Օրվա լրահոսը
Լրագրողներ Առանց Սահմանների. Մենք ցնցված ենք լրագրողների դեմ Հայաստանի ոստիկանության բռնությունների աստիճանից. «Ամերիկայի Ձայն»
«Ամերիկայի Ձայնի» բացառիկ հարցազրույցը «Լրագրողներ Առանց Սահմանների» կազմակերպության Արեւելյան Եվրոպայի եւ Միջին Ասիայի բաժնի ղեկավար Ջոն Բիրի հետ՝ Հայաստանի իրավիճակի շուրջ: – Ո՞րն է Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության արձագանքը Հայաստանում լրագրողների նկատմամբ գործադրվող ճնշումների վերաբերյալ: – Մենք ցնցված ենք լրագրողների դեմ ոստիկանության կողմից գործածված բռնությունների աստիճանից: Որքան մենք ենք տեղյակ, լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների աստիճանն աննախադեպ
Ֆինանսների փոխնախարար. «Հո մեր պետությունն ամենաանխելքը չէ՞». «Հրապարակ»
Մեզ մոտ այնքան է ծայրահեղականացվել, որ դեռ վարկը չվերցրած՝ պատգամավորն ասում է՝ թալանում են։
Ազատության հրապարակի սրճարանների հաճախորդները ոստիկաններն էին
Երեկ Ազատության հրապարակի շրջակայքում գործող սրճարանների հիմնական հաճախորդները ոստիկաններն էին: Մի քանի տասնյակ ոստիկաններ, որոնք ոստիկանական մեքենաներով Ազատության հրապարակ էին բերվել «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների կազմակերպած բողոքի ակցիան հսկելու, պատսպարվել էին հրապարակին հարակից սրճարաններում: Չդիմանալով տոթ եղանակին՝ ոստիկանները ցուցարարների գործողություններին հետեւում էին սուրճ ու զովացուցիչ ըմպելիքներ խմելով: Լուսանկարը՝ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 24.06.2015
Ոստիկանությունը չի բարեփոխվել
Հունիսի 23-ի առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները, երբ ոստիկանները ուժ կիրառեցին Բաղրամյան փողոցը փակած ցուցարարների դեմ, արժանացել են բազմաթիվ էմոցիոնալ գնահատականների, անեծքների, հայհոյանքների եւ այլն: Ոստիկանության հասցեին այդ ամբողջ քննադատությունը հիմնականում ճիշտ է: Բայց պետք է փորձել տեսնել խնդիրը բոլոր կողմերից, նույնիսկ եթե դա հակասում է Հայաստանում ընդունված ամբոխահաճության կանոններին: Թույլ տվեք հարցնել. ցուցարարներն իրավունք ունեի՞ն
ԵՄ տեղական հայտարարությունը Երեւանում ցուցարարների և ոստիկանության միջև վերջին բախումների կապակցությամբ
Եվրոպական միության պատվիրակությունը տարածում է հետևյալ հայտարարությունը Մենք ուշադրությամբ հետևել ենք Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ առաջացած դժգոհության պատճառով ցուցարարների և ոստիկանության միջև վերջերս տեղի ունեցած բախումներին: Խաղաղ ցույցի ժամանակ ավելորդ ուժի կիրառման, ինչպես նաև լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի մասին լուրերը մտահոգիչ են: Անհրաժեշտ է իրականացնել անկողմնակալ հետաքննություն կատարված դեպքերի առնչությամբ և անհապաղ ազատ արձակել
Թերմոս սառը թեյով: Ավակովի խորհուրդը հայ ցուցարարներին
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել Հայաստանում ծավալվող վերջին իրադարձությունների կապակցությամբ, որը վերնագրել է՝ Թերմոս սառը թեյով Իմ սիրելի Հայաստան, Մեզ ծեծեցին ու ցրեցին Կիևի Կրեպոստնոյ նրբանցքում, քանդեցին մեր բարիկադները, թվում էր թե սրբեցին ու տարան հույսերը: Անզորությունից կոկորդներումս կծիկ էր: Ձմեռ էր, ձյուն էր գալիս, մենք Մայդան էինք
Փշալարը հանվեց Բաղրամյան պողոտայից
Քիչ առաջ ոստիկանությունը հանեց ամբողջ գիշեր Բաղրամյան պողոտայում դրված փշալարերը: Ավելին՝ ոստիկանական շարքերը նվազեցին: Եթե ողջ գիշեր ոստիկանները մի քանի շարքով էին կանգնած, եւ մի քանի ժամը մեկ հերթափոխում էին, ապա այժմ ընդամենը մի շարքով են կանգնած: Հիշեցնենք, որ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը նշել էր, որ իրենք կսպասեն մինչեւ ժամը 10-ը: Սակայն ավելի ուշ ասաց,
Մամուլի ազգային ակումբը խստորեն դատապարտում է ոստիկանական բռնությունները
«Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիան լուսաբանող լրագրողները հայտնվել են ոստիկանության բռնությունների թիրախում։ Հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը խաղաղ ցուցարարների վրա հարձակում գործած ոստիկանական ուժերը բռնություններ են կիրառել նաև լրագրողների հանդեպ և ջարդել նրանց տեխնիկական միջոցները, ոմանց՝ նաև բերման ենթարկել։ ՀՀ իշխանությունները այդպիսով փորձում են վախի մթնոլորտ ստեղծել լրագրողական միջավայրում՝ կոպտորեն խոչընդոտելով նրանց մասնագիտական իրավունքը՝
Ոչ առաջնորդ ունեին, ոչ ծրագիր: Միայն պատրաստ էին ծեծվելու եւ ջրվելու
Հա, եւ մի լուսավոր կետ. բարիկադների վրա կանգնած երիտասարդները պարբերաբար երգում էին Հայաստանի հիմնը:
Գիշերը խաղաղ է անցել: Ակտիվիստները մինչեւ կեսօր ժամանակ են տվել իշխանությանը
Անցած գիշեր ոստիկանությունը ուժային գործողությունների չի դիմել Բաղրամյան պողոտայում: Տեղում են ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը եւ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Քիչ առաջ նրանք ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում վստահեցրին, որ ոստիկանությունը չի պատրաստվում ցուցարարներին հեռացնել Բաղրամյան պողոտայից: Շուրջ երկու ժամ առաջ ցույցի մասնակիցները ձեւակերպել են իրենց պահանջը՝ պահանջում են Սերժ Սարգսյանի կարգադրությունը՝ դադարեցնելու ՀԾԿՀ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ կենդանի պատի մեջ
Կենդանի պատի մեջ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանից բացի՝ կանգնել է նաեւ ՀՀԿ փոխնախագահ, Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ ԿԳ նախարարի մամուլի քարտուղար Զոհրաբ Եգանյանը: «Աշոտյան, հեռացիր»,- վանկարկեցին ցուցարարները: Արմեն Աշոտյանը հրաժարվեց հարցազրույցից: Միայն ասաց, որ բնական է, որ որոշ մարդիկ իրեն չեն սիրում՝ նյարդերը տեղի են տալիս:
Խաչատուր Սուքիասյան. «Բախում չեղավ, բա հետո՞ ինչ ենք ուզում»
Ցուցարարների եւ ոստիկանների միջեւ արդեն կենդանի պատ կանգնած կանգնել են ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լյուդմիլա Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը, ՕԵԿ խմբակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանն ու Իշխան Թովմասյանը, «Ժառանգություն» խմբակցությունից Ալեքսանդր Արզումանյանը եւ Թեւան Պողոսյանը, ՀՅԴ խմբակցությունից՝ Աղվան Վարդանյանը, ԲՀԿ-ից՝ Վահե Էնֆիաջյանը, պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Խաչատուր Քոքոբելյանը եւ Տիգրան Ուրիխանյանը: Այստեղ են նաեւ Դավիթ Շահնազարյանը, Սասուն Միքայելյանը,
Բաղրամյան պողոտա են շարժվում մի քանի տասնյակ մարդիկ` կենդանի պատ կազմելու
Այս պահին Թումանյանի արձանի մոտից դեպի Բաղրամյան պողոտա են շարժվում մի քանի տասնյակ մարդիկ` ներկա եւ նախկին պատգամավորներ, մտավորականներ, հոգեւորականներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, փաստաբաններ, իրավաբաններ: Նրանք, ինչպես իր կոչում նշել է Նիկոլ Փաշինյանը` ցուցարարների եւ ոստիկանների մեջ կենդանի պատ կազմելու, հնարավոր բախումները կանխելու նպատակով: Նրանց թվում են Թեւան Պողոսյանը, Աղվան Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը, Խաչատուր Սուքիասյանը, Խաչատուր Քոքոբելյանը,
Արամ MP3-ը եւ «Վիտամին» ակումբի անդամներն արդեն Բաղրամյան պողոտայում են
Արդեն Բաղրամյան պողոտա են ժամանում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ կենդանի պատ կազմելու հայտ ներկայացրած հայտնի գործիչները: Մասնավորապես արդեն այստեղ են Արամ MP3-ը եւ «Վիտամին» ակումբի այլ անդամները՝ Գարիկ Պապոյանը, Վաչեն եւ այլք: «Ֆիզիկական ուժ հասնելով մենք լուծման չենք հասնի,-ասաց Արամ MP3-ն:- Թող լուծվի բանակցությունների, խոսակցությունների միջոցով: Չենք ուզում, որ լինի կռիվ, ծեծ»: Նաեւ հավելեց. «Մենք այստեղ ենք, որ պատնեշ
Ցուցարարների եւ ոստիկանների միջեւ կենդանի պատ կկազմեն
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. ԱԺ նախկին ու ներկա պատգամավորներ, մտավորականներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, փաստաբաններ, լրագրողներ, հոգեւորականներ. Այսօր ժամը 00.45-ին խնդրում ենք Ձեզ գալ Ազատության հրապարակ, Հովհաննես Թումանյանի արձանի հարակից տարածք՝ միասին գնալու Բաղրամյան պողոտա՝ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ կենդանի պատ կազմելու համար: Պատը կազմվում է մեկ նպատակով եւ մեկ կարգախոսով.
«Վերջին փորձն է, գնանք մի հատ էլ ժողովրդին իրազեկենք»
«Ուղիղ եթեր»՝ այս պահին այս պահանջով «Ոչ թալանին» նախաձեռնող խմբի անդամները փորձում են ժողովրդի ուշադրությունը հրավիրել եւ ասել, որ հինգ հոգով գնում են հանդիպելու Սերժ Սարգսյանի հետ՝ իրենց պահանջի պատասխանը լսելու համար: Նրանք ասում են. «Մի մարդու պես ազատեք մեր եւ ոստիկանների միջեւ տարածքը, որպեսզի անվտանգությունը կարողանանք ճիշտ կազմակերպել»: Ժողովուրդը սուլում է: «Դա արվում է
«Եթե մեր որոշումների հետ համաձայն չեն, մենք հրաժարական տանք, թող ուրիշ նախաձեռնողներ լինեն»
«Ոչ թալանին» նախաձեռնող խմբի անդամները համոզված են, որ ոստիկանությունը, հարկ եղած դեպքում, երեկվանից դաժան կարող է լինել, եւ իրենք չեն ուզում արյունոտել իրենց ձեռքերը: «Եթե նրանք (որոշ ուժեր-խմբ.) ուզում են գնալ առճակատման, թող գնան, բայց մեզ հետ գործ չունեն: Մենք հրաժարական ենք տալիս»: «Հա, բայց մարդիկ դեմ են մեր՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուն, որպես ի՞նչ
Պեսկով. «Հույս ունենք, որ իրավիճակը կկարգավորվի՝ օրենքի տառին համապատասխան». «Ազատություն»
Ռուսաստանը ուշի ուշով հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ հույս ունենալով, որ մոտ ապագայում իրավիճակը կկարգավորի, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ խոսելով Երևանում էլեկտրաէներգիայի կասեցման դեմ բողոքի ցույցերի մասին։ «Հայաստանը մեր մերձավոր գործընկերն է, Հայաստանի, հայ ժողովրդի հետ մեզ միավորում են պատմական կապերը։ Իհարկե, մենք շատ ուշադիր հետևում ենք այնտեղ տեղի ունեցողին
«Ժողովուրդը հեռանում է, շարքերը նոսրանում են, մի բան ասեք էդ մարդկանց»
Մինչ նախաձեռնողները քննարկում են՝ ի՞նչ անել, գնա՞լ Սերժ Սարգսյանի մոտ «ո՛չ թալանին» պահանջի պատասխանը լսելու համար, թե՝ չգնալ եւ մնալ Բաղրամյան պողոտայում, հավաքվածները, որոնք, ըստ էության, չեն լսում, թե ինչ է կատարվում, կամ հեռանում են՝ չիմանալով ինչ անել, կամ գոռում-գոչում են: Նախաձեռնողները դեռ չեն որոշել՝ գնալ, թե՞ չգնալ: Նրանց զգուշացնում են՝ մարդիկ հեռանում են, մի
Ռազմիկ Միսակյանը ոսկին ձեռքից բաց թողեց
Ստամբուլում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր Հայաստանից մրցագորգ մտած չորս մարզիկներից միայն 50 կգ քաշային Ռազմիկ Միսակյանին է հաջողվել բարձրանալ պատվո պատվանդան: Եզրափակչում երիտասարդ ըմբիշը ռուսաստանցի Իսմայիլ Հաջիեւի հետ գոտեմարտում հաղթելիս է եղել 2-0 հաշվով, սակայն ի վերջո պարտվել միավորների 2-7 տարբերությամբ: Վաղը պայքարը կսկսեն մեր եւս երեք ըմբիշներ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Դու ո՞վ ես»: «Բա դո՞ւ ով ես». Բաղրամյան պողոտայում նախաձեռնողները իրար չեն հասկանում
Սա Սերժ Սարգսյանի PR-ն է, նա ուզում է «Տարոն, սիրուն չի» ծրագրով առաջ գնալ, պետք չի գնալ նախագահի հետ հանդիպման: Սա «Ոչ թալանին» երթի ցուցարարների մի մասի կարծիքն է: «Մեզ հետաքրքիր չի ում PR-ն է, մեզ հետաքրքիր է, որ հասնենք մեր պահանջի կատարմանը: Մենք գնում ենք մեր պահանջի պատասխանը ստանալու, եւ մեզ պետք չի այստեղ
Նորից բանակցում են Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու մասին
Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը այս պահին բանակցում է «Ոչ թալանին» երթի կազմակերպիչների հետ՝ 3-5 հոգանոց խմբով Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու մասին: Մինչ այդ կազմակերպիչներն էին իրար մեջ բանակցում այդ հարցով, սակայն հնարավոր չէր լսել, թե ինչ են նրանք որոշել: Նկատենք, որ ցուցարարները չունեն նորմալ բարձրախոսներ Իսկ հենց հիմա նախաձեռնող խումբը պպզած քննարկում է, թե ինչ են
Քննիչները զննում են բուժհիմնարկների գրանցամատյանները. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, քննիչները զննում են Երևանի մի շարք հիմնարկների գրանցամատյանների այսօրվա գրառումները: Զննությունը նպատակ ունի պարզել, թե էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիայից հետո քանի մարդ և ինչ վնասվածքներով է դիմել բուժհիմնարկներին՝ բուժօգնություն ստանալու համար: Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, նախնական տվյալներով՝ վնասվածքներ են ստացել 14 քաղաքացիներ: Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Փաստինֆո»-ի կայքում
Քննարկվում է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման հնարավորությունը
Բաղրամյան պողոտայում լարված իրավիճակը շարունակվում է: Փոխոստիկանապետեր Հունան Պողոսյանն ու Վալերի Օսիպյանը շարունակում են բանակցել «Ոչ թալանին» երթի կազմակերպիչների հետ, համոզել նրանց, որ երկիրը եւ ոստիկանությունը թեեւ մանր, բայց հաստատուն քայլերով առաջ են գնում: Այդ ընթացքում ցուցարարների վերջնամասում դեռահասների խումբը շարունակում է գոռալ-գոչել եւ սուլել: Մեկ այլ տեղ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը զրուցում է բարձրաստիճան
Ինչպես է հաջողվել ԵԽԽՎ զեկույցից հանել «Լեռնային Ղարաբաղի և յոթ այլ շրջանների գրավումը Հայաստանի կողմից› եզրույթը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստում ձայների 140 «կողմ», 13 «դեմ», 8 «ձեռնպահ» հարաբերակցությամբ ընդունեց «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» զեկույցը: Նախապես այս զեկույցում տեղ էր գտել «Լեռնային Ղարաբաղի և յոթ այլ շրջանների գրավումը Հայաստանի կողմից» եզրույթը: Քիչ առաջ Aravot.am-ին ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այս
«ԻՆՏԵՐ ՌԱՈ» ընկերության ներկայացուցիչ Նիկոլայ Գորելովի արձագանքը` երևանյան բողոքի ակցիաներին
«ԻՆՏԵՐ ՌԱՈ» ընկերության ներկայացուցիչ Նիկոլայ Գորելովը «RUSARMINFO»-ի լրագրողի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է ընկերության պաշտոնական դիրքորոշումը Երևանում տեղի ունեցած բողոք-ցույցի վերաբերյալ: «ԻՆՏԵՐ ՌԱՈ»-ն կարծում է, որ հայաստանյան իրադարձությունները տեղափոխվել են քաղաքական հարթություն, մինչդեռ «ԻՆՏԵՐ ՌԱՈ»-ն Հայաստանում ներգրավված է բիզնեսում և ոչ քաղաքականության մեջ և այս իրադարձություններին մասնակցել չի պատրաստվում», – հայտարարել է նա: Գորելովը հավելել է
Արծրունի Սահակյանի նոր գրքերի բերած նորությունները
Պատմական և բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրունի Սահակյանը հայ ընթերցողի գրադարանը համալրեց ևս երեք գրքով: Նա այսօր «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հանրությանը ներկայացրեց իր երեք նոր գրքերը՝ «Ժողովրդական քրիստոնեությունը միջնադարյան Հայաստանում», «Հայ հին վիպական ավանդույթը և երկրորդ դարի պատմագրությունը» և «Մովսես Խորենացու «Հայոց պատմության» բնագրի պատմություն»: Հեղինակի խոսքով՝ այս գրքերից յուրաքանչյուրն իր հետ ինչ-որ նորություն է
Հունան Պողոսյան. «Սադրիչներ կան, զգույշ եղեք». (Տեսանյութ)
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում խմբված ցուցարարներին մոտեցան փոխոստիկանապետեր Վալերի Օսիպյանը եւ Հունան Պողոսյանը: Հունան Պողոսյանը բարձրախոսով հայտարարեց, որ ցուցարարների մեջ սադրիչներ կան., եւ նրանք կարող են սադրել բախումներ, ոստիկանները չեն ուզում բռնություն գործադրել, սակայն իրավիճակը կարող է բարդանալ, եթե սադրանքներ լինեն: Հունան Պողոսյանը խնդրեց ուշադիր լինել եւ հեռացնել սադրիչներին ցուցարարների շարքերից: Այս պահի դրությամբ Բաղրամյան
Գյումրեցիները դարձյալ ոտքի են կանգնել. սկսվել է բազմամարդ երթ. (Ֆոտոշարք եւ տեսանյութ)
Գյումրեցի 12 ակտիվիստների բերման ենթարկելուց, խուլիգանության փաստի առթիվ քրեական գործ հարուցելուց ու նրանց ազատ արձակելուց հետո մեծ թվով գյումրեցիներ, հիմնականում քաղաքի երիտասարդությունը դարձյալ ոտքի է կանգնել: Նույնիսկ նրանք, որոնք նախորդ օրերին ամենուր դժգոհում էին ապիկար իշխանություններից, սակայն չէին միանում երթին, այսօր եկել էին իրենց բողոքը ձայնը հայտնելու: Նրանք ոստիկանների ուղեկցությամբ շարժվում են քաղաքի կենտրոնական հատվածներով


















































