Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի՝ «մեր գազը կունենանք» հայտարարությունը, ըստ էկոնոմիկայի նախարարի, փոխաբերական, անուղղակի իմաստով արտահայտված միտք է

Հունիս 01,2026 20:55 Share

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադարձել է «մենք մեր գազը կունենանք» Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ Լուկաշենկոն ասել էր. «Ժողովուրդը, մարդիկ չէ՞ որ մանրամասների մեջ չեն խորանում։ Որտեղի՞ց, ի՞նչ խողովակներ են անցկացվելու։ Ահա կուզենայի իմանալ, թե ինչու է նա ստում իր ժողովրդին։ Ի՞նչ խողովակներ, որտեղի՞ց են այդ խողովակները գնալու, ո՞վ է նրանց այդ գազը տալու, և ի՞նչ գումարներ են լինելու»։

Գևորգ Պապոյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ պատրաստ է բացատրել՝ որտեղից, բայց չի պատրաստվում մեկնաբանել Լուկաշենկոյին. «Վրաստանը գազ ունի՞՝ չունի, չէ՞ գազ։ Բայց գիտե՞ք՝ Վրաստանը գազ է ստանում թե՛ Հայաստանից, թե՛ Ադրբեջանից, որովհետև տրանզիտ է։

Եթե մենք այլևս տարածաշրջանում մի կողմ քշված, անկյուն քշված երկրից վերածվում ենք խաղաղության խաչմերուկի, ինչը հիմա է, այդ ժամանակ գազատարներն անցնում են Հայաստանի տարածքով, և մենք այդ գազատարներից ունենում ենք միջնորդավճար, ինչպես Վրաստանն ու Ուկրաինան ունեն, ինչպես Բելառուսն ունի և այդպես շարունակ։ Այդ ժամանակ դու նաև ունենում ես գազ։ Այսինքն՝ փոխաբերական իմաստով, անուղղակի իմաստով արտահայտված միտք է, և ճիշտ է, այո՛, դրանով դու ունենում ես նաև գազ։ Սրա մասին է խոսքը»։

Մեր հարցին, թե ինչով է պայմանավորում Լուկաշենկոյի կտրուկ արձագանքը գազի թեմային, Պապոյանն ասաց. «Գնացեք Լուկաշենկոյի այն արձագանքները մեկնաբանեք, որտեղ ասում է՝ մենք Ալիևի հետ լավ օպերացիա կազմակերպեցինք Ղարաբաղում, մեկ էլ իր ընկերոջ՝ Ծառուկյան Գագիկի չակերտավոր մտքերը մեկնաբանեք։ Գնացեք Ծառուկյան Գագիկին հարցրեք՝ ինչու է այդքան ոգևորված այդ մարդու մտքերով»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Գեւորգ Պապոյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930