Օրվա լրահոսը
Ազատամարտիկները «մինի» նստացույցեր կսկսեն մարզերում
Ազատության հրապարակում հինգ օր առաջ նստացույցը դադարեցրած ազատամարտիկները այս շաբաթվանից կսկսեն մարզային այցելությունները: Ի պաշտպանություն անազատության մեջ գտնվող Վոլոդյա Ավետիսյանի` ազատամարտիկները չեն բացառում կարճատեւ նստացույցեր սկսել մարզերում: Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը Aravot.am-ին ասաց, որ ամենայն հավանականությամբ հենց վաղվանից էլ կայցելեն մարզեր, հատկապես մարզային մեծ քաղաքներում են նախատեսել համախմբման հավաքներ. «Ոնց որ Երեւանում էր, նստացույցը կար, տղաներն
Զոյա Թադեւոսյանը՝ Հովիկ Աբրահամյանին. «Այս ձեւով չեն կառավարում երկիրը, դա կառավարման մեթոդ չէ»
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մոտ մեկ տարի առաջ հավաք էր կազմակերպել գործարարների հետ, որը բավականին մեծ աղմուկ էր բարձրացրել: Հավաքի ժամանակ վարչապետը մինչեւ հուլիսի 1-ը ժամանակ էր տվել հայաստանյան խոշոր գործարարներին, որ կա՛մ նրանք սեփական ցանկությամբ սկսեն աշխատել հավասար դաշտում եւ դուրս կգան ստվերից, կա՛մ այդ նպատակին հասնելու համար կառավարությունը կօգտագործի իր լծակները: Այս առնչությամբ Aravot.am-ը
Արվեստագետը՝ երեւանյան «սթրիթ-արթի» մասին. «Դա նույնն է, որ թքեն փողոցում»
Սահակ Պողոսյանը կարծում է, որ Ռոբերտ Նիկողոսյանին պետք է արգելել ամենուր նկարել Բազմաթիվ են դժգոհությունները Ռոբերտ Նիկողոսյան անունով երիտասարդի՝ Երեւանի տարբերի շինությունների վրա արված նկարների առիթով: Մասնավորապես, արվեստագետ Սահակ Պողոսյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց. «Դրանից սարսափելի բան ես իմ կյանքի ընթացքում չեմ տեսել, որը մատուցվում է որպես արվեստ: Ամենասարսափելին այն է, որ բազմաթիվ սիրողներ
Ինչպես բուժել կտրված վերքերը
Անփութության կամ դժբախտ պատահարների հետեւանքով մարդ ունենում է կտրված վերքեր, որոնց բուժման համար ժողովրդական բժշկությունն առաջարկում է մի շարք բաղադրատոմսեր: Կտրված վերքի բուժման համար առաջարկում է կտրել հալվեի՝ ալոեի տերեւը, դնել վերքի վրա եւ վիրակապել: 5-6 ժամ հետո արդյունքը կզգացվի: Կտրված վերքի բուժման մեկ այլ եղանակ էլ առաջարկվում է հետեւյալ խառնուրդի օգնությամբ. 100 գրամ ձիթապտղի
Ճշգրտում՝ ՀՅԴ նոր սերունդի կեդրոնական վարչութեան
Norseround.com-ը գրում է՝ զարմանքով ընթերցեցինք ՀՅԴ Նոր Սերունդի նախկին Կեդրոնական Վարչութեան կողմէ ղրկուած մամլոյ հաղորդագրութիւնն ու կարգ մը այլ նամակները: Մեր խոր հիասթափութիւնը կ’ուզենք յայտնել ՀՅԴ Նոր Սերունդի նախկին Կեդրոնական Վարչութեան կարգ մը անդամներու որդեգրած գործելաոճին կապակցութեամբ: Արդարեւ, լուծարուած մարմնին մաս կազմած այս անձերը, կը կատարեն ապատեղեկատուական աշխատանք հայ համայնքին մօտ, տարածելով իրականութեան չհամապատասխանող բովանդակութեամբ նամակներ,
«Ես չեմ կարող իմ գործերն էժան վաճառել». Սարգիս Հովելյան
Օգոստոսի 7-ից Հայաստանի նկարիչների միությունում ցուցադրվում են երկրաբան Սարգիս Հովելյանի աշխատանքները: Ստեղծագործական ասպարեզը, որն ընտրել է Ս. Հովելյանը, կոչվում է ֆլորենտական խճանկար (մոզաիկա), սակայն երբ սկսել է աշխատել, գաղափար անգամ չի ունեցել, որ աշխարհում դեռևս հնագույն ժամանակներում գոյություն է ունեցել քարերի հետ աշխատելու այդ յուրօրինակ տեխնիկան: Ֆլորենտական խճանկարն առաջացել է 16-րդ դարում Իտալիայում: Խճանկարի վարպետները
Տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի յոթերորդ փուլի բացումը
Օգոստոսի 10-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի յոթերորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը: ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը արիտունցիներին փոխանցեց նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնը: Նա մասնավորապես նշեց. «Սիրելի երիտասարդներ, ես շատ ուրախ եմ, որ դուք Հայաստանում եք, բարով եք եկել: Կատարվել է ձեր նվիրական երազանքը: Ձեզնից շատերն առաջին անգամ են Հայաստանում, բայց
Հարուցվել է քրեական գործ՝ «Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոցում բուժվող քաղաքացու մահվան դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝«Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոցում Ջուլիաննա Սարգսյանի մահվան դեպքի առթիվ։ 2015 թվականի օգոստոսի 7-ին քաղաքացի Աղասի Սարգսյանից հաղորդում է ստացվել, որ նույն օրը` ժամը 12:40-ի սահմաններում, եղբոր դուստրը` Ջուլիաննա Արթուրի Սարգսյանը, Երևան քաղաքի Արմենակյան 153 հասցեում գործող «Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոցում, բժիշկների անփութության
Արեւմտյան Հայաստանի հայերն սկսել են ինքնակազմակերպվել
Համահայկական 6-րդ ամառային խաղերն առաջին անգամ բացահայտեցին Արեւմտյան Հայաստանում գործող հայկական կառույցների ակտիվությունը: Այսօր «Նոյան Տապան» գորածակալությունում իրենց ինքնությանը, մշակույթին վերադառնալու մասին խոսեցին Խաղերին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած «Տարոն-Մուշ» հայրենակցական միության ատենապետ Հայկ Արսլան Հայրեդին, փոխատենապետ Գեւորգ Չալըշը եւ Արեւմտյան Հայաստանի պետական կառույցների ներկայացուցիչ Սիմոն Տարոնյանը: Ներկայացնելով իրենց հայրենակցական միության հիմնադրման պատմությունը՝ Գեւորգ Չալըշը ասաց.
Հայ-իրանական էլեկտրագծին կմիանան Վրաստանը, Ռուսաստանը եւ Թուրքիան. Iran Daily
Իրանը եւ Հայաստանը երեկ Թեհրանում ստորագրել են 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման նոր պայմանագիրը: Այն ստորագրել են Իրանի արտահանման զարգացման բանկի գործադիր տնօրեն Ալի Սալեհաբադին եւ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Անանյանը: Այս տեղեկությունը հաղորդել է «Iran Daily»-ն: Պայմանագրի համաձայն՝ իրանական կողմը կտրամադրի ծրագրի ֆինանսավորման համար նախատեսված 117,6 միլիոն դոլար գումարի մի մասը՝ 90,5 միլիոն
Սննդի արտադրությամբ զբաղվող գործարարը արտագաղթում է եւ նույնը հորդորել է անել Զոյա Թադեւոսյանին
Ըստ Զոյա Թադեւոսյանի Հովիկ Աբրահամյանն երկար չի կարող իր անձնական կապերն օգտագործել եւ ներդրողների բերել Հայաստան «Մենք հետամնաց տնտեսությունների շարքում ենք, որտեղ օրեցօր փակվում են մեծաթիվ արտադրություններ»,- Aravot.am-ի հետ զրույցում, խոսելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարության մասին, որ այս տարվա 6 ամիսներին 4,5 տոկոս տնտեսական աճ է գրանցվել, այսպիսի կարծիք հայտնեց ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագիտության դոկտոր,
Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվողը կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողություններով պարզվել են Անի Մաջնունյանի սպանության հանգամանքները, շարժառիթը: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` Երևանի 20-ամյա բնակչին՝ 1995թ. ծնված Մուշեղ Մխիթարյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ)։ Նույն օրը
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Լիբանանում
Օգոստոսի 8-ին Բեյթեդդինի 2015.թ արվեստի միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանի ազգային պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի՝ գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, պետական կամերային և «Հովեր» պետական կամերային երգչախմբերի, ինչպես նաև ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մեծ համերգով հանդես եկավ Լիբանանում: Համերգը տեղի ունեցավ փառատոնի կազմակերպիչների հրավերով և ՀԲԸՄ աջակցությամբ: Համերգին ներկա գտնվող շուրջ 3000
Էքստրասենսի սպանության մեջ մեղադրվող երիտասարդը վիրահատություն է տարել. պատմում է հայրը
Aravot.am-ի զրուցակիցը «Յանուս» թատրոնի տնօրեն, հայտնի էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի հայրն է՝ պատմաբան, հայագետ Մովսես Նաջարյանը: Նա մեզ պատմեց, որ որդին ոչ թե իր, այլ` մոր ազգանունն է կրում, եւ իրականում քսան տարեկան է: Պարոն Նաջարյանը զարմացել է որդու մասին լուրից. «Ինքը ծնված արտիստ էր, դերասան, նկարիչ, բեմադրիչ, քանդակագործ, արվեստագետ ի ծնե:
Մահացած Մերի Մարգարյանի դեպքի լուսաբանումը հազարավոր հղի կանանց խուճապի կմատնի (տեսանյութ)
Չի կարելի մահացած մարդու անձնական կյանքից լուսանկարներ հրապարակել եւ ինտիմ կյանքը հանել հանրության առաջ` ասում է հոգեբանը «Աղմուկ, աղաղակ, ողբ, լաց, այդ ամենը դրական չի անդրադառնում հասարակության վրա, այսօր մենք շատ հաղորդումներ ունենք, որոնք գովաբանում են ծեծը, ջարդը, հարազատների մեջ կռիվը դարձել է հանրային թամաշայի երեւույթ»,-այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում ասաց հոգեբան Աննա Բադալյանը: Սպանություննեի, ինքասպանությունների,
Սեյրան Օհանյանը աշխատանքային շրջայց է կատարել հյուսիսարևելյան սահմանագոտում
Օգոստոսի 7-ից 8-ը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի, 3-րդ բանակային զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի և բարձրաստիճան այլ զինվորականների ուղեկցությամբ հերթական շրջայցն է կատարել հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում: Սահմանագոտում տեղակայված զորամասերում պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը, զինծառայողների մարտական ու մասնագիտական պատրաստությանը, սոցիալ-կենցաղային պայմաններին և իրականացվող
Գագիկ Մինասյան. «Բանը հեղափոխության չի հասնի»
Իշխանական պատգամավորը`սահմանադրությամբ ընդդիմությանը տրվելիք լիազորությունները նոր մշակույթ է համարում Իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը շարունակում է պնդել, որ Սահմանադրության նոր տարբերակով քաղաքական փոքրամասնությանն էական լիազորություններ կտրվեն: Խորհրդարանի նախագահի տեղակալներից մեկի ընդիմադիր լինելը, Վերահսկիչ հանձնաժողովի նախագահի պաշտոնը եւ ընդդիմությանը տրվելիք այլ առավելություններ նկատի ունենալով` նա կարծում էր. «Սա նոր մշակույթ է, որը բերելու
ՀՀԿ-ի ներկայացուցիչը՝ խորհրդարանական համակարգի թերության մասին
Գագիկ Մինասյանի համոզմամբ՝ «նախագիծը լուրջ բարեփոխումներ է պարունակում» Իշխող քաղաքական ուժը ներկայացնող պատգամավոր Գագիկ Մինասյանը համոզված է, որ Սահմանադրության նախագիծը լուրջ բարեփոխումներ է պարունակում: Գործող նախագահական համակարգի հիմնական թերությունը այս համակարգով տասը տարի Հայաստանում իշխող ուժի ներկայացուցիչը համարում է երկու առաջնային մանդատների գոյությունը` նախագահի եւ պատգամավորների: Այս մասին այսօր նա խոսեց «Հենարան» մամուլի ակումբում: Քանի
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Mta-gova.am-ը տեղեկացնում է՝ օգոստոսի 11-15-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների
Ի՞նչն է «փրկել» Հովիկ Աբրահամյանին եւ տնտեսական աճ բերել
Օրերս վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գյումրիում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ տնտեսության գրեթե բոլոր բնագավառներում աճ ունենք: Ընդ որում՝ նա հստակ թիվ էր հրապարակել՝ «հունվար-հունիս ամիսներին մեր տնտեսական աճը 4.5 տոկոս է, բոլոր ոլորտներում ունենք աճ»: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Զոյա Թադեւոսյանը, մեր հարցին՝ Դուք, որպես քաղաքացի,
Էքստրասենսի սպանության մեջ մեղադրվող երիտասարդը եպիսկոպոսի եղբորորդի է
«6-րդ զգայարան» հաղորդման մասնակից, հայտնի էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ (Մխիթար) Մխիթարյանը հայտնի պատմաբան, լեզվաբան Մովսես Նաջարյանի որդին է: Aravot.am-ին հայտնի դարձավ, որ Մուշեղի հորեղբայրն էլ հոգեւորական է, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդն է, հայտնի է որպես Հայկազուն եպիսկոպոս Նաջարյան: Հիշեցնենք, որ Մուշեղ Մխիթարյանը մեղադրվում է էքստրասենսի սպանության մեջ ու արդեն
Կալանավորվել է՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու մեղադրանքով
Լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննության նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Թաժդին Ա.-ին մեղադրանք է առաջադրվել: Թաժդին Ա.-ն մեղադրվում է այն բանի համար, որ նա Գրետա Գ.-ի հետ կազմած հանձնման-ընդունման ակտով իրեն ի պահ հանձնված
«Երդվեցի՝ նոր կյանք պիտի տամ Շուշիի եկեղեցուն». հիշում է ճարտարագետ-շինարար Վոլոդյա Բաբայանը
Վոլոդյա Բաբայանն իրեն համարում է ճարտարագետ-շինարար: Նա մասնակցել է Շուշիի Ամենափրկիչ եկեղեցու վերանորոգման աշխատանքներին: «Առավոտի» հետ զրույցում նա անդրադարձավ եկեղեցու երկրորդ՝ Ղազանչեցոց անվանը. «Ղազանչին ստուգաբանվում է պղնձագործ, կաթսայագործ: Կովկասի տարածաշրջանում ղազանչի գյուղեր կան, տարբեր վայրերից ղազանչիներ են եկել: Նրանց մի մասը հաստատվել է Շուշիում, իսկ նրանք լավ ղազանչիներ, այսինքն՝ արհեստավորներ էին: Նրանց մի մասը մասնակցել
ԵՏՄ-ի եւ Ղրղըզստանի միջեւ սահմանը պաշտոնապես կբացվի օգոստոսի 12-ին. МИР 24
Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Ղրղըզստանի անդամակցության շրջանակներում սահմանների բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 12-ին: Այս տեղեկությունն, ըստ «МИР 24» հեռուստաընկերության, հաղորդել է Ղրղըզստանի սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունը: Ղրղըզստանը մի քանի օր առաջ է պաշտոնապես մտել ԵՏՄ: Միությանը անդամակցելու դիմումը հաստատել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի խորհրդարանները եւ նախագահները: Փաստաթղթերի համապատասխան փաթեթն ուղարկվել է Եվրասիական
Բեմադրվում է Եկատերինա թագուհու օպերան
Այս տարվա աշնանը Սանկտ Պետերբոււրգի հնագույն երաժշտության Earlymusic 17-րդ փառատոնում կներկայացվի Եկատերինա Երկրորդի մոռացված կոմիկական օպերան՝ «Դժբախտություն-հսկա Կոսոմետովիչը», որի կոմպոզիտորն է Մարտին-ի-Սոլերը: Colta.ru-ի փոխանցմամբ, կայսրուհու գրած օպերայի պրեմիերան կկայանա Էրմիտաժում, որտեղ առաջին անգամ ներկայացվել է 200 տարի առաջ: Այնուհետեւ օպերան կներկայացվի Հյուսիսային մայրաքաղաքի Կապելլայում: Այս պահին բեմադրության վրա աշխատում են «Եկատերինա Մեծի մեներգիչներ» խմբի արտիստները:
Թուրքիայում պայթյուն եւ կրակոցներ. 7 հոգի վիրավորվել են
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում ոստիկանական բաժանմունքի շենքի մոտ այս գիշեր պայթյուն է եղել, որի հետեւանքով 7 մարդ է վիրավորվել: Այս լուրը հաղորդել է «BBC»-ն: Վիրավորներից 5-ը ոստիկաններ են, իսկ 2-ը՝ խաղաղ բնակիչներ: Պայթյունի հետևանքով այրվել է մեքենա, որը եղել է ոստիկանական բաժանմունքի մոտ, իսկ 20 մեքենաներ վնասվել են: «Hurriyet Daily News»-ն էլ հաղորդել է, որ վերոնշյալ պայթյունից
Հունահռոմեականները բավարարվեցին ընդամենը մեկ բրոնզով
Սուբոտիցայում երեկ ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Հայաստանի հավաքականից մրցագորգ մտած 10 ըմբիշները ձեռք բերեցին ընդամենը մեկ բրոնզե մեդալ: 54 կգ քաշային կարգում Տիգրան Մինասյանը մեկնարկային գոտեմարտը 1/8 եզրափակչում տանուլ տվեց Լերի Աբուլաձեեին: Եվ միայն այն բանի շնորհիվ, որ Վրաստանի ներկայացուցիչը մտավ եզրափակիչ, Տիգրանը սփոփիչ գոտեմարտերում երրորդ տեղի համար պայքարելու հնարավորություն ստացավ ու այդ
Անդրանիկ Նիկողոսյան. Հայաստանը պետք է մտնի Ռուսաստանի կազմ
Ռուսաստանը պետք է ձևավորի կայսրություն, որովհետև Դաշնությունը Ռուսաստանի համար շատ փոքր է և նախկին խորհրդային պետությունները պետք է համախմբվեն Ռուսաստանի հետ: Հայաստանը չի կարող դուրս մնալ տեղի ունեցող վտանգավոր զարգացումներից և որևէ անհատ չէ որ պետք է որոշի , թե որ դաշնության կազմում լինի Հայաստանը, դա պետք է որոշի հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով: Ես համոզված
Ընդդիմության անհրաժեշտություն
Սովորաբար ներքաղաքական ընդդիմադիր շարժումները մեզանում ծավալվում ու սրվում են հատկապես գարնանն ու աշնանը, եւ դա միանգամայն բնական է, որովհետեւ եղանակի առումով հատկապես աշունն ու գարունն են նպաստավոր հանրահավաքների, նստացույցերի եւ ընդդիմադիր այլ միջոցառումների համար, եւ ամենեւին պատական չէ, որ «թեժ աշուն» ձեւակերպումը մեզանում ամենագործածական քաղաքական արտահայտություններից է դարձել: Չնայած ջերմաստիճանի առումով տարվա եղանակներից ամենաթեժը ամառն
Մոսկվայի մարզի Իստրինսկի ջրամբարի մոտ բախվել են ինքնաթիռը եւ ուղղաթիռը
Mta-gov.am-ը տեղեկացնում է՝ օգոստոսի 9-ի, ժամը 18.50-ին ՀՀ ՏԿ և ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ ՃԻԿԿ ավագ ՕՀ փոխգնդապետ Մանշուկինի հետ, ով տեղեկացրեց, որ ս.թ. օգոստոսի 8-ին ժամը 21.16-ի սահմաններում Մոսկվայի մարզի Իստրինսկի ջրամբարի մոտ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են “Սեսսնա 206” մակնիշի ինքնաթիռը և “Ռոբինսոն 44” մակնիշի ուղղաթիռը: Նախնական

















































