Օրվա լրահոսը
Գյումրու Թատերական հրապարակում ՀՀԿ-ականն այրել է իր անդամատոմսը
Երեկ Գյումրու Թատերական հրապարակում մոտ 60-ամյա մի տղամարդ՝ Գագիկ Սմբատի Գեւորգյանը, հոսանքի թանկացման դեմ պայքարող գյումրեցիների աչքի առաջ վառել է ՀՀԿ-ի իր անդամատոմսը: Ականատեսների պատմելով, վերջինս նաեւ ելույթ է ունեցել՝ պարզաբանելով իր արարքը: Այս քայլով նա ցուցադրել է իշխող կուսակցության հանդեպ իր ծայրահեղ հիասթափությունը ցանկանալով վերջինիս բնաջնջումը: Իսկ «Չենք վճարելու» ակցիային մասնակցող երիտասարդները հավերժացրել են
Հատուկ ուշադրություն քաղաքացիների դիմումների ու գրությունների ընթացքին
Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից հունիսի 15-19-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է 2872 դիմում և գրություն: Այդ առնչությամբ տրվել են հանձնարարականներ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում դիմումներով և գրություններով բարձրացված հարցերի լուծումը պատշաճ ապահովելու կամ, եթե բարձրացված հարցը քաղաքապետարանի կամ վարչական շրջանների լիազորություններից դուրս է, քաղաքացիներին ուղղորդել դիմումի կամ գրության
«Ես դեռ վերջնական չեմ հանձնվել»
Դերասանի վարպետություն դասավանդող երիտասարդ մասնագետը բեմ էլ դուրս կգա Մշակութային բուհերում մասնագետի պատրաստման արվեստանոցային սկզբունքը իրեն բնորոշ առանձնահատկություններով հետաքրքիր անսովորություններ է արձանագրում: Ամենից բնորոշ առանձնահատկությունն անվանական դասարանն է, ասենք, կոնսերվատորիայում՝ Գոհար Գասպարյանի դասարան, կամ Տաթեւիկ Սազանդարյանի, թատերականում՝ Վարդան Աճեմյանի եւ այլն: Կինոյի եւ թատրոնի ինստիտուտում դասարան եզրը նույնանում է արվեստանոց հասկացության հետ: Մյուս առանձնահատկություններն այսքան
Ինչու երիտասարդները մերժեցին Սերժ Սարգսյանի հանդիպման առաջարկը
Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը Սերժ Սարգսյանի՝ ցուցարարներին հանդիպման կանչելու իմաստը չի տեսնում: «Երիտասարդները մերժել են, որովհետեւ ասում են՝ այն, ինչ ասում ենք, արդեն ասել ենք: Չէ՞ որ Սերժ Սարգսյանն արդեն գիտի ցուցարարների պահանջի մասին, հետեւաբար ինձ համար հասկանալի չէ հանդիպման առաջարկը, եւ ճիշտ հակառակը՝ հասկանալի է երիտասարդների մերժումը»,- Aravot.am-ին ասաց Ստյոպա Սաֆարյանը: Մեր հարցին՝ հաշվի
Սամվել Մարտիրոսյան. «Այս օրերին ադրբեջանական կլոունների բանակը լցվում է համացանց եւ սկսում տեղեկատվական հոսքը»
«Պարզ է, որ Ադրբեջանը փորձում է օգտագործել այս իրավիճակը: Փորձում էին երեկ եւ նախորդ օրը սոցցանցերը լցնել բացասական լուրերով Հայաստանի մասին: Ադրբեջանական քարոզչական մեքենան այս մեխանիզմները մոտ 2014-ից է սկսել իրագործել, ներգրավել են պրոիշխանական երիտասարդներ, որոնք գեներացնում են ահռելի մեծ քանակի տեղեկատվական աղբ»,- այսօր «Փաստարկ» ակումբում վերջին օրերի իրադարձությունների վտանգների հետ կապված այսպիսի տեսակետ հայտնեց
ՙԳյումրիում յուրաքանչյուր արտիստ միշտ սրտի թրթիռով է ելույթ ունենում՚
Գյումրիում կայացավ «Հորովել»-ի համերգ-ներկայացումը Հունիսի 21 –ին Գյումրիում կայացած համերգ-ներկայացմանը ներկա էին Գյումրիի գրեթե ողջ մտավորականությունը, մտավորական մարդիկ ,որոնք վերջին շրջանում նման որակի , մակարդակի համերգային նախագծի մասնակիցը չէին եղել,և որոնք համերգ-ներկայացման վերջում փաստում էին ,որ այս նախագիծը շատ կարևոր համերգային նախագիծ է և Գյումրին ու ոչ միայն Գյումրին՝ կարիք ունի նման որակի միջոցառումների:
Մրցաշար՝ հանուն «Օրրանի» կարիքավոր երեխաների
«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը օրերս երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային տոնի առիթով կազմակերպել էր մինիֆուտբոլի բարեգործական առաջնություն, որի նպատակն էր դրամահավաք իրականացնել՝ «Օրրանի» երեւանյան եւ վանաձորյան կենտրոնների շուրջ 200 կարիքավոր երեխաների ամառային հանգիստը կազմակերպելու համար: Բարեգործական մրցույթին իրենց մասնակցությունը ցուցաբերեցին «Կոկա-Կոլան», Հայաստանի էլեկտրական ցանցերը, «Ֆինքա» վարկային կազմակերպությունը, HSBC բանկը, «Ռոսգոսստրախ Արմենիան», «Գրանթ Թորնթոնը», «Մեդիամաքսը», «Ցեպելին Արմենիան»,
Փորձագետները վերլուծում են, թե հնարավո՞ր է արդյոք Հայաստանում Մայդան. InfoResist
Ուկրաինայի Ժողովրդավարության միջազգային ինստիտուտի տնօրեն Սերգեյ Տարանը «InfoResist»-ի հետ զրույցում ասել է, որ Հայաստանը վաղուց պետք է Արեւմուտքի համար Կովկասում դառնար ամենաբաց երկիրը: «Սակայն հայտնվեց Լեռնային Ղարաբաղը, որը Հայաստանը ստացավ ռուսական բանակի եւ աշխարհազորայինների հետ միասին: Ավելին՝ ոչ մի ժողովրդավարական շարժում չէր կարող երկար ապրել այնտեղ, քանի որ հայերի առջեւ միշտ եղել է այն հարցը,
«Ոչ քար ունենք, ոչ ատվյորտկա». Եղիա Ներսիսյանն իրենց պայքարի մասին
Քաղաքացիական ակտիվիստ Եղիա Ներսիսյանը հավատում է՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պայքարում իշխանությունները նահանջելու են: «Միանշանակ հավատում եմ՝ հաղթելու ենք: Տեղի կտան, որովհետեւ ինչքան կարող է մարդ իր սեփական ժողովրդին ծեծել, քանի անգամ: Երեկ ծեծեցին, նախորդ օրը ծեծեցին, ինչքա՞ն: Մենք միշտ կանգնած ենք ու պատրաստ ենք ծեծվելու»,- Aravot.am-ին ասաց ակտիվիստը: Մեր հարցին՝ ինչո՞ւ ոստիկանության գործելաոճը փոխվեց ու
Ռուբեն Մեհրաբյան. «Ոստիկանության ղեկավարությունը պետք է պատժի այդ դուրսպրծուկներին» (Տեսանյութ)
«Հասարակությունը պետք է իր վրա վերցնի Ռոբինզոն Կռուզոյի դերը եւ Ուրբաթին` իշխանությանը բացատի, որ մարդ ուտել չի կարելի»
Սերժ Սարգսյան. Քըրք Քրքորյանը ցույց է տալիս այն Հայաստանը, որը կարող էր լինել
Նախագահը ներկա է գտնվել Քըրք Քրքորյանի հոգու խաղաղության համար կատարված հոգեհանգստյան արարողությանը
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ
Էս Ադրբեջանը բժշկին քիչ է վճարում, ուսուցչին քիչ է վճարում, բոլորին քիչ է վճարում, որպեսզի խնայված միջոցներով Եվրոպական խաղեր տա:
Ո՞վ է իրականում սպառնում Ռուսաստանին
«Իսլամական պետությունից» վտանգը դառնում է շատ ավելի շոշափելի Վերջերս Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը բավականին կարծր տոնով պատասխանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին (որի «ստորադասը» նա, կարծես թե, պետք է լինի), երբ վերջինս իր դժգոհությունն է հայտնել Չեչնիայում գրոհայինների բավականին «ազատ գործողությունների» կապակցությամբ. «Մոսկվան վտանգավոր խաղ է սկսել՝ հրահանգելով ինձ, թե ինչպես պետք է երկիր ղեկավարեմ»:
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն դատապարտում է Ոստիկանության անհամաչափ գործողությունները
Հունիսի 23-ի առավոտյան Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայից կոպտորեն ցրեց խաղաղ ցուցարարներին, ովքեր նստացույց էին կազմակերպել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Ոստիկանները ջրցան մեքենաներով շարժվեցին ցուցարարների դեմ ժամը 5.30-ի սահմաններում և սկսեցին տապալել նրանց: Դրանից հետո ոստիկանները սկսեցին տարբեր կողմերից հրել նստացույցի մասնակիցներին և բռնի ուժով տեղահանել: Ցուցարարների նկատմամբ կիրառված այս անտեղի և ոչ համարժեք ուժը հստակ կամայականություն է
«Բարեւ Երեւանը» բոյկոտեց ավագանու նիստը
Քիչ առաջ Երեւանի քաղաքապետարանում ավագանու նիստը բոյկոտեց «Բարեւ Երեւան» խմբակցությունը: «Բարեւ Երեւանը» առաջարկեց նիստի օրակարգում ներառել այս օրերին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող իրավիճակի քննարկումը եւ գնահատական տալ դրան: Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Թամար Պողոսյանը ասաց, որ իրենց խմբակցությունը պատրաստ չէ այդ հարցը քննարկելու, գուցե հարկավոր է խմբակցությունների ներսում քննարկել այդ խնդիրը: Ի վերջո քվեարկության
Բաղրամյան փողոցի խորհրդավոր գիշերը. «Ժամանակ»
Հետաքրքրական է ՀՀ իշխանությունների պահվածքը: Ըստ էության, երեկ ողջ օրվա ընթացքում իշխանությունների արձագանքը, այսպես ասած, երկատված էր: Նրանք մի կողմից ողջունում էին ոստիկանների գործողությունները, մյուս կողմից՝ դրական որակում ցուցարար երիտասարդությանը: Ակնառու էր, որ իշխանությունը պարզապես փորձում է չայրել կամուրջները ցուցարարների հետ, այսինքն՝ նահանջի տեղ թողնել և՛ նրանց, և՛ իր համար: Մյուս կողմից, սակայն, իշխանությունները այս
Լեւոն Մարտիրոսյան. «Նման հարցերը փողոցում չեն լուծվում». «Հայոց աշխարհ»
Երեքշաբթի օրը՝ լուսադեմին, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ իր տեսակետները, ի պատասխան «Հայոց Աշխարհ»-ի հարցերի, ներկայացնում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ՄԻԱԿ կուսակցության առաջնորդ ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ -Մեծ հարգանք եւ անկեղծ համակրանք ունենալով մեր քաղաքացիների՝ երիտասարդ ակտիվիստների հանդեպ, որոնք հայտնում են իրենց քաղաքացիական դիրքորոշումը եւ իրենց բողոքի ձայնը բարձրացնում այս կամ այն անարդարության դեմ, ցավով
Հաքերային այդ թիմը պիտի ոչ թե police.am-ը ջարդեր, այլ խափաներ ֆեյսբուքը. «Չորրորդ իշխանություն»
Այդ դեպքում ֆեյսբուքյան հեղափոխականները ստիպված կլինեն անձամբ ներկա գտնվել բողոքի հետագա ցույցերին:
Առանց զորավոր բանակի երկիրն ապագա չունի
Հունիսի 23-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում տեղի ունեցավ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության գործունեության առաջին տարվա ամփոփմանը նվիրված հանդիպում: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Կամավոր Խաչատրյանը, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ
Հակոբ Ավետիսյանը 3 րոպե 15 վայրկյանում հաղթեց անգլիացուն
Ստամբուլում ընթացող ազատ ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մրցագորգ մտավ 66 կգ քաշային Հակոբ Ավետիսյանը: Նրանից ընդամենը 3 րոպե 15 վայրկյան պահանջվեց որակավորման փուլում միավորների բացահայտ առավելությամբ՝ 13-2, պարտության մատնել բրիտանացի Չարլի Բոուլինգին եւ անցնել հաջորդ փուլ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Իգոր Մարոզով. «Հայաստանը մոտ է զենքի կիրառմամբ պետական հեղաշրջմանը». Ria
Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Իգոր Մարոզովը կարծում է, որ Հայաստանի այս օրերի իրադարձությունները «մեկին մեկ» կրկնում են Ուկրաինայի պետական հեղաշրջման առաջին փուլը: «Ria»-ի հետ զրույցում նա կարծիք է հայտնել, որ ԱՄՆ կարող է կառավարել դեպքերի զարգացումը, հատկապես, որ Ամերիկայի դեսպանատունը Հայաստանում ԱՄՆ-ի ամենամեծ ներկայացուցչությունն է արտասահմանում: Մարոզովը նշել է, որ Հայաստանում կարող
Հապալասը լավացնում է տեսողությունը
Հապալասենիների ընտանիքից` մրտենային հապալասի ե՛ւ բույսի պտուղները, ե՛ւ տերեւները բուժական նշանակություն ունեն։ Հապալասը պարունակում է շաքար, պեկտին, դաբաղող նյութեր, օրգանական թթուներ, գլիկոզիդներ, ասկորբինաթթու, վիտամին A, B, C, կարոտին, երկաթ, մանգան։ Լավացնում է տեսողությունը` մոտ մեկ տարի կերեք 50-70-ական գրամ սեւ հապալաս՝ պտուղը օրը 3-4 անգամ։ Ունի ցավազրկող, հակաբորբոքային, աղիների պատերի ներծծող հատկությունը խթանող, աղիների շարժողունակությունը
Ըստ Հունան Պողոսյանի՝ ոստիկանությունը նաեւ անտեսանելի աշխատանք է տանում
Վլադիմիր Գասպարյանը Բաղրամյան պողոտայում էր
«Բարև Երևան» խմբակցության հայտարարությունը Երևանի ավագանու հունիսի 24-ի նիստում
«Բարեւ Երևան» խմբակցության անդամներն իրենց վրդովմունքն են հայտնում Հայաստանում, մասնավորապես Երևանում սկիզբ առած հանրային շահի պաշտպանության խաղաղ զանգվածային միջոցառումների մասնակիցների, լրագրողների հանդեպ հունիսի 23-ի առավոտյան ոստիկանության անիրավաչափ գործողությունների կապակցությամբ: Մենք դատապարտում ենք սեփական ժողովրդի հետ նման “երկխոսությունը” եւ վրդովմունք հայտնում նաև այն կապակցությամբ, որ Երևանի քաղաքապետարանը մասամբ իր գործողություններով, մասամբ էլ անգործությամբ նպաստել է այդ
Շմայսը «կաստում-շըլվարով» է, այնպես որ՝ նրա համար ավելի շոգ է. «Չորրորդ իշխանություն»
Անդրադառնալով երեկ վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածին՝ հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանն ասել է. «շոգ ա՝ ջուր են շփել, ի՞նչ ա եղել որ»։ «ՉԻ» – Եթե տրամաբանության տարրական կանոնները թույլ տային «Շմայս» եւ «մտածել» բառերն օգտագործել նույն նախադասության մեջ՝ կգրեինք, որ Շմայսը մտածել-մտածել ու ինչ-որ բան է ասել։ Ընդ որում՝ կարեւոր բան։ Փաստորեն, ըստ նրա,
Եվս մեկ անգամ կրկնել Օսիպյանի եւ մնացած բոլոր ոստիկանների համար. «Եթե հավաքը խաղաղ բնույթ ունի…». «Ժողովուրդ»
Երեւանի փոխոստիկանապետ, տխրահռչակ Վալերի Օսիպյանը նախորդ օրը, այսինքն՝ նստացույցը ցրելուց մի քանի ժամ առաջ, նստացույցի մասնակիցների հետ բանակցությունների ընթացքում պարբերաբար հիշատակում էր «Հավաքների ազատության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասը։ Օսիպյանն այդ դրույթը պարբերաբար կրկնում էր իբրեւ հիմնավորում, թե իբր նստացույցի մասնակիցների գործողություններն անօրինական են։ Այսինքն՝ կարելի է կարծել, որ ո՛չ Օսիպյանը, ո՛չ նրա անմիջական
«Ինքը էն չէ, որ իրեն դեմքով տեսնենք, մեզ պետք է չեղյալ հայտարարելը». Ակտիվիստները՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու մասին
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արամ Մանուկյանը քիչ առաջ պատմեց, որ չորս օրվա նստացույցից հետո նախաձեռնության անդամների մեծամասնությունը առողջական խնդիրներ են ունեցել ու այդ պատճառով ի վիճակի չեն եղել ներկա լինել երեկվա նստացույցին: Բայց այսօր արդեն քիչ-քիչ միանում են. «Տեսաք, ինչպես առավոտվա խաղաղ նստացույցը ցրվեց ոստիկանության ապօրինի գործողությունների արդյունքում»: Ըստ նրա, «Ոչ թալանին» նախաձեռնությունը մնում է
Ուղղակի աչք էին ծակում ռուսաստանյան «կենտրոնական» հեռուստաալիքներով հաղորդվող սուտ տեղեկությունները. «Հայոց աշխարհ»
Հարկավ, այն, ինչ տեղի ունեցավ եւ որոշակիորեն տեղի է ունենում, դեռ ավելի հանդարտ վերլուծելու եւ գնահատելու առիթ կլինի: Տվյալ դեպքում արժե անել մի քանի էական արձանագրումներ: Ամենից առաջինը. հոսանքի թանկացման դեմ բողոքի ալիքի վրա հրապարակ են եկել ակտիվ, նվիրված երիտասարդներ, որոնց թիվը մեծ է: Ավելի մեծ, քան կարող էին ակնկալել շատերը: Դա ուժ է, դա
«Հայփոստը» «հանձնվելու» է Էդուարդո Էռնեկյանի՞ն .«Ժողովուրդ»
Երեկ խորհրդարանում ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը երկրորդ ընթերցմամբ քվեարկության ներկայացրեց ազգային փոստային օպերատորի (Հայփոստ) մասնավորեցման օրինագիծը։ Քվեարկության արդյունքները հետեւյալն են՝ 61 կողմ, 6 դեմ եւ 16 ձեռնպահ։ Այս կապակցությամբ «Ժողովուրդ»-ը հարցեր է ուղղել Արման Սահակյանին։ – Ներկայումս օպերատորը գտնվում է «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ին վստահված ղեկավարության ներքո, որը վերահսկում է արգենտինահայ գործարար


















































