Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի 82-րդ նստաշրջանում քննարկվել է Հայաստանի 5-րդ պարբերական զեկույցը

Ապրիլի 15-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում մեկնարկել է ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի իրականացումը մշտադիտարկող կոմիտեի 82-րդ նիստի շրջանակում Հայաստանի 5-րդ պարբերական զեկույցի ուսումնասիրությունը: Հայաստանը ներկայացնող պատվիրակության կազմում է եղել նաև ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության պետ Մելսիկ Շիրվանյանը: Մելսիկ Շիրվանյանը զեկուցել է

«Զոհերի անուն են տալիս, նենց եք ժպտում, ամոթ է, էլի, ցինիզմն էլ իր չափ ու սահմանն ունի»․ Ալեն Սիմոնյանը՝ Քրիստինե Վարդանյանին

Մինչ այդ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ԱԺ ամբիոնից որպես նախորդ իշխանության զոհեր հնչեցնում էր անուններ, որոնց մեջ էր, ասենք, իր առանձնասենյակում գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանին սպանած ու հետո ինքնասպան եղած դատախազ Արամ Կարապետյանի անունը: Հենրիկ Խաչատրյանի անունը նույնպես այդ ցանկում էր:

Մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը

Մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը, հայտնում է Vatican News-ը։ Հռոմի պապը հոգին ավանդել է այսօր առավոտյան։ Նա 88 տարեկան էր։ «Այսօր` երկուշաբթի 21 ապրիլ 2025-ի առաւօտեան կանուխ Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետը Տոմուս Սանթա Մարթայի իր բնակարանին մէջ հոգին աւանդեց առ Հայր։ Լուրը ուղիղ եթերով, Տոմուս Սանթա Մարթայէն հաղորդեց Կարդինալ Ժոզէֆ Ֆարրելը` Աշխարհականներու, Ընտանիքի եւ Կեանքի վերատեսչութեան

Կատարյալ սխալ է ադրբեջանական կրակոցներն արդարացնելը քաղաքական նկատառումներով՝ նշելով, թե իբր դրանք թիրախային չեն. Թաթոյան

Բնակիչների այգիները, որոնք շատ դեպքերում եկամտի միակ աղբյուրն էին, գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, իսկ դրանց մեծ մասը ականապատված է։ Տեղադրված են ինչպես TM-57 հակատանկային, այնպես էլ և O3M-72 և ПMH-2 հակահետևակային ականներ։ Օրինակ` ադրբեջանական մեկ դիրքի օրինակով պարզել էինք, որ ականները տեղադրված են նրանց դիրքերից 70-80 մ հեռավորության վրա, իսկ հակահետևակայինները՝ 10- 30 մ վրա:

Գլուխդ պատով տվեցիր․ գլուխդ պատով տվեցիր դու․ միջադեպ` ԱԺ-ում

Գեղամ Մանուկյանը, դիմելով Վահագն Ալեքսանյանին, ասաց․ «Սուտ ասացիր որովհետև․ Տիգրան Հակոբյանը գոնե վկա է՝ Հայկական ժամանակ, Նիկոլ Փաշինյան»։

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալ է ինքնասպան եղել

Ապրիլի 20-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ, 1973թ․ ծնված Զ․Խ․-ն կատարել է ինքնասպանություն ինքնաշեն պարանով կախվելու միջոցով. հայտնել է ՔԿԾ խոսնակ Նոնա Նավիկյանը։ Անմիջապես կանչվել է շտապօգնություն: Ժամանած շտապօգնության բուժանձնակազմն արձանագրել է դատապարտյալի մահը։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս տեսակ բաները մարդկանց մոտ անարդարության զգացում են արթնացնում. Տիգրան Ավինյանը՝ անօրինական գովազդի մասին

Իհարկե, էական ծավալով անօրինական գովազդային կրիչները մաքրվել են քաղաքում, բայց դեռեւս մաքրելու հատվածներ ունենք: Օրինակ, Տերյան փողոցով անցնում էի, ու տեսնում էի մեր չափորոշիչներին չհամապատասխանող կրիչներ, որոնք դեռ նախկինից մնացել են:

Յունիբանկն առաջարկում է բիզնես լիզինգի նախահաստատում 5 րոպեում

Ապրիլի 18-20-ը Յունիբանկը մասնակցեց Leasing EXPO/Բոլոր սարքավորումները մեկ հարթակում ցուցահանդեսին: Այդ օրերին՝ որպես հատուկ առաջարկ, բանկն իր տաղավարում անհատ ձեռնարկատերերին առաջարկում էր մինչև 10 միլիոն դրամ բիզնես լիզինգի նախահաստատում 5 րոպեում: Հաշվի առնելով առաջարկի նկատմամբ ցուցահանդեսի այցելուների կողմից ցուցաբերված մեծ հետաքրքրությունն ու պահանջարկը՝ բանկը որոշում կայացրեց շարունակել էքսպրես լիզինգի նախահաստատումը հաշված րոպեների ընթացքում։ Արագ և

Արտաքին ուժերի ներկայությունը վնասակար է: Տարածաշրջանի հարցերը պետք է լուծվեն միայն տարածաշրջանի երկրների մասնակցությամբ. Արաղչի

Թե՛ «3+3»-ի շրջանակում, թե՛ երկկողմ խորհրդակցություններով հնարավոր է կարգավորել Հարավային Կովկասի երկրների խնդիրները

«Սահմանադրական փոփոխությունների դեպքում չէին կարող նախաբանում ու անփոփոխելի դրույթներում փոփոխություններ անել, հետեւաբար ուզում են նոր Սահմանադրություն բերել»

Ըստ Գոհար Մելոյանի՝ Անկախության հռչակագրի հղումից հրաժարումը, նոր Սահմանադրության ընդունման ճանապարհով գնալն ազգային անվտանգության եւ իրավական անվտանգության խնդիր է։ «Սահմանադրական փոփոխությունների պարագայում իրենք չէին կարող Սահմանադրության նախաբանում ու անփոփոխելի դրույթներում կատարել փոփոխություններ։ Հետեւաբար ուզում են նոր Սահմանադրություն բերել։ Ակնհայտ է, որ նպատակ կա Սահմանադրության նախաբանում կատարել փոփոխություն։ Նիկոլ Փաշինյանի՝ հենց վերջին հայտարարությունից էլ է դա

Գայթակղությունը հաճախ այնքան մեծ է, որ պետք է համակարգային լուծումներ գտնել. Տիգրան Ավինյանը՝ ձերբակալությունների մասին

Պետք է ցավով նշեմ, որ տարածվեցին լուսանկարներ, որոնք կարող էին ապակողմնորոշել հանրությանը, տպավորությունն այնպիսին էր, որ կարծես ինձ են ձերբակալել: Իմ եւ ԱԱԾ ծառայողի լուսանկարները կամ նյութերը այնպիսի դասավորություն ունեին, որ պիտի ապակողմնորոշեին մեր հանրությանը, իսկ դեպքի մասով նշեմ, որ դեպքը տեղի չի ունեցել վարչական շենքում եւ իմ ներկայությամբ…

Ադրբեջանական հեռուստաընկերությամբ անդրադարձել են ՀՀ սահմաններին երկրապահների տեղակայման թեմային և ԵԿՄ-ն անվանել ահաբեկչական խմբավորում

Այսօր առավոտյան արդեն Musavat.com լրատվական կայքում այդ տեսահոլովակը հրապարակվել է այսպիսի տեքստով. «Հայերը պայմանական սահմանին ահաբեկիչներ են տեղակայում։ Միթե՞ «Խաղաղության» ուղերձով պատերազմի են պատրաստվում»։
Ի՞նչ կարող է սա նշանակել։

«Քրիստո՜ս, խնդրում եմ Քեզ՝ հոգեւո՜ր առաքինություն եւ խաղաղությո՜ւն հաստատիր»

Այս խոհն առ Հիսուս Քրիստոս կարդում ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերում պահպանվող հայատառ թուրքերեն շարադրված հուշագրություններից մեկում: Առաջին հայացքից ընթերցողը կկարծի, թե այս նոթատետրը հոգեւորականի՝ կրոնական թեմատիկայով ձեռագիր գրառումների տետրակ է, սակայն աստիճանաբար յուրաքանչյուր էջով բացվում է զինվորականի՝ նարեկացիական մոտիվով եւ «Նարեկ»-ի սկզբունքով գրված աղոթագիրք՝ կից աստվածաշնչյան խոհապատումներով, խրատապատումներով, ինչպես նաեւ արեւմտահայերեն տեղ-տեղ աղոթագիր մեջբերումներով:

Հայ Դատի յանձնախումբի նախագահները հաստատեցին, թէ մեծ թափով աշխատանքը պիտի շարունակեն, ապահովելու բանտարկեալներու ազատ արձակումն ու արցախահայութեան վերադարձը

«Հայրենիք». Ապրիլ ամիսը, որուն ընթացքին պիտի նշուի Հայոց Ցեղասպանութիւնը 110-ամեակը, բեղուն եղաւ Հայ Դատի յանձնախումբերուն համար, որոնք Միացեալ Նահանգներու զանազան շրջաններու մէջ, հանդիպումներ ունեցան ղեկավարներու հետ, արծարծելու համար Արցախի հիմնահարցն ու Պաքուի մէջ բանտարկուած հայորդիներու ազատ յարձակումը։ Այս գծով, Ա․Մ․Ն․ -ի Հայ Դատի յանձնախումբի նախագահի Ճորճ Աղճայեան այցելեց ներկայացուցիչ Ճիմ ՄըքԿավըրնի (Դեմոկրատ – Մասաչուսէց) եւ

«Բողոքը քննել դրա հիմքերի եւ հիմնավորումների սահմաններում, թե՞ դուրս գալ դրանց սահմաններից». ՍԴ դիմումատու

Սահմանադրական դատարան մուտքագրված անհատական դիմումում դիմողը հայտնել էր, որ ՀՀ վարչական օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասը՝ Վերաքննիչ վարչական դատարանին օժտել է չարդարացված լայն հայեցողական լիազորությամբ, այն է՝ ինքնուրույն որոշել՝ բողոքը քննել դրա հիմքերի եւ հիմնավորումների սահմաններում, թե՞ դուրս գալ դրանց սահմաններից, ինքնուրույն լրացնել վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումներն ու փաստերը եւ կայացնել դատական ակտ վերաքննիչ բողոքում

Բաքվի դատարանում 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցն են նայել, «վերլուծել»` փորձելով այն կապել իրականացվող այս կամ այն «հանցանքին». Տիգրան Աբրահամյան

Բաքվում Հայաստանի դեմ ցեղասպանություն «կարելու» շրջանակներում Ադրբեջանում «դատավարությունը» մեկ Խոջալուի դեպքերին է առնչվում, մեկ Գյանջայի օդանավակայանին, ձեռքի հետ էլ 1988 թվականից մեկնարկած արցախյան շարժման ակտիվ դեմքերին են անդրադառնում:

Լիանա Գյուրջյանը նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսը, իսկ Տաթեւ Հակոբյանը փոքր արծաթ նվաճեց

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության նախավերջին օրն, ընդհանուր առմամբ հաջող դասավորվեց Հայաստանի համար: Երեկոյան մրցահերթում Տաթեւ Հակոբյանն ու Լիանա Գյուրջյանը պայքարեցին 87 կգ քաշայինների մեդալակիրներին որոշելու համար: Մեր երկու աղջիկներն էլ  արդյունավետ կատարեցին պոկում վարժության բոլոր երեք մոտեցումները: Տաթեւը հաջորդաբար բարձրացրեց 102, 106 եւ 110 կիլոգրամները եւ արժանացավ փոքր արծաթե մեդալի: Դրան, անկեղծորեն ասենք, նպաստեց այն, որ

2009-ից աշխարհը զգալիորեն փոխվել է, պետք է հիմար լինել, որ 20 տարի անց պնդես նույնը. Տիգրան Խզմալյան

Նույնն է մնացել միայն իմ հավատը, որ Հայաստանը անկախ պետականություն պետք է ունենա, այլ ոչ թե մտնի ռուս-թուրքական դաշինքի մեջ, որը կործանարար է եղել մեզ համար 100 տարի շարունակ. Խզմալյան

Ռուսաստանի նախագահը որոշել է չերկարաձգել Սուրբ Հարության տոնի առթիվ Ուկրաինայում հայտարարված հրադադարը

«Ազատություն» – Կրեմլը հայտարարել է, թե Ռուսաստանի նախագահը որոշել է չերկարաձգել Սուրբ Հարության տոնի առթիվ Ուկրաինայում հայտարարված հրադադարը, որը սկսվեց երեկ երեկոյան և պետք է ավարտվի այսօր կեսգիշերին։ «Նախագահ Պուտինը Զատկական զինադադարը շարունակելու որևէ հրահանգ չի տվել»,-ասել է նրա խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Զենքերը վայր դնելու որոշումից ժամեր անց՝ այսօր առավոտյան, երկու կողմն էլ միմյանց մեղադրեցին

Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն

Մոլդովայի մայրաքաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության նախավերջին օրը Հայաստանը առաջին ոսկե մեդալը նվաճեց: Տղամարդկանց 109 կգ քաշային կարգում մենք այսօր ունեինք երկու ներկայացուցիչ՝ Սիմոն Մարտիրոսյանը եւ Գարիկ Կարապետյանը: Մեր երկու ծանրորդներն էլ գերազանց հանդես եկան՝ իսկական «համերգ» կազմակերպելով Քիշնեւի մրցահարթակում: Ոսկու եւ արծաթի պայքարն ընթացավ հենց նրանց միջեւ: Ի վերջո, Գարիկ Կարապետյանը ֆանտաստիկ պայքարում նվաճեց երեք

Թող Հարության հավատը մեզ զորացնի․ այդ ճանապարհով՝ Տիրոջ զորակցությամբ, մենք կվերադարձնենք մեր հայրենիքը՝ Արցախ աշխարհը․ Վրթանես սրբազան

Գերշ. Տ. Վրթանես եպս. Աբրահամյանի պատգամը Երուսաղեմի պատրիարքության մայրավանք Սուրբ Հակոբում Սիրելի՛ հավատավոր զավակներ, Այսօր մեր սրտերում ու հոգիներում հնչում է մեր Տիրոջ հրաշափառ Հարության ավետիսը՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»։ Քրիստոսի Հարությունը, հիրավի, քրիստոնյաներիս համար կարևորագույն իրականությունն է, որը տերունապարգև Կյանքի ու մահվան հանդեպ վեհ հաղթանակի խորհուրդն է հաստատում մեր կյանքերից ներս։ Այսօր մենք ապրում ենք

Ֆերիդուն Սինիրլիօղլուն նշել է, որ ԵԱՀԿ-ն շարունակելու է նպաստել խաղաղության օրակարգի առաջմղմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուին, ով Հայաստանում է գտնվում տարածաշրջանային այցի շրջանակում: Վարչապետը ողջունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի այցը և նշել, որ այն լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ համագործակցության օրակարգը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ-ի հետ ակտիվ երկխոսությունը և արդյունավետ փոխգործակցության հույս հայտնել: Ֆերիդուն Սինիրլիօղլուն

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր․ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիողլուի հետ։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ առանձին ծրագրերի իրականացման մասով։ ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր։ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել գետի ափին

Ապրիլի 20-ին, ժամը 15:54-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Աղավնաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով (մոտ 7 մ) հայտնվել գետի ափին: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի

Բավարարվեցին 4-րդ եւ 5-րդ տեղերով

Այսօր՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության նախավերջին օրը, Հայաստանը երեք քաշային կարգերում ունի վեց մասնակից: Մեր ծանրորդներից Մոլդովայում առաջինը պայքարն սկսեցին մինչեւ 102 կգ քաշայինները: Արա Աղանյանը երկամարտում ցույց տվեց 380 (175+205) կգ արդյունք եւ տեղ զբաղեցրեց 4-րդ հորիզոնականում: Նրա թիմակից Պետրոս Պետրոսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 165 կգ, հրումում՝ 205 կգ եւ երկամարտի 370 կիլոգրամով ճանաչվեց 5-րդը:

Հայրապետական Սուրբ Պատարագին ներկա էին Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ

Ապրիլի 20-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց ` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Մայր Տաճարի զանգերի ավետաբեր ղողանջների ներքո Հայրապետական խաչվառազարդ թափորը Ամենայն Հայոց Կաթողիկոսին Վեհարանից ամպհովանիով առաջնորդեց դեպի Մայր Տաճար: Հայրապետական

Ֆրանչիսկոս Պապ. «Սուրբ Զատիկը թող պատեհ առիթ ըլլայ ազատ արձակելու ռազմագերիներն ու քաղաքական բանտարկեալները». Vatican News

2025-ի Զատկական «Ուրպի էթ Օրպի» պատգամի մէջ Սրբազան Քահանայապետը հաստատեց. «Ոչ մէկ Խաղաղութիւն հնարաւոր է այնտեղ, ուր չկայ կրօնական ազատութիւն… Ոչ մէկ խաղաղութիւն հնարաւոր է առանց իրական զինաթափման»… ակնարկելով ապա Հայաստանի ու Ազրպէյճանի միջեւ խաղաղութեան մը կարելիութեան հրաւիրեց աղօթել «որպէսզի շուտով ստորագրուի և կեանքի կոչուի Հայաստանի և Ազրպէյճանի միջև վերջնական խաղաղութեան համաձայնագիրը»: «Այս Յոբելենական տարուան

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել Երևանում անցկացված աշխարհի IV դիվիզիոնի առաջնությունում: Մրցաշարի վերջին խաղում մեր ընտրանին 14:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ինդոնեզիայի ընտրանու նկատմամբ: Չեմպիոնի կոչմանն արժանացել է Ուզբեկստանի հավաքականը: Վադիմ Գուսկովի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը 5 խաղ է անցկացրել, տոնել է 4 հաղթանակ և կրել 1 պարտություն՝ վաստակելով 12 միավոր: Հայաստանի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031