Օրվա լրահոսը

Պորոշենկոն կանի ամեն ինչ՝ Սավչենկոյին Ուկրաինա վերադարձնելու համար. «ՏԱՍՍ»

Պորոշենկոն հայտարարել է նաև, որ այդ գործի համար նույնիսկ պատրաստ է ազատ արձակել Ուկրաինայում ձերբակալված ռուսաստանցիներ Եվգենիյ Երոֆեևին և Ալեքսանդր Ալեքսանդրովին։

Հենց Հայաստանը անդամակցել է Մաքսային Միությանը, Պուտինը դադարել է մեր մասին խոսել. «Չորրորդ իշխանություն»

10 ամենաշատ հիշատակված անձանց ցանկում կա Էրդողանը, Նազարբաեւը, որը վերջին 2 տարում է համարվում ամենաշատ հիշատակված գործիչներից մեկը, ինչը վկայում է, թե Ռուսաստանը որքան է կարեւորում Ղազախստանի հետ հարաբերությունները։

Հրազդանի կիրճում գտնվող օբյեկտներից բացի՝ գետը աղտոտում են նաեւ կիրճի շրջակայքում կառուցված արտադրամասերը. «Հայոց աշխարհ»

Անդրադառնալով կիրճում տեղակայված տարբեր օբյեկտների հասցրած վնասին` Կարինե Դանիելյանը նշում է, որ դրանց զգալի մասը կառուցվել է առանց բնապահպանական փորձաքննություն անցնելու: Այսինքն` չի ստուգվել շահագործվելու դեպքում դրանց հնարավոր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Նա պատահական չի համարում այդ օբյեկտների սեփականատերերի կողմից օրենքը շրջանցելու հանգամանքը, քանի որ փորձաքննություն անցնելու դեպքում պարզվելու էր դրանց բացասական ազդեցությունը գետի ջրերի

Իսրայելի ԱԳՆ գլխավոր տնօրեն. Թուրքիան ու Իսրայելը միմյանց կարիքն ունեն. Sputnik

2016թ. մայիսի 23-24-ին Ստամբուլում տեղի ունեցած ՄԱԿ-ի Մարդասիրական գագաթնաժողովին Իսրայելը ներկայացրած այդ երկրի արտաքին գերատեսչության գլխավոր տնօրեն Դորե Գոլդը խոսել է թուրք-իսրայելական հարաբերություններից։ Այդ մասին տեղեկացնում է Sputnik միջազգային լրատվական գործակալության թուրքական տարբերակը։ Անդրադառնալով թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին բանակցություններին՝ Գոլդն ասել է, որ ինքը լիահույս է այդ գործընթացից, բայց խուսափել է ներկայացնել որոշ մանրամասներ.

Հարցն այսպես չէ դրված՝ ետ վերցնել այդ 800 հեկտարը, թե ոչ, հարցն այլ կերպ է դրված՝ հայկական կողմը նոր պատերազմ սկսո՞ւմ է, թե ոչ. «Չորրորդ իշխանություն»

Սերժ Սարգսյանը, մեղմ ասած, այնքան էլ անկեղծ չէր, երբ ինքնաթիռում լրագրողներին բացատրում էր, որ այդ տարածքները ետ չեն վերցվում ավելորդ զոհերից խուսափելու համար։ Պարզապես նա այդ փաստարկը բերեց՝ երեւի մտածելով, թե ո՞վ պիտի հակաճառի, եթե խոսքը զինվորների կյանքի մասին է։ Իսկ իրականությունը հետեւյալն է. ադրբեջանցիներն ապրիլի լույս 2-ի գիշերը շատ հզոր հարձակում են սկսել եւ

Համազասպ Բաբաջանյանի արձանը համեմատում են «օրենքով գողերի»՝ գերեզմաններում տարածում ունեցող արձանների հետ. «Ժողովուրդ»

Չես հասկանում՝ մարշալի հագինն ինչ է, զինվորական հագուստի տակից ինչու է շապիկի նման բան հագել, ինչու են կրծքերը երեւում, հագին այդ ինչ հսկայական կոշիկներ են։

«Սերժ Սարգսյանը կայացրեց իր քաղաքական ընտրությունը». Սերգեյ Մինասյան. «Հայոց աշխարհ»

Ոմանք այսօր արդեն ձեռքի փաթաթան են դարձրել քառօրյա պատերազմի հետեւանքով 800 հեկտար տարածքի կորստի հարցը: Եվ շահարկումները շարունակվելու են. դիմացը ընտրություններ են։ Այս խնդրի շուրջ մեզ հետ զրույցում քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԸ նախ խոսեց հակառակորդի գրաված դիրքերի մասին՝ նշելով, թե իրականում շատ դժվար է որոշել` որքա՞ն է կազմում այն` 7 հարյո՞ւր, 8 հարյո՞ւր, թե՞ մի քիչ

Սերժ Սարգսյանի ցանկացած հակասական հայտարարություն ՀՀԿ– ականները պաշտպանում են մեծագույն եռանդով. «Ժողովուրդ»

Վիեննայի բանակցություններից հետո Սերժ Սարգսյանն օդանավում՝ լրագրողների հետ զրույցում, բավականին վտանգավոր հայտարարություններ արեց։ Նրա բացատրություններից պարզ դարձավ, որ Հայաստանը պատերազմից դուրս է եկել զգալի կորուստներով։ Նախ եւ առաջ հարկ է արձանագրել, որ հայկական կողմը 1994թ. զինադադարից հետո առաջին անգամ տարածքներ է կորցրել։ Այս մասին, ինչպես հիշում ենք, բարձրաձայնեց Ժիրայր Սէֆիլյանը, որին իշխանության սպասարկուները շտապեցին դավաճան

Էրդողան. Այս աշխարհն արդար չէ. «Անադոլու»

2016թ. մայիսի 23-ից 24-ը Ստամբուլում տեղի ունեցած ՄԱԿ-ի Մարդասիրական գագաթնաժողովի փակման արարողության ժամանակ ելույթ է ունեցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Իր ելույթում Էրդողանը փորձել է անդրադառնալ համաշխարհային կարևորության խնդիրներին, մարդու առջև ծառացած հիմնախնդիրներին և ասել, որ մեր բոլորիս ապրած աշխարհն արդար չէ. «Երկրի տարբեր կողմերում,

Ազնիվ կլիներ տրանսպորտի համար պատասխանատու այրերին ստիպել ամեն օր երթեւեկել հանրային տրանսպորտով. «Հայկական ժամանակ»

Մի կողմ թողնելով մեքենաների քանակի շուրջ կառավարության մանիպուլյացիան, փորձենք հասկանալ, թե ինչու է Հայաստանում (մասնավորապես՝ Երեւանում) ցանկացած չինովնիկի համար այդքան արդի ծառայողական մեքենա ունենալը։ Նախ, հանուն ազնվության ընդունենք, որ Հայաստանում ոչ միայն չինովնիկներն ունեն մեքենայի մոլուցք։ Ամեն քիչ թե շատ նյութական հնարավորություն ունեցող աշխատում է առաջին հերթին մեքենա գնել… Թեկուզ հին, թեկուզ վատ վիճակում, բայց

«Դիվանագետներն իրենց զբաղեցրած աթոռից չեն տարբերվում». «Ա1+» (տեսանյութ)

Հայկական դիվանագիտությունը վերջին 25 տարիներին ձախողվել է: Քաղաքագետների կարծիքով՝ պատճառն այն է, որ անկախ Հայաստանի պատմության ընթացքում չի ձեւավորվել կառավարման ճիշտ մեթոդ: Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի կարծիքով՝ «Եղածը եւ ընդդիմադիր, եւ իշխանական դաշտում, որպես կանոն, բանի պետք չէ եւ ինչ գոնե տեսանք դրական, այն էր, որ ազգի դուխը բարձր է, բայց էլիտայի բացակայության արդյունքում մենք

Բողոքի ակցիա է տեղի ունեցել Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսարանի առջև. «Հաբերլեր»

Ստամբուլի Բեյօղլու թաղամասում տեղակայված Գերմանիայի հյուպատոսարանի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։ Ակցիայի նախաձեռնողներն եղել են Թուրքիայի «Վաթան» կուսակցության ակտիվիստներն ու համախոհները։ Հիշեցնենք, որ այս կուսակցության ղեկավարը հայերիս քաջածանոթ Դողու Փերինչեքն է։ Ստամբուլում տեղակայված Գերմանիայի հյուպատոսարանի առջև բողոքի ակցիա կազմակերպելով՝ շուրջ 70 մասնակից զայրույթն է արտահայտել 2016թ.

Մանրամասներ տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակիցների մասնակցությամբ միջադեպից. «Հայկական ժամանակ»

«ՀԺ»-ի տեղեկություններով, քրեական գործի շրջանակներում կալանավորված Սուրեն Վարդանյանն աշխատում է նշված նախարարությունում որպես վարորդ։

Ուսման վարձերը թանկացել են. «Հրապարակ»

ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ 2016-17 ուսումնական տարվա ցանկն ուսումնասիրելիս պարզեցինք, որ բավականին բարձրացել են ուսման վարձերը։ ԵՊՀ «Մաթեմատիկա» եւ «Մեխանիկա» բաժիններում սովորելը նախկին 400 հազարի փոխարեն դարձել է 430 հազար դրամ, «Քաղաքագիտություն» առարկան թանկացել է 50 հազար դրամով՝ 550 հազարից դառնալով 600 հազար դրամ, «Հանրային կառավարում» եւ «Կառավարում» մասնագիտությունները՝ 600 հազար դրամի փոխարեն

Ավտովթար Երևանում. բախվել են «Mercedes»-ն ու Շտապօգնության մեքենան. կան վիրավորներ. shamshyan.com

Երեկ, մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում, Աթոյան և Էրեբունի փողոցների խաչմերուկում «Ford Transit» մակնիշի 024 ՍԼ 64 համարանիշի և «Mercedes» մակնիշի 11 QQ 113 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Ford Transit» 2 ուղևորները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հարվածի արդյունքում «Mercedes»-ի գազաբալոնը

Սահակաշվիլի. Ես մտադիր եմ վերադառնալ Վրաստան. Грузия Online

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հարցազրույց է տվել վրացական «Ռուսթավի 2» հեռուստատեսությանը, որի ընթացքում խոսել է մի շարք հարցերի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online լրատվականը։ Հարցազրույցի ընթացքում Սահակաշվիլին նշել է, որ առաջիկայում պատրաստվում է վերադառնալ Վրաստան. «Թող որևէ մեկը չկասկածի և չընդունի որպես սպառնալիք, դա բնական գործընթաց է. ես մտադիր եմ վերադառնալ Վրաստան

Միհրան Պողոսյանը փողոցի հաշվին ընդլայնում է իր տան տարածքը. քանդման աշխատանքներն արդեն սկսել են. ilur.am

Միհրան Պողոսյանը փողոցի հաշվին ընդլայնում է իր տան տարածքը. քանդման աշխատանքներն արդեն սկսել են

«Մարտիկ» հիմնադրամի գումարը չի եղել անձեռնմխելի. «Հրապարակ»

Անահիտ Բախշյանը մանրակրկիտ ուսումնասիրել էր «Մարտիկ» հիմնադրամի մասին բոլոր փաստաթղթերը։ «Ազդարարի» հաշվետվությունների միջեւ հակասող տվյալներ ու անճշտություններ են գտել, պարզել էր, որ այդ փաստաթղթերի համաձայն, ֆոնդում իսկապես կա 1.2 մլն.-ից ավելի գումար, որի միայն տոկոսները, ըստ. հաշվետվության 1-ին սքանավորած փաստաթղթի, 2015թ. կազմել են 48 մլն. 895 հազար 535 ՀՀ դրամ, իսկ ըստ 6-րդի՝ 45 մլն.,

Լավրով. Ռուսաստանը չի պատրաստվում մեկուսանալ արտաքին աշխարհից. «ՌԻԱ»

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ծավալուն հարցազրույց է տվել հունգարական «Մադյար նեմզեթ» պարբերականին, որի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։ Անդրադառնալով Ռուսաստանի համագործակցությանը արտաքին աշխարհի և միջազգային կազմակերպությունների հետ՝ Լավրովը նշել է, որ իր երկիրը չի պատրաստվում մեկուսանալ արտաքին աշխարհից և կշարունակի համագործակցել միջազգային հանրության հետ։

Էդգար Ստեփանյանը հաջող մասնակցություն է ունեցել «Cup de France»-ում

Եվրոպայի երիտասարդների չեմպիոն եւ աշխարհի փոխչեմպիոն, հեծանվորդ, 19-ամյա Էդգար Ստեփանյանը «Cup de France» միջազգային հեղինակավոր մրցաշարում հանդես գալով մեծահասակների մեջ՝ անհատական հետապնդում մրցաձեւում գրավել է վեցերորդ հորիզոնականը, իսկ 160 շրջան միավորներով խմբային վազքում պայքարն ավարտել է 10-րդ հորիզոնականում:   ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ «Առավոտ» օրաթերթ 25.05.2016

Ճանապարհորդների բյուջետային ակումբ. «Ժամանակ»

2015 թվականի բյուջեի կատարողականի խորհրդարանական հաշվետվության ներկայացումից պարզ է դարձել, որ Սերժ Սարգսյանը 2015 թվականին կատարել է երկու տասնյակ արտասահմանյան այց: Այդ այցերի արժեքը կազմում է պատկառելի ծախս բյուջեի համար: Իսկ ինչպիսին է դրանց արդյունքը: 2016 թվականին մենք ունենք տնտեսական ծանր իրավիճակ և ռազմա-քաղաքական պատերազմական իրադրություն, իսկ քառօրյա պատերազմի ընթացքում էլ պարզվեց, որ Հայաստանը չունի

Դարձյալ պոպուլիզմի մասին

Սովորաբար «պոպուլիզմ» բառն օգտագործվում է բացասական երանգավորումներով: Անձամբ ինձ էլ առանձնապես դուր չի գալիս «լայն ժողովրդական զանգվածներին» դուր գալու համար կոկորդ պատռելն ու բոցաշունչ ճառեր արտասանելը: Ես չեմ հավանում դա նաեւ այն պատճառով, որ սովորաբար, երբ ընդդիմադիր կոկորդ պատռողները հայտնվում են իշխանական ճամբարում, նրանք դառնում են պոպուլիզմի առաջին խարազանողը: Բայց այն, որ Հայաստանում խոսվում է

ՀՀ ՊՆ. ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը

Մայիսի 24-ի լույս 25-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել: Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված հատուկենտ կրակոցներ: ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները: ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` անցած գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման

Այս պատերազմում մենք կհաղթենք միայն այն դեպքում, եթե դավաճաններից չստանանք հարված թիկունքից. armenian-community.ge

armenian-community.ge. Մայիսի 26-28-ին 98 տարի առաջ հայ ժողովուրդը հաղթանակ տարավ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի (Վանաձոր) ճակատամարտերում: Շատ է գրվել այն հերոսական օրերի մասին, երբ ամբողջ ազգը` կանայք և տղամարդիկ, ծերերն ու երեխաները, զենք վերցրին և «Մահ կամ Ազատություն» մարտական կոչով ամբողջովին ջախջախեցին թուրքական բանակը, ստիպեցին նրանց ետ կանգնել հայ ժողովրդի սրտից` Արարատյան դաշտավայրից: Բայց արդյո՞ք

ԱՍԵԿՈՍԵ

Ռուսաստանի համար շատ կարեւոր է, որ Մետաքսի ճանապարհը ոչ թե արեւելք-արեւմուտք ուղղությամբ գնա, այլ մի քիչ շեղվի դեպի հյուսիս: ԲՈՐԻՍ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Մայիսի 24-ին հակակարկտային կայանքներից կատարվել է 91931 կրակոց

Մայիսի 24-ին, ժամը 07.21-ից մինչև ժամը 19.15-ը ընդամենը թվով 317 հակակարկտային կայանքներից ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 8 ամպ՝ առաջին կարգի և 20 ամպ՝ երկրորդ կարգի, կատարվել է 91931 կրակոց: Պաշտպանվող տարածքներում Արարատի մարզի՝ Արարատ, Արմաշ և Սուրենավան համայնքներում անձրևի հետ տեղացել է թույլ կարկուտ ,վնասներ չպատճառելով: Դիտարկվող տարածքներում Ք. Վանաձորում, Տավուշի մարզի՝ Նորաշեն, Վերին Կարմիր

Գերմանահայերն օգնություն են ցուցաբերում Արցախին

«Երբ ռազմական գործողությունները վերսկսվեցին և դրամահավաքի մասին հայտարարություն արեց Արցախի կառավարությունը, մենք էլ այստեղ սկսեցինք ակտիվանալ ու հետևեցինք դրան` թե դրամական և թե նյութական տարբերակով, իհարկե այն ապրանքների տեսքով, որոնք իսկապես անհրաժեշտ են: Կան մարդիկ, որ անհատական աջակցություն են ցուցաբերում իրենց նախաձեռնությամբ: Մի քանի օր առաջ մի հայ բժիշկ այն դեղերով արկղը բերեց, Դրեզդենի հիվանդանոցում

Շարունակաբար բարձրանում է Սեւանա լճի մակարդակը

2016 թվականի մայիսի 23-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 61 սանտիմետր բարձրության վրա, որը 14 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության տվյալներով, Սեւանա լճի մակարդակը հետզհետե մոտենում է 1962 թվականի նիշին, երբ այն գտնվել է ծովի մակերեւույթից 1900 մետր 80 սանտիմետր

ԼՂՀ ՊՆ. կրակի դադարեցման պայմանավորվածության խախտում չի արձանագրվել

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը

Արտագաղթի դեմն արագ չառնելը կբերի Ղարաբաղյան պատերազմի և բազմաթիվ այլ պարտությունների

Թեմա, որի մասին բոլորը և ամենուրեք խոսում են, սակայն այդ ուղղությամբ որևէ կոնկրետ գործ չի արվում և հուսադրող արդյունքներ առ այսօր չկան: Այս թեմայի մասին այնքան է գրվել ու խոսվել, որ արդեն չափազանց ռիսկային ու պատասխանատու է խոսել նույն թեմայից ու փորձել նոր բաներ ասել: Ղարաբաղյան պատերազմից հետո, Հայաստանի ազգային անվտանգության համար սա թիվ երկու

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930