Օրվա լրահոսը

ՀՀ են ժամանել ասորիներ՝ մի քանի տասնյակ երկրներից․ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասորական համաշխարհային համաժողովի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասորական համաշխարհային համաժողովի նախագահ Ջորջ Մարկուսին: Վարչապետը ողջունել է Երևանում Ասորական համաշխարհային համաժողովի անցկացումը և ընդգծել, որ ասորական համայնքը Հայաստանի հասարակության կարևորագույն մասն է, այն լիարժեք ինտեգրված է երկրի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ասորական համայնքը գտնվում է ՀՀ Կառավարության ուշադրության կենտրոնում՝ ինքնության պահպանման, իրավունքների լիարժեք

Բուդապեշտում կայացավ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո

Ապրիլի 25-ին Հունգարիայում ՀՀ դեսպանության և Հունգարիայի Հայ ինքնավարության կազմակերպմամբ, Բուդապեշտի կենտրոն համայնքի մայր տաճարում կայացավ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո։ Միջոցառմանը ներկա էին Հունգարիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական անձնակազմի անդամներ, Հունգարիայի խորհրդարանի պատգամավորներ, գործադիր իշխանության, հասարակական և գիտամշակութային շրջանակների, հունգարահայ համայնքի ներկայացուցիչներ։ Իր ելույթում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը խոսեց պատմական հիշողության հավերժության, այն որպես

Հայտնի են Պերու մեկնող երիտասարդ եւ պատանի ծանրորդների անունները

Ապրիլի 30-ին Պերուում մեկնարկող ծանրամարտի պատանիների եւ երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացված է լինելու յոթ մասնակցով (2 աղջիկ եւ 5 տղա): Մայրաքաղաք Լիմայի մրցահարթակում մեդալների համար կպայքարեն: Աղջիկներ. 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյան, 81 կգ՝ Էմմա Պողոսյան: Տղաներ. 67 կգ՝ Հովհաննես Հովհաննիսյան, 81 կգ՝ Նարեկ Մկրտչյան, 89 կգ՝ Վալերի Մովսիսյան, 96 կգ՝ Գրիգոր Ղազարյան, +102

Կաթնամթերք գնելիս ուշադրություն դարձրե՛ք դարակաշարերի գույներին

Հարգելի՛ քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի ապրիլի 27-ից ուժի մեջ է մտել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունը, որը սահմանում է կաթնամթերքի վաճառքի նոր կարգ։ Այսուհետ՝ Կանաչ դարակաշարերում տեղադրվելու է կաթնամթերք՝ առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի, նարնջագույն դարակաշարերում՝ կաթնամթերք, որը պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ: Դարակաշարերի վրա նշումները պարտադիր կլինեն

Հրդեհ է բռնկվել Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող խանութում

Ապրիլի 27-ին, ժամը 10։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող խանութում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։17-ին, մարվել՝

Հայոց ցեղասպանության փաստի ժխտման միտումները պիտի քրեորեն պատժելի լինեն Հայաստանի Հանրապետությունում․ «Հայացք Երևանից»

Արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը հանրային քննարկման առարկա է դարձնում Հայոց Ցեղասպանության փաստը։ Հիշեցնեմ, որ Իսրայելում Հոլոքոսթի փաստի շուրջ նման ձեւակերպումները օրենքով քրեորեն պատժելի են։ Դա հայտնի The Israel Denial of Holocaust (Prohibition) Law 5746-1986 օրենքն է։ Հայոց ցեղասպանության փաստի բացահայտ ժխտման կամ փաստի ժխտողականության տարրեր պարունակող հայտարարությունների, հրապարակումների

Գլխավոր ականը ԵԱՀԿ Մինսկի խումբն է՝ տասնամյակներ շարունակ Ադրբեջանի երեւակայությունների ու հանցագործությունների վկան․ «Հայացք Երևանից»

Եվ, այդուամենայնիվ, Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ցանկություն չունեն։ Որքան էլ Հայաստանի իշխանությունները փորձում են այլ փաստարկ գտնել՝ Ադրբեջանին ապացուցելու իրենց հավատարմությունը ԼՂ հիմնախնդրի վերջնական փակմանը, չեն կարողանում համոզել համաձայնագրի ստորագրման անհրաժեշտության հարցում։ Այստեղ մեզ մնում է միայն ընդունել, որ Ադրբեջանն ու Հայաստանը ի սկզբանե ունեցել են եւ ունեն տարբեր պատկերացումներ Խորհրդային Միության

Սուրեն Սուրենյանց. «Ռուս-ուկրաինական պատերազմը ՆԱՏՕ-ի էքսպանսիայի քաղաքականության հետեւանք էր»

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը, «Աշխարհն առանց նացիզմի» խորագրով կլոր սեղանի շրջանակներում անդրադառնալով նացիզմի եւ դրա դեմ պայքարի անհրաժեշտությանը, ասաց. «Պոլեմիկան զարգացավ հատկապես ռուս-ուկրաինական պատերազմից հետո: Կողմերը սկսեցին միմյանց մեղադրել նացիզմը խրախուսելու մեջ: Հատկապես այդ խոսույթը պոպուլյար էր Արեւմուտքում: Մեկը մեկի վրա բարդեցին, թե ով էր մեղավոր այս պատերազմի սանձազերծման հարցում: Ինչ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աղվերանում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին, մարզիչներին, մրցավարներին: Վարչապետը ողջունել է մասնակիցներին, շնորհավորել նրանց եզրափակիչ փուլին մասնակցելու հնարավորություն ստանալու համար: Նիկոլ Փաշինյանը կարևորել է տարբեր մարզաձևերում «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարի անցկացումը և ընդգծել, որ դրա նպատակը հասարակության, այդ թվում՝ դպրոցահասակ  երեխաների շրջանում առողջ ապրելակերպի

Փարիզի Հաղթական կամարի հավերժական կրակի թեժացման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի

Ապրիլի 26-ին, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումների շրջանակում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանի, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Գրիգոր Եպիսկոպոս Խաչատրյանի, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) և Ֆրանսիայի համար մարտնչած հայազգի ռազմիկների և դիմադրության շարժման անդամների միության (ANACRA) ղեկավարության գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիսավոր երթ դեպի Փարիզի Հաղթական կամար։ Քայլերթին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառը մասնակցեցաւ Նորին Սրբութիւն Ֆրանսիս Պապին յուղարկաւորութեանը

Այսօր՝ Շաբաթ, 26 Ապրիլ 2025-ի առաւօտեան ժամը 10:00-ին, Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակին մէջ, յուղարկաւորութեան արարողութիւնը կատարուեցաւ կաթոլիկ եկեղեցւոյ պետ Նորին Սրբութիւն Ֆրանսիս Պապին։ Յուղարկաւորութեան մասնակցելու նպատակով Վատիկան ժամանած էին մեծ թիւով հաւատացեալներ, երկիրներու նախագահներ, վարչապետեր, նախարարներ եւ բոլոր կրօններու բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Ի շարս հոգեւոր պետերու, Սուրբ Պատարագին եւ յուղարկաւորութեան մասնակցեցաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը։

Ծառը կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենայի վրա

Ապրիլի 26-ին, ժամը 21:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան և Թումանյան փողոցների խաչմերուկում ծառը կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենայի վրա, տուժածներ չկան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սարյան 2 հասցեի մոտակայքում

Ռուբեն Հայրապետյան․ Դա իմ բացթողման հետևանքն է եղել, և որևէ քաղաքական ենթատեքստ դրանում չկա․ 168․am

Օրեր առաջ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը մի երկարաշունչ տեքստ էր գրել՝ փորձելով Հայոց ցեղասպանության ուրացման պատասխանատվությունը դնել ՀՅԴ-ի վրա, ինչպես անում են յուրաքանչյուր անգամ իրենք՝ իրենց քաղաքական առաջնորդի հետ միասին՝ հերթական հրաժարման, հանձնման ու ուրացման համար մեղադրելով բոլորին, բայց ոչ՝ իրենց: Տեքստին կարելի էր չանդրադառնալ, եթե այն չավարտվեր Հայաստանի ֆուտբոլի

ԵՄ ընտանիքի և քաղաքակիրթ երկրների մաս կազմելը ուղենիշ վերցրած Հայաստանը չպետք է մասնակցի Մայիսի 9-ի միջոցառմանը․ «Հանրապետություն»

Մայիսի 9-ին Մոսկվայում ֆաշիզմի դեմ հաղթանակի օր նշելն ակնհայտ երեսպաշտություն է Ուկրաինայի դեմ պատերազմի և մերօրյա ֆաշիստական դրսևորումների համապատկերում։ ՌԴ ագրեսիան Ուկրաինայի սուվերեն տարածքի նկատմամբ հանցագործություն է մարդկության դեմ և միջազգային օրենքների կոպտագույն խախտում։ «Հանրապետություն» կուսակցությունը համոզված է, որ ժողովրդավարության, ԵՄ ընտանիքի և քաղաքակիրթ երկրների մաս կազմելը ուղենիշ վերցրած Հայաստանի Հանրապետությունը չպետք է մասնակցի նման

Այս իշխանության համար մարդկային կյանքը գոյություն չունի. Տիգրան Աբրահամյան

Քաղաքացիները մոմավառություն անցկացրին Սոնա  Մնացականյանի հիշատակին

Սփյուռքի քաղաքական հայ գործիչները պետք է ավելի զգույշ լինեն

Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման 110-րդ տարելիցի առթիվ բազմաթիվ երկրներում կազմակերպվել են գիտական, հոգևոր-մշակութային միջոցառումներ, այդ թվում  նաև Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում։ ՌԴ հայերի միության կողմից Մոսկվայում կազմակերպված «Ցեղասպանություն․ հիշողություն և նախազգուշացում․ ժամանակակից մարտահրավերներ» խորագրով ներկայացուցչական միջոցառմանը հրավիրված ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գուրգեն Արսենյանը գերադասել էր ներկա չգտնվել միջոցառմանը, և դա հասկանալ

Եթե Նիկոլ Փաշինյանը նվազագույն բարոյականություն ունենար, ապա իր հորինած «քաղաքացու օրը» նշելու փոխարեն այսօր կայցելեր Սոնա Մնացականյանի գերեզմանին․ փաստաբան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը Եթե Նիկոլ Փաշինյանը նվազագույն բարոյականություն ունենար, ապա իր հորինած «քաղաքացու օրը» նշելու փոխարեն այսօր կայցելեր իրեն ուղեկցող ավտոշարասյան կողմից երեք տարի առաջ վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի գերեզմանին, ում հոգեհանգստի ու հուղարկավորության արարողություններին նույնիսկ չի մասնակցել, թե՞ Սոնան քաղաքացի չէր։ Շատերդ կարող եք ասել՝ Նիկոլն ո՜ւր, բարոյականությունն ո՜ւր, բայց վրաերթի պահին

Դեսպան Գրիգոր Հակոբյանն ու Իրանի նախկին արտգործնախարարը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների ներկա ընթացքն ու զարգացման դինամիկան

Դեսպան Գրիգոր Հակոբյանն այցելել է Թեհրանում գործող «Իրանագիտություն» հիմնադրամ, որտեղ հանդիպել է հիմնադրամի ղեկավար, ԻԻՀ նախկին արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների ներկա ընթացքն ու զարգացման դինամիկան՝ գոհունակությամբ արձանագրելով վերջին տարիներին տարբեր, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտակրթական ոլորտներում արձանագրված առաջընթացը։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում և Իրանում

Գրիգոր Բալասանյան. «Ադրբեջանը մարշալներ Բաղրամյանի եւ Բաբաջանյանի տուն-թանգարանները ոչնչացրել եւ վերածել է չայ-խանայի, նաեւ ոչնչացնում է Հայրենական մեծ պատերազմի հուշարձանները»

«Հերոսները ազգություն չունեն: Մեր հարեւան երկիրը հայտարարում է, թե միանում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարությանը եւ միեւնույն ժամանակ ոչնչացնում է երկու մարշալների՝ Բաղրամյանի եւ Բաբաջանյանի տուն-թանգարանները իրենց ծննդավայրում: Նրանք այդ տուն-թանգարանները այսօր վերածել են «չայ-խանայի»,-ելույթ ունենալով «Աշխարհն առանց նացիզմի» խորագրով քննարկման ժամանակ՝ ասաց ԵՊՀ ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի փորձագետ, միջազգային հարաբերությունների եւ

Վահագն Խաչատուրյանի հետ քննարկեցի Հայաստան կատարելիք իմ այցը․ Կայա Կալաս

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի գրառումն X սոցիալական ցանցում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Հռոմում քննարկեցի Հայաստան կատարելիք իմ այցը։ Վերահաստատեցի ԵՄ ամուր հանձնառությունը կապերի խորացմանը և մտքեր փոխանակեցի Հարավային Կովկասում իրավիճակի շուրջ՝ ներառյալ տարածաշրջանում խաղաղության և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերը։

Նիկոլ Փաշինյանը Ապարանում ներկա է գտնվել Քաղաքացու օրվան նվիրված միջոցառմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում ներկա է գտնվել Քաղաքացու օրվան նվիրված միջոցառմանը: «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով միջոցառումների շարքի շրջանակում երիտասարդների մասնակցությամբ անցկացվել է էքսպո-ցուցահանդես: Վարչապետը շրջայց է կատարել՝ ծանոթացել ներկայացված աշխատանքներին, ցուցանմուշներին և արտադրանքին: էքսպո-ցուցահանդեսին ներկայացված են եղել Ապարան համայնքի երիտասարդ ձեռներեցները, զբոսաշրջային ծառայություններ մատուցող անհատներն ու կազմակերպությունները, ինչպես

«Հայաստանում այսօր կան ուժեր, մարդիկ, որոնք կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանությունը, կոչ են անում մոռանալ այդ ողբերգական պատմական փաստը, բարեկամություն անել Թուրքիայի հետ, ասես, ոչինչ չի եղել»

«Ելույթ ունենալով «Ռեֆորմիստների կուսակցության» հրավիրած «Աշխարհն առանց նացիզմի» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ՝ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը նշեց, որ առանց նացիզմի աշխարհը ցեղասպանությունների, պատերազմների, մահվան ճամբարների միջով անցած միլիոնավոր մարդկանց երազանքն է: «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհը խոստացել էր, որ այլեւս չի լինելու հոլոքոստ, օսվենցիզմ, տոտալ ատելության գաղափարախոսություն: Սակայն 100 տարի էլ չի

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողությանը

Սույն թվականի ապրիլի 26-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի հրապարակում տեղի ունեցավ Կաթոլիկ Եկեղեցու Սրբազան Քահանայապետ երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողությունը, որին ներկա գտնվեց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Հուղարկավորության արարողությանը մատուցվեց Սուրբ Պատարագ, որի ընթացքում տարբեր Եկեղեցիների պետեր և ներկայացուցիչներ առիթ ունեցան իրենց աղոթքը բարձրացնելու ի Տեր ննջած

ՔՊ-ն իր քաղաքական գծին համահունչ ամեն ինչ անում է Թուրքիայի հույսերն արդարացնելու համար. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը նախօրեին հայտարարություն էր տարածել` «հարգանքի տուրք մատուցելով Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայերի կողմից սպանված թուրքերի հիշատակին»: Փաշինյանական քարոզչության և նրանց պարագլխի աչքից այսպիսի հաղորդագրություններն, իհարկե, «վրիպում» և շրջանցվում են, սակայն խոշորացույցի տակ են դրվում երկրի ներսում քաղաքական կամ

Ֆրանսիացի պատգամավորը՝ Կայա Կալլասին․ Իսկ ի՞նչ կասեք 23 հայ քաղբանտարկյալների մասին, որոնք դեռևս գտնվում են Ադրբեջանի բանտում

Ֆրանսիացի պատգամավոր Կոնստանս Լե Գրիպը X-ում մեկնաբանել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի գրառումը, վերջինս Ադրբեջանն անվանել էր «կարևոր գործընկեր տարածաշրջանում»: Իսկ ի՞նչ կասեք 23 հայ քաղբանտարկյալների մասին, որոնք դեռևս գտնվում են Ադրբեջանի բանտում, տիկին գերագույն ներկայացուցիչ։ Քննարկե՞լ եք նրանց գործը ձեր գործընկերների հետ։ Եվրոպական Միությունը պետք է համարձակություն ունենա բարձրաձայն խոսելու ազատության և ժողովրդավարության

Նոր աշխատատեղեր և կարիերայի աճի լայն հնարավորություններ Ակբա բանկում

Հայաստանի խոշորագույն գործատուներից Ակբա բանկը Career City Fest-ում   ներկայացնում է ազատ հաստիքներն ու մասնագիտական խորհրդատվություն տրամադրում  հարյուրավոր այցելուների։ Ազատ հաստիքները տարատեսակ են. տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետից մինչև սպասարկման ոլորտի աշխատակիցներ. Ակբա բանկում սպասում են նպատակասլաց և եռանդուն նոր թիմակիցների, որոնք պատրաստ են ընկերության հետ ճանապարհն անցնել միասին։ «Ակբա թիմում սպասում ենք այն անձանց, ովքեր ունեն նոր

ՀՀ Կառավարության կողմից ընդունված որոշումը չի բխում Հայաստանում ավիացիայի ոլորտի զարգացման շահերի տրամաբանությունից. հայտարարություն

«ՖԼԱՅՈՒԱՆ ԱՐՄԵՆԻԱ» և  «ՇԻՐԱԿ ԱՎԻԱ» ավիաընկերությունների համատեղ հայտարարությունը ՀՀ Կառավարության կողմից «Հայաստանի Հանրապետություն օդային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշման ընդունման վերաբերյալ Մենք՝ մեկից ավելի ուղղություն սպասարկող գործող տեղական ավիափոխադրողներս, ցանկանում ենք արտահայտել մեր խոր մտահոգությունը՝ կապված ՀՀ Կառավարության կողմից ս․թ․ ապրիլի 23-ին ընդունված «Հայաստանի Հանրապետություն օդային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումների զարգացմանն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031