Օրվա լրահոսը
Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղին կինը լքել էր անհավատարմության համար. Գեւորգ Սարգսյան
Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի գրական բաժնի նախկին վարիչ Գեւորգ Սարգսյանը հայտնի էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղի հոր ընկերն է: «Հայրը մի հրաշալի անձնավորություն է, լեզվաբան, պատմության հրաշալի մասնագետ: Հրաշալի գիրք ու թարգմանություններ ունի: Երբեմն հանդիպում ենք, որովհետեւ շատ գիտակ ու բանիմաց անձնավորություն է»,-Aravot.am-ի հետ զրույցում պատմեց պարոն Սարգսյանը: Ինչ վերաբերում է էքստրասենսի սպանության
Հայաստանի մանկատների 19 սաներ մեկնեցին Թբիլիսի՝ դիտելու ՈՒԵՖԱ-ի վերնագավաթի «Բարսելոն»-«Սեւիլիա» խաղը
ՈՒԵՖԱ-ի «Խաղաղության աղավնիներ» ծրագրի շրջանակներում եւ ՀՖՖ նախաձեռնությամբ ու ջանքերով Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան եւ Գավառի մանկատան 19 երեխաներ այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայից մեկնեցին Թբիլիսի՝ դիտելու օգոստոսի 11-ին կայանալիք ՈՒԵՖԱ-ի վերնագավաթի «Բարսելոն»-«Սեւիլիա» հանդիպումը: ՀՖՖ հավաքական թիմերի մենեջեր Դավիթ Ավանեսյանն Aravot.am-ին ասաց, որ ծրագրում Հայաստանից բացի ընդգրկված են եւս յոթ երկրներ: «Այդ բոլոր երկրների
Այգեկ համայնքում դեռ հոգսեր կան
Շրջկենտրոն Բերձորից մոտ 55կմ հարավում է Քաշաթաղի Այգեկ գյուղը՝ փռված Հակարի գետի ձախափնյա հարթության վրա: Օգոստոսի 7-ին գյուղի տարածքում հրդեհ էր բռնկվել: Պատահաբար ներկա եղա հրդեհի մարման աշխատանքներին, որն իրականացրեցին համայնքի բնակիչները՝ մեծ ու փոքր, կին ու տղամարդ: Այստեղ էր նաև շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը: Հրդեհից հետո բնակիչներն իրենց հոգսերը ներկայացրեցին շրջանի ղեկավարին: Այս կապակցությամբ
Տիգրան Սարգսյան. Երազումս մոտս եկավ Մխիթար Գոշը` «Դատաստանագիրքը» ձեռքին
-Բարև՛… –Այդ Դու՞ք…Ես խոնարհվում եմ Ձեր առջև, նշանավոր գիտնական, մանկավարժ և օրենսդիր Մխիթար Գոշ: Այո՜, Ձեր կառուցած Գետիկ վանքում ենք` Գոշավանքում: –Տիգրան, Հյուսիսարևելյան Հայաստանում և Կիլիկիայում ծաղկունք Էին ապրում քաղաքները, տնտեսական զարգացման ընթացքը բարդ փոխհարաբերություններ էր առաջ բերել: Կյանքը զարգացել էր, իսկ իրավական կարգավորումը բաց էր մնացել: Ես ստիպված էի գրել «Դատաստանագիրքը»: Ի՞նչն է ձեզ
Խորհուրդներ գուշակ Վանգայից
Բուլղարացի գուշակ Վանգելիյա Պանեւա Դիմիտրովան՝ Վանգա անունով, ոչ միայն հայտնի է ապագայի գուշակություններով, մարդկանց ճակատագրեր որոշելով, այլեւ առողջությանը վերաբերող խորհուրդներով, բժշկությամբ: Նա սպիտակարյունությամբ տառապող հիվանդներին խորհուրդ է տվել խմել փիփերթի արմատների հյութ, իսկ նույն հիվանդությամբ տառապող երեխաներին՝ փիփերթի ծաղիկների: Լյարդի ցիրոզը տարածված եւ վտանգավոր հիվանդություն է, որով հիվանդ մարդկանց Վանգան խորհուրդ է տվել ցորենի ալյուրը
Սիբիլ Պեկթորոսօղլու. «Ամենուր ինձ ասում են՝ դու մեր Սիբիլն ես»
Պոլսահայ ճանաչված երգչուհի Սիբիլին կրկին Հայաստան է բերել սպորտը: Նա հրավիրված էր եւ երգեց Համահայկական 6-րդ ամառային խաղերի բացման արարողության ժամանակ: Սիբիլը, ինչպես խոստացել էր, Երեւանում առաջին հարցազրույցը տվեց «Առավոտին»: – Ի՞նչ է նշանակում Սիբիլ: Դա քո իսկակա՞ն անունն է, թե՞ բեմական: – Իմ իսկական անունն է, ազգանունս՝ Պեկթորոսօղլու: Սիբիլը միֆական անուն է եւ նշանակում
Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
Mta-gov.am-ը տեղեկացնում է՝ օգոստոսի 10-13-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց,
Ամառային տիրամիսու՝ հատապտուղներով
Իտալական հայտնի աղանդերը՝ Տիրամիսուն, մեր ընթերցողներին արդեն ներկայացրել ենք: Այսօր ձեր ուշադրությանը կառաջարկեմ Տիրամիսուի ամառային՝ մրգա-հատապտղային տարբերակը, որը նույնքան համեղ է, եւ գեղեցիկ: Անհրաժեշտ մթերքները 500 գ «Մասկարպոնե» պանիր 300 գ «Սավոյարդի» թխվածք (կամ՝ ”Дамские пальчики”) 5 ձու 1 բաժակ շաքարավազ 2 բաժակ որեւէ հյութ 1 բաժակ կոնյակ կամ մրգային լիկյոր Հատապտուղներ կամ մրգեր
Բախվել են ավտոմեքենաներ
Meteo.am-ը տեղեկացնում է՝ օգոստոսի 9-ին, ժամը 05.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին` ՃՈ Հրազդան քաղաքի հենակետի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Հրազդան քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 39-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 34 DP 227 պետհամարանիշի (վարորդ Օ.
Ֆրանսիայի առաջնությունում վնասվածք ստացած մրցավարին փոխարինել է ֆուտբոլասերը
Այն բանից հետո, երբ ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 3-րդ դիվիզիոնի «Կոլմար»-«Շամբլի» խաղի գլխավոր մրցավարը վնասվածք ստանալու հետեւանքով ի վիճակի չի եղել շարունակել սպասարկել հանդիպումը, եզրայիններից մեկը փոխարինել է նրան: Բայց պարզվել է, որ պահեստային մրցավար չկա: Բարեբախտաբար, հանդիսականների մեջ եղել է մի մարդ, որը սիրողական լիգաներում աշխատելու փորձ է ունեցել: Հենց նա էլ ստանձնել է եզրային
Մարդու իրավունքներ. ե՞րբ իրականություն կդառնան թղթի վրա մնացած միջազգային պարտավորությունները
Հունիսի վերջին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը հաստատեց Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի զեկույցը Հայաստանի վերաբերյալ, որոնք ենթադրում են մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումների նոր պարտավորություններ, սակայն թե դրանք, երբ կյանքի կկոչվեն՝ լավատեսական սպասումները քիչ են՝ հաշվի առնելով նախկին տարիների փորձը ու թղթի վրա մնացած բազում պարտավորությունները: Համընդհանուր պարբերական դիտարկումը (ՀՊԴ) մի եզակի ու կարևոր գործընթաց է,
Մեդալի երեք անհաջող փորձ Սուբոտիցայում
Հայաստանի պատանի հունահռոմեական ըմբիշներն այսօր անմասն մնացին Եվրոպայի առաջնության պարգեւներից: Թեեւ հինգ մասնակիցներից երեք հոգի բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն էին ստացել, սակայն թե 42 կգ քաշային Աշոտ Մխիթարյանը (նկարում), թե Էդգար Թամազյանը (58) եւ թե Ոսկան Հակոբյանը (69) գրեթե առանց լուրջ պայքարի տանուլ տվեցին իրենց գոտեմարտերը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Վաղինակ Շուշանյանը անձնական խնդիրներ ունի
Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը վստահեցնում է, որ նախաձեռնությունից հեռացած Վաղինակ Շուշանյանի հետ խնդիրներ, տարաձայնություններ նախաձեռնության ներսում չկան: Վաղինակի որոշմանը նախաձեռնության անդամներն ըմբռնումով են մոտենում: «Պարզապես մարդը աշխատանքի է անցել, անձնական խնդիրներ ունի ու ֆիզիկապես չի հասցնում մասնակցել մեր քննարկումներին, հավաքներին»,- ասաց Մաքսիմ Սարգսյանը: Նա չցանկացավ պատմել, թե իրենց քննարկումների ժամանակ քայլերի ինչ ծրագիր
Սահմանագոտում Եհովայի վկաների քարոզարշավ-2015-ը շարունակվում է
Ռուսաստանից եկել է քարոզարշավին մասնակցելու համար
«Վաղ թե ուշ սատանայի կողմից պետք է պատժվես». Վարդապետը՝ հայտնի էքստրասենսի սպանության մասին
Կոմիտաս վարդապետ Հովնանյանը ATV հեռուստաընկերության «6-րդ զգայարանը» այլասերող հաղորդում է համարում: «Կասկած չկա, որ այսօր որոշ ալիքներ աշխատում են այլասերել մեր քաղաքացիներին եւ դրանցիցի մեկն էլ այդ դատարկ հաղորդումն է, որի իբրեւ թե էքստրասենսները ամեն ինչ տեսնում են: Իսկ ինչու այդ էքստրասենսները չեն տեսնում՝ ինչ պետք է լինի Հայաստանի ապագան եւ ասեն, ինչու չեն կարողանում
Արման Հովհիկյանը հաղթանակով մեկնարկեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
Բուլղարիայում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, որտեղ խաղարկվում են ինչպես Հին Աշխարհամասի հաղթողների մեդալները, այնպես էլ աշնանը Դոհայում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգրեր, այսօր հայաստանցի 75 կգ քաշային Արման Հովհիկյանը մեկնարկային մենամարտում պարտության մատնեց Հունաստանի ներկայացուցիչ Պավլոս Ցիգկրակոսին եւ պայքարը կշարունակի հաջորդ փուլում: Երեկոյան ռինգ է մտնելու նաեւ 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը: Նրա մրցակիցը լինելու է
Հայաստանի երեք պատանի հունահռոմեականներ կպայքարեն Եվրոպայի բրոնզե մեդալի համար
Սուբոտիցայում մեկնարկել է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Այսօր Հայաստանի հավաքականից մրցագորգ են մտել հինգ ըմբիշներ, որոնցից երեքը՝ Աշոտ Մխիթարյանը (42կգ քաշային կարգ), Էդգար Թամազյանը (58 կգ) եւ Ոսկան Հակոբյանը (85 կգ), այսօր երեկոյան կպայքարեն բրոնզե մեդալի համար: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համահայկական խաղերի մասնակիցները հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Այսօր` օգոստոսի 8-ին, Համահայկական ամառային 6-րդ խաղերի մի քանի հազար մասնակիցներ այցելել են Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի անդամներն ու մարզիկները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հիշել Ցեղասպանության զոհերին: ՀԽՀԿ գործադիր մարմնի անդամները եղել են նաև Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանում,
Չեմպիոնական հրաժեշտ՝ Շվեդիային
Հայաստանի պատանի ծանրորդները Լանդսկրոնայում այսօր ավարտված Եվրոպայի մինչեւ 15 եւ 17 տարեկանների առաջնությանը հրաժեշտ տվեցին եւս մի չեմպիոնական տիտղոս նվաճելով: Մեր վերջին մասնակիցը՝ + 69 կգ քաշային Արփինե Դալալյանը, 17 տարեկանների մրցապայքարում վեցերորդ ոսկե մեդալը պարգեւեց Հայաստանին: Պոկում վարժությունում Արփինեի 84 կգ-ն ընդամենը հինգերորդ ցուցանիշն էր: Սակայն հրումում, որտեղ մեր աղջնակն իրեն անհամեմատ ավելի վստահ
Վահան Բաբայան. «ԲՀԿ-ն որևէ տեղ չի անհետացել»
ԲՀԿ-ի մամուլի խոսնակ Վահան Բաբայանն անդրադարձել է այսօրվա մամուլում հայտնված անդրադարձին, թե ԲՀԿ-ն կորել է ասպարեզից: «Այս ամառային շոգ օրերը շատերին երևակայության մեծ թռիչքների են ստիպում գնալ և ի հիասթափություն շատ շատերի ասեմ, որ ԲՀԿ-ն որևէ տեղ չի անհետացել և ուշադիր հետևում է Վենետիկի հանձնաժողովի առաջարկներին և իրավիճակի զարգացմանը։ Սահմանադրագետների հետ քննարկումներից հետո ինչպես և
Ի՞նչ կապ է ունեցել Հովակ Գալոյանը էքստրասենսի սպանության մեջ մեղադրվող երիտասարդի հետ
Հ. Պարոնյանի անվան թատրոնի դերասան Հովակ Գալոյանը անձամբ ճանաչել է «6-րդ զգայարան» հաղորդման մասնակից, որպես էքստրասենս հայտնի Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մխիթար Մուշեղյանին: Դերասանը Aravot.am-ին պատմեց, որ մի անգամ նույնիսկ այցելել է նրանց տուն, ծանոթացել նաեւ Մխիթարի նախկին կնոջն ու երեխային, ում հետ նույնիսկ նկարվել է. «Մի անգամ Նոր տարուց հետո հրավիրեց իրենց տուն
Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
Mta–gov.am–ը տեղեկացնում է՝ օգոստոսի 10-13-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց,
Դանակահարություն Երևանում. պատճառները պարզվում են
ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Մաշտոցի պողոտայում օգոստոսի 7-ին տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ։ 2015թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայի 2-րդ շենքի դիմացի մայթում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ կտրող-ծակող առարկայի գործադրմամբ ծանր մարմնական վնասվածք է պատճառվել քաղաքացի Գրիգոր Գրիգորյանին։ Նախնական քննության
Երեխաների շրջանում աղիքային վարակներ են տարածված
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում տեղ ու դադար չկա. հիվանդանոցային պայմաններում գտնվող երեխաների մոտ հիմնականում նկատվում է 40 աստիճան ջերմությունը, որը օրերով չի իջնում, փսխում, լուծ: Aravot.am-ի հետ զրույցում մայրերից Արփինեն պատմեց, որ իր որդին՝ 2-ամյա Արենն, արդեն չորրորդ օրն է, ջերմում է: Նա նշեց, որ մանկապարտեզներում տարածված են տարատեսակ աղիքային վարակներ ու թունավորումներ»: Aravot.am-ը գաստրոէնտերոլոգ-թերապևտ
Հայ բարիտոնը վերադարձել է աստղային վիլաների քաղաքից
ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Հակոբյանը՝ մեր եւ արտասահմանի թատրոնների աշխատաոճի մասին Ամառային արձակուրդների շրջանում, երբ մեր մշակութային օջախները հանգստանում են, արտերկրում պահանջարկ վայելող հայաստանցի որոշ արվեստագետներ, փաստորեն, աշխատում են։ Օրինակ՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերային եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Հակոբյանը «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ամառային հանգիստը գործնական նկատառումներով
«Հայաստանում մարդիկ հոգնած են ու անտարբեր»
Ասում է բեռլինաբնակ հաղորդավարուհի Ալիսա Ղալաչյանը «Առավոտ»-ը Բեռլինում 13 տարի շարունակ բնակվող գյումրեցի հաղորդավարուհի Ալիսա Ղալաչյանից հետաքրքրվեց, թե Գերմանիայում բնակվող հայերից կա՞ն արձագանքողներ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորած «Արի տուն» ծրագրին, ի՞նչն է պատճառը, որ ոմանք գերադասում են դրսերում գողությամբ զբաղվել, ճամբարներում մնալ, անգամ վրանների մեջ քնել, բայց հայրենիք չեն վերադառնում: «Գողությամբ միայն հայերը
Եթե էներգետիկ խորհրդատուն էլ գա, Նազարյանը հանրության վստահությունը չի ստանա
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից միջազգային խորհրդատվական ընկերություններին հրավեր-առաջարկը տնտեսագետ Արտակ Մանուկյանն անիմաստ է համարում: Օրերս հանձնաժողովը որոշում է կայացրել էլեկտրաէներգետիկական համակարգում կարգավորման խորհրդատվական ծառայություն մատուցող 5 միջազգային ընկերությունների հրավեր ուղարկել, այս ընկերություններից որեւէ մեկը եթե ընդունի հրավերը, ապա, ինչպես որ հանձնաժողովն է վստահեցնում, պիտի որ պարզվի՝ որքանով էր հիմնավորված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, եւ սակագնի
Կարեն Չիլինգարյան. «Սննդի կետերում մինչեւ խնդիր չի լինում ստուգում չեն իրականացնում»
Սովետական միության ժամանակ ռեւիզորը փակում էր խանութը եւ ստուգում

















































