Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս մեկ հաջողված պատմության սկիզբ

Հունիս 22,2015 10:44

«Dasaran» կրթական ծրագիրը և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպությունը հանդես են գալիս նոր նախաձեռնությամբ՝ նվիրատվության արշավի իրականացմամբ:

Նվիրատվության արշավը նպատակաուղղված է տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով Հայաստանում և Արցախում կրթական ոլորտի բարեփոխմանը, այլընտրանքային կրթությունը բոլորին հասանելի դարձնելուն, կրթական-ինտելեկտուալ նոր խաղեր ստեղծելուն, «Dasaran» կրթական ծրագրի տրամադրած ծառայություններից անվճար օգտվելու հնարավորության շարունակականությանը:

Արշավն ուղղված է նաև կրթական նոր ծրագրեր իրականացնելուն, ինչպես օրինակ՝ էլեկտրոնային համընդհանուր ուսուցչանոցի ստեղծումը, աշակերտների հմտությունների զարգացումը, էլեկտրոնային վիճակագրական գործիքի մշակումը (էլեկտրոնային գործիքը հնարավորություն կտա պարզելու, թե ՀՀ տվյալ մարզում սովորող աշակերտների ընդհանուր առաջադիմությունը որքան է կազմում՝ համեմատած ՀՀ մյուս մարզերի հետ, ինչպիսինն է աշակերտների ընդհանուր զարգացվածությունը՝ մաթեմատիկակա՞ն, թե՞ հումանիտար ուղղվածությամբ, տվյալ մարզում սովորող աշակերտների շրջանում ո՞ր առարկայի իմացության մակարդակն է առավել բարձր ևն) և այլն:

«Dasaran» կրթական ծրագրի այս նախաձեռնությանը կարող է միանալ յուրաքանչյուր անձ՝ ունենալով իր ուրույն ներդրումը, որն էլ կդառնա ևս մեկ հաջողված պատմության սկիզբ:

 

 Dasaran.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930