Օրվա լրահոսը

Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում. Փաշինյանը հանդիպել է Էստոնիայի նախագահի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի երկրորդ օրը մեկնարկել է Էստոնիայի Հանրապետության նախագահական նստավայր այցով, որտեղ վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում: Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի հանդիպումը: Էստոնիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկու

Հավկիթի արտադրամասի գործունեությունը կասեցվել է. չեն կանխարգելել բորբոսի առաջացումը, կեղտի կուտակումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Արմինե Մարտիրոսյան ԱՁ-ին պատկանող հավի ձվի արտադրամասում (Կոտայքի մարզ, գ. Կամարիս): Ստուգման ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները․ • շինության հատակի, պատերի մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով, • առաստաղներն ապահով չեն եղել, չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը,

Քաղաքապետարանը պաշտոնապես հաստատել է. Միկոյան 64 հասցեից առանձնացված հողամասում բազմաբնակարան շենք չի կարող կառուցվել

2024 թվականի ապրիլի 16-ին Անաստաս Միկոյան 64 հասցեի բնակելի թաղամասի բնակիչների, թաղամասի կառուցապատող «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության ներկայացուցիչների և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո բնակիչների՝ քաղաքապետարան ուղարկված հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանը գրավոր հաստատել է, որ համաձայն հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի՝ Դավթաշեն վարչական շրջան, Անաստաս Միկոյան հ.64/7 հասցեում

Ucom-ը ներկայացավ Երևանում կայացած Career City Fest-ին՝ կիսվելով իր արժեքներով և կարիերայի հնարավորություններով

Ucom-ը մասնակցեց Երևանում կայացած Career City Fest-ին՝ ներկայացնելով իր կորպորատիվ մշակույթը, արժեքները և կարիերայի հնարավորությունները երիտասարդ մասնագետների և աշխատանք փնտրողների համար:   Career City Fest-ը համախմբել էր ավելի քան 100 առաջատար գործատուների։ Այն եզակի հարթակ է, որտեղ հանդիպում են ընկերություններն ու իրենց ապագա աշխատակիցները: Փառատոնի ընթացքում 40+ բանախոսներ ելույթ ունեցան՝ կիսվելով իրենց փորձով և խորհուրդներով:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Ապրիլի 28-ի երեկոյան ժամերին, 29-30-ին, մայիսի 2-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Ապրիլի 28-ի ցերեկը, 29-30-ին, մայիսի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝

Նայում եմ ու մտածում՝ ինչպես կարող է քաղաքը, երկիրը լինել այսքան կոկիկ, այսքան խնամված. Փաշինյան

Երեկ Էստոնիայի հայ համայնքի մի ներկայացուցիչ, որ ուսուցիչ է աշխատել տեղի դպրոցներում, ասում էր՝ եթե էստոնացի աշակերտին հարցնես, ո՞րն է քո տունը, կպատասխանի՝ Էստոնիան։

Արցախցիները կարող են խուսափել անձնագրում «Ադրբեջան» նշումից, սակայն դա կարող է խնդիրներ առաջացնել սահմանային անցակետերում. ՆԳՆ. Civilnet

Civilnet. Արցախցիները կարող են անձնագրում «Ադրբեջան» նշումից խուսափելու համար դիմել և ծննդավայր դաշտում նշել իրենց ծննդյան վկայականում առկա այլ տվյալ՝ մարզը, շրջանը, քաղաքը, ավանը կամ գյուղը։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից, միևնույն ժամանակ նաև զգուշացրել են, որ դա կարող է խնդիրներ առաջացնել սահմանային անցակետերում: «ՀՀ գործող օրենսդրությունը ծննդավայրի վերաբերյալ սահմանում

PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում

«PowerFull» լիցքավորման սարքերի (power bank) վարձակալության ծառայությունը տեղափոխվել և գործում է բացառապես «Fast Shift» վճարահաշվարկային ընկերության հավելվածում։ Ծառայության նպատակն է էներգիայի սնուցման աղբյուրները հասանելի դարձնել ամենամոտ վայրերում, որպեսզի հնարավոր լինի շարժական փաուեր բենքերով լիցքավորել սմարթֆոնն ու մյուս սարքերը, երբ նստում է մարտկոցը։ PowerFull-ի կայանները տեղակայված են Երևանում ու Հայաստանի այլ քաղաքներում՝ Գյումրիում, Դիլիջանում, Ծաղկաձորում, Սևանում,

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 98, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Ապրիլի 21-ից 27-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 482 դեպք, որից 122-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 54, փլուզման՝ 3, պայթյունի, դարափուլի, սողանքի, վայրի կենդանիների հարձակման, ջրահեղձման, դժբախտ պատահարի՝ 1-ական, քարաթափման, որոնողափրկարարական՝ 2-ական, տեղատարափ անձրևի՝ 4, թունավորման, օձի նկատման՝ 8-ական, կեղծ ահազանգի՝ 10, ինքնասպանության փորձի՝ 21, ճանապարհատրանսպորտային պատահարի՝

Հայ ազգը բոլոր հարցերում պետք է միասնականություն ցուցաբերի․ Գեղամ Ստեփանյան

«Ապառաժ». Australia Live By Armenia Media առցանց հեռուստակայանի հյուրն է Արցախի Մարդու Իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, որն այս օրերին գտնվում է Ավստրալիայում՝ Հայ Դատի գրասենյակի նախաձեռնությամբ եւ հրավերով, որպեսզի իր մասնակցությունը բերի համայնքում տեղի ունեցած Հայ ժողովուրդի ցեղասպանութեան 110-րդ ամյակի ոգեկոչման միջոցառումներին։ Զրույցի ընթացքում արծարծվել են Արցախահայության դիմագրաված ներկա մարտահրավերները եւ այլ առնչվող ընկերային եւ

ՊՆ-ից հերքում են ավտովթարին Սուրեն Պապիկյանի մասնակցությունը

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել և կից գրառմամբ նշել. «Էս փոքր ժամանակ հեծանիվ չունեցածների վրա ծառայողական մեքենա չի գալիս: Երեկ, կիրակի օրով, Սուրեն Պապիկյանի՝ մեր բոլորի հարկերով գնված ծառայողական շքեղ ինքնագնացը մխրճվել է կայանված մեքենաների մեջ: Հ.Գ. Տեսանյութը ստացել եմ ՖԲ անհայտ հետևորդից, եթե սուտ է

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կանադային՝ Վանկուվերում ողբերգության կապակցությամբ

Վանկուվերի ոստիկանությունը բացառել է ահաբեկչության տարբերակը. կասկածյալը «հոգեկան առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի»:

Ճանաչումը ե՞րբ դարձավ ՀՀ օրակարգի մաս, եւ ի՞նչ դեր ունի այն այսօր. Ցեղասպանության միջազգային ճանաչումը՝ ՀՀ չորս իշխանությունների օրոք

«Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»: Սա մեջբերում է Հայաստանի անկախության մասին 1990 թվականի օգոստոսի 23-ի հռչակագրից։ Անկախ հայկական հանրապետության չորս իշխանությունների օրոք 1915-ի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ տարբերվող մոտեցումներ են ցուցաբերվել։ Պահանջը կառաջացներ կատաղի դիմադրություն. Զուրաբյան 1991-1998 թթ. ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն պատմական արդարության խնդիր է, այլև բարոյական հրամայական. Ինյարիտու. «Արմենպրես»

Պետք է բազմակողմանի ճնշում գործադրվի Թուրքիայի վրա՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ գնալու համար

««Փողոցային արվեստը» ճշմարտությունը չի ասում ուղիղ, այն խոսում է հոգու հետ»

Քաղաքը բացօթյա թանգարան է, իսկ յուրաքանչյուր պատ՝ նրա կենդանի պատմության նոր էջը

ՀՀԿ պատվիրակությունը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի տելեգրամյան գրառումը Մոսկվայում անցկացվող «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախաձեռնած Մեծ Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակության ներկայացուցիչներ՝ Էդուարդ Շարմազանովը, Տիգրան Աբրահամյանը և Հայկ Դերզյանը այցելել և հարգանքի տուրք են մատուցել Անհայտ զինվորի հուշարձանին։  

«Փաստը մնում է փաստ, որ Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման, այդ հարցում Թուրքիայի պատասխանատվության էջը թերթված չէ. դա միջազգային օրակարգի հարց է»

«Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։ – Պարոն Ղուկասյան, այս տարի ԱՄՆ նախագահ Թրամփը, ի տարբերություն նախկին նախագահ Բայդենի, իր ուղերձում չարտասանեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։ Սա ինչո՞վ եք բացատրում, Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ դիրքորոշո՞ւմ է փոխվում աշխարհում, ՀՀ իշխանությունների հայտարարություններն ու քայլերը կարո՞ղ են ազդել այս գործընթացի վրա։ Թե՞ սպասելի էր, որ Թրամփն այս մոտեցումն

Ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարան

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ է ստացվել Տավուշի մարզի Աչաջուր համայնքում հայտնաբերված արջի քոթոթի վերաբերյալ։ Տեսուչները տեղում պարզել են, որ Աչաջրի բնակիչ Ա․Սարուխանյանն Աչաջուր-Մակարավանք ճանապարհին հայտնաբերել է մետաղական ցանցի մեջ խճճված արջի քոթոթ, որին ինքնուրույն ազատել ու տեղափոխել է իր տուն։ Կենդանու արտաքին զննությամբ վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Գորշ արջի մոտ 2 ամսական քոթոթը տեղափոխվել

Արտակ Բեգլարյանը Յեյլի համալսարանում անդրադարձել է Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության մեթոդաբանությանը

Շեշտեցի նաև, որ հայ ժողովրդի գլխավոր տեսլականը պետք է լինի հզոր, զարգացած և ազգային պատասխանատվությամբ Հայաստանի Հանրապետության կերտումը, ինչից էլ բխում է Արցախի հետ կապված տեսլականը:

Հայկական սփյուռքը միասնական չէ Երեւանի գործող իշխանություններին հակադրվելու հարցում

Հուսադրող նշաննե՞ր, թե՞ պարզապես սեզոնային ժամանակավոր պոռթկումներ Քրիստոսը մեզ ասում է, որ չփորձենք դատավճիռներ կայացնել ուրիշների մտադրության վերաբերյալ: «Միայն Տերը գիտի ուրիշների խորը մտքերն ու մտադրությունները», – բացատրում է նա: Նմանապես, իդեալական ժողովրդավարությունները եւ հանդուրժող դատական համակարգերը, որոնք նախընտրում են մեղավորին անմեղ ճանաչել, քան անմեղին մեղավոր, անկասկած, ամենաարդար եւ լավագույն մոտեցումներն են, եւ ես հաստատապես

ԿԳՄՍ փոխնախարարի նշանակումը միանշանակ չի ընկալվել՝ ինստիտուտում գրանցված խախտումների պատճառով

Հակակոռուպցիոն կոմիտեն, սակայն, գտել է, որ իրավական գնահատական տալու անհրաժեշտություն չկա

Շենքերից մեկի բակում հնչել են կրակոցներ․ անվտանգության աշխատակիցները ջնջել են «Ինովա» համատիրության տեսագրությունները. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 19։00-ի սահմաններում, Մոնթե Մելքոնյան փողոցի 52 շենքի հարակից հատվածում մի խումբ անձինք լեզվակռիվ են տվել միմյանց հետ, ինչը վերածվել է վիճաբանության, որը դրսևորվել է իրավական

Տալլինում հայ համայնքի ներկայացուցիչներին Փաշինյանը ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

Պաշտոնական այցով Էստոնիայում` Տալլինում, գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 27-ի երեկոյան հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Վարչապետն անդրադարձել է Էստոնիա այցի շրջանակում քննարկվելիք թեմաներին, երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարներին: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, անդրադարձել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին ու դրանց հաղթահարման հնարավորություններին: Երկրի ղեկավարը պատասխանել է ներկաների հարցերին,

«Բուհն արդեն ավարտած արցախցի մասնակից ենք ունեցել»

«Իրավաբանի մասնագիտական հմտությունների զարգացում» թեմայով պրակտիկ դասընթացի 5-րդ խմբի մասնակիցներին հավաստագրեր հանձնվեցին Ապրիլի 22-ին «ԱՎԵ ՅՈՒՍ» փաստաբանական գրասենյակում տեղի ունեցավ հերթական կարեւոր միջոցառումը: «Իրավաբանի մասնագիտական հմտությունների զարգացում» թեմայով պրակտիկ դասըթնացի 5-րդ խմբի մասնակիցներին, ովքեր 1 ամսվա ընթացքում ամբողջությամբ մասնակցել են դասընթացին, ստացել տեսական գիտելիքներ ու գործնական հմտություններ, կատարել տրված հանձնարարականները եւ ներկայացրել դասընթացավարին, հանձնվեցին հավաստագրեր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Վարչապետին դիմավորել է Բալթյան երկրների Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը:

Արցախի մասին ֆիլմի ցուցադրման չեղարկումը տեղի է ունեցել Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի ուղղակի ճնշման հետեւանքով

«ԻՄ ՔԱՂՑՐ ԵՐԿԻՐ»-ը հասունացման պատմություն է, որը պատմում է 11-ամյա Վրեժ անունով տղայի մասին, ով մեծանում է Արցախում և երազում է ատամնաբույժ դառնալ:

Մասուդ Փեզեշքեան. «Աշխատում ենք պատրաստել Իրանի ճանապարհը, որպեսզի Ադրբեջանի մեր սիրելի եղբայրներն ու քույրերը կարողանան Իրանի տարածքով հասնել Նախիջևան»

Խնդիրները սկսվում են այն պահին, երբ չենք ցանկանում բավարարվել մեր իրավունքի սահմաններով։ Երբ դա տեղի է ունենում, տարաձայնություններն անխուսափելի են։ Մենք միշտ պաշտպանել ենք Ադրբեջանի իրավունքները և, բնականաբար, նույն սկզբունքի հիման վրա պաշտպանելու ենք նաև Հայաստանի իրավունքները։

Վիզայով սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք

Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները։ ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանին դիմավորել են Էստոնիայի կառավարության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Էստոնիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում։ Տալլինի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել են Էստոնիայի կառավարության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։ Այցի ընթացքում նախատեսված են վարչապետ Փաշինյանի հանդիպումները Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի, վարչապետ Քրիստեն Միխալի և Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսարի հետ։ Վարչապետ Փաշինյանը կայցելի նաև «e-Estonia Briefing» կենտրոն և

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031