Օրվա լրահոսը

«Սամվել Բաբայանը բարով է վերադարձել». Շարմազանով

ՀՀԿ խոսնակի անդրադարձը Սամվել Բաբայանի վերադարձին ու քննադատություններին

2017թ. Հարավային Օսեթիայում հանրաքվե կանցկացվի՝ Ռուսաստանին միանալու համար. «ՌԻԱ»

2017թ. Հարավային Օսեթիայում հանրաքվե կանցկացվի, որի ժամանակ կպարզվի ցանկանո՞ւմ է արդյոք Հարավային Օսեթիան մտնել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ, թե՞ ոչ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։ Այս նախաձեռնությունը ստորագրել են Հարավային Օսեթիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը և խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովը։ Այս որոշումն ընդունվել է հանրապետության քաղաքական խորհրդի նիստում՝ նախագահ Տիբիլովի ներկայությամբ։ Ընդունված փաստաթղթում

Հոգեբանը վերլուծում է, թե ինչու են զավակները սպանում ծնողներին

«Ծնողին որդին կարող է սպանել միայն սուր աֆեկտի ազդեցության տակ կամ խեղված հոգեկան վիճակում». Կարինե Նալչաջյան

Տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Մայիսի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը: Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ. Զաքարյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի աշխատակարգը: Ողջունելով հասարակական խորհրդի անդամներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հասարակական կապերի զարգացման առումով կարևորեց խորհրդի աշխատանքը: Նախարարը մեկառմեկ նշեց խորհրդի անդամ բոլոր համահայկական խոշոր

Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի՝ Ուկրաինա տեղափոխվելու լուրը ճշտվում է

«Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը, որն ամիսներ առաջ իր կնոջ և երեխայի հետ Հայաստանից փախել էր Ադրբեջան ու քաղաքական ապաստան խնդրել այդ երկրից, տեղափոխվել է Ուկրաինա: Այս մասին նա պատմել է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին: «Ես Ուկրաինայում եմ, որովհետեւ Ուկրաինան մի երկիր է, որն ինձ նախ եւ առաջ ընդունեց, հետաքրքրվեց՝ ինչքանով եմ տեղյակ գործերին,

Ջոն Մըքեյն. «Եթե Սավչենկոյի փոխանակումը համաձայնեցված է, ապա դա ԵՄ-ի կողմից վախկոտ քայլ է». «Ամերիկայի ձայն»

Ուկրաինայի հերոս, Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյի ազատ արձակման փաստն առաջ է բերում հետևյալ հարցերը, թե արդյո՞ք Եվրոպան կթուլացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կամ, արդյո՞ք Սավչենկոյի քաղաքական գործունեությունը Ուկրաինայում կարող է է՛լ ավելի խորացնել հակառուսական տրամադրությունները: Ռուսաստանում 22 տարի ազատազրկման դատապարտված Նադեժդա Սավչենկոյի վերադարձը հայրենիք շատ վերլուծաբաններ կապում են Եվրոպայի և Ռուսաստանի միջև համաձայնության հետ: «Ամերիկայի

«Բոլորին խորհուրդ եմ տալիս այցելել Հայաստան». Շտեֆան Շվարցեր

Գերմանացի նկարիչը վավերագրել է Հայաստանում իր տեսածն ու բացահայտածը

Վիրավորված զինվորը տեղափոխել է Գերմանիա. «Ա1+»

Ապրիլյան պատերազմի ընթացքում վիրավորված 19-ամյա Արման Լազգիյանին տեղափոխել են Գերմանիա: Նրա հետագա բուժումը կշարունակվի Համբուրգի կլինիկայում: Այդ մասին քիչ առաջ «Ա1+»-ին հայտնեց Արմանի հայրը’ Միքայել Լազգիյանը: Վերջինս նշեց, որ կնոջ և ուղեկցող բժշկի հետ միասին են Արմանին տարել: Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ա1+»-ի կայքում

«Եկել են ննջարան, սպանել Հայկազ Բարսեղյանին եւ տարել». սպանված կուրսանտի նախկին ծառայակից. (Տեսանյութ)

Տիգրան Դեմիրճյանը մանրամասներ ներկայացրեց եւ ասաց, որ իր դիտարկմամբ` կատարվածը սպանություն է

Մայիսի 28-ին Երևանի մի քանի փողոցներում երթևեկությունը կփոփոխվի

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Բաշինջաղյան, Բեկնազարյան և Մազմանյան փողոցների խաչմերուկի շրջանաձև երթևեկության հատվածում Մայիսի 28-ին Երևան քաղաքի Բաշինջաղյան, Բեկնազարյան և Մազմանյան փողոցների խաչմերուկի շրջանաձև երթևեկության հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ այսուհետ նշված խաչմերուկում երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները: Բաշինջաղյան, Բեկնազարյան և Մազմանյան

Ոչ բարձր եկամուտ ունեցողներն էլ կարծես թե կարող են բնակարան ձեռք բերել

Իսկապես մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելու կառավարության ծրագիրը

Էդվարդ Նալբանդյանը Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը

Մայիսի 26-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը Հայաստանի արտգործնախարարին է ներկայացրել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում անցկացված դիտարկման մանրամասները։ Զրուցակիցները քննարկեցին Վիեննայում մայիսի 16-ին կայացած գագաթաժողովին ձեռք բերված պայմանավորվածությունների, մասնավորապես՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և նրա թիմի կարողությունների

ՀՀ պաշտպանության նախարարը եղել է Արմավիրի մարզում

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 26-ին աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում։ Պաշտպանության նախարարը ներկա է գտնվել ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվող ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈւ) «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժության եզրափակիչ միջոցառումներին, պարգևատրել է զորավարժության ընթացքում աչքի ընկած ծառայողներին։ ՀՀ պաշտպանության նախարարն եղել է նաև Արմավիր քաղաքի Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանում,

«Սնայպեր պիտի դառնամ, որ հորս վրեժը լուծեմ». ասում է փոխգնդապետի 9-ամյա դուստրը (Տեսանյութ)

Ջեբրայիլում նահատակված գյումրեցի 33-ամյա փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի դուստրը՝ 9-ամյա Աստղիկը, երազում է սնայպեր դառնալու մասին: Այսօր Գյումրու թիվ 9-րդ դպրոցում Ալեքսան Առաքելյանի անվան դասասենյակ բացելիս ու հերոսին մեծարելիս՝ այս մասին հայտնեց Շիրակի թեմի հոգեւոր հայրերից մեկը՝ Տեր Նշանը: 9-ամյա Աստղիկն իր երազանքի մասին կիսվել էր վերջինիս հետ: Մեզ հետ զրույցում էլ Աստղիկն ասաց, որ իր

Պարզվել է ջրատարում հայտնաբերված դիակի ինքնությունը

2016թ. մայիսի 26-ին՝ ժամը 10:10-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղից դեպի Աղավնատուն գյուղ տանող հոսող ջրատարում դիակ կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Ջրատարում հայտնաբերվել է կնոջ դի, որի զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է կնոջ ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակչուհի Անահիտ Վարուժանի Կարապետյանն է,

Ինչու եւ ինչ վնասներ է կրել Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգը. ՀԲ զեկույց

Ըստ Համաշխարհային բանկի մեր էներգետիկ ոլորտը վնասներ է կրել բարձր տոկոսով վարկերի եւ պետական քաղաքականության պատճառով

Բերքաբերի գյուղապետ. «Երբ գյուղում անասուն են մորթում, փափկամսում գնդակ է լինում»

Բերքաբերը բնական գազի, խմելու ջրի, ճանապարհի խնդիր ունի

Վահան Բաբայանին չեն ստիպել

ԵԽԽՎ պատվիրակությունում փոփոխություն է եղել

Սվիտալսկին բացակայել է քննարկումներից, բայց խոսում է բարդությունների՞ց

Կարեն Նազարյանը ԵՄ դեսպանի հայտարարության մասին

Հայաստանի շախմատիստուհիները պատրաստ են Եվրոպայի առաջնությանը

Վաղը Ռումինիայի Մամայա քաղաքում մեկնարկում է կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որին մասնակցելու հայտ ներկայացրել են 27 երկրների 112 շախմատիստուհիներ: Նրանցից 66-ը կրում է գրոսմայստերի կոչում: Aravot.am-ը արդեն տեղեկացրել է, որ Հայաստանը ներկայացված է ազգային հավաքականի կազմով, բացի առաջատար Էլինա Դանիելյանից, որը պատրաստվում է շուտով մայր դառնալ: Ռումինիայում մեդալների համար կպայքարեն Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան,

Գևորգ Կոստանյանը ընդունել է ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Հանդիպման ընթացքում կողմերը, ընդգծելով երկու երկիրների միջև տնտեսական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում առկա  համագործակցության բարձր մակարդակը, կարևորել են իրավական ոլորտում առավել արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը:  Մասնավորապես քննարկվել են, հանցագործություն կատարելու դեպքում  ԻԻՀ քաղաքացիներին  Հայաստանի Հանրապետությունում և

Տարոն Մարգարյան. «Խոնարհվում եմ բոլորիդ առջև՝ հերոս ամուսիններ ունենալու և հերոս որդիներ լույս աշխարհ բերելու համար»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներն է հանձնել ապրիլի սկզբին առաջնագծում զոհված պայմանագրային զինծառայող Հրաչյա Մուրադյանի, զոհված 2-րդ կարգի զինհաշմանդամ, կամավորական Սարգիս Խալաֆյանի և զոհված ժամկետային զինծառայող Մանվել Գևորգյանի ընտանիքների անդամներին: «Հանրապետության Նախագահի, ինչպես նաև Երևանի ավագանու առաջարկով որոշում կայացրեցինք բնակարաններ հատկացնել ապրիլի սկզբին առաջնագծում զոհված երևանաբնակ զինծառայողների բոլոր այն ընտանիքներին, ովքեր դրա կարիքն ունեն:

«Պատկերացնո՞ւմ եք մեկի գլխին բորդյուրով խփեին, ինչ կլիներ». Գուրգեն Արսենյանի որդու գործով նոր զարգացումներ են սպասվում

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդի Գուրգեն Արսենյանի գործով վաղը նոր զարգացումներ են սպասվում: Վերաքննիչ դատարանում նշանակված է դատական նիստ, քանի որ կրտսեր Արսենյանի փաստաբաններ Հայկ Ալումյանը, Էմին Խաչատրյանը և Արտակ Քոչարյանը բողոքարկել են նրան կալանավորելու որոշումը: Aravot.am-ի հետ զրույցում Հայկ Ալումյանը շեշտեց, որ վաղը ի թիվս այլ պահանջների` իրենք պահանջ են ներկայացնելու դատարան բերել

Հայաստանի մարմնամարզիկները Եվրոպայի առաջնությունում խմբում գրավել են 1-ին տեղը

Շվեյցարիայում այսօր մեկնարկած սպորտային մարմնամարզության տղամարդկանց 32-րդ առաջնությունում, որին մասնակցում է 32 երկիր, Հայաստանի հավաքականը հաջող է մեկնարկել: Առաջին անգամ մասնակցելով թիմային պայքարին՝ մեր մեծահասակները Հունգարիայի, Իսրայելի, Ադրբեջանի, Ավստրիայի, Լեհաստանի, Շվեդիայի եւ Լատվիայի հետ պայքարում 248,702 միավորով խմբում զբաղեցրել են առաջին տեղը: Երեկ երիտասարդների առաջնությունում Արթուր Ավետիսյանը օղակների վրա վարժությունում հավաքել էր 14,166 միավոր եւ

Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային

ՀՀ Նախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, ով Հայաստան է ժամանել ՀԱՊԿ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների (ոստիկանության) ղեկավարների խորհրդակցության և մայիսի 24-ից 26-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվող «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժության շրջանակներում: Հանրապետության Նախագահը կարևորել է վերը նշված միջոցառումների անցկացումը և հույս

Այսօր ներքին Նեմեսիս հայտարարելու հավանականությունը փոքր չէ

Հարցազրույց բնապահպան Հակոբ Սանասարյանի հետ -Ի՞նչ պարզեց ներկայիս պատերազմական իրավիճակը, որ կոչեցինք քառօրյա պատերազմ: – Այս քառօրյա պատերազմը բացահայտեց, որ մեր ղեկավարները չարաշահել են իրենց պաշտոնները: Այդ պատերազմը նաև ցույց տվեց մեր զինվորի հերոսական կերպարը: Բարեբախտաբար, մեր զինվորը գիտակցում է, որ մեր պարտությունը նշանակում է հայերիս կոտորած և արտագաղթ՝ Հայաստան առանց հայերի,  իսկ  բուն Հայաստանի

Ինքնասպանության փորձ

Մայիսի 26-ին, ժամը 13.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացու փողոցում գտնվող Բժշկական համալսարանի դիահերձարանի մոտակայքում գտնվող վերգետնյա անցումի վրա քաղաքացին (մոտ 22 տարեկան) փորձում է ինքնասպան լինել՝ կտրելով երակները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ. Ս.ը (1995 թ. ծնված, համալսարանի

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930