Օրվա լրահոսը
Սոխի ցողունի միջից հայտնաբերել են պոլիէթիլենային 3 փաթեթ
Հունիսի 19-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Գ.Բ- ի համար քաղաքացի Տ. Շ.-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ՝ 3 հատ կանաչ սոխի ցողունի միջից հայտնաբերել և առգրավել են ընդհանուրը՝ 0,376 գրամ պոլիէթիլենային 3 փաթեթ՝ սպիտակ խոնավ, մանր բյուրեղային զանգվածով: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: ՀՀ
ՀՀ բնապահպանության նախարարության հայտնաբերած խախտումների արդյունքում հաշվարկվել է 3.5.մլն.դր. շրջակա միջավայրին հասցված վնաս
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 15-19.06.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, արդյունքում կայացվել է 2.46 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 31 որոշում և հաշվարկվել է 3.5.մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործով ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում
Երկրաշարժ Թուրքիայի տարածքում
Սույն թվականի հունիսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 08.55-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 22-ին 04.55-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.380 և արևելյան երկայնության 42.260աշխարհագրական կոորդինատներով (Թուրքիա), օջախի 10 կմ խորությամբ և 3.5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ: Տեղական ժամանակով ժամը 08.31-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 22-ին
Աշխարհի գավաթակիր Աշոտ Դանիելյանը հաղթանակով մեկնարկեց Բաքվում
Բաքվում քիչ առաջ պայքարն սկսեցին Եվրոպական խաղերի մասնակից սամբիստները: Յուրաքանչյուր քաշային կարգում ընդգրկված է ութ մարզիկ եւ նրանք պայքարն սկսել են քառորդ եզրափակչից: 90 կգ քաշային կարգում աշխարհի գավաթակիր Աշոտ Դանիելյանը մեկնարկային գոտեմարտում 4-0 հաշվով հաղթեց մոլդովացի Վալերի Մելեաշեւիչին ու մտավ կիսաեզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը բելառուս Անդրեյ Կազուսյոնակն է լինելու: Իսկ մինչ այդ, 57 կգ
Եվս մեկ հաջողված պատմության սկիզբ
«Dasaran» կրթական ծրագիրը և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպությունը հանդես են գալիս նոր նախաձեռնությամբ՝ նվիրատվության արշավի իրականացմամբ: Նվիրատվության արշավը նպատակաուղղված է տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով Հայաստանում և Արցախում կրթական ոլորտի բարեփոխմանը, այլընտրանքային կրթությունը բոլորին հասանելի դարձնելուն, կրթական-ինտելեկտուալ նոր խաղեր ստեղծելուն, «Dasaran» կրթական ծրագրի տրամադրած ծառայություններից անվճար օգտվելու հնարավորության շարունակականությանը: Արշավն ուղղված է նաև կրթական նոր ծրագրեր
Սոսե Բալասանյանը չհաղթահարեց առաջին արգելքը
Մինչեւ 52 կգ քաշային սամբիստ Սոսե Բալասանյանին վիճակահանությամբ հենց առաջին գոտեմարտում ուժեղ մրցակից էր բաժին ընկել՝ ռուսաստանցի Աննա Խարիտոնովան: Քառորդ եզրափակչի մեկնարկային գոտեմարտում մեր մարզուհին չկարողացավ հաղթահարել նրա արգելքը եւ սպասում է Խարիտոնովայի հաջորդ գոտեմարտի արդյունքին: Եթե ռուս մարզուհին կրկին հաղթի, Սոսեն սփոփիչ գոտեմարտերին մասնակցելու հնարավորություն կստանա: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրեցի տղամարդը ցույցի էր եկել՝ կասկածելի բաղադրությամբ հացը ձեռքին (Տեսանյութ)
Երեկ Գյումրու Վարդանանց հրապարակում, որտեղ բողոքի ակցիա էին անցկացնում հոսանքի թանկացման դեմ դուրս եկած գյումրեցիները, եկավ մի տարեց տղամարդը՝ ցույց տալով իր գնած հացը, որն անհասկանալի պարունակություն ուներ: Նրա մեջ ինչ-որ կպչուն նյութ կար: Երիտասարդները, լսելով տղամարդուն, ասացին.«Հոպար, ցավդ տանեմ, էսօրվա թեման ուրիշ է, հացի թեման հետո, թող մի հատ հոսանքի հարցը լուծենք, հետո անցնենք
«Լինսի» հիմնադրամի փակումը կապ չուներ Հայաստանի հետ. Հարութ Սասունյան. Azatutyun.am
«Ազատություն». «Կալիֆորնիա կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, «Լինսի» հիմնադրամի նախկին փոխնախագահ Հարութ Սասունյանի պնդմամբ՝ լուրերը, թե ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանը իր տրամադրած միջոցների փոշիացման պատճառով է փակել հիմնադրամը, չեն համապատասխանում իրականությանը։ «Բոլոր խոսակցությունները, որ միշտ լսում էինք, թե ինքը դժգոհ էր, «Լինսի»-ն փակել էր, որովհետև իր փողերը փոշիացրել են, սուտ են և կեղծիք։ Պետք չէ ազնիվ
Մարդաշատ երթ՝ Գյումրիում. միացան տարբեր բուհերի դասախոսներ, նաեւ բոլոր ոստիկանները (Ֆոտոշարք եւ տեսանյութ)
Գյումրիում հոսանքի թանկացման դեմ ուղղված բողոքի ակցիաները չեն դադարում, այսօր այն սկսվեց Գյումրու Թատերական հրապարակից, որտեղ երեկվա հետ համեմատ ավելի շատ մարդ էր հավաքվել: Նկատենք, որ Գյումրու տարբեր բուհերի ճանաչված դասախոսներ եկել եւ միացել էին բողոքի ակցիային: Այսօր մեծ թիվ էին կազմում նաեւ տնտեսագետները, նրանց կողմից հնչեցին մասնագիտական ելույթներ: Նրանք առաջարկեցին չվճարել հոսանքի դիմաց ու
«Նստացույցի ելքը երկու բանից է կախված». Անահիտ Բախշյան
Ազատության հրապարակում շարունակվում է «Ոչ թալանին» նախաձեռնության նստացույցը: Հիշեցնենք, որ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները պայքարում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Նրանք հունիսի 19-ից նստացույց են հայտարարել Ազատության հրապարակում: Ցուցարարներից մի քանիսը Aravot.am-ին վստահեցրին, որ երկու գիշերներն էլ խաղաղ են անցել: Նրանք նաև ասացին, որ շատ քաղաքացիներ, որոնք ֆիզիկապես չեն կարողանում մասնակցել նստացույցին, իրենց աջակցությունը ցուցաբերում են
Ադրբեջանում կթողնե՞ն, որ Հայոց Եռագույնը երկրորդ անգամ բարձրանա
Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը (նկարում) քիչ առաջ պարտվեց Ուկրաինան ներկայացնող Վիկտոր Պետրովին: Հայաստանի հավաքականի վեց անդամներից ռինգում պայքարը շարունակելու է միայն 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, որն իր մեկնարկային մենամարտում հաղթեց ոչ միայն հունգարացի մրցակից Նանդոր Չոկային, այլեւ կողմնակալ մրցավարներին: Նարեկը քառորդ եզրափակչում հանդիպելու է Սլովակիայի ներկայացուցիչ Վիլիամ Տանկոյի հետ
Իվանով. «Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն կարող գործել ամբողջությամբ»
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հարված է դրանք կիրառողների դեմ եւ չեն կարող գործել ամբողջությամբ, քանի որ ամեն ինչ կարելի է գնել երրորդ պետություններից. այս մասին Financial Times-ին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի ադմինիստրացիայի նախագահ Սերգեյ Իվանովը: Գրում է «Ռիա Նովոստին»: «Շատ ժամանակակից սարքավորումներ գտնվում են էմբարգոյի տակ: Բայց նախագահ Պուտինն ասել է, որ իրականում պատժամիջոցները, հատկապես
Մարմնավաճառ. «Յայա եւ Կոլո Տուրե եղբայրներն անչափ գծուծ են»
Ծագումով՝ Մալավիայից բրիտանացի մարմնավաճառ Սանդրա Նտոնյան The Sunday Sun-ին տված հարցազրույցում պատմել է ֆուտբոլիստներ Յայա եւ Կոլո Տուրե եղբայրներին մատուցված սեքսուալ ծառայությունների մասին եւ դժգոհել եղբայրների գծուծ լինելուց: Նրա խոսքերով, քանի որ ինքն աֆրիկացիներին չի սպասարկում, Յայան շատ է խնդրել հանդիպման համար, սակայն սեքսի համար իրեն վճարել է 140 ֆունտ ստերլինգ: Ու թեեւ դա սովորական
Հրդեհ է բռնկվել տանիքում
Mes.am-ը տեղեկացնում է՝ Հունիսի 21-ին, ժամը 14.45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բաբայան փողոցի թիվ 22ա շենքի տանիքում: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.33-ին, մարվել՝ 15.46-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (100 քմ):
Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
Mta.gov.am-ը տեղեկացնում է Հանրապետության տարածքում` 22-ին, 25-26-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‘ 20-25մ/վրկ. արագությամբ: 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 25-26-ին աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով: Երևանում` 22-ին, 25-26-ին երեկոյան ժամերին սպասվում
Զարդուշտ Ալիզադե. «Նայեք մեր ժողովուրդների խելքը, կամքը եւ խիղճը»
Քաղաքագետը հորդորում է սեփական եզրակացության հանգել
Շահեն Հարությունյան. «Կրկնակի անգամ շատ ենք, համեմատած նախորդ գիշերվա»
Շահեն Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նստացույց, օր երկրորդ։ Կրկնակի անգամ շատ ենք, համեմատած նախորդ գիշերվա։ Ամբողջ օպերայի աստիճանավանդակը գրավել ենք։ Ժամը 3.10 է, բայց մենք շարունակում ենք երգել։ Տիրում է շատ բարձր տրամադրություն»:
Հայտնի են «Դիջիբիզնես» մրցանակաբաշխության արդյունքները
Հունիսի 20-ին` ԴիջիԹեք բիզնես ֆորումի ավարտին, առաջին անգամ անցկացվեց մրցանակաբաշխություն, որը կազմակերպվել էր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից (ԻՏՁՄ): «Դիջիբիզնես» մրցանակը տարբեր անվանակարգերով շնորհվել է ոչ ՏՏ ոլորտի ընկերությունների, որոնք իրենց գործունեության մեջ հաջողությամբ կիրառում են ՏՏ լուծումներ: Մրցանակաբաշխությունը նպատակ ունի շահագրգռել տեխնոլոգիաներ ներդնող ընկերություններին և ներկայացնել հասարակությանը: Բացի այդ, վերջիններս նաև լավագույն օրինակ կլինեն իրենց գործընկերների
Եթե Բաքուն կարողանար պահպանել արդար խաղի կանոնները
Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում մինչեւ այսօր մասնակից 50 երկրներից մեդալ նվաճել է 38-ը: Թիմային հաշվարկով Հայաստանը, շնորհիվ հունահռոմեական ըմբիշ Միհրան Հարությունյանի արծաթե մեդալի, ընթանում է 32-րդ հորիզոնականում: Մենք, անկասկած, կարող էինք ավելի շատ մեդալներով ավելի բարձր տեղեր զբաղեցնել, եթե Բաքուն ի վիճակի լիներ պահպանել արդար խաղի կանոնները: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ behance.net-ի
Դդմիկով եւ եգիպտացորենով կոտլետներ
Ամռանը դդմիկով կոտլետը, երեւի թե, բոլոր ընտանիքներում շատ հաճախ պատրաստվող կերակրատեսակներից է: Որպեսզի չհոգնենք միօրինակությունից՝ երբեմն կարելի է ինչ-որ նոր երանգներ ավելացնել մեզ լավ ծանոթ ուտելիքներին: Անհրաժեշտ մթերքները Դդմիկ- 1,5 կգ Կանաչ սոխ- կես կապ Սխտոր- 3 պճեղ Համեմ- կես կապ Մաղադանոս-կես կապ Անանուխ կամ թարխուն- մի քանի ճյուղ Թարմ կարմիր պղպեղ- 1 հատ Պահածոյացված
672 դիմորդ «կտրվել» է մաթեմատիկայից
Քննությունների առաջին փուլին չմասնակցածները երկրորդ փուլին մասնակցելու համար պետք է հունիսի 24-30-ը հայտագրվեն ԳԹԿ-ում: Արդեն հայտնի են Մաթեմատիկա առարկայի միասնական քննության արդյունքները: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) արտաքին համագործակցության բաժնի առաջատար մասնագետ Գոհար Չալումյանը, մաթեմատիկայի քննությանը մասնակցել է 5198 դիմորդ, միջին միավորը 12, 01 է: Նվազագույնի շեմը չի հաղթահարել 672 դիմորդ
Եվրոպայի երիտասարդների ռեկորդակիրը Բաքվում չկարողացավ մտնել եզրափակիչ
Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում այսօր առավոտյան երկրորդ անգամ կրակագիծ մտավ մեր 18-ամյա պատանի Հրաչիկ Բաբայանը: Նա հանդես եկավ 50 մետր օդամուղ հրացանով եռամարտում՝ 40-ական կրակոց ծնկած, պառկած եւ կանգնած դիրքերում: Առաջին վարժությունում մեր մարզիկը վաստակեց 373 միավոր, երկրորդում՝ 390, երրորդում՝ 368, վերջնահաշվարկում՝ 1131 միավոր եւ զբաղեցրեց 29-րդ հորիզոնականը: Նա չմտավ եզրափակիչ: Նախկինի պատանեկան օլիմպիական խաղերի
Արթուր Գեւորգյանը՝ Հայաստանի պատվիրակության մասին. «Նրանք մեր տղաների կողքին նույնիսկ մենամարտերի օրերին չեն լինում»
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Բաքուն, ինչպես միշտ, չի կարողանում պահել արդար խաղի կանոնները։ Մրցավարները մեր բռնցքամարտիկներին ոչ մի կերպ միավոր չեն տալիս։ Այսօր էլ Սամվել Բարսեղյանը, ունենալով բացարձակ առավելություն բոլոր երեք ռաունդներում, պարտություն է կրում, այն էլ՝ 3:0 հաշվով։ Բաքուն, անկախ նրանից, թե ով է մեր մրցակիցը, երկրպագում է
Հալէպի Մէջ Երկու Հայ Զոհ. Yerakouyn.com
Yerakouyn.com. Երէկ՝ 20 Յունիս 2015-ին, Հալէպ կարգ մը շրջաններ դարձեալ ենթարկուեցան հրթիռակոծումներու: Քաղաքապետարանի շէնքի հրթիռակոծման հետեւանքով զոհուեցան երկու հայորդիներ՝ Կարօ Մկրտիչեանը (Ապու Յակոբ) եւ Հայաստանի Հայ Աւետարանական Կեանքի ՛՛Խօսք՛՛ եկեղեցւոյ միսիոնար Էդուարդ Պետրոսեանը (Ստեփանեան): Այս մասին կը հաղորդէ «Գանձասար»-ի ֆէյսպուքեան էջը: Հրթիռ մը ինկած են նաեւ Ազիզիէի Մար Ճըրճոս եկեղեցւոյ մօտ: Յստակ տուեալներ չկան այդ շրջանի
Երկրաշարժ է գրանցվել
Mta.gov.am-ը տեղեկացնում է՝ հունիսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 00.15-ին ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.990 և արևելյան երկայնության 43.500 աշխարհագրական կոորդինատներով (Թուրքիա-Հայաստան սահմանային գոտի), օջախի 10 կմ խորությամբ և 3.4 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Ամասիա գյուղում 3
Հալէպի «ճակատամարտ»-ը կ’ուշանայ. Ինչո՞ւ
Անցնող օրերուն Հալէպի վրայ ինկած են 300 հրթիռներ եւ հրթիռարձակումները եղած են աննախընթաց: 3 օրերու վրայ տեղի ունեցած ռմբակոծումներուն հետեւանքով զոհերուն թիւը հասած է 40-ի, մինչ վիրաւորներուն թիւը հատած է 200-ը: Վերջին ամիսներուն Հալէպը համեմատաբար այլ շրջաններու «հանդարտութիւն» մը կ’ապրի չնայած անոր, որ քաղաքը ջուրի, ելեքդրականութեան եւ համացանցի ծանր տագնապներ մէջ է: Սուրիոյ ընդդիմութեան տարբեր
ՈւԵՖԱ-ն եւ հայոց քաղաքականությունը
Շանթ Հարությունյանը ստացել է իր արարքին անհամաչափ պատիժ՝ «ճայթուկներով եւ փայտերով երթը» պետք է որակվեր որպես խուլիգանություն եւ արժանաբար վարչական տուգանքի: Պատժի անհամաչափությունը բացատրվում է ոչ թե պարզապես Շանթի ընդդիմադիր հայացքներով (մեզանում «ավելի թունդ» ընդդիմադիրներ կան), այլ հատկապես նրանով, որ 2013 թվականի նոյեմբերի 5-ի՝ նրա եւ նրա ընկերների ցույցը կրում էր վառ արտահայտված հակապուտինյան բնույթ,
Վլադիմիր Գասպարյանի «բարեփոխված» փոխոստիկանապետի բիրտ պահվածքն ու հայհոյախառն բառապաշարը (Տեսանյութ)
Չնայած ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ամենուր հայտարարում է, որ ոստիկանները բարեփոխվել են, իրենց համակարգում այլեւս տեղ չունեն ծեծող- ջարդողները, անհարգալից բառեր օգտագործողները, այսօր Շիրակի մարզի վերանշանակված փոխոստիկանապետ Վահրամ Ենգոյանը ողջ Գյումրիի առաջ խայտառակեց իր շեֆին: Գնդապետ Վահրամ Ենոգյանը, փակելով Գյումրու կենտրոնական Սայաթ-Նովա փողոցը, որտեղից անցնում էին հոսանքի թանկացման դեմ մեքենաներով ու հեծանիվներով երթի դուրս եկած
Կրթության նախկին նախարարն էլ հեռացավ Պոլիտեխնիկից
Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո միջազգային կարգի գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանի հրաժարականը այսօր միակը չի եղել: Aravot.am-ին հայտնի դարձավ, որ Վահանյանի հրաժարականին հաջորդել է նաեւ անվանի ակադեմիկոս, Կրթության եւ գիտության նախկին նախարար, Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնակատարի խորհրդական Էդուարդ Ղազարյանի հրաժարականը: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Ասանկ-անանկ» բացօթյա փառատոնը՝ Երեւանում
Ավետիս Քեշիշյանը ցանկություն ունի, որ «Ասանկ-անանկը» ոչ փառատոնային ձեւաչափով շարունակվի


















































