Օրվա լրահոսը

Արամ Հարությունյանը Հրազդանի ընտրություններում ակտիվ է եղել՝ հրազդանցիների նկատմամբ սիրուց դրդված (Տեսանյութ)

Արամ Հարությունյանն ասաց, թե ինչ է լինելու Գառնիի ծրագրի հետ եւ ինչպես են բանակցում վարկատու Համաշխարհային բանկի հետ՝ ծրագիրը չտապալելու համար

Աշոտ Ղուլյանն ընդունել է բուլղարացի խորհրդարանականներին

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 25-ին ընդունել է Արցախ ժամանած Բուլղարիայի Հանրապետության Ժողովրդական ժողովի պատգամավորներ «Բուլղարիայի փրկության ազգային ճակատ» կուսակցության նախագահ Վալերի Սիմեոնովին, տեղակալ Վալենտին Կասաբովին և նույն կուսակցության անդամներ Խրիստիան Միտևին ու Դիմիտր Բայրակտարովին: Հանդիպմանը ներկա էին նաև ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և Արցախ կատարած այցի ընթացում պատվիրակությանն ուղեկցող ՀՀ

Կառավարության դիմաց իրավունք եւ արդարություն են մուրում, հետնամասում՝ գումար

Քաղաքացիների մի խումբ կա, որն ամեն հինգշաբթի կառավարության հետնամուտքում նիստի եկող պաշտոնյաներին է սպասում: Նրանք, սակայն, պաշտոնյաներից ոչ թե իրենց հուզող հարցերի պատասխաններն են ուզում՝ հասկանալով, որ անօգուտ գործ է, այլ գումար: Չինովնիկներն էլ գերադասում են գումար տալ, գլուխներն ազատել, քան լսել ու նրանց խնդիրներով զբաղվել: Պաշտոնյաներին սպասող կանայք «իրենց տարածքում» չեն հանդուրժում կոնկրետ բողոքով

Արման Մելիքյան. «Այդ 800 հա-ն ԼՂԻՄ տարածքն էր»

Ատակարգ ու լիազոր դեսպան, ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը վստահեցրեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմի պատճառով հայկական կողմի կորցրած 800 հա տարածքը անվտանգության գոտի չէ, այլ նախկին ԼՂԻՄ տարածք: «Մեդիա կենտրոն»-ում պարոն Մելիքյանը մտահոգություն հայտնեց, թե քառօրյա պատերազմից հետո մենք ունեցանք ցավալի մարդկային, անընդունելի տարածքային կորուստներ և տարածքների` հանձնման բացված հեռանկար ու դուռ. «Սա

Բակո Սահակյանը հանդիպել է Թալիշ գյուղի մի խումբ բնակիչների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին հանդիպել է Թալիշ գյուղի մի խումբ բնակիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ապրիլյան պատերազմի հետեւանքով թալիշցիների մոտ առաջացած սոցիալ-տնտեսական մի շարք հարցեր: Նախագահը նշել է, որ իշխանությունները կանեն հնարավորն այդ խնդիրների լուծման ուղղությամբ եւ համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին: Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար

Երբ կկտրվի ՌԴ-ի հետ «խորհրդային ախտահարված պորտալարը»

«Պետականամետ եւ ազգանպաստ քաղաքականությունն է օգնում կառուցել գործընկերային հավասար եւ համարձակ հարաբերություններ այլ երկրների հետ՝ նպաստելով նաեւ հակամարտությունների լուծմանը: ՌԴ-ն առաջին անգամ չէ, որ իր քայլերով դժգոհության ալիք է բարձրացնում հանրության մեջ, սակայն ՌԴ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների ոչ սիմետրիկ եւ ուղղահայաց լինելու պատճառը քաղաքական վերնախավի անհեռատես եւ անձնակենտրոն քաղաքականությունն է՝ բխած պրոֆեսիոնալության պակասից, խորհրդային

Մայրաքաղաքում կտեղադրվի լեգենդար «Արարատ 73» ֆուտբոլային թիմին նվիրված արձանախումբ

Երևանի ավագանու` մայիսի 25-ին գումարված հերթական նիստին հաջորդած արտահերթ նիստում ավագանին քննարկել և հավանություն է տվել Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող՝ «Հրազդան» մարզադաշտի հարակից արևմտյան տարածքում, ԽՍՀՄ չեմպիոն և ԽՍՀՄ գավաթակիր հռչակված, լեգենդար «Արարատ 73» ֆուտբոլային թիմին նվիրված արձանախումբը տեղադրելու մասին որոշման նախագծին: «Արարատ 73» ֆուտբոլային թիմին նվիրված արձանախմբի հեղինակն է քանդակագործ Վլադիմիր Անտաշյանը։ Արտահերթ նիստում ավագանին

«Ոչ հայկական հողեր պետք է վերցնել, մասնավորապես` Քուռի ձախ ափում». Վովա Վարդանով

«Մինչեւ Բաքուն կամ Երեւանը չտապալվեն, պատերազմը չի վերջանա»,-ասում է Վարդանովը

Մայրաքաղաքի փողոցներից մեկը կանվանակոչվի եզդիների ազգային հերոս Ջահանգիր աղայի անունով

Սարդարապատի ճակատամարտի 98-ամյակին ընդառաջ Երևանի ավագանին մայիսի 25-ին գումարված հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հավանություն է տվել Ավան վարչական շրջանի Շահինյան փողոցի 4-րդ նրբանցքը եզդիների ազգային հերոս Ջահանգիր աղայի անվամբ անվանակոչելու որոշման նախագծին: Ի հիմնավորում վերոնշյալ որոշման ընդունման անհրաժեշտության` նշվել է, որ եզդի ժողովրդի ազգային հերոս Ջահանգիր աղան նախ իր զինվորների

Բակո Սահակյանն ընդունել է Բուլղարիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին ընդունել է Բուլղարիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների, ովքեր ներկայացնում են «Բուլղարիայի փրկության ազգային ճակատը»՝ կուսակցության առաջնորդ Վալերի Սեմեոնովի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են Արցախ–Բուլղարիա խորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է Բուլղարիայի խորհրդարանի հետ փոխգործակցության խորացումը՝ այն դիտարկելով որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման կարեւոր ուղղություն: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ

«Ոսկե ձկնիկի» տերն էլ է հերքում

Անտառտնտեսության տնօրենը չի վճարել դատախազների փոխարեն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության բակային հատվածում տեղի ունեցած միջադեպի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձի

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում շարունակվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության բակային հատվածում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ մայիսի 21-ին ձերբակալված Վ.Մկրտչյանին մայիսի 24-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել

Գարո Փայլանը շահել է «Գորշ գայլեր»-ից մեկի դեմ հարուցված դատը

Ermenihaber.am.  Թուրքիայում ավարտվել է խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանի կողմից դեռևս անցած տարի ներկայացված հայցի հիման վրա ընթացող դատավարությունը: Փայլանը դատարանից պահանջել էր հայերին սպառնալու համար պատասխանատվության ենթարկել թուրքական ծայրահեղական ուժերի՝ «Գորշ գայլերի» Կարսի երիտթևի առաջնորդին: «Հիմա ի՞նչ, մենք էլ Կարսի փողոցներում հայի որսի դուրս գա՞նք» արտահայտության համար դատարանը «Ülkü Ocakları» (Գաղափարական օջախներ) անվանումով Կարսի երիտթևի առաջնորդ Թոլգա

ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը հեկտարներով հեռու է հայանպաստ լինելուց

Ըստ քաղաքական վերլուծաբան Գեւորգ Մելիքյանի` Վիեննայում անպատասխան մնաց ապրիլի 2-ից առաջ եղած դիրքերին վերադառնալու, այսինքն՝ կորցրած 800 հեկտարը վերադարձնելու նախապայմանը եւ երաշխիքներ տալու հարցը: – Պարոն Մելիքյան, նախ` անդրադառնանք մայիսի 16-ի Վիեննայի հանդիպմանը: Ի՞նչ խնդիր լուծեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրները: Բանակցությունների շարունակման հնարավորություն տեսնո՞ւմ եք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պաշտոնական Բաքուն արդեն իսկ

Արծրուն Հովհաննիսյանը`«Զինվորի բաժին» պահածոների ազատ վաճառքի մասին. «Շատ տարբերակներ կարող են լինել»

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի կարծիքով` «Զինվորի բաժին» պահածոների` Լեհաստանի խանութներում ազատ վաճառքի հետ կապված շատ տարբերակներ կարող են լինել: Aravot.am-ի հետ զրույցում Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց` քանի դեռ գործի նյութերի ուսումնասիրման փուլն է, որևէ հստակ բան ասել հնարավոր չէ: Հիշեցնենք, որ երեկ ահազանգ էր ստացվել, որ Լեհաստանի խանութներում ազատորեն վաճառվում են «Զինվորի բաժին» պահածոները,

Մեկ արծաթ եւ մեկ բրոնզ՝ շախմատի խուլերի աշխարհի առաջնությունում

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեց շախմատի աշխարհի խուլերի առաջնությունը, որը Հայաստանում անցկացվում էր առաջին անգամ: Անցկացվեց յոթ տարբեր մրցաշար, սկսած՝ պատանիներից, վերջացրած՝ վետերաններով: Հայաստանի ներկայացուցիչները անմասն չմնացին մեդալներից: Պատանիների աշխարհի առաջնությունում Սարո Մելքոնյանը 4,0 միավորով նվաճեց այդ տարիքային խմբի աշխարհի փոխչեմպիոնի կոչումը, իսկ վետերանների պայքարում Հակոբ Հակոբյանը վաստակեց 4,5 միավոր եւ դարձավ բրոնզե մեդալակիր:

Լևոն Մկրտչյանն աշխատանքային այցով եղել է Աշտարակում

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր աշխատանքային այցով եղել է Աշտարակում և մասնակցել Արագածոտնի մարզի դպրոցների տնօրենների տարեվերջյան խորհրդակցությանը: Նախարարն իր ելույթում անդրադարձել է կրթական ոլորտում սպասվող փոփոխություններին՝ հիմնական շեշտը դնելով հանրակրթության բովանդակային խնդիրների վրա: Լ. Մկրտչյանի խոսքով՝ կրթության համակարգում ինստիտուցիոնալ փոփոխությունները կարելի է համարել ավարտված և հերթն այժմ կրթական ծրագրերին նոր բովանդակություն

«Ադրբեջանը փորձելու է հասնել նրան, որ որոշակի տարածքներ վերադարձվեն իրեն». Բորիս Նավասարդյան (Տեսանյութ)

Երեւանի մամուլի ակումբի նախագահի խոսքով` հավանական է, որ ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունները կտապալվեն

Տավուշի մարզի դատախազի տեղակալը եւ Իջեւանի անտառտնտեսության տնօրենը հերքում են

Դատախազի տեղակալը կատարվածը որակում է «դժբախտ դեպք»

ԱԺ մոնիթորինգ. Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին նախագիծը Ազգային ժողովը մերժեց արդեն 4-րդ անգամ

Իշխան Զաքարյանը նախընտրել է շփվել միայն պատգամավորների հետ

Ստեփան Վերանյանը մարշալ Բաբաջանյանի արձանի մասին. «Գերեզմաններում ավելի լավ քանդակներ են տեղադրվում»

«Ես լինեի նախագահի տեղը, կասեի՝ մեկ ժամից էդ արձանը էդտեղ չլինի»

Ճապոնական դրամաշնորհը կուղղվի աղետների դեմ պայքարին

Մայիսի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող դրամաշնորհի» համաձայնագիրը: Հայկական կողմից համաձայնագիրն ստորագրեց ՀՀ ԱԻ փոխնախարար Հ. Մխիթարյանը, իսկ ճապոնական կողմից՝ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Է. Տագուչին: Փաստաթղթի համաձայն՝ Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին կտրամադրվի 2 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ, որը կուղղվի ՀՀ

«Սադախլոյի» մաքսակետում քաղաքացիներին «պլոկում» են

Բայց ոչ աթոռ ունեն, ոչ ջուր, ոչ էլ աշխատող սուրճի-թեյի ապարատ Երբ մտնում ես մի անծանոթ տուն, առաջին հայացքդ ուղղվում է շեմքի դռանը, հետո միջանցքին, ապա նոր հյուրասենյակին, դա այդպես է: Մի քանի օր առաջ մենք 3 ընկերներով վերադառնում էինք արտասահմանից մեր մարդատար ավտոմեքենայով, գիշերը կես էր եղել, երբ փորձեցինք անցնել հանրահայտ «Սադախլո» կոչված մաքսային

Երվանդ Բոզոյան. Եթե առանց կոնկրետ նախագծի համակարգը ստեղծվի, ապա ստատուս քվոն կհավերժացվի

«Այստեղ մեծ ակնկալիք ունենալ, որ Ադրբեջանը կարող է համաձայնել, որ համակարգը կարող է ռեալ աշխատել, ես դրան չեմ հավատում»

Բագրատյանը՝ իր «աճեցրած» օլիգարխների մասին. «Ո՞վ ա եկել ինձանից, հենա ինքս կդառնայի օլիգարխ» (Տեսանյութ)

Չի եղել արտոնություն: Հիշո՞ւմ եք, մազութի գործ էլ կար, հետո մռմռացին, ձենները կտրեցին: Հիմա ո՞ր մի մոնոպոլիան է եկել Բագրատյանի ժամանակից, ո՞վ է մոնոպոլիա ունեցել Բագրատյանի օրոք, թիվ ասեք: Բենզին, նավթ ներկրում էին 25 ընկերություն: Մեր հարցին՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար ի՞նչ գործուն քայլեր պետք է անի կառավարությունը եւ քաղաքական կամք ունի՞ այսօրվա իշխանությունը դրա

Գյուղնախարարը՝ թուրքական լոլիկի եւ սպիտակ միջուկով տեղական լոլիկի վնասակարության մասին

Հայաստան ներկրվող թուրքական լոլիկի հետ կապված աղմուկ էր բարձրացել: Նախարարը պարզաբանեց. «Ամբողջ տարվա ընթացքում ներկրվել է 150 տոննա լոլիկ, որոնց մեջ կարող է լինեն նաեւ թուրքական: Վերջին երկու ամսում ընդհանրապես չի ներկրվել: Այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց 2015-ի բյուջեի կատարման հաշվետվությունը: ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը նախարարից հետաքրքրվեց սպիտակ միջուկով լոլիկներից,

«Թուրքը չի ասելու` «վա՜յ, խանում, դու ձեռքդ զենք չես վերցրել, արի քեզ չբռնաբարեմ ու չսպանեմ». Վովա Վարդանով (Տեսանյութ)

Ազատամարտիկն ընդգծում է, որ ժամանակին բոլորը պետք է սովորեն զենք բռնել, տարբեր դիրքերից կրակել եւ ճիշտ կողմնորոշվել պատերազմական իրավիճակում

Սերգո Կարապետյանը նախարարության լույսերն է անջատում եւ իր հաշվին զուգարանները վերանորոգում

Ես իմ ամբողջ կյանքում տնտեսություն եմ ղեկավարել, միշտ պայքարել եմ հոսանքի ավելորդ ծախսի դեմ, ջրի նույնիսկ, ամեն ինչի դեմ: Պայքարել եմ, որ խնայողություններ լինեն: Երբ որ ես եկա նախարարություն, ես ջղայնանում էի, որ ցերեկը լույսերը վառ էին թողնում: «Անարդյունավետ ծախսեր չի կարելի ասել, բայց ժամանակները փոխվում են, պահանջները փոխվում են, կրճատումներ պիտի արվի: Նախատեսում ենք

Նադեժդա Սավչենկոն ազատ է արձակվել և վերադարձել Կիև. «ՏԱՍՍ»

Ռուսաստանի Դաշնությունում ազատազրկման դատապարտված Նադեժդա Սավչենկոն ազատ է արձակվել և վերադարձել Ուկրաինա։ Այս մասին հաղորդում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Այս լուրը հաստատել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, որը «Թվիթեր» սոցիալական կայքում այդ մասին գրառում է կատարել։ Պորոշենկոյի գրառումից պարզ է դարձել, որ Սավչենկոյին ՌԴ-ից Կիև է տեղափոխել նախագահական ինքնաթիռը, որը վայրէջք է կատարել Կիևի

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930