Օրվա լրահոսը
Հարավային Կովկասում էսկալացիան ցանկացած դրսևորմամբ անընդունելի է՝ համաձայնել են Փաշինյանը և Ռուբիոն
ԱՄՆ Պետքարտուղարությունը մանրամասներ է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հեռախոսազրույցի մասին։ Պետդեպի մամուլի խոսնակ Թեմմի Բրյուսը նշում է՝ ԱՄՆ պետքարտուղարն ու ՀՀ վարչապետը համաձայնել են, որ Հարավային Կովկասում էսկալացիան ցանկացած դրսևորմամբ անընդունելի է: Հեռախոսազրույցի ընթացքում որպես ռազմավարական գործընկերներ Ռուբիոն և Փաշինյանը քննարկել են ընդհանուր շահերը։ Նշվում է, որ «Պետքարտուղարը ողջունել
Նման մի բան մենք ունեցել ենք 2020 թ. պատերազմի ժամանակ, երբ 44 օր մեզ խաբում էին, թե «հաղթում ենք». «Հրապարակ»
Նախ, փորձում են թաքցնել իրականությունը` հայտարարելով, թե սահմանին կրակոցներ չկան: Հետո, երբ լրատվամիջոցներն ու տարբեր անհատներ ապացուցում են, որ կրակոցներ կան, եւ դա այլեւս հնարավոր չի լինում թաքցնել, մի խայտառակ, զավեշտական հայտարարություն են տարածում, թե «Հայաստան–Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը»։ Թե դա ինչ է նշանակում` ոչ մեկին հայտնի
Հայաստանում ծերության միջին թոշակը ամենացածրն է տարածաշրջանում. «Ժողովուրդ»
Այսօր Ազգային ժողովը քվեարկելու է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին» նախագիծը, և ինչպես արդեն իշխող ՔՊ-ն հայտարարել է, իրենք դեմ են: «Ժողովուրդ» օրաթերթը թվային տվյալներով ներկայացնում է տարածաշրջանում և Ռուսաստանի Դաշնությունում միջին ամսական կենսաթոշակի քանակը։ 2025 թվականին Ադրբեջանում միջին ծերության կենսաթոշակը կկազմի 569 մանաթ (≈ 335 դոլար), իսկ աշխատանքային միջին նպաստը կկազմի 494
Արգիշտի Քյարամյանն անձամբ սպառնացել է լրտեսության համար դատապարտված Սարգիս Գալստյանին՝ «ընտանիքդ պետք ա վառել հրապարակում». Մարգարիտա Շահնազարյան. «Հրապարակ»
Ադրբեջանի օգտին լրտեսության խիստ կասկածելի մեղադրանքով 18 տարվա ազատազրկման դատապարտված Սարգիս Գալստյանի կինը՝ Մարգարիտա Շահնազարյանը, սպասողական վիճակում է։ Փետրվարի 20-ին Վերաքննիչ դատարանը մերժել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի բողոքը եւ անփոփոխ է թողել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, բայց մինչ օրս պաշտպանական կողմը վերաքննիչ դատարանի որոշումը չունի։ «Սպասում ենք վերաքննիչի որոշման տեքստին, որ դիմենք Վճռաբեկ
Վերհանվել են վարքագծի կանոնների խախտումների վերաբերյալ այլ հրապարակումներ ևս. Տարոն Չախոյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վարույթը նոր ընթացք է ստացել․ «Ժողովուրդ»
Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ընդդիմադիր գործիչների կողմից Փաշինյանի «ֆեյքերի ֆաբրիկայի» գլխավոր ֆեյք հռչակված Տարոն Չախոյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վարույթը նոր ընթացք է ստացել։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ըստ «Օրագիր news»-ի՝ 2024 թվականի հոկտեմբերի 21-ին Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Facebook սոցիալական կայքի իր էջում կատարել
Դեղատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունները կրկին դիմել են վարչապետին էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման համակարգի առնչությամբ
Օրենքի նախագիծն ուղղակիորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածին, որով երաշխավորված է անձի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը:
Ինքնիշխանության մասին… միայն խոսքեր
Երբ նիկոլականներն ասում են, որ պատերազմում պարտվելու «շնորհիվ» Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունն ամրապնդվել է, ակնհայտորեն նկատի ունեն հետեւյալը. մենք ազատվել ենք Արցախի խնդրից, եւ քանի որ այդ խնդիրն ի սկզբանե հորինել էր Ռուսաստանը, մեր վրա դրել էր այդ բեռը՝ լծակներ ունենալու համար, այժմ, ըստ այդ տրամաբանության, մեր երկիրը կարող է գործել միանգամայն ազատ՝ առանց Ռուսաստանի հետ
ARTEfr-ը ներողություն է խնդրել Հայաստանն աշխարհի քարտեզից ջնջված ներկայացնելու համար
Ու մինչ ոմանք շտապեցին նրան մեղադրել խաբեության մեջ՝ պնդելով, թե սա հակաֆրանսիական արշավի դրսեւորում է, կեղծիք է՝ Ադրբեջանի կողմից եւ այլն, տեղեկությունը հաստատեց Le Figaro հանդեսի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը
Հրապարակվել է Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների քաղաքականության ամփոփաթերթը
Հրապարակվել է Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների քաղաքականության ամփոփաթերթը, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության հանձնառությունը ներդրումային բաց, թափանցիկ և կանխատեսելի միջավայրի ապահովման ուղղությամբ։ Փաստաթուղթը սահմանում է Հայաստանի ներդրումային քաղաքականության հիմնական ուղղությունները, ներառյալ օտարերկրյա ներդրումների դյուրին կանոնակարգումը, որակյալ աշխատուժի առկայությունը և ենթակառուցվածքների շարունակական զարգացումը՝ ապահովելով երկարաժամկետ տնտեսական աճի հնարավորություններ։ Հղումը` այստեղ Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի
Էդգար Ղազարյան. «Ամբողջ կառավարությունով հավաքվել են, կիրակի օրով գնացել Վրաստան՝ պարտություն նայելու»
Երբ որ նա Հայաստանում խաղերին չի գնում, այս անգամ ինչի՞ էր գնացել Վրաստանի հետ խաղին: Ամենայն հավանականությամբ, որովհետեւ Վրաստանի վարչապետը, որը միշտ գնում է, նաեւ ուրիշ երկրներում իր երկրի հավաքականին երկրպագելու, քանի որ եկել էր, ստիպված ինքն էլ է գնացել: Ու իջնում, մտնում է վրացիների հանդերձարան եւ շնորհավորում»,-ասաց Էդգար Ղազարյանը:
Վլադիմիր Պուտինը ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսին պարգևատրել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսին պարգևատրել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով: Հրամանագրի տեքստում նշվում է նրա մեծ ավանդի մասին ՌԴ նախագահին առընթեր կրոնական միավորումների հետ փոխգործակցության խորհրդի գործունեության ապահովման գործում: «Սպուտնիկ»
Փաշինյանի դատապարտելի հայտարարությունները թուրք լրագրողներին
Հարութ Սասունյան www.TheCaliforniaCourier.com Այս շաբաթ իմացա, որ Հայաստանի կառավարությունը 7.5 միլիոն դրամ (մոտ 19 հազար դոլար) է ծախսել տասը թուրք լրագրողների ճամփորդության, բնակության և սննդի համար, որոնք հրավիրվել էին Երևան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույց անցկացնելու համար: Բարեբախտաբար, դա մեծ գումար չէ, սակայն նրանց ծախսերը հոգալը լրագրողական էթիկայի խախտում է: Ես նաև տեղեկացա, որ հարցազրույցից
Փաշինյանին անվստահություն հայտնած քաղաքացու են Գյումրիում ազատել աշխատանքից
Մարդը եկել է, պտիչկա է դրել, որ չի վստահում Փաշինյանին, այսօր նրան ազատել են պետական հիմնարկի աշխատանքից
«Տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ նման հետևողականությամբ հարցեր չեն ուղղվում հենց Ռոբերտ Քոչարյանին…». Հենրիխ Դանիելյան
ՀՀԿ Երիտասարդական կառույցի ղեկավար Հենրիխ Դանիելյանը գրում է. «Միհրդատ Մադաթյանը, ներկայանալով որպես Ռոբերտ Քոչարյանի թիմակից, շարունակաբար հարցադրումներ է հնչեցնում 2018 թվականի իրադարձությունների վերաբերյալ։ Սակայն հետաքրքիր զուգադիպությամբ այդ հարցերն ուղղվում են ոչ թե երկրորդ, այլ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ նման հետևողականությամբ հարցեր չեն ուղղվում հենց Ռոբերտ Քոչարյանին։ Մասնավորապես՝ ինչ դիրքորոշում ուներ
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ սերժանտական նորաստեղծ համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը
Մարտի 25-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ սերժանտական նորաստեղծ համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, բարձրաստիճան զինվորականներ, սերժանտների հարազատներ և հյուրեր: Հանդիսավոր արարողության ժամանակ արհեստավարժ սերժանտների կոչումները շնորհել ու հանձնել են պաշտպանության
ՔՊ-ի ֆիասկոն Գյումրիում լինելու է այն փարոսը, որը բոլորի համար ակնհայտ է դարձնելու, որ հանրապետության երկրորդ քաղաքում եւս «Քաղաքացիական պայմանագիրը» սպառվել է». Մանուկ Սուքիասյան
Մեր ցուցակի երկրորդ համար Դերենիկ Մալխասյանը ակնհայտորեն տարբերվում է մյուս բոլոր ուժերի երկրորդ համարներից եւ քաղաքական ճանապարհ անցած, հեղինակություն վայելող գյումրեցի լրագրող է:
«ՔՊ-ն ֆեյսբուքներում այնքան գումար է ծախսում մեր դեմ՝ հակաքարոզչություն իրականացնելու, որ դրանով կարող էր մի փողոց սարքել»․ Դերենիկ Մալխասյան
Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող ճանաչված հեռուստամեկնաբան Դերենիկ Մալխասյանն այսօր Գյումրու Անի թաղամասում այս քաղաքական ուժի կազմակերպած մեծ հանրահավաքի ժամանակ խոսեց իրենց համակիրների նկատմամբ կիրառվող ճնշումներից։ Նա ասաց, որ այնպիսի ճնշումներ են գործադրում, որ մարդիկ չուզեն քարոզարշավի գալ՝ հրապարակային չերևալու համար։ «ՔՊ-ն, իհարկե, դրանով չի սահմանափակվում, սկսել է
Նիկոլ Փաշինյանն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Մարկո Ռուբիոյի հետ
Պետությունն իրականացնում է տարբեր ծրագրեր՝ խթանելով Հայաստանում գործող բարձր տեխնոլոգիական ընկերությունների գործունեությունը ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներում. Մխիթար Հայրապետյան
ԲՏԱ նախարարի այցը Quantori ընկերություն. ընդգծվել է պետություն-մասնավոր գործընկերության կարևորությունը
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության Հայաստանի հավաքականների կազմերը հայտնի են
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները վերջին հավաքն են անցկացնում, համապատասխանաբար, Երեւանում եւ Գյումրիում: Նրանք պատրաստվում են ապրիլի 13-ից 21-ը Մոլդովայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Հավաքականների մարզչական շտաբերը հրապարակել են մրցավայր մեկնող թիմերի վերջնական կազմերը: Մեր երկու հավաքականներն էլ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու են ամբողջական կազմերով՝ 10-ական մարզիկ: Aravot.am-ը օրեր առաջ հրապարակել էր կանանց հավաքականի կազմը:
Անասելի աշխուժություն՝ Գյումրու Անի թաղամասում․ «Մայր Հայաստանի» թեկնածուն անակնկալի բերեց սուպերմարկետների աշխատակիցներին
Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածուներն այսօր մեծ հանրահավաք ու երթ անցկացրեցին այս քաղաքի ամենամեծ բնակելի թաղամասում՝ «Անի»-ում։ Հակոբ Մծբնեցի եկեղեցու բակը բազմամարդ էր․ զգալի էր, որ այս թաղամասի բնակիչներից շատերը հետաքրքրված էին՝ տեսնելով նոր, երիտասարդ դեմքերի։ Քայլերթի ընթացքում էլ ոմանք պատուհաններից էին ողջունում, շատերին էլ թեկնածուն ինքն էր մոտենում, զրույցի բռնվում։
Անի Բադալյանը և Էսմայիլ Բաղայեն քննարկել են ապատեղեկատվության դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների կիրառման կարևորությունը
Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների մամուլի խոսնակների հանդիպումը
«Կառավարությունը «լռեցման դատական հայցերը» դատարան տանող սուբյեկտներից մեկն է». Նվարդ Մարգարյան
«Մարդու իրավունքների տուն Երեւան» իրավապաշտպան կազմակերպության կազմակերպած «Լռեցման դատական հայցեր. հանրային մասնակցության վտանգները» խորագրով համաժողովի օրակարգում ընդգրկված էին «Հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերը Հայաստանում», «Ակտիվիստների եւ լրագրողների դեմ հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերի քննարկում», «Լռեցման մարտահրավերներ. ինչպես պաշտպանել ակտիվիստներին եւ լրագրողներին» թեմաները: Ներկայացվեցին, թե «Լռեցման դատական հայցերը» ինչպես են օգտագործվում տարբեր ռեսուրսներ ունեցող կորպորացիաների, ինչպես
2024 թվականը՝ Իջևան համայնքի համար եղել է աննախադեպ. Արթուր Ճաղարյան
Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանն այսօր հյուրընկալել էր լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Նախորդ տարվա կատարած աշխատանքների մասին հրապարակային հաշվետվություն ներկայացնելուց հետո` Ճաղարյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին: Արթուր Ճաղարյանը նշեց,որ 2024թ.-ին համայնքի բյուջեն փաստացի կազմել է 3 մլդ. 258. 418.3 դրամ: Բյուջեի սեփական եկամուտների կատարողականը կազմել է՝ 93.9% : Տարվա ընթացքում սոցիալական աջակցություն է տրամադրվել 440 բնակչի՝ 10.335.000
Շառլ Ազնավուրի կյանքը՝ երաժշտության ու պոեզիայի միջոցով․ բեմում Երեւանի կամերային թատրոնն էր
Դահլիճում էր նաեւ արձակուրդից վերադարձած Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը
Անահիտ Մանասյանն անդրադարձել է Ադրբեջանում կամայականորեն պահվող էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող գործընթացներին
Մարտի 25-ին Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել Ժնևում Human Rights Watch գրասենյակի ՄԱԿ-ի հարցերով փոխտնօրեն Լյուսի Մաքքերնանի հետ: Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև Ադրբեջանում կամայականորեն պահվող էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող գործընթացների` մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց լինելու և անձանց անհապաղ ազատ արձակման կարևորության հանգամանքին: Ի թիվս
«Ռուսներն ո՞վ են, որ գան իմ, Ձեր, մնացածի քաղաքում որևէ բնապահպանական ակցիա անեն». Անի Խաչատրյան
Հայտնի է, որ Տիգրան Ավինյանի հետ կապված ծառ ներմուծող ֆիրմաներ կան…Անցյալ տարի էլ եղավ ծառերի հատում, նոր ծառերի ձեռքբերում, քրեական գործեր, պրոցեսը կանգ առավ, ու հիմա նորից փորձում է ռեանիմացիա անել այդ պրոցեսը»,-հավելեց Մանուկ Սուքիասյանը:
Գիշեր-ցերեկ ստից խաղաղություն է մուրում, ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, եթե դու ունես գերիներ. Նելա Գրիգորյան
«Կերան մեզ: Բա մենք այսպիսի՞ Հայաստան ենք տվել». քաղաքացի
Իրանը ոչ միայն առաջին պետություններից էր, որը ողջունեց մեր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, այլև գործնականում ներգրավված է նախագծի կյանքի կոչմանը. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը և պատասխանը լրատվամիջոցների հարցերին ԻԻՀ ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում «Հարգելի՛ պարոն նախարար, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ուրախ եմ այսօր Երևանում հյուրընկալել ԻԻՀ ԱԳ նախարար, իմ շատ լավ բարեկամ և գործընկեր Սեյեդ Աբբաս Արաղչիին: Օգտվելով առիթից՝ թույլ տվեք շնորհավորել գործընկերոջս և Իրանի բարեկամ ժողովրդին Նովրուզի՝ Նոր
Պետական կառույցների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույթների պահպանումը՝ ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 2024թ. տեղեկատվական հարցումների տվյալների
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, մարդու իրավունքների պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու նպատակով, տեղեկատվական հարցումներ է ուղարկում պետական տարբեր կառույցներին, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին: Ստացված տեղեկություններն օգտագործվում են կազմակերպություն դիմած քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնման կամ նրանց իրավունքի իրականացմանն ուղղված իրավական խորհրդատվության նպատակով: Այդ հարցումերին ի պատասխան ստացված գրությունները հնարավորություն են տալիս գնահատելու պետական մարմինների և տեղական


















































