Օրվա լրահոսը
ԱՍԵԿՈՍԵ
Մի անգամ ես հանդիպեցի աստիճանին: Դա վեր տանող աստիճան էր, որից շատերն են ցած գլորվել: ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ
«Վերադասի հետ չեն համաձայնեցրել». Արգիշտի Կիվիրյան
Վերաքննիչ դատարանը ծանրաբեռնվածության պատճառով այսօր հետաձգել է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով բողոքի քննությունը: «Այսօրվա նիստն էլ առանց որեւէ պատճառաբանության հետաձգվեց: Դատավորները դեռ փորձում են հասկանալ, թե ինչպիսի դատավճիռ կայացնել: Դեռ նախորդ դատական նիստում կարող էին ավարտել քննությունը, բայց հետաձգեցին: Երեւի չեն համաձայնեցրել վերադասի հետ, թե ինչ անեն»,- Aravot.am-ին ասաց Կիվիրյանը: Հիշեցնենք, որ
«Ոստիկանապետը մի քիչ արտոնություն էր տվել իր էմոցիաներին». պատգամավորները՝ Վլ. Գասպարյանի պահվածքի մասին
Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պահվածքը ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի նկատմամբ բավականին բուռն քննարկումների տեղիք տվեց: Հիշեցնենք, որ ոստիկանապետը բղավում էր պատգամավորի վրա, գոռում, թե «Սա մեր բոլորի քաղաքն է, մե՛նք ենք այս ժողովրդի պաշտպանը։ Կանգնե՛ք, սթափեցրե՛ք, ազգի ընտրյալ եք։ Պրոսպեկտ եք փակում։ Սա փոքր երկիր ա, փոքր երկիր»։
Հայերի սթրեսներն ավելացել են
Հայերը նախորդ տարիների համեմատ ավելի հաճախ են սկսել դիմել հոգեբանի օգնությանը: Aravot.am-ը Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան, հ.գ.թ. Սոնա Հարությունյանից հետաքրքրվեց՝ մարդկանց սթրեսնե՞րն են ավելացել, թե՞ հոգեբանի դերակատարությունն են սկսել ավելի բարձր գնահատել, նա պատասխանեց. «Միգուցե սթրեսորները ևս շատացել են, բայց մարդիկ ավելի գիտակցում են, որ հոգեբանական խնդիրների դեպքում ավելի նախընտրելի է նեղ մասնագետի օգնությունը»: Մեր
Հովհաննես Բաչկովը նույնպես հաղթեց ու մտավ քառորդ եզրափակիչ
Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը րոպեներ առաջ երկրորդ մենամարտն անցկացրեց դանիացի Ենոք Մվանդիլա Պոուլսենի հետ: Մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակը շնորհվեց մեր մարզիկին: Հովհաննեսը նույնպես մտավ քառորդ եզրափակիչ, որտեղ հանդիպելու է լիտվացի Էվալդաս Պետրաուսկասի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Քանաքեռցի Տույն ընդունել է առաջադրված մեղադրանքը. NEWS.am
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ օգոստոսի 10-ին մեկնարկել է քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույի՝ Արթուրի Ղազարյանի դատաքննությունը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նրա փաստաբան Երեմ Սարգսյանը նշել, է, որ պաշտպանական կողմը միջնորդել է արագացված դատաքննություն անել, իսկ այդ պարագայում ամբաստանյալը պետք է ընդունի իրեն առաջադրված մեղադրանքը։ Քաղաքեռցի Տույը ընդունել է առաջադրված մեղադրանքը։ Մանրամասներին
ԵՏՄ-ի «օգուտները». անկում՝ ապրանքաշրջանառության ոլորտում
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառության ցուցանիշներն անկումային են: Ազգային-վիճակագրական ծառայությունը ներկայացրել է ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի նախնական ցուցանիշները՝ հունվար-հունիս ժամանակահատվածում: Համաձայն այդ տվյալների՝ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն այս տարվա առաջին կիսամյակում նվազել է 20.6 տոկոսով, ԱՊՀ երկրների հետ՝ 22.5 տոկոսով: Նույն ժամանակահատվածում ԵՏՄ անդամներ երկրների՝ Ռուսաստանի հետ ՀՀ առևտրաշրջանառությունը նվազել է 21.9,
Քաղաքացին հայտնել է, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչը քրեական գործով վարույթը կարճելու համար ստացել է 20 հազ. ԱՄՆ դոլար կաշառք
ՌԴ քաղաքացի Ռազմիկ Վ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի հունվարին իր մորեղբոր որդուց տեղեկացել է, որ իր հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցված քրեական գործով վարույթը կարճելու և գործով անցնող Արա Գ.-ին քրեական պատասխանատվությունից ազատելու համար վերջինիցս քրեական գործը քննող ՀՀ քննչական կոմիտեի հիշյալ վարչության քննիչը ստացել
Արամ Ավագյանն 1-ին իսկ ռաունդում պատռեց մրցակցի հոնքը
Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության չորրորդ օրը հաջող է ընթանում հայաստանցիների համար: 75 կգ քաշային Արման Հովհիկյանն այսօր երկրորդ հաղթանակը տարավ՝ մեծ առավելությամբ պարտության մատնելով թուրք Օսման Այդիին: Արմանն արդեն քառորդ եզրափակչում է: Առավել համոզիչ էր 56 կգ քաշային Արամ Ավագյանի մեկնարկային մենամարտը ֆինն Մատի Կոտայի հետ, որն ավարտվեց առաջին իսկ ռաունդում:
Քարեն Հիլիարդ․ «Քաղաքականությունն ու բիզնեսը բավարար չափով տարանջատված չեն». «Ազատություն»
«Ակնհայտ է, որ Հայաստանի նման երկրներում քաղաքականությունն ու բիզնես շահերը բավարար չափով տարանջատված չեն: Կոռուպցիայի մեկ այլ մակարդակ է այն, ինչ մենք կոչում ենք վարչական կոռուպցիա, երբ քաղաքացին գործ է ունենում պետական կառույցների հետ, օրինակ՝ կրթության, առողջապահության հարցերով, կամ ոստիկանության հետ, և կաշառքի ռիսկ կա: Հայտնի է, շատ երկրներում կոռուպցիայի առաջին տեսակի դեմ պայքարը շատ
Արա Ասոյան. «Երեխային կապտած էին բերել հիվանդանոց»
Մահացած փոքրիկի հարազատները պնդում են՝ բժիշկներն անփույթ են եղել, Ասոյանն էլ ասում է՝ պայքարել են երեխայի կյանքի համար «Նորքի Ինֆեկցիոն» հիվանդանոցում 6 ամսական երեխա է մահացել. Հարազատները հատուկ քննչական կոմիտեին հաղորդում են տվել, ըստ որի նրանք պնդում են, որ երեխան մահացել է բժիշկների անփութության հետեւանքով: «Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոցի ղեկավար, հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանն Aravot.am-ի
Կառավարությունում տեղի է ունեցել քննարկում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում իրականացվելիք աուդիտի վերաբերյալ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունում իրականացվելիք աուդիտի, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից էներգետիկ համակարգում սահմանված սակագների հիմնավորվածության և հնարավոր բարելավման մասին միջազգային խորհրդատվական ծառայություն մատուցող ընկերություններին ուղարկված հրավեր-առաջարկների արդյունքների վերաբերյալ: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ներկայացրել է ռուսական
Փարպեցիների համար Երևան հասնելն ու գյուղ վերադառնալը լուրջ փորձություն է
Aravot.am-ը ահազանգ է ստացել Արագածոտնի մարզի Փարպի գյուղի բնակիչներից: 2500 բնակիչ ունեցող գյուղի՝ մեզ դիմած բնակիչների մտահոգությունը կապված է տրանսպորտի անհարմարության հետ: Փարպեցիները մեզ հետ զրույցում պատմեցին. «Գյուղի տրանսպորտի վիճակն ահավոր է: Եթե համեմատենք հարևան գյուղերի հետ, օրինակ՝ Ագարակ, Օշական, Օհանավան, դրանց տրանսպորտը կանոնավոր աշխատում է: Իսկ Փարպիի տրանսպորտն անհարմար ժամերի է աշխատում: Առավոտյան ավտոբուսն
ԱԱԾ-ն չի տրամադրում Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով ապացույցները. «Ազատություն»
Ազգային անվտանգության ծառայությունը «նպատակահարմար չի գտնում» տրամադրել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով ապացույցները, որոնց հիման վրա ձերբակալություններ են կատարվել։ Մարզպետի դեմ մայիսի 20-ին իրականացված մահափորձին օժանդակելու մեջ մեղադրվող Գարեն Աթաջանյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանից տեղեկացանք, որ Ազգային անվտանգության ծառայությունը հրաժարվել է տրամադրել Աթաջանյանի մեղադրանքի հիմքում ընկած ապացույցները անգամ Գլխավոր դատախազին ու դատարան դիմելու արդյունքում։
Պատերին դիմանկարներ անող երիտասարդին քաղաքապետարանը չի խանգարում
Մինչդեռ արվեստագետները դժգոհում են դրանց վատ որակից Տեղեկացրել էինք , որ բազմաթիվ են դժգոհությունները Ռոբերտ Նիկողոսյան անունով երիտասարդի՝ Երեւանի տարբերի շինությունների վրա արված մեծանուն հայերի դիմանկարների առիթով: Aravot.am-ը Ռոբերտ Նիկողոսյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերում իր նկարների վերաբերյալ քննադատություններին : «Նայած քննադատություն»,-ասաց երիտասարդը: Իսկ ունի՞ քաղաքային իշխանությունների համաձայնությունը՝ իր ցանկացած վայրում շինությունների պատերին նկարելու համար: «Այո,
Ազատամարտիկները «մինի» նստացույցեր կսկսեն մարզերում
Ազատության հրապարակում հինգ օր առաջ նստացույցը դադարեցրած ազատամարտիկները այս շաբաթվանից կսկսեն մարզային այցելությունները: Ի պաշտպանություն անազատության մեջ գտնվող Վոլոդյա Ավետիսյանի` ազատամարտիկները չեն բացառում կարճատեւ նստացույցեր սկսել մարզերում: Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը Aravot.am-ին ասաց, որ ամենայն հավանականությամբ հենց վաղվանից էլ կայցելեն մարզեր, հատկապես մարզային մեծ քաղաքներում են նախատեսել համախմբման հավաքներ. «Ոնց որ Երեւանում էր, նստացույցը կար, տղաներն
Զոյա Թադեւոսյանը՝ Հովիկ Աբրահամյանին. «Այս ձեւով չեն կառավարում երկիրը, դա կառավարման մեթոդ չէ»
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մոտ մեկ տարի առաջ հավաք էր կազմակերպել գործարարների հետ, որը բավականին մեծ աղմուկ էր բարձրացրել: Հավաքի ժամանակ վարչապետը մինչեւ հուլիսի 1-ը ժամանակ էր տվել հայաստանյան խոշոր գործարարներին, որ կա՛մ նրանք սեփական ցանկությամբ սկսեն աշխատել հավասար դաշտում եւ դուրս կգան ստվերից, կա՛մ այդ նպատակին հասնելու համար կառավարությունը կօգտագործի իր լծակները: Այս առնչությամբ Aravot.am-ը
Արվեստագետը՝ երեւանյան «սթրիթ-արթի» մասին. «Դա նույնն է, որ թքեն փողոցում»
Սահակ Պողոսյանը կարծում է, որ Ռոբերտ Նիկողոսյանին պետք է արգելել ամենուր նկարել Բազմաթիվ են դժգոհությունները Ռոբերտ Նիկողոսյան անունով երիտասարդի՝ Երեւանի տարբերի շինությունների վրա արված նկարների առիթով: Մասնավորապես, արվեստագետ Սահակ Պողոսյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց. «Դրանից սարսափելի բան ես իմ կյանքի ընթացքում չեմ տեսել, որը մատուցվում է որպես արվեստ: Ամենասարսափելին այն է, որ բազմաթիվ սիրողներ
Ինչպես բուժել կտրված վերքերը
Անփութության կամ դժբախտ պատահարների հետեւանքով մարդ ունենում է կտրված վերքեր, որոնց բուժման համար ժողովրդական բժշկությունն առաջարկում է մի շարք բաղադրատոմսեր: Կտրված վերքի բուժման համար առաջարկում է կտրել հալվեի՝ ալոեի տերեւը, դնել վերքի վրա եւ վիրակապել: 5-6 ժամ հետո արդյունքը կզգացվի: Կտրված վերքի բուժման մեկ այլ եղանակ էլ առաջարկվում է հետեւյալ խառնուրդի օգնությամբ. 100 գրամ ձիթապտղի
Ճշգրտում՝ ՀՅԴ նոր սերունդի կեդրոնական վարչութեան
Norseround.com-ը գրում է՝ զարմանքով ընթերցեցինք ՀՅԴ Նոր Սերունդի նախկին Կեդրոնական Վարչութեան կողմէ ղրկուած մամլոյ հաղորդագրութիւնն ու կարգ մը այլ նամակները: Մեր խոր հիասթափութիւնը կ’ուզենք յայտնել ՀՅԴ Նոր Սերունդի նախկին Կեդրոնական Վարչութեան կարգ մը անդամներու որդեգրած գործելաոճին կապակցութեամբ: Արդարեւ, լուծարուած մարմնին մաս կազմած այս անձերը, կը կատարեն ապատեղեկատուական աշխատանք հայ համայնքին մօտ, տարածելով իրականութեան չհամապատասխանող բովանդակութեամբ նամակներ,
«Ես չեմ կարող իմ գործերն էժան վաճառել». Սարգիս Հովելյան
Օգոստոսի 7-ից Հայաստանի նկարիչների միությունում ցուցադրվում են երկրաբան Սարգիս Հովելյանի աշխատանքները: Ստեղծագործական ասպարեզը, որն ընտրել է Ս. Հովելյանը, կոչվում է ֆլորենտական խճանկար (մոզաիկա), սակայն երբ սկսել է աշխատել, գաղափար անգամ չի ունեցել, որ աշխարհում դեռևս հնագույն ժամանակներում գոյություն է ունեցել քարերի հետ աշխատելու այդ յուրօրինակ տեխնիկան: Ֆլորենտական խճանկարն առաջացել է 16-րդ դարում Իտալիայում: Խճանկարի վարպետները
Տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի յոթերորդ փուլի բացումը
Օգոստոսի 10-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի յոթերորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը: ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը արիտունցիներին փոխանցեց նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնը: Նա մասնավորապես նշեց. «Սիրելի երիտասարդներ, ես շատ ուրախ եմ, որ դուք Հայաստանում եք, բարով եք եկել: Կատարվել է ձեր նվիրական երազանքը: Ձեզնից շատերն առաջին անգամ են Հայաստանում, բայց
Հարուցվել է քրեական գործ՝ «Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոցում բուժվող քաղաքացու մահվան դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝«Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոցում Ջուլիաննա Սարգսյանի մահվան դեպքի առթիվ։ 2015 թվականի օգոստոսի 7-ին քաղաքացի Աղասի Սարգսյանից հաղորդում է ստացվել, որ նույն օրը` ժամը 12:40-ի սահմաններում, եղբոր դուստրը` Ջուլիաննա Արթուրի Սարգսյանը, Երևան քաղաքի Արմենակյան 153 հասցեում գործող «Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոցում, բժիշկների անփութության
Արեւմտյան Հայաստանի հայերն սկսել են ինքնակազմակերպվել
Համահայկական 6-րդ ամառային խաղերն առաջին անգամ բացահայտեցին Արեւմտյան Հայաստանում գործող հայկական կառույցների ակտիվությունը: Այսօր «Նոյան Տապան» գորածակալությունում իրենց ինքնությանը, մշակույթին վերադառնալու մասին խոսեցին Խաղերին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած «Տարոն-Մուշ» հայրենակցական միության ատենապետ Հայկ Արսլան Հայրեդին, փոխատենապետ Գեւորգ Չալըշը եւ Արեւմտյան Հայաստանի պետական կառույցների ներկայացուցիչ Սիմոն Տարոնյանը: Ներկայացնելով իրենց հայրենակցական միության հիմնադրման պատմությունը՝ Գեւորգ Չալըշը ասաց.
Հայ-իրանական էլեկտրագծին կմիանան Վրաստանը, Ռուսաստանը եւ Թուրքիան. Iran Daily
Իրանը եւ Հայաստանը երեկ Թեհրանում ստորագրել են 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման նոր պայմանագիրը: Այն ստորագրել են Իրանի արտահանման զարգացման բանկի գործադիր տնօրեն Ալի Սալեհաբադին եւ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Անանյանը: Այս տեղեկությունը հաղորդել է «Iran Daily»-ն: Պայմանագրի համաձայն՝ իրանական կողմը կտրամադրի ծրագրի ֆինանսավորման համար նախատեսված 117,6 միլիոն դոլար գումարի մի մասը՝ 90,5 միլիոն
Սննդի արտադրությամբ զբաղվող գործարարը արտագաղթում է եւ նույնը հորդորել է անել Զոյա Թադեւոսյանին
Ըստ Զոյա Թադեւոսյանի Հովիկ Աբրահամյանն երկար չի կարող իր անձնական կապերն օգտագործել եւ ներդրողների բերել Հայաստան «Մենք հետամնաց տնտեսությունների շարքում ենք, որտեղ օրեցօր փակվում են մեծաթիվ արտադրություններ»,- Aravot.am-ի հետ զրույցում, խոսելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարության մասին, որ այս տարվա 6 ամիսներին 4,5 տոկոս տնտեսական աճ է գրանցվել, այսպիսի կարծիք հայտնեց ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագիտության դոկտոր,
Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվողը կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողություններով պարզվել են Անի Մաջնունյանի սպանության հանգամանքները, շարժառիթը: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` Երևանի 20-ամյա բնակչին՝ 1995թ. ծնված Մուշեղ Մխիթարյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ)։ Նույն օրը
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Լիբանանում
Օգոստոսի 8-ին Բեյթեդդինի 2015.թ արվեստի միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանի ազգային պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի՝ գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, պետական կամերային և «Հովեր» պետական կամերային երգչախմբերի, ինչպես նաև ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մեծ համերգով հանդես եկավ Լիբանանում: Համերգը տեղի ունեցավ փառատոնի կազմակերպիչների հրավերով և ՀԲԸՄ աջակցությամբ: Համերգին ներկա գտնվող շուրջ 3000


















































