Օրվա լրահոսը
Քաղաքացիականով անձիք բռնում-տանում են. Epress.am
Քաղաքացիական հագուստով անձիք Ազատության հրապարակի հարակից տարածքից բերման են ենթարկել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիայի մասնակցիներ Անտոն Իվչենկոյին և Հայկ Սարգսյանին։ Ինչպես Epress.am֊ին փոխանցել է ակցիայի մասնակիցներից մեկը, 22։00֊ի սահմաններում Սարյանի պուրակում Իվչենկոյին և Սարգսյանին մոտեցել են քաղաքացիական հագուստով անձիք և առանց ներկայանալու և բացատրության երիտասարդներին փորձել են ուժով տաքսի նստեցնել։ Նրանց ընկերները պահանջել են ներկայանալ,
Ֆուտզալի ՀՀ ոստիկանության առաջնությունում հաղթեց ներքին զորքերի թիմը (ֆոտոշարք)
Երեւանի «Դինամո» մարզահամալիրի դահլիճում ավարտվեց ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների միջեւ ֆուտզալի առաջնությունը, որի եզրափակչում ՀՀ ոստիկանության զորքերի թիմը համառ պայքարում հաղթեց ՀՀ ոստիկանության Երեւանի քաղաքային վարչությանը: Մրցանակային երրորդ տեղը գրավեց Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գունդը: Առաջնության նախնական փուլին մասնակցել են ոստիկանության 25 ստորաբաժանումների թիմեր, որոնցում ընդգրկված են եղել 200-ից ավելի ոստիկան ֆուտբոլիստներ: Բոլոր մասնակիցները ստացան
3:0 ` հօգուտ Երևանի քաղաքապետարանի հավաքական թիմի
Գերմանիայի Հեսսենի երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերայի նախաձեռնությամբ Երևան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության 12 քաղաքների քաղաքապետերի ֆուտբոլի հավաքական թիմը մայրաքաղաքի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում ընկերական հանդիպում է անցկացրել Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի հավաքական թիմի հետ: Հանդիպմանը հետևել և Երևանի քաղաքապետարանի թիմին քաջալերել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Խաղի առաջին հարվածի
Հայաստան-Պորտուգալիա հանդիպման միջադեպը ծանր հետեւանքներ կունենա հայկական ամբողջ ֆուտբոլային ընտանիքի համար
Եվրո 2016-ի ընտրական մրցաշարում Հայաստան-Պորտուգալիա հանդիպման առաջին խաղակեսի ավարտին անազատության մեջ գտնվող «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի խաղադաշտ ներխուժելը ծանր հետեւանք է ունենալու Հայաստանի ամբողջ ֆուտբոլային ընտանիքի համար: Ըստ շրջանառվող լուրերի, ՈՒԵՖԱ-ն խիստ տույժեր է կիրառելու ՀՖՖ-ի նկատմամբ: Միջադեպի եւ դրա հնարավոր հետեւանքների մասին Aravot.am-ը մեկնաբանություն ստացավ ՀՖՖ առաջին փոխնախագահ/գործադիր տնօրեն Արմեն
Երկու ատրճանակ՝ «Բենթլի»-ում. Բերման է ենթարկվել Թևոս Սաֆարյանը. (Տեսանյութ)
Հունիսի 19-ին ապօրինի հրազեն պահելու կասկածանքով ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն բերման են ենթարկվել Թևոս Սաֆարյանը՝ «Բենթլի» մակնիշի ավտոմեքենայով, նույն ավտոմեքենայում նրան ուղեկցող Կարեն Բագրատունյանը, որն առավել հայտնի է «Սամբիստ Կարեն» մականվամբ, Հարություն Ալեքսանյանը, որն առավել հայտնի է «Քանաքեռցի Հարութ» մականվամբ, ինչպես նաև Սաֆարյանին երեք այլ ավտոմեքենաներով ուղեկցող ևս յոթ անձ: Բերման ենթարկվածների անձնական խուզարկության արդյունքում՝
Վալերի Օսիպյանը՝ ջրցան մեքենաներ օգտագործելու մասին. «Իսկ դուք դրա մեջ վատ բան եք տեսնո՞ւմ». (Տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր «Ազատության» հրապարակում տեղի ունեցավ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հանրահավաք: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն իրենց ելույթներում նշեցին, որ իրենք չեն ընդունում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը՝ էլեկտրաէներգիան թանկացնել 6.93 դրամով: «Երբ պարզ դարձավ, որ նախատեսվում է էլեկտրաէներգիայի թանկացում, կազմակերպվեց հանրային քննարկում: «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունն ընտրեց պայքարի ուղին: Սա ՀՀ քաղաքացու պայքարն
Կատաղի ու անզիջում պայքար Գյումրիում ՝ հոսանքի թանկացման դեմ (Տեսանյութ, ֆոտոշարք)
Այսօր գյումրեցիները, ինչպես եւ հանրապետության մյուս տեղանքների բնակիչները դուրս եկան բողոքի հոսանքի թանկացման դեմ: Բողոքի ակցիան սկսվեց Գյումրու Թատերական հրապարակից, որտեղ հնչեցին ելույթներ, այնուհետ հավաքվածները շարժվեցին դեպի Շիրակի մարզպետարանի շենք: Նշենք, որ բողոքավորների թիվը գնալով ավելանում էր, նրանց էին միացել քաղաքի գրեթե ողջ մտավորականությունը ՝ճանաչված փաստաբաններ, տնտեսագետներ, դասախոսներ, մեծ թիվ էին կազմում երիտասարդները: Գյումրիում ինքնատիպ
Հայաստանցի բռնցքամարտիկները չեն հաղթահարում մեկնարկային արգելքը
Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում Հայաստանի բռնցքամարտիկներն առայժմ անհաջող են հանդես գալիս: Մեր վեց մարզիկներից երեքն արդեն հասցրել են մեկական մենամարտ անցկացնել, որոնք նաեւ վերջինն են եղել նրանց համար: Երեկ 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը պարտվել էր լեհ Յորդան Կուլինսկուն, իսկ այսօր նրա «օրինակին հետեւեցին» 49 քաշային Արտյոմ Ալեքսանյանը, որը միավորներով պարտվեց Իսրայելը ներկայացնող իր հայրենակից
Կայացավ Լոս Անջելեսի «Ջանբազյան» պարի ակադեմիայի 75-ամյա հոբելյանին նվիրված համերգը
Հունիսի 19-ին Հայաստանի ազգային պարարվեստի միության նախաձեռնությամբ և ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Լոս Անջելեսի «Ջանբազյան» պարի ակադեմիայի 75-ամյա հոբելյանին նվիրված համերգը: Առաջին անգամ ներկայացվեցին ժամանակակից բալետային արվեստի երկու ստեղծագործություններ՝ «Հոգու գոհար» և «Քարահունջ» խորագրերով: «Հոգու գոհար» բալետը ներկայացնում էր մարդկային հոգու ուժը, որը ներշնչվում է կյանքի ու մահվան սահմանագծում
Իսրայել Սարգսյանին ձայնագրել է, ու ձայնագրիչը կասետով վերացրել
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քրեական աշխարհում հայտնի Թևոս Սաֆարյանի եղբոր Արթուր Սաֆարյանի սպանության գործով դատարան ներկայացած մեղադրյալ Տիգրան Ասատրյանը հրաժարվեց ցուցմունք տալ: Պնդեց իր նախաքննական ցուցմունքը: Հիշեցնենք՝ 2014թ. հունվարի 27-ին անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել և սպանել էր 41-ամյա Արթուր Սաֆարյանին՝ քրեական հեղինակություն Թեւոսիկի եղբորը: Սպանության
Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի անդամները ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանի եւ պատվիրակության անդամներ Էլինար Վարդանյանի, Թեւան Պողոսյանի ուղեկցությամբ հունիսի 19-ին այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ մեկ րոպե լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Նրանք եղել են նաեւ
«Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշեց նստացույց անել բախումներից խուսափելու պատճառով
Նախաձեռնության անդամները վստահ են՝ որոշումն իրենցն է լինելու
Կայացել է Անի Բոշյանի գործով առաջին դատական նիստը
2015 թ. հունիսի 19-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ա. Մկրտչյանի, սկսվեց ՀՀ ՀՔԾ քննիչ Ն. Բարսեղյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման դեմ տուժող Անի Բոշյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի կողմից ներկայացված բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ Անի Բոշյանը 2014 թ. նոյեմբերի 12-ին տարվել
Կինը պնդում է՝ ամբաստանյալի հետ հյուրանոց է գնացել
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քրեական աշխարհում հայտնի Թևոս Սաֆարյանի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործով դատաքննության ժամանակ հարցաքննվեց նաեւ Իսրայել Սարգսյանի ծանոթներից մի կին: Նա պատմեց, որ Իսրայել Սարգսյանի փողոցում է հանդիպել, ծանոթացել են, դեպքի մասին տեղեկություններ չունի, այդ մասին իմացել է լրատվամիջոցներով: Հետո ասաց՝ այնքան կարճ է Սարգսյանի հետ շփումը
Ձերբակալվել է` Ճանապարհային ոստիկանության տեսուչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ: 2015 թվականի հունիսի 18-ին ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ սպայական վաշտի երկու տեսուչ ծառայողական ավտոմեքենայով ծառայություն են իրականացրել Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղում։ Տեսուչները, կատարելով իրենց ծառայողական պարտականությունը, անվտանգության գոտիով չամրակապված վիճակում երթևեկելու համար,
Կառավարությունում քննարկվել են ՀՀ մարզերի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը և ՀՀ մարզպետները: Խորհրդակցության ժամանակ քննարկվել են ՀՀ մարզերում, մասնավորապես, առողջապահության,
Հարուցվել է քրեական գործ՝ 81-ամյա քաղաքացուն պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերելու դեպքի առթիվՔ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է 81-ամյա տղամարդու մահը։ 2015 թվականի հունվարի 18-ին ահազանգ էր ստացվել, որ շտապօգնության թիվ 64 անձնակազմը կանչով մեկնել է «Էրեբունի» քոլեջի մոտ, որտեղ
Պարզվել են տաքսու վարորդի նկատմամբ կատարված ավազակային հարձակման հանգամանքները. գործն ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է տաքսու վարորդի նկատմամբ դանակի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Նախաքննությամբ պարզվել են 2015թ. փետրվարի 22-ին Երևան քաղաքի Բագրատունյաց և Չեխով փողոցների խաչմերուկում տաքսի ավտոմեքենայի վարորդի նկատմամբ կատարված ավազակային հարձակման հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Քննությամբ
«Ինձ համար «չփախած» գրող է Վանո Սիրադեղյանը, և չմեռած գրող է Հրանտ Մաթևոսյանը». Լևոն Ջավախյան
«Լևոն Ջավախյանն իր ստեղծագործություններում «ցավ» բառը չի օգտագործում, բայց ներքին մեծ ցավ ու մտահոգություն է արտահայտում: Գրել մարդու, կյանքի, մահվան, Աստծու մասին և ցավ չապրել, դժվար է: Գրելն ինքնին արդեն ցավի զգացողություն է: Բայց գրողը գրում է, որովհետև չի կարող չգրել»,- գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես բնութագրեց իր գործընկերոջը արձակագիր
Փաշինյանը՝ Տերտերյանին. «Դուք նույն լուրջ դեմքով մասնակցում էիք Սուրիկ Խաչատրյանին տաշի-տմպլով դիմավորելու արարողությանը»
ՀՀ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին օրենքի նախագիծը: Ինչպես նախորդ ելույթի ժամանակ, այսօր ևս ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քննադատեց նախագիծը: Մասնավորապես նա հայտարարեց, թե օրենքի նախածով ստեղծվելիք խորհուրդը Դիլիջանի քաղաքապետին ու ավագանիին որպես խամաճիկ է վերաբերվելու: Պատգամավորը մտահոգված է,
Ըստ Սուքիաս Ավետիսյանի, Արամ Մանուկյանին ծեծող տղային 1 ամիս «նստացնելը» շատ է, տուգանքն էլ բավարար էր
ՀՀԿ պատգամավորը, եթե իրեն ապտակեն, ոչ թե «կնստացնի» ապտակողին, այլ համարժեք պատասխան կտա
Լատվիայի նախագահականի մոտ ոստիկաններ եւ բողոքողներ չկան
Լատվիայի նախագահի նստավայրը գտնվում է մայրաքաղաք Ռիգայի «Հին քաղաք» կոչվող հատվածում: Շենքը միանգամից գրավում է երկիր այցելող զբոսաշրջիկներին՝ իր հետաքրքիր ճարտարապետական լուծումներով: Հայաստանում ապրող զբոսաշրջիկի համար գուցե առաջին հայացքից այն նախագահական չթվա. այստեղ ոստիկաններ, շենքը պահպանող «պահակազոր» չես տեսնի, հացադուլ եւ նստադուլ անողների՝ եւս: Շուրջբոլորը միայն լուսանկարվել ցանկացող զբոսաշրջիկներ եւ սովորական անցորդներ են: Այսպիսի «անտարբերության
Արամ Մանուկյան. «Իրոք, կպայթեն, հիմա իրենք կարկատանի նման են, այստեղ ձգելով՝ այնտեղ պատռվելու է»
Արամ Մանուկյանը ՀՀԿ-ականներին հարց ուղղեց՝ պարտքի վերադարձելիության առումով ցուցակում որերո՞րդն ենք
Էլեկտրաէներգիայի թանկացմամբ տնտեսությանը մի քանի հարված է հասցվելու
Մարդիկ 45-50 հազար դրամ տարեկան ավելի գումար պիտի վճարեն հոսանքի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկն ու Visa ընկերությունը մեկնարկում են «Ամառը ՎՏԲ-ի հետ» ամենամյա ակցիան
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունն անցկացնում են անկանխիկ վճարումները խթանող «Ամառը ՎՏԲ-ի հետ» հերթական արշավը, որի մասնակիցները կարող են շահել մրցանակներ: Արշավին ավտոմատ կերպով մասնակցում են ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Visa քարտապանները, ինչպես նաև այն հաճախորդներն, ովքեր այդ ակցիայի շրջանակում ձեռք կբերեն ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտ: Դրա համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում ՎՏԲ-Հայաստան
Շուշան Պետրոսյան. «Գեներալ Մանվելը զինվորական մարդ է, իսկ ես որպես կին եմ մտածում»
Մանվել Գրիգորյանը կշտամբում է, իսկ Շուշան Պետրոսյանը պնդում, որ պատերազմի մասնակիցներ կան՝ ստվերում են
Թեւոսիկի եղբոր գործով հարցաքննվեց Իսոյի ընկերոջ կինը
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց քրեական աշխարհում հայտնի Թևոս Սաֆարյանի սպանության գործի քննությունը: Դատարանում այսօր էլ հարցաքննվեցին մի խումբ վկաներ: Հիշեցնենք՝ 2014թ. հունվարի 27-ին անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել և սպանել էր 41-ամյա Արթուր Սաֆարյանին՝ քրեական հեղինակություն Թեւոսիկի եղբորը: Սպանության մեջ մեղադրվում է Իսրայել Սարգսյանը:
Էստոնիան կկանխի իր քաղաքացիների «անօրինական» մուտքը Լեռնային Ղարաբաղ. Trend
Էստոնիայի կրթության նախարարությունն իր կրթական հաստատություններում ուսումնական աշխատանքներ կանցկացնի, որոնց նպատակն է կանխել ուսուցիչների եւ աշակերտների «անօրինական» մուտքը Լեռնային Ղարաբաղ: «Trend.az»-ը, հղում կատարելով Ադրբեջանի կրթության նախարարությանը, նշել է, որ այս մասին Ադրբեջանի կրթության նախարար Միքայիլ Ջաբբարովի հետ հանդիպմանն ասել է Էստոնիայի կրթության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Մադիս Լեպայոյեն: Միքայիլ Ջաբբարովը նշել է, որ այս տարվա
ԵԽԽՎ-ն ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ լուրջ վերապահումներ ունի
Հայաստան այցից հետո Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերը եւ Ալան Միլը ուշագրավ հայտարարությամբ են հանդես եկել: Նրանք կարեւորել են այն, որ «սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակները պետք է լինեն քաղաքական բազմակարծությունն ամրապնդելը, Ազգային ժողովի առաջ կառավարության հաշվետվողականության բարձրացումը եւ քաղաքական համակարգին հասարակության վստահությունը»: Սակայն անզեն աչքով էլ ակնհայտ է,
Ամանդա Փոլ. «Հայ-թուրքական արձանագրությունները տապալվեցին Ադրբեջանի պատճառով»
Ամանդա Փոլի խոսքերով՝ պաշտոնական Անկարան ռազմավարական լուրջ երկընտրանքի առջեւ է կանգնել՝ ինչպե՞ս առանց Բաքվին վիրավորելու վերականգնել հարաբերությունները Երեւանի հետ


















































