Օրվա լրահոսը
Ոստիկանները մահակներով էին դմբդմբացնում, երթի մասնակիցները թմբուկների ներքո ազգային պարեր պարում. (Տեսանյութ)
ՀՀ նախագահի նստավայրի մոտակայքում պատ կազմած ոստիկանները բողոքի ակցիայի մասնակիցների վանկարկումները խլացնելու համար մահակներով վահաններին էին դմբդմբացնում, մի քանի մետր այն կողմ բողոքի ակցիայի երթի մասնակիցները` թմբուկներով: Երթի մասնակիցները շուրջ պար բռնած ազգային պարեր էին պարում` հայտարարելով, որ Հայաստանն անկախ է, ազատ է եւ որեւէ մեկը չի կարող սահմանափակել ազատ հավաքներ անելու քաղաքացիների իրավունքը: Մանրամասները`
ԵԽԽՎ-ն ընդունեց զեկույց առանց «Լեռնային Ղարաբաղի և յոթ այլ շրջանների գրավումը Հայաստանի կողմից›› եզրույթի
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) լիագումար նիստում քննարկում է «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» զեկույցը: Բանաձևում Ադրբեջանի իշխանություններին կոչ է արվում բարեփոխումներ իրականացնել անկախ դատական համակարգի ապահովման համար: Նշվում է, որ թեև բոլոր ջանքերին, Ադրբեջանում նկատվում է անկախ դատական համակարգի բացակայություն: Բանաձևում խիստ մտահոգություն է հայտնվում լրագրողների, իրավապաշտպանների և ազատ մամուլի նկատմամբ գոյություն ունեցող ճնշումների վերաբերյալ:
Արմեն Հարությունյանն ընտրվեց ՄԻԵԴ դատավոր
Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստում վեհաժողովը ՀՀ-ի կողմից ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ներկայացված Արմեն Հարությունյանին ընտրեց ՄԻԵԴ դատավոր: Արմեն Հարությունյանը դատավոր է ընտրվել ձայների մեծամասնությամբ: Նա ՄԻԵԴ դատավորի պաշտոնը կստանձնի ինը տարի ժամկետով, կսկսի պաշտոնավարել ոչ ուշ, քան ընտրությունից երեք ամիս անց: Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Արծրուն Հովհաննիսյան. «Ադրբեջանական զինծառայողների մոլորվելու փաստը չենք բացառում»
Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, թե Ադրբեջանի Ղազախի շրջանում երկու ժամկետայիններ՝ կրտսեր սերժանտ Մուսա Սաբիրօղլու Մուսաեւն ու Թուրալ Սահիբօղլու Յոլչուեը մոլորվել են, անցել են Հայաստանի տարածք: Այս առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր Ֆեյսբուքյան էջում գրել է. «Ադրբեջանական մամուլում տեղ գտած լուրերի մասին, հայտնում ենք, որ ադրբեջանական զինծառայողների մոլորվելու փաստը չենք բացառում,
Ցուցարարները Վալերի Օսիպյանին` մի քիչ հարգանք ունեցեք ժողովրդի նկատմամբ. (Տեսանյութ)
Վալերի Օսիպյանին հիշեցրին, որ նրանք քաղաքացիների վճարած հարկերից են աշխատավարձ ստանում Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի մասնակիցներին սպասում էին ոստիկանները, որոնք մի քանի շերտից պատ էին կազմել մահակներով ու պաշտպանիչ վահաններով: Նրանցից առաջ կանգնած էր փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը ռադիոկապով իրադրությունն էր զեկուցում վերեւներին` ձեռքի հետ էլ ակցիայի մասնակիցներին հորդորում ոստիկանների ու ցուցարարների միջեւ հեռավորությունը չխախտել,
Ցուցարարները աղբամաններով բարիկադ են կազմել. (Տեսանյութ)
Նրանք փորձում են պաշտպանվել ոստիկաններից ու հնարավորինս չշփվել ոստիկանների հետ
Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում
Քիչ առաջ ԵԽԽՎ-ում ավարտվեց Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ զեկույցի քննարկումը։ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ քարտուղարությանն է հանձնել իր ելույթը, որտեղ ԵԽԽՎ-ին մեղադրել է ՙստոկհոլմյան սինդրոմով՚ տառապելու մեջ՝ նշելով, որ Ադրբեջանը պատանդ է վերցրել Եվրոպայի Խորհրդին։ Ներկայացնում են Նաիրա Զոհրաբյանի ելույթը՝ Հարգելի գործընկերներ, Ես չեմ պատրաստվում խոսել Ադրբեջանում տիրող սուլթանական կարգերի մասին։ Ես չեմ
13-ամյա տղան հիվանդանոցում գիտակցության չգալով` մահացել է
Հունիսի 21-ին, ժամը 19.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Շրջանային փողոցի թիվ 2/2 հասցեի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրանցքը, ինչի հետևանքով ուղևորը` 2002 թ. ծնված Գեորգի Ստեփանյանը, տեղափոխվել է հիվանդանոց: Հունիսի 22-ին, ժամը 14.00-ին, Գ. Ստեփանյանը հիվանդանոցում գիտակցության չգալով` մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Ուժային կառույցներն իրավունք չունեն խոչընդոտելու լրագրողների մասնագիտական գործունեությունը
Հանրային կյանքի կարեւորագույն հիմնախնդիրներին նվիրված յուրաքանչյուր իրադարձություն ստույգ, օպերատիվ լուսաբանման խնդիր ունի, որն իրականացնողների անմիջական պարտականությունը լրագրողներինն է: Անհերքելի ճշմարտություն է եւ ժողովրդավարական երկրների համար օրենք, որ հավաքների, երթերի ժամանակ ուժային կառույցներն իրավունք չունեն խոչընդոտելու լրագրողների մասնագիտական գործունեությունը: Սակայն երիտասարդների Բաղրամյան պողոտայով հունիսի 22, 23-ի երթը լուսաբանող լրագրողների նկատմամբ, ցավոք, կիրառվել է ուժ՝ խլելով, նաեւ
ԼՂ հակամարտությանն առնչվող ձևակերպումները պետք է համահունչ լինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունների լեզվին
Ստրասբուրգում շարունակվում են երեկ մեկնարկած ԵԽԽՎ ամառային նստաշրջանի աշխատանքները: Այսօր, հունիսի 23 –ին, ԵԽԽՎ լիագումար նիստում քննարկման դրվեց «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցի նախագիծը, որի վերաբերյալ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ելույթը փոխանցվեց քարտուղարությանը` շեշտադրելով հայկական պատվիրակության դժգոհությունը զեկույցի առնչությամբ: Ելույթի տեքստը ներկայացնում ենք ստորև. Հարգելի գործընկերներ, Պարոն Ագրամունտի և պարոն Իվինսկու կողմից մշակված` ,, Ադրբեջանում
«Amnesty International». Ոստիկանությունը չպետք է ջրցան մեքենա կիրառի խաղաղ ցուցարարների նկատմամբ
Հայաստանի իշխանությունները պետք է արագ ապահովեն անաչառ, անկախ եւ մանրակրկիտ հետաքննություն խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից չափից ավելի մեծ ուժ կիրառելու գործով: Այս մասին, անդրադառնալով այսօր Երեւանում ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ իրականացված բռնություններին, կոչ է արել «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը: «Հայաստանի իշխանությունների կողմից խաղաղ ցուցարարներին ցրելը ծանր մարտավարություն է, որից պետք է խուսափել, որպեսզի
Նիլս Մուժնիեկսը մտահոգություն է հայտնել Երեւանում ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ բռնությունների կապակցությամբ
«Ես լրջորեն մտահոգված եմ Երեւանում այսօր տեղի ունեցած խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից ուժի կիրառմամբ: Տեղեկությունը, որ ստացել եմ լրագրողների դեմ կիրառված բռնության դեպքերի, նրանց ձերբակալության եւ իրենց սարքավորումները վնասելու մասին, շատ մտահոգիչ է»,- այս մասին Ֆեյսբուքի եւ Թվիթերի իր պաշտոնական էջերում գրել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը: Նա նշել է,
Այս պահին՝ Բաղրամյան պողոտայի վրա
Այս պահին «Ոչ թալանին» երթի մասնակիցները հավաքված են է Բաղրամյանի վրա՝ Գրողների միության մոտ, նրանցից մոտ 10 մետր հեռավորության վրա ոստիկանները պատ են կազմել՝ թույլ չտալով, որ երթ անողները առաջանան: Ցուցարարները ոստիկաններին հորդորում են, որ նրանք էլ միանան ակցիային, քանի որ նրանք էլ «մեր բոլորի եղբայրներն են, հարազատներն են, ամուսիններն են», եւ նրանց ընտանիքներն էլ
Բանակի զորությունը առողջ զինվորներն են
«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության հիմնադրման տարեդարձի կապակցությամբ հունիսի 23-ին միջոցառում էր կազմակերպվել ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Միջոցառմանը մասնակցել է նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մեկ տարվա ընթացքում ասոցիացիայի ծավալած գործունեությանը, իրականացված ծրագրերին և դրանց արդյունքներին: Հանդես գալով շնորհավորական ելույթներով և պաշտպանական բարեփոխումների համատեքստում կարևորելով ռազմաբժշկական ծառայության արդիականացման
Ցուցարարները դարձյալ Բաղրամյան պողոտայում են. ուղիղ միացում
«Ես ներողություն եմ խնդրում, եթե լրագրողների նկատմամբ եղել է ոչ համաչափ վերաբերմունք»,- ասաց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ հիշեցրեց, որ նշանակվել է ծառայողական քննություն, ու խոստացավ, թե բոլորը կպատժվեն: Հարցազրույցի ընթացքում նրան զանգահարեցին եւ հայտնեցին, որ ազատ են արձակվել երեկվա ընթացքում բոլոր բերման ենթարկվածները: «Ցավում ենք, բայց պետք էր վերականգնել հասարակական կարգը»,- նաեւ ասաց Օսիպյանը
Վլադիմիր Գասպարյան. «Մենք չունենք արյուն, փառք տիրոջը». ԳԱԼԱ
«Կարծում եմ ոստիկանությունը կվերականգնի լրատվական միջոցներին հասցված նյութական վնասները»,- ասաց Վ.Գասպարյանը:
Ոստիկանները պատ կանգնած սպասում են ցուցարարներին. (Տեսանյութ)
Այս պահին Ազատության հրապարակի ցույցի մասնակիցները կրկին շարժվեցին Բաղրամյան պողոտա՝ նախագահի նստավայր: Ազատության հրապարակից՝ երթի մասնակիցները փակեցին ամբողջ Մաշտոցի պողոտան, այնուհետեւ Բաղրամյան պողոտան: Ուշագրավ է, որ երթը ոչ մի ոստիկան չի հսկում, ուղեկցում: Բոլոր ոստիկանները, ներքին զորքերը Բաղրամյան պողոտայում են, եւ պատ կանգնած սպասում են ցուցարարներին: Այստեղ է բերվել նաեւ հատուկ տեխնիկա: «Ամոթ, ամոթ վանկարկումներով»
Սերժ Սարգսյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը և ԱՀՀ տնօրենների խորհրդի անդամ Րաֆֆի Քասարջյանը: Զրուցակիցներն անդրադարձել են համահայկական կարևորություն ունեցող օրակարգային հարցերին, դրանց լուծման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների և արտերկրում հայկական տարբեր կազմակերպությունների, քաղաքական ուժերի, ինչպես նաև Հայաստանի
ՀՀ ոստիկանություն. «Ազատության հրապարակում շարունակվում է անօրինական հավաք»
Ազատության հրապարակում շարունակվում է անօրինական հավաքը, որը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը դիտում է որպես հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Բաղրամյան պողոտայում դադարեցված հավաքը վերսկսելու փորձ: Հավաքի կազմակերպիչները փորձել են երթ իրականացնել: Ոստիկանությունը նախազգուշացնում է, որ հասարակական կարգի խախտման ցանկացած փորձի պարագայում ոստիկանության արձագանքը լինելու է օրենքի սահմաններում՝ իրավիճակին համարժեք: Հավաքի մասնակիցներին խնդրում ենք՝ զերծ մնալ օրինականության
Բերման ենթարկված անձինք հարցաքննվել են որպես վկա և ազատ արձակվել. նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել է 2015 թվականի հունիսի 22-ին Բաղրամյան պողոտայում հասարակական կարգը խախտելու վերաբերյալ ինտերնետային լրատվական կայքի հրապարակման հիման վրա ՀՀ դատախազության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի առաջին մասով հարուցված քրեական գործը։ Դատախազի որոշման համաձայն՝ «Լրատվության միջոցի հաղորդման
Փաստաբան. «Ոստիկանությունն իրավունք չուներ խաղաղ ցույցը ցրել»
Հելսինկյան կոմիտեն դիմելու է մարդու իրավունքների եվրոպական դատարան
Լրագրողական կազմակերպությունները պահանջում են նախագահից բացատրություններ տալ
Հունիսի 23-ի վաղ առավոտյան, երբ ոստիկանության ստորաբաժանումները, բիրտ ուժ կիրառելով, ցրել են մայրաքաղաքի Բաղրամյանի պողոտայում իրականացվող՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին, ֆիզիկական բռնության են ենթարկվել 13 լրագրող ու օպերատոր, խոչընդոտվել է տարբեր ԶԼՄ-ների մոտ 15 ներկայացուցչի օրինական մասնագիտական գործունեությունը, կոտրվել կամ վնասվել են նրանցից շատերի նկարահանող սարքերը, ոչնչացվել են տեսագրություններ ու լուսանկարներ։ Տուժած լրագրողների
Ոստիկանին ռադիոկապով հրահանգեցին երթը ցրել, մինչեւ ոստիկանական զորքերը կհասնեն նախագահական. (Տեսանյութ, ֆոտոշարք)
Ազատության հրապարակի ակցիայի մասնակիցները Բաղրամյան 26-ից հետ եկան հետագա անելիքները որոշելու
Տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը
Հունիսի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը, որը նվիրված էր 2015 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների քննարկմանը: Հանդես գալով ողջույնի խոսքով՝ հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ հանձնաժողովի գործունեությունն ունի մեծ նշանակություն և տարվա պլանով նախատեսված միջոցառումները հիմնականում
Ուզում էին գնալ Բաղրամյան 26, բայց մնացին Ազատության հրապարակում
Այս պահին օպերայի մոտ՝ Սայաթ-Նովա-Բաղրամյան-Մաշտոց խաչմերուկում հավաքված են ընդդեմ էլեկտրական էներգիայի թանկացման բողոքող ցուցարարները: Ազատության հրապարակում մի քանի կարճ ելույթներից հետո նրանք որոշեցին երթով գնալ դեպի Բաղրամյան, սակայն այս պահին նրանց մեջ հակասություններ են առաջացել, մի մասը պնդում է, որ պետք է գնալ Բաղրամյան 26, մյուս հատվածը պնդում է, որ պետք է հետ վերադառնալ դեպի
ՀՅԴ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ լարվածության հետագա սրումից
Վերջին օրերին Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կազմակերպեցին բողոքի գործողություններ, պահանջելով չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը: Ըստ էության բնակչության մեծամասնության ցանկությունն արտահայտող այս գործընթացը անցանկալի շարունակություն ունեցավ: Հունիսի 22-ին ոստիկանությունը ցրեց ցույցը: Ծեծի ենթարկվեցին եւ կալանավորվեցին ցուցարարներ, իրադարձությունները լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Տեղի ունեցածի հետեւանքով ոչ միայն տուժեցին տասնյակ քաղաքացիներ, եւ իրենց մասնագիտական պարտականությունը կատարող լրագրողներ,
ԵԽ գլխավոր քարտուղար. «Հակամարտությունը երբեմն շատ վտանգավոր է դառնում»
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի ելույթից հետո ԵԽԽՎ Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը բարձրացրեց ադրբեջանցի փախստականների հարցը՝ նշելով, թե ոչ մի դրական արդյունք չեն նկատում: Թորբյորն Յագլանդը նշեց. «Դուք ինձնից լավ գիտեք, որ այդ հարցերը խճճված են: Բայց մենք չենք կարող խառնվել բանակցությունների գործընթացին, դրանով զբաղվում է
Լրագրող. «կատաղած ցլի հայացքով ոստիկանը վազում էր մեր կողմ». (Տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան լուսաբանող լրագրողները պնդում են, որ իրենց հանդեպ ապօրինություններ են թույլ տվել ոստիկանները
Ստացիոնար պայմաններում բուժում է ստանում 7 քաղաքացի
Հունիսի 22-ի լույս 23-ին զանգվածային միջոցառման ժամանակ վնասվածքներ ստացածներից ստացիոնար բուժօգնության է դիմել 15 անձ, որից 13-ը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, 2-ը` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում: Այս պահի դրությամբ, ստացիոնար պայմաններում բուժում է ստանում 7 քաղաքացի, որոնք ունեն սալջարդեր, քերծվածքներ և թեթև այլ վնասվածքներ: «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն դիմած երկու քաղաքացիներից մեկի մոտ ախտորոշվել
Փաստաբանները պալատը պատրաստ է պաշտպանել՝ ՀՀ ոստիկանությունում և ՀՀ քննչական կոմիտեում
Հարգելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը՝ հանրային պաշտպանի գրասենյակի և կամավոր կարգով իրենց օգնության պատրաստակամությունը հայտնած փաստաբանների միջոցով, պատրաստ է պաշտպանել Ձեր իրավունքները ՀՀ ոստիկանությունում և ՀՀ քննչական կոմիտեում տեղի ունեցող վարչական կամ քրեական գործընթացներում։ Կարող եք զանգահարել՝ (+37410) 600 701, 600 702, 600 703 ՀՀ փաստաբանների պալատ (+37410) 600 714 հանրային պաշտպանի գրասենյակ


















































