Օրվա լրահոսը

Խոսքի ազատությունը ժողովրդավարական պետության հիմնասյուներից մեկն է, որը Հայաստանում վերածվել է կեղծիք տարածող ուղղորդված քարոզչական, տեղեկատվական հաշվեհարդարի և հասարակության մանիպուլացման գործիքի. ՀԺՄ

Հայաստանի ժուռնալիստների միության կոչ-ուղերձը՝ միջազգային լրագրողական կազմակերպություններին Հարգելի գործընկերներ, Հայաստանում լրագրողների դեմ 2018թ. «թավշյա հեղափոխությունից» հետո մեկնարկած արշավը ոչ միայն շարունակվում է, այլև նոր դրսևորումներ է ստանում: Գործող իշխանությունն ակնհայտորեն անցել է լրագրողներին բացահայտ ահաբեկելու գործելակերպին: Վերջին շրջանում լրագրողների դեմ իշխանական պատգամավորների հարձակումները, այդ թվում՝ սոցիալական ցանցերում և իրենց հետ փոխկապակցված լրատվամիջոցների անվան տակ հանդես

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրենը հեռանում է պաշտոնից

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը հայտարարություն է արել․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ գործընկերներ, Տեղեկացնում եմ, որ ս/թ ապրիլի 21-ին ՀՀ առողջապահության նախարարի կողմից ստացված գրության հիման վրա իմ՝ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանիս և ՀՀ առողջապահության նախարարության հետ 2020 թվականի մայիսի 4-ին կնքված պայմանագիրը լուծվում է 2025 թվականի մայիսի 4-ին։ Հարկ եմ

Արթուր Պողոսյանը հանձնարարել է ակտիվացնել պայքարն ապօրինի ընդերքօգտագործման և ծառահատումների, որսագողության դեմ պայքարում

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզի քննչական ստորաբաժանումներում

Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Եվ ավարտվեց տղամարդկանց գերծանր քաշային կարգում Հայաստանի գյումրեցի դյուցազն Վարազդատ Լալայանի փառահեղ հաղթանակով: Իր նախնական մոտեցումների համար Վարազդատը պատվիրել էր պոկումում՝ 200 կգ, հրումում՝ 240 կգ: Իսկ դա նշանակում էր, որ նա մրցելույթները երկու վարժություններում էլ սկսելու էր այն ժամանակ, երբ բոլոր մրցակիցները ավարտած կլինեին իրենց աշխատանքը: Եվ

Չնայած ճգնաժամային իրավիճակներին՝ պետությունը հաստատուն է բազմոլորտ բարեփոխումներ իրականացնելու օրակարգի իրականացման գործում

Նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ համահիմնադիր և գործադիր տնօրեն Շիմոն Պանեկին

«Ձեր զեկույցում ոչ մի կոնկրետ դեպքի անդրադարձ չկար, հիշեցնեմ՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքը, լրագրողներին են օթյակից բռնությամբ հեռացրել»․ Թագուհի Թովմասյանը՝ Անահիտ Մանասյանին

Անդրադառնալով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կատարվածին՝ Անահիտ Մանասյանն ասաց․ «Մեզ համար այս դեպքը խնդրահարույց է, դա է պատճառը, որ այս դեպքով ես Գլխավոր դատախազություն եմ գրել, և ՄԻՊ-ի՝ այս գրությունները պարտավոր են որպես հաղորդումներ ընդունել»։

Ներկայացվել է 500 հայտ, որից հանձնաժողովն ընտրել է ավելի քան 200 աշխատանք: 8 մասնակից ստացել է խրախուսական նվերներ

Վարկանիշային ցուցահանդես` Հայաստանի նկարիչների միությանն անդամակցելու համար

Սպառնալիքներ, հրմշտոց․ Գյումրիում մարզիչ է ձերբակալվել

Նա նշել է, որ «Լյուդվիգ Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի» մարզիչ Ս․Ս․-ն առանց պատճառաբանության սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել թոռան և դստեր հասցեին, որը նյարդայնացրել է իրեն, ինքը հրել է մարզիչին, մարզիչն էլ՝ իրեն, արդյունքում վայր է ընկել ու ստացել վնասվածք։

Գլխավոր դատախազի հրամանով՝ դատախազի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժc

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի մարտի 5-ի որոշման հիման վրա՝ Գլխավոր դատախազության վարչություններից մեկում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի՝ դատախազի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազը ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները և չի պահպանել դատախազի վարքագծի կանոնները: Մասնավորապես՝ առանց հարգելի պատճառի բացակայել է դատական նիստից: Կարգապահական

Առանց համապատասխան պայմանագրերի մի շարք տեսալսողական ծրագրերի վերահաղորդող «ԹիվիՆետ»-ը տուգանվել է 150 հազար դրամի չափով

Հանձնաժողովի կողմից իրականացված տեղում մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ «ԹԻՎԻՆԵՏ» ՍՊԸ-ն վերահաղորդել է հետևյալ հեռուստածրագրերը՝ «Россия-К», «Россия-24», «НТВ-Мир», «НТВ Стиль», «НТВ Право», «НТВ Сериал», «Eurosport 1», «Eurosport 2» և «Animal Planet», որոնք ներառված չեն եղել Հանձնաժողովին ներկայացված ծրագրերի ցանկում։ Բացի այդ, ցանցային օպերատորը չի ներկայացրել նշված հեռուստածրագրերի վերահաղորդման պայմանագրեր կամ որևէ իրավական հիմք։

4 բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աղջիկների մաթեմատիկայի 14-րդ օլիմպիադայում

Հայաստանի թիմը 4 բրոնզե մեդալ է նվաճել Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում անցկացված Եվրոպայի աղջիկների մաթեմատիկայի 14-րդ միջազգային բաց օլիմպիադայում։ Օլիմպիադային մասնակցել է 56 երկրի 219 աշակերտ: Օլիմպիադան անցկացվել է երկու տեսական փուլերով /յուրաքանչյուրում` 3-ական առաջադրանք/։ Մրցանակային տեղեր են զբաղեցրել Երևանի Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Արփի Պրազյանը, 11-րդ դասարանի աշակերտուհի Նարե Սմբատյանը, 10-րդ

«Վալմար» արվեստի սրահում բացված ցուցահանդեսում ներկայացված են ժողովրդական նկարչի 55 տարիների ընթացքում արված ինքնանկարները

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի (Վլադիմիր Մամիկոնի Մարգարյան) ինքնանկարների ցուցահանդեսի բացմանը: Արայիկ Հարությունյանը շրջել է ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված աշխատանքներին: «Վալմար» արվեստի սրահում բացված ցուցահանդեսում ներկայացված են նկարչի 55 տարիների ընթացքում արված ինքնանկարները: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Աշխարհին ենք ներկայացնում Հայաստանի ձայնը, խոսքը, մշակույթը և հայացքները». Վենետիկի ճարտարապետական բիենալեում ՀՀ-ն հանդես կգա տաղավարով

Մայիսի 9-ից նոյեմբերի 23-ը Հայաստանը կմասնակցի Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին`  «Միկրոճարտարապետություն արհեստական բանականությամբ. նոր հիշողություններ պատմական հուշարձաններից» նախագծով: Հայաստանի տաղավարի պաշտոնական բացումը կկայանա մայիսի 9-ին. այն տեղակայված կլինի Tesa 41, Arsenale di Venezia, Fondamenta Case Nuove 2738/C հասցեում։ Թումո կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի ազգային տաղավարի համադրող Մարիաննա

«Կառավարության որոշման ընդունումից հետո ի հայտ են եկել խնդիրներ, որոնք խոչընդոտում են ներմուծվող բժշկական արտադրատեսակների պատշաճ պահպանումը, արագ մաքսազերծումն ու իրացումը»

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 21-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Հայաստանում բժշկական արտադրատեսակների, այդ թվում` սարքերի եւ գործիքների, ներմուծման եւ մաքսազերծման գործընթացում առկա խնդիրների վերաբերյալ: Մասնակցել են ներկայացուցիչներ գործադիր, օրենսդիր մարմիններից, ինչպես նաեւ` շահագրգիռ կազմակերպություններից: Բժշկական արտադրանք ներմուծող տնտեսավարող մի շարք սուբյեկտների ներկայացուցիչներ ներկայացրել են իրենց դիտարկումները, մասնավորապես` նշելով, որ Կառավարության

ՍՊԸ-ն իրացրել 49 միլիոն դրամի անդեզիտաբազալտի հանույթ՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս

Քրեական ոստիկանության կազմավերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության 64-ամյա տնօրենը 2023 թվականի հունվարից մինչ օրս, խախտելով ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները, կազմակերպել և իրականացրել է անդեզիտաբազալտի ապօրինի արդյունահանում: Պարզվել է, որ ընկերությունն ունեցել է միայն Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Աշտարակի խճուղում գտնվող 3,1 հեկտարի վրա արդյունահանում

Աննա Վարդապետյանն անդրադարձել է ռեսուրսները «կալորիականություն» ունեցող գործերի քննությանն ուղղելու անհրաժեշտությանը, նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության և վերահսկողության ժամկետներին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր մասնակցել է Արդարադատության նախարարության կազմակերպած՝ «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացված համաժողովին մասնակցել են ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ղեկավար կազմը, փաստաբանական համայնքի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այլք: Պանելային քննարկման առաջին հատվածում ՀՀ գլխավոր դատախազն իր ելույթում անդրադարձել է նախաքննության նկատմամբ դատախազական

ՄԻՊ տարեկան հաղորդման մեջ ներկայացվել են գրեթե 3 տասնյակ խնդիրներ, որոնք մինչ այդ չեն ներկայացվել

2024 թվականի ՄԻՊ տարեկան հաղորդման մեջ կան մի շարք նորամուծություններ: Ավանդական ներկայացվող խնդիրներից բացի՝ հաշվետու ժամանակահատվածում ներկայացվել են գրեթե 3 տասնյակ խնդիրներ, որոնք մինչ այդ չեն ներկայացվել: Այս մասին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 21-ին գումարված արտահերթ նիստի ժամանակ: Անահիտ Մինասյանը ներկայացրել

«Ակտիվ քաղաքացի» բջջային հավելվածով այսուհետ բնակիչները կարող են նաև ջրամատակարարմանն ու ջրահեռացմանն առնչվող խնդիրներ բարձրաձայնել

«Ակտիվ քաղաքացի» բջջային հավելվածի միջոցով այսուհետ քաղաքացիները կարող են բարձրաձայնել նաև «Վեոլիա ջուր» ընկերությանն առնչվող խնդիրների մասին: Ընկերությունը միացել է հարթակին: *** Երևանի քաղաքապետարանում ներդրված աշխարհագրական տեղեկատվական GIS համակարգում ստեղծված հարթակները համալրվում են նոր տվյալներով.  արդեն իսկ ըստ տեղադիրքի տեսանելի են սուրճի, սննդի և վճարային տերմինալների տվյալները: Մշակվել է նաև հարթակ՝ տրամադրված շինթույլտվություններով կապուղիների հետագծերը,

Մարզպետը նշել է, որ Շիրակը լայն հնարավորություններ ունի տուրիզմի զարգացման առումով՝ ընդգծելով ենթակառուցվածքների առկայությունը

Քննարկվել են նաև Գյումրիում Եվրոպայի օրվան նվիրված՝ մայիսի 6-ին նախատեսվող միջոցառումներին վերաբերող հարցեր

ԲԴԽ նախագահն անդրադարձել է դատական ատյաններում գործերի քանակի տարեցտարի աճին՝ այն համարելով իրական մարտահրավեր

Այսօր տեղի է ունեցել «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողով: Համաժողովին մասնակցում էին իշխանության երեք ճյուղերի, դատաիրավական համակարգի բարձրաստիճան ներկայացուցիչներ, քաղհասարակաության անդամներ: Համաժողովի առաջին պանելային քննարկման՝ «Ինչու է ուշանում արդարադատությունը» վերնագրով բանախոսներն էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԱԺ Պետական-իրավական հարցերի

Տիգրան Խաչատրյանի ՌԴ փաստաբանը բացահայտում է քրեական գործի քննության ընթացքի էական խախտումները

Պաշտպանը համոզված է, որ Տիգրան Խաչատրյանն անմեղ է, երդվյալ ատենակալները կարդարացնեն նրան

«Եթե իր երեխային զորամասում էդ ամեն ինչը տալիս են, ինչո՞ւ պետք է նա այդ ամենը գնի». Էդգար Ղազարյան

Ամեն թաղամասում կան զինվորական հագուստի մի քանի խանութներ։ Զինվորական հագուստի խանութներ կան Հայաստանի բոլոր քաղաքներում, հատկապես, որտեղ կան զորամասեր։ Այսինքն, հնարավոր չի մի քաղաքում, ասենք, Սիսիանում, լինի զորամաս, բայց հագուստի խանութ չլինի։ Հիմա ցանկացած մարդ կարող է գնալ այդ հագուստի խանութ եւ տեսնել ինչ են վաճառում։

Գյումրիի ընտրությունների ժամանակ հետաքրքիր իրավական կազուս էր ստեղծվել. Վարդինե Գրիգորյան

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ծրագրերի ղեկավար Վարդինե Գրիգորյանը գտնում է, որ Մինչև 2026 թ․ ՏԻՄ ընտրությունները պետք է օրենսդրական փոփոխություն իրականացնել և ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու հնարավորություն ստեղծել, որպեսզի չկրկնվի Գյումրիի օրինակը։ Այս մասին հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Ծրագրերի ղեկավար Վարդինե Գրիգորյանը՝ Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ «Ա1+»-ի հետ անցկացված հարցազրույցում։ Հիշեցնենք, որ

Ապրիլի 24-ին՝ ժամը 8:30-ից մինչև 22:00-ն, կկազմակերպվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների անվճար փոխադրումը

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակում 2025 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 8:30-ից մինչև 22:00-ն, կկազմակերպվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների անվճար փոխադրումը «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից՝ հետևյալ երթուղիներով. հ.1 երթուղի –     «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ –  Արգիշտիի – Իտալիայի – Խորենացու – Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան։ Հետադարձը՝ Ագաթանգեղոսի

Չնայած 2023 թվականին գերեվարված Մադաթ Բաբայանը ներկայացվում է իբրև «Խոջալուի ցեղասպանության» մասնակից, նրա դուստրը «Ազատությանն» ավելի վաղ ասել էր, որ հայրն անգամ պատերազմական գործողություններին չի մասնակցել

Դատավարության ընթացքում ներկայացվել է բրիտանացի լրագրող Թոմաս դե Վաալին տված հարցազրույցը՝ պնդելով, թե Սերժ Սարգսյանն ընդունել է, որ «Խոջալուում էթնիկ զտում են իրականացրել» և, որ չեն զղջում տեղի ունեցածի համար: Սերժ Սարգսյանին վերագրվող այս խոսքերը, սակայն, դե Վաալի որևէ հարցազրույցում հնարավոր չէ գտնել: Բրիտանացի լրագրողի Ղարաբաղին նվիրված «Սև այգի» գրքում, անդրադառնալով Խոջալուի իրադարձություններին, Սերժ Սարգսյանն ասում է, թե «ադրբեջանցիները շատ բան չափազանցնում են», և որ այդ «իրադարձությունների մասին բարձրաձայն չեն խոսում», նշում նաև, որ փախչող ադրբեջանցիները զինված դիմադրություն են ցույց տվել:

«Այսօրվա աշխարհում, որտեղ ամբողջ մարդկությունը աստիճանաբար հեռանում է Աստծուց, ձևականությունն ավելի շատ է, քան իրականությունը». Տեր Զաքարիա քահանա Ավետիսյան

Սոցցանցերում բոլորը հայրենասեր են, բոլորը առաջին գծում կռվողներ են, բայց իրականում պահում են միայն ֆեյսբուքյան «առաջնագիծը»։ Դրա համար էլ մենք այս վիճակում ենք։ Չեմ ցանկանում քաղաքականացնել, չնայած սա քաղաքականություն չէ, սա մեր խարանն է՝ ոչ միայն մեր ազգի, այլև ընդհանրապես մարդկության։ Մենք հաճախ, ռոմանտիզմին տրվելով, փորձում ենք վիրտուալ կյանքում ինչ-որ բաներ ցույց տալ, որոնք իրականում գոյություն չունեն։ Ինչպես կատուն հայելու առաջ կանգնած իրեն պատկերացնում է որպես առյուծ կամ վագր, բայց իրականում մնում է կատու։

Հայ կաթողիկէ պատրիարքութեան յայտարարութիւնը ի լուր Ֆրանչիսկոս պապի մահուան

Հայ պաթողիկէ պատրիարքութեան յայտարարութիւնը ի լուր Ֆրանչիսկոս պապի մահուան Քրիստոս Յարեաւ ի մեռելոց․․․ Հայ ծէսի վաղեմի աւանդութեան համաձայն՝ Ս․ Յարութեան յաջորդող օրը նուիրուած է մեր «սիրելի ննջեցեալներու յիշատակին»։ Այսօր, Երկուշաբթի՝ 21 Ապրիլ 2025, ճիշտ «Մեռելոց օրը», առաւօտեան ժամերուն՝ իր Յարուցեալ Քրիստոսի եւ Անոր քնքուշ Մօրը Ս․ Աստուածածնի քով բարձրացաւ Կաթողիկէ Եկեղեցւոյ մեր հասարակաց Հայրը, Ֆրանչիսկոս

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները շարունակում են կարծիքներ փոխանակել սահմանազատման հաջորդ փուլերի վերաբերյալ

Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են կարծիքներ ու առաջարկներ փոխանակել սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլերի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը։ -Ի՞նչ փուլում են գտնվում սահմանազատման աշխատանքները: Արդյոք կա՞ պայմանավորվածություն Հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ: -Հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություն

Հռոմի Ֆրանցիսկոս պապի ակնառու առաջնորդությունը՝ խաղաղ և արդար աշխարհ ունենալու, չի կարելի մոռանալ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառումը Խորապես վշտացած եմ Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ։ Վեհափառ Հայրապետի ակնառու առաջնորդությունը՝ խաղաղ և արդար աշխարհ ունենալու, չի կարելի մոռանալ: Ցավակցում եմ աշխարհի բոլոր հավատացյալներին այս մեծ կորստի համար։

«Բան ունեք ասելու՝ տղամարդավարի ասեիք, իմ աչքերի մեջ նայելով։ Ամեն անգամ ընդգծելը՝ նախկին ՔՊ-ական․ ի՞նչ եք ուզում ասել»․ «Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների» գործով նիստում դատավորը վրդովվեց

«Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների» գործով դատավոր Սարգիս Պետրոսյանին վրդովվեցրեց իր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ լինելու մասին լրատվամիջոցի արձանագրումը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031