են
Երկաթե կարկուտը մեկ, կարկուտը՝ մյուս կողմից
Վրաստանը տոնում է անկախության 25-ամյակը. Грузия Online
2016թ. մայիսի 26-ին Հայաստանի Հանրապետության հյուսիսային հարևան Վրաստանը տոնում է անկախության 25-ամյակը։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online լրատվական կայքը։ Վրաստանի անկախության կապակցությամբ տոնական միջոցառումներ տեղի կունենան այդ երկրի մայրաքաղաք Թբիլիսիում ու ևս 12 քաղաքներում։ Մայրաքաղաք Թբիլիսիում գլխավոր միջոցառումները կանցկացվեն Ռուսթավելիի անվան պողոտայում և Ազատության հրապարակում։ Այդ վայրերում երթևեկությունը դադարեցվել է, քաղաքացիները կարող են զբոսնել,
Պաշտոնեական լիազորությունների չարաշահում թույլ տված ոստիկանության մայորը պատասխանատվության կենթարկվի
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, իրավապահ մարմինների անօրինական գործողություններից տուժած Ռ. Գ.-ի խախտված իրավունքների պաշտպանության նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2016 թ. ապրիլի 12-ին դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայության անգործությունը վերացնելու և ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի իմաստով որոշում կայացնելուն պարտավորեցնելու հարցով: Հիշեցնենք՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից քաղաքացու դիմումի հիման
Հրանտ Բագրատյանը պնդում է՝ Հայաստանը «միջուկային զենք» ունի 1970 թվականից. «Հայկական ժամանակ»
Պատգամավոր Հրանտ Բագրատյանը գտնում է, որ միջուկային զենք ունենալու մասին իր հայտարարությունը զսպող ուժ ունի Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմատենչ գործողությունների համար։ Իսկ այդ զենքը Հայաստանն ունեցել 1970 թվականից։ – Պարոն Բագրատյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մայիսի 23–ին Ստամբուլում ՄԱԿ–ի Համաշխարհային հումանիտար գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը «կեղտոտ բոմբ» ունի, որ միջազգային հանրությունը
Վրաստանի hայ համայնքի ուղերձը վրացական պետականության վերականգնման 25-ամյակի կապակցությամբ
Ցանկացած հոբելյան և ամսաթիվ ետ նայելու լավ հնարավորություն է ընձեռում` գնահատելու ներկան և ուրվագծելու ապագան: 25 տարի առաջ մեր երկիրը վերականգնեց իր պետականությունը: Վրաստանի բնակչությունը քաղաքացի դառնալու որոշում ընդունեց և իր վրա երկրի ապագայի պատասխանատվությունը ստանձնեց: Անցյալ քառորդ դարը հեշտ չէր վրաց պետության համար: Երկիրն անցավ պատերազմների, ավերումների, անկումների կրակի միջով, որոնց մեծ մասն անմիջականորեն
Պուտինը ծավալուն հոդված է հրապարակել հունական պարբերականում
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ծավալուն հոդված է հրապարակել հունական հեղինակավոր «Կատիմերինի» պարբերականում, որտեղ անդրադարձել ռուս-հունական և Ռուսաստան-Եվրամիություն հարաբերություններին։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնական կայքը։ ՌԴ նախագահ Պուտինը բարեկամական է որակել ռուս-հունական հարաբերությունները, որոնք հենված են դարերի պատմության, մշակութային և քաղաքակրթական մի շարք ընդհանրությունների հիման վրա։ Պուտինը վստահություն է հայտնել, որ Հունաստանում
Նախկին հոգեւորականը հողի նկատմամբ նման վերաբերմունք ունեցողներին անվանեց ավանակ պաշտոնյաներ. «Հրապարակ»
Զինվորական բարձրագույն կրթությամբ նախկին հոգեւորական Մխիթար Սարիբեկյանը համոզված է, որ մեզ՝ հայ ժողովրդիս, խաբել են։ Խաբել են թե մեր իշխանությունները, թե միջազգային հանրությունը։ «Ի՞նչ ասել է 2004 թվականից զինադադարի պայմանագիր ստորագրել, եւ դրանից հետո ամեն օր կրակեն սահմանին։ Դա էլ կարծես հեչ, 2016-ին նորից կրակոցներ։ Եվ այդ իրավիճակում երկու չգիտեմ ինչեր ելնում-գնում են Ռուսաստան՝ պապայի
Ֆուտբոլի գնդակներ և մարզական հանդերձանք` երևանյան դպրոցներին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մայրաքաղաքի հիմնական և ավագ դպրոցներին տրամադրել է մարզական գույք` ֆուտբոլի գնդակներ և մարզական հանդերձանք: Նախաձեռնությունը նշանավորվել է մայրաքաղաքի վարչական շրջանների հանրակրթական դպրոցական թիմերի միջև անցկացված ֆուտբոլի մրցաշարով: Ավան վարչական շրջանի համար 171 հիմնական դպրոցի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի համար 162 հիմնական դպրոցի թիմերի մասնակցությամբ կայացած եզրափակիչ խաղին քաղաքապետարանի պատասխանատու
Սլովակիայի վարչապետ. Սլովակիան մուսուլմանների տեղը չէ. The Washington Post
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն հարցազրույց է տվել տեղական լրատվական գործակալություններից մեկին, որի ժամանակ ուշագրավ հայտարարություններ է կատարել։ Այս մասին տեղեկացնում է ամերիկյան The Washington Post պարբերականը։ Վարչապետն անդրադարձել է մուսուլմանների խնդիրներին և ասել, որ ինքը չի ցանկանում Սլովակիայում մուսուլմանական համայնք տեսնել, քանզի ցանկանում է պահպանել իր երկրի շահերն ու նկարագիրը։ Վարչապետ Ֆիկոն նշել է նաև,
ՀՀ Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ ՀՀ-ում և ԼՂՀ-ում ադրբեջանցի գերիներ և զոհվածների մարմիններ չկան
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակում է տվյալներ հավաքագրել 2016 թ. ապրիլին տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում անհայտ կորած անձանց, ռազմագերիների և զոհված անձանց վերաբերյալ, ինչպես նաեւ նրանց զոհվելու եւ անհայտ կորչելու պատճառների եւ հանգամանքների վերաբերյալ: Փաստահավաք առաքելության շրջանակներում Կազմակերպությունը 2016 թ. մայիսի 18-ի գրությամբ տեղեկացել է, որ ապրիլյան պատերազմական գործողությունների հետևանքով ադրբեջանցի գերիներ կամ
Քննարկվել են Հայաստանից ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանման ոլորտում առաջացած մրցակցային խնդիրները
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոյին և առևտրային խորհրդատու Իգոր Զինովևին: Հանդիպումը նախաձեռնել էր ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչությունը ՝ արձագանքելով ՏՄՊՊՀ նախագահի կողմից բարձրացված մի շարք խնդիրների, որոնք վերաբերում են արտահանմամբ զբաղվող հայ գործարարներին: Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են Հայաստանից ԵԱՏՄ անդամ
Որդին մեծ քանակի դեղորայք ներարկելու և ձեռքերով խեղդելու եղանակով սպանել է հորը
Մայիսի 25-ին, ժամը 11.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1968 թ. ծնված Արմեն Առաքելյանը և հայտնել, որ հայրը` 1936 թ. ծնված Հայկարամ Առաքելյանը, մահացել է: Մեկնած օպերատիվ խումբը Իսակովի պողոտայի 4/2 շենքի իր բնակարանում հայտնաբերել է Հ. Առաքելյանի դիակը: Արտաքին զննությամբ դիակի ձախ աչքին
Պորոշենկոն Ուկրաինայի հերոսի կոչում է շնորհել նախագահական ինքնաթիռով Կիև ժամանած Սավչենկոյին. 24tv.ua
Պորոշենկո. Կվերադարձնենք Ղրիմն ու Դոնբասը, ինչպես վերադարձրինք Սավչենկոյին
Հարգելի խոսնակ, ուրեմն մի ասա, որ տարածք չենք տվել. «Հրապարակ»
Դավիթ Բաբայանը հասել է այնտեղ, որ արդեն հայտարարում է, թե այդ 800 հեկտարի մեծ մասն ընկնում է շփման գծում, իսկ մեր տարածքային կորուստներն ավելի քիչ են։ Ես հիմա ուզում եմ հասկանալ այս մեծ ստրատեգին. պարոն Բաբայան, եթե շփման գիծը բարակել է, եւ հակառակորդը դիրքերը մոտեցրել է մեր դիրքերին, մերոնք ի՞նչ պետք է անեն։ Այս իրավիճակում
Մեկական արծաթ եւ բրոնզ՝ խուլերի աշխարհի առաջնությունում
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեց խուլերի շախմատի աշխարհի առաջնությունը, որն առաջին անգամ էր անցկացվում Հայաստանում: Մասնակից 24 երկրների ներկայացուցիչները հաղթողներին որոշեցին յոթ տարբեր մրցաշարերում: Երեկ «Առավոտը» աշխարհի առաջնությունն ամփոփել խնդրեց գլխավոր մրցավար Աշոտ Վարդապետյանին: -Պարոն Վարդապետյան: Դուք հիմա որպես գլխավոր մրցավար պետք է լինեիք Ռումինիայում, որտեղ մայիսի 27-ին մեկնարկում է շախմատի Եվրոպայի կանանց անհատական
ՀՀ ՊՆ. Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել
Մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել: Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված հատուկենտ կրակոցներ: ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները: ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` մայիսի 25-ի կեսօրից հետո և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական


















































