Օրվա լրահոսը
Նիկոլ Փաշինյան. «Պարոն Նալբանդյան, ճառ եք ասում եւ ահագին ձանձրալի». (Տեսանյութ)
Ընդդիմադիր պատգամավորի եւ ԱԳ նախարարի լեզվակռիվը
Փայլակ Հայրապետյան. Օֆշորի բոլոր գործերը կբացահայտվեն
«Չեմ կարծում, որ մեր գործի լուծում ստանալը կկանխեր հետագա զարգացումները»
Վլադիմիր Գասպարյան. «Մեր ոստիկաններն այս տարի ավելի լավն էին, քան անցյալ տարի, անցյալ տարի ավելի լավն էին, քան նախանցյալ տարի». Արմենպրես
ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան դրական են գնահատում և կարևորում են Հայաստանում անցկացված ՀԱՊԿ ոստիկանական ուժերի «Կոբալտ-2016» զորավարժությունները: Զորավարժություններից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ որպես ոստիկանապետ չի կարող բարձր գնահատական տալ, քանի որ տեսնում է՝ անելիքներ շատ կան: «Որպես ոստիկանապետ չեմ կարող գնահատականը
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի շնորհավորական խոսքը Վերջին դասի կապակցությամբ
Սիրելի՛ շրջանավարտներ, Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները դպրոցական Վերջին դասի կապակցությամբ: Ձեզ համար օրվա գլխավոր խորհուրդը ոչ միայն դպրոցական տարիների ավարտն է, այլև կյանքի առավել պատասխանատու փուլի մեկնարկը: Դուք թևակոխում եք մասնագիտության ընտրության և կյանքի ապագա ճանապարհն ուրվագծելու կարևոր ժամանակահատված, որը պահանջում է լինել առավել հավասարակշռված և հաստատակամ, նպատակասլաց ու բանիմաց: Այսօր դուք հրաժեշտ
Մարդու իրավունքների պաշտպանը Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին
Այսօր Ստրասբուրգում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի Փախստականների եւ միգրացիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բոչեկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են փախստականների եւ ապաստան հայցողների իրավունքների, կոնֆլիկտային իրավիճակներում խոցելի վիճակում հայտնված անձանց պաշտպանությանը, նրանց վերաբերող օրենսդրական ակտերի կատարելագործմանը, այդ ակտերը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելուն առնչվող հարցեր: Ընդ որում,
Նահատակված փոխգնդապետին նվիրված միջոցառմանն աշակերտներն անընդհատ արտասվեցին (Տեսանյութ, ֆոտոշարք)
Շիրակի թեմի հոգեւոր հայրերից մեկը՝ Տեր Նշանը, տեսնելով, որ արցունքները չեն դադարում, հորդորեց վերջ դնել լացին, քանի որ Ալեքսան Առաքելյանը նահատակվեց, որպեսզի արցունք չլինի երեխաների աչքերին:
Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին
Մայիսի 26-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում անցկացված դիտարկման մանրամասները։ Զրուցակիցները քննարկեցին Վիեննայում մայիսի 16-ին կայացած գագաթաժողովին ձեռք բերված պայմանավորվածությունների, մասնավորապես՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և նրա թիմի կարողությունների ավելացման վերաբերյալ
Մոր նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել է դուստրը. նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1940 թ. ծնված Ատալիա Վարդանյանին սպանելու փորձ կատարելու դեպքի առթիվ։ Կասկածանքով ձերբակալվել է տուժողի դուստրը, և նշանակվել դատահոգեբուժական փորձաքննություն։ Նախնական տվյալներով՝ 2016 թվականի մայիսի 24-ին՝ ժամը 18-ի սահմաններում, 47-ամյա կինը Արմավիրի մարզի իրենց տան ննջասենյակում, սպանելու դիտավորությամբ, կացնով հարվածել է մոր`
ՀՀ պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Անջեյ Կասպրչիկի հետ
Մայիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկի հետ: Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին վերջին շրջանում տիրող իրավիճակը: ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակցին վստահեցրել է, որ հայկական կողմը հավատարիմ է մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների
Էդվարդ Նալբանդյան. «Պարոն Փաշինյան, ոչ թե հարց տվեցիք, այլ ելույթ ունեցաք». (Տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը`իշխանության սխալների մասին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան
Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի պաշտոնական հրավերով մայիսի 25-27-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի է մեկնել ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Պատվիրակությունը, որի կազմում են Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներ Տաճատ Վարդապետյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Վարդան Այվազյանը, մասնակցելու է Վրաստանի Անկախության քսանհինգերորդ տարեդարձի տոնակատարությանը: Այցի շրջանակում մայիսի
Փայլակ Հայրապետյան. Կարծում եմ՝ նախկին վարչապետը հրավիրվելու է դատարան
Փայլակ Հայրապետյանը՝ Աշոտ Սուքիասյանի մասին. «Թո՛ղ գրեր Օբաման է պաշտպանում»
«ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ». ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում կապահովի հանդիսությունների անխափան ընթացքն ու մասնակիցների անվտանգությունը
Մայիսի 27-ին մեր երկրի ավագ դպրոցներում կրկին «Վերջին զանգի» ավանդական արարողությունն է: Այս անչափ խորհրդանշական, բայց և ամեն անգամ նոր ու անկրկնելի տոնը միայն դպրոցականներինը չէ, բոլորինս է, ուրեմն և բոլորով պետք է անենք առավելագույնը, որպեսզի ոչինչ չմթագնի օրվա տոնականությունը: Ոստիկանությունը նույնպես ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները` տոնական հանդիսությունների վայրերում
Նախագահն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Օլեգ Բելոզյորովին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Օլեգ Բելոզյորովին: Նախագահը ողջունել է հյուրին և ընդգծել, որ Հայաստանը տրանսպորտի բնագավառում համագործակցության զարգացումը համարում է որպես հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների կարևոր բաղկացուցիչ: Հենց այս համատեքստում է, ըստ Հանրապետության Նախագահի, դիտարկվում փոխգործակցությունը «Ռուսական երկաթուղիներ» ընկերության հետ: Օլեգ Բելոզյորովը ՀՀ Նախագահին զեկուցել
Խաբեությամբ հափշտակել է քաղաքացու «iPhone 6-S»-ը
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու բջջային հեռախոս գողացած անձի ինքնությունը։ 2016 թվականի մարտի 29-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երևանի Պետական համալսարանի՝ Աբովյան փողոցում գտնվող մասնաշենքի մոտ առերևույթ հանցագործություն կատարած անձը խաբեությամբ՝ գումարը մոտակա խանութից վերցնելու և վճարելու պայմանով, վերցրել է քաղաքացու «iPhone 6-S»
Կյանքից հեռացել է Շչորս Դավթյանը
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ մայիսի 26-ին, 78 տարեկանում կյանքից հեռացել է բանասիրական գիտությունների դոկտոր, լրագրող, պատմաբան, պետական-հասարակական գործիչ, «Համո Սահյան գիտամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Շչորս Բագրատի Դավթյանը: Շչորս Դավթյանը ծնվել է 1938 թվականի մարտի 12-ին, Էջմիածին քաղաքում, զինվորականի ընտանիքում: Ծնողները սերում են Գորիսի Ազատաշեն (Արեգունի) գյուղից: Ավարտել է Երևանի պետական
Բեռլինում կայացած դրամահավաքով, որին մասնակցել է նաև Հենրիխ Մխիթարյանը՝ ձեռք է բերվել անօդաչու թռչող սարք. hayernaysor.am
Արդյունքում հավաքագրվել է 90 000 եվրո:
Այս գումարով ձեռք են բերվել անօդաչու թռչող սարք, դրանց համար անհրաժեշտ սարքավորումներ, ջերմատեսիլներ և գիշերային տեսանելիության սարքեր:
Կառավարությունը բացասական եզրակացություն է ներկայացրել Թևան Պողոսյանի նախաձեռնությանը՝ սերմնաբջիջների պահպանության վերաբերյալ
Գործադիրի հավանությանն է արժանացել ««ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Օրինագծերի նպատակն է, իրավական որոշակիության սկզբունքից ելնելով, հստակ տարբերակում մտցնել «անհնարինություն» և «չարամտորեն խուսափել» եզրույթների միջև, ինչպես նաև ներդնել
Շալիկո Փիրուզյան. «Աշոտ Սուքիասյանի խարդախությունը հիմնավորվում է ե՛ւ բիզնես ծրագրով, ե՛ւ բանկային հիմնական պայմանագրով»
Կողմը արդեն քաղաքացիական հայց է ներկայացրել դատարանը, որի քննությունը շուտով կսկսվի
Քննություն է կատարվում՝ պարզելու քաղաքացու մատնանշած՝ քննիչի կողմից խոշոր չափերով խարդախություն կատարելու վերաբերյալ տվյալները
Քաղաքացի Արուսյակ Ա.-ն ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է վարույթն իրականացնող անձի կողմից առերևույթ խոշոր չափերով խարդախություն կատարելու վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես՝ քաղաքացի Արուսյակ Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ վաշխառության վերաբերյալ իր դիմումի հիման վրա ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Երևան
Հստակ կսահմանվեն երեխայի այլընտրանքային խնամքի տրամադրման առաջնահերթությունները
Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատվել են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների՝ այլընտրանքային խնամքի տրամադրման նպատակով ուղղորդման կարգը և չափորոշիչները: Ըստ այդմ՝ հստակ կսահմանվեն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների` այլընտրանքային խնամքի տրամադրման առաջնահերթությունները՝ նախապատվությունը տալով խնամքի ընտանիքահեն կամ ընտանեկանին մոտ ձևերին՝ որդեգրմանը, խնամակալությանը/հոգաբարձությանը, խնամատար ընտանիքին և միայն դրանց անհնարինության դեպքում՝ շուրջօրյա խնամք իրականացնող որևէ հաստատությունում երեխայի տեղավորմանը:
Կլուծվեն մարզերի առաջնահերթ նշանակություն ունեցող հիմնախնդիրները
Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով գումար կհատկացվի Լոռու և Տավուշի մարզերի առաջնահերթ մի շարք խնդիրների լուծման նպատակով: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ այդ խնդիրները ՀՀ վարչապետին են ներկայացվել վերոնշյալ մարզեր մայիսի 4-ին նրա կատարած աշխատանքային այցի շրջանակում: Այսպիսով՝ կվերանորոգվեն Լոռու մարզի Թումանյան համայնքի Թումանյան քաղաքի մանկապարտեզի շենքը, քաղաքի 3-րդ
«Հայերն ու իրանցիները դեռևս չեն ճանաչում միմյանց, ինչպես հարկն է». Վարդան Ոսկանյան
ԵՊՀ-ում այսօր անցկացվեց «Պարսից գրականություն և պատմություն» միջազգային արևելագիտական գիտաժողովը:
Շիրակ Թորոսյան. «Հայկական դպրոցներն արագ վրացականանում են»
Էդվարդ Նալբանդյանի լղոզված արձագանքը՝ պատգամավորի ահազանգին
«Օֆշորի գործով» հարցաքննվեցին վկաները
Վկաները ներկայացրեցին «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի վերաբերյալ իրենց կատարած ֆինանսատնտեսական ստուգման արդյունքները
Կառավարությունը շարունակում է կրճատել ծառայողական ավտոմեքենաների թիվը
Կառավարությունն ընդունել է «Գործադիր իշխանության համապատասխան ոլորտներում ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակների կրճատման մասին» որոշում: Ըստ այդմ՝ ընդունվել է ի գիտություն ՀՀ վարչապետի՝ ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի նիստում տրված հանձնարարականի համաձայն հանրապետական գործադիր մարմինների և դրանց կառավարման ոլորտում գործող ՊՈԱԿ-ների, ՀՀ կողմից հիմնադրված հիմնադրամների, ծրագրեր իրականացնող գրասենյակների, պետական մասնակցությամբ ընկերությունների աշխատակազմերից կրճատված ավտոմեքենաների թիվը համաձայն
Հայաստանը շարունակում է խոշտանգումների աղաղակող փաստեր ներկայացնել
Արտաքին գործերի նախարարի պատասխանը պատգամավորին
Ներկայացվել է վարչապետի հանձնարարականի կատարման ընթացքը
Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը մանրամասներ է ներկայացրել նախորդ նիստում վարչապետի տված հանձնարարականի կատարման ընթացքի վերաբերյալ: Նա նշել է. «Հանձնարարվել էր, որ ներմուծման վերաբերյալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացվեն, որպեսզի ներմուծողները կարողանան ամբողջական և լիարժեք ստանալ այդ տեղեկատվությունը: Նկատի առնենք, որ Հայաստանի արտաքին առևտրային ռեժիմն ըստ էության տարբերվում է երեք հիմնական ուղղություններով, մասնավորապես, երրորդ երկրներ,
Պաշտոնանկությամբ հարց չի լուծվում
«Կոռուպցիոն մի քանի բացահայտումներ տեղի ունեցան՝ սկսած «օֆշորի գործից» մինչեւ բանակում առկա բացասական երեւույթները: Այդ մասին էին վկայում ՊՆ-ում բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունները: Իշխանությունն էլ հասկացավ, որ լուրջ բացթողումներ է թույլ տվել: Կոռուպցիոն երեւույթների բացահայտմանը զուգընթաց կարեւոր է պատասխանատվության հարցը: Միայն կոռուպցիան բացահայտելով, մարդուն պաշտոնանկ անելով՝ հարց չի լուծվում: Փորձը ցույց է տալիս, որ երբ որեւէ
Կառավարությունը կապահովի գնումների ավելի թափանցիկ գործընթաց
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը կառավարության ղեկավարը նշել է. «Գնումների գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով հանձնարարում եմ ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ առավել բարելավել թափանցիկությունն այդ գործընթացի տարբեր փուլերում, հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուր հետաքրքրվող անձի, էլեկտրոնային գնումների կայքէջում տեսնել՝ գնումների գործընթացների


















































