Օրվա լրահոսը

Ազգային ժողովում քննարկվել է «Կրթության մասին» օրենքի փոփոխության նախագիծը

ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալի՝ նախագիծը վերաբերում է մի քանի հիմնական ուղղությունների, այդ թվում՝ ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքին՝ հավաստագրման գործընթացին: «Գործող օրենքներով սահմանված է հավաստագրման գործընթաց կրթական 

26-ամյա որդին տնից ոսկյա զարդեր և գումար էր գողացել ու խաղադրույքներ կատարել

Գնել էր 100 դոլար և 20 000 դրամ անվանական արժեքներով հուշանվեր-թղթադրամներ ու դրել գողացած գումարի փոխարեն

«Փաշինյանն Ալիեւի հետ շախմատային խաղը պարտվել է բոլոր հնարավոր եւ անհնար առումներով եւ հիմա փորձում է հաղթել շախմատային խաղը հայ ժողովրդի դեմ»․ Հայկ Մամիջանյան

Ալեն Սիմոնյանն ասաց․ «Գերիների հարցով աշխատանքը շարունակվում է պայմանագրից դուրս, որովհետեւ պայմանագիրը կարող է եւս երկու տարի չստորագրվի, բայց մեր գերիները կարող է հնարավորինս շուտ վերադառնան»։

Վեյփ ծխելը խիստ վտանգավոր է

Հիվանդությունը ստացել է «պոպկորնային» անունը, քանի որ պացիենտի թոքերից լսվում է պայթող պոպկորնի նմանվող ձայն։ Այն ուղեկցվում է շնչառական դժվարություններով, հազով, ցավով և թթվածնային քաղցով։

«Դեմ ենք տարածաշրջանում տարաձայնությունները լուծելու համար ցանկացած ռազմական քայլի»․ Իրանի ԱԳ նախարար

Իրանի ԱԳ նախարարը շեշտեց․ «Իրանը միանգամայն կողմ է, բայց երկրների ազգային ինքնիշխանության և նաև միջազգային ճանաչված սահմանների հարգման շրջանակներում։ Բացի սրանից՝ որևէ այլ ուղի մեզ համար ընդունելի չէ»։

Արաղչին ընդգծել է տարածաշրջանում գոյություն ունեցող սահմանների անխախտելիության կարևորությունը և շեշտել Իրանի շարունակական աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունելով պարոն Արաղչիի այցը Հայաստան՝ մաղթել է նրան հաջողություններ նոր պաշտոնում և միաժամանակ շնորհակալություն հայտնել նախորդ ժամանակահատվածում Հայաստան-Իրան հարաբերությունների հետևողական զարգացմանը նպաստելու համար: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը հաջողությամբ զարգանում

Երուսաղեմում պեղումների ընթացքում Հին հայկական արձանագրություններ են հայտնաբերել

Region Monitor. Հին հայկական արձանագրություններ են հայտնաբերել Երուսաղեմում պեղումների ընթացքում: Երուսաղեմի Մուսրարա թաղամասում հայտնաբերվել են մ.թ. 6-7-րդ դարերի հայկական չորս արձանագրություն։ Գտածոների թվում են խճանկարով պատված հատակի մակագրություն, տապանաքարեր և խեցեղեն ափսե։

«Արցախցիների բնակապահովման պետական ծրագիրը ձախողվել է, 25-30 հազար ընտանիքների փոքր մասն է շահառու դարձել»․ Արթուր Խաչատրյան

Արթուր Խաչատրյանն ասաց, որ 40+10 հազար աջակցության ծրագրի դադարեցումը հանգեցնելու է սոցիալական անկայունության խորացմանը։

Բարեկամ Իրանի հետ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա կառուցված երկկողմ հարաբերությունները մեծ կարեւորություն ունեն Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Ալեն Սիմոնյանը նշել է, որ բարեկամ Իրանի հետ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա կառուցված երկկողմ հարաբերությունները մեծ կարեւորություն ունեն Հայաստանի համար: Իրանի ԱԳ նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության

«Դիվանագիտությունը խաղ չէ, որտեղ պարտադիր պետք է հաղթել, այն գործընթաց է, որտեղ պարտադիր պետք է հասկանալ դիմացինին». ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Իրանի արտգործնախարարի գրքի շնորհանդեսը

ՀՀ ԱԳՆ-ում կայացել է ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի «Բանակցության ուժը. քաղաքական և դիվանագիտական բանակցությունների սկզբունքներն ու կանոնները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Միջոցառմանն իր խոսքում նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Այս պատերի ներսում, այս գրքի շնորհանդեսը պատահական չէ։ Սա ևս մեկ ապացույց է Հայաստան-Իրան փոխըմբռնման, բանակցության ուժի իմաստավորման, և, իհարկե, անխախտ բարեկամության: Մեր երկու

«Իրականում սա խաղաղության մասին թուղթ չէ, սա թուրքի համար նախատեսված «ասեք, անեմ, արել եմ ու էլի կանեմ» բանաձեւով մի թուղթ է»․ Աննա Մկրտչյան

«Հիմա շրջափակման մեջ են դնում Հայաստանը՝ դելիմիտացիայի անվան տակ, եւ ասում են՝ մեզ այս փուլում երաշխավորներ պետք չեն։ Դե հա, առուծախի համար միջնորդ պետք չէ»։

Ըմբոստ հոգին. Միսաք Մանուշյան

Միսաքը բնության խենթ սիրահար է եղել: Պատահական չէ, որ Լիոնի մերձակայքում երբ մի հովվի է հանդիպել, հարցրել է. «Կարելի՞ է՝ ոչխարներն արածեցնեմ»:

«Չկա ըմբռնում` որտեղ և երբ պետք է ստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Մենք պատրաստ ենք, Բաքվից պատրաստակամություն չենք լսել»․ Արարատ Միրզոյան

Լրագրողները Իրանի ԱԳ նախարարից հետաքրքրվեցին՝ Իրանը պատասխանե՞լ է ԱՄՆ նախագահի նամակին և արդյոք Իրանը պատրա՞ստ է ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության շուրջ բանակցություններ սկսել, Սեյեդ Աբբաս Արաղչին պատասխանեց․ «Մենք դեռևս չենք պատասխանել ԱՄՆ նախագահի նամակին։ ԱՄՆ-ի հետ մեր բանակցություններում մեր դիրքորոշումը միանգամայն հստակ է»։

Համաշխարհային բանկի հաշվարկով ամենացածր սպառողական զամբյուղը 68,000 դրամ է, հետևաբար կենսաթոշակը պետք է բարձրանա. Թադեւոս Ավետիսյան

Ընդդիմության ներկայացրած նախագծի նպատակն է ցուցադրել, որ Կառավարությունը չի ուզում բարձրացնել կենսաթոշակները, սակայն, դա այդպես չէ. Կոնջորյան

«ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանի կողմից խախտվել են նախընտրական քարոզչության կանոնները»

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող թեկնածուների լիազորությունների իրականացման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները ՉՊԵՏՔ է պարունակեն քարոզչական բնույթի մեկնաբանություններ

«Իշխանությունը թաքցնում է առաջնագծում առկա օբյեկտիվ իրադրությունը և հանրությանը որևէ տեղեկություն չի փոխանցում կուլիսներում ընթացող շփումների մասին»

Նրա խոսքով՝ ներկայումս Ադրբեջանը վերախմբագրում է Հայաստանին իջեցվող պահանջների հերթական խմբաքանակը, զուգահեռ լարվածություն հրահրում առաջնագծում։

Թուրքիայում 41 ցուցարար ձերբակալվել է՝ Էրդողանին վիրավորելու, օրենք խախտելու համար

Region monitor. Թուրքիայում բողոքի ալիք է՝ Իմամօղլուի ձերբակալությունից հետո: Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումը մեծ հակազդեցություն է առաջացրել Թուրքիայում։ Իրավապահ մարմինները հայտնում են, որ 41 մարդ արդեն ձերբակալվել է՝ «Էրդողանին վիրավորելու», «հավաքների և ցույցերի մասին օրենքը խախտելու» և «ոստիկանին դիմադրություն ցուցաբերելու» մեղադրանքներով։

«Բեռնատարների վարորդների համար ճանապարհը պետք է լինի հեշտ, ու ծախսերը նվազեն»․ Իրանի ԱԳ նախարար

Արարատ Միրզոյանն էլ ասաց․ «Մենք ունենք մոտավոր բանաձև, որը երկու երկրների բեռնափոխադրողների և վարորդների համար էլ որոշակի պարզեցումներ և ավելի հարմարավետություն կառաջարկի»։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հարցազրույցներում քարոզչական բնույթի կոչեր է հնչեցրել, ինչն օրենքի պահանջների խախտում է. «Ականատես»

Ականատեսի օրագիր N10 Ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածի 5-րդ կետը արգելում է կրոնական կազմակերպություններին նախընտրական քարոզչություն կազմակերպել կամ կատարել։ Ընտրական օրենսգրքի իմաստով` նախընտրական քարոզչություն է համարվում ցանկացած գործողություն, որը նպատակ ունի համոզելու ընտրողներին՝ քվեարկելու կամ չքվեարկելու որոշակի թեկնածուի, կուսակցության կամ դաշինքի օգտին։ ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մարտի 23-ին և 24-ին ABC News  և

Պետք է ձեռք բերվեն Տիգրան Ուլուբաբյանի ցուցմունքը հաստատող այլ ապացույցներ. Շիրազ Գրիգորյան

«Ներկայումս տուժող Ուլուբաբյանի ցուցմունքից բացի՝ այլ ապացույցներ ձեռք չեն բերվել, որոնք կհաստատեն ոստիկանության ծառայողների կողմից վերջինս նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքները»

«Հաջորդ գլխավոր միջոցառումը քաղաքաշինական տեղեկատվական համակարգի՝ քաղաքաշինական կադաստրի գործարկումն է, որը լինելու է գեոպորտալի մաս»

Թվայնացվել է կառուցապատման թույլտվությունների շղթան՝ նախագծման թույլտվությունից մինչև շահագործում

Կադաստրի կոմիտեի և ՊՆ պաշտոնյաները մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. 6 անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարանում են

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ չափագրման ծառայություններ մատուցող ընկերության տնօրենն օժանդակել է ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի տեղակալի կողմից ապօրինի վարձատրություն ստանալուն, ինչպես նաև անձամբ կաշառք է տվել ՊՆ պաշտոնատար անձին: Այսպես՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման համար քաղաքացու կողմից ՀՀ կադաստրի

«Տարածաշրջանում էսկալյացիայի ավելացման վտանգ կա»․ Իրանի ԱԳ նախարար

Իրանի ԱԳ նախարարը նշեց․ «Իրանը ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանն աջակցում է։ Հուսով ենք՝ ինչքան շուտ երկու երկրների կողմից վերջնական որոշում կայացվի, այդքան Կովկասի խաղաղության ու կայունության համար դա կունենա կարևոր նշանակություն»։

Հայկական դպրոցներն Օսմանյան կայսրությունում. Թուրքիայում հայերեն գիրք է տպագրվել

Թուրքիայում լույս տեսնող հայկական «Փարոս» հրատարակչությունը 15 ամյակի կապակցությամբ հրատարակել է հայերեն «Օսմանյան ժամանակաշրջանում հայկական դպրոցների կրթության և ուսուցման պատմություն» վերնագրով երկհատոր գիրքը։ Գրքի հեղինակը Գևորգ Հակոբյանն է։ Այն տպագրվել է Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնդրամի հովանավորությամբ։ Գրքում ներկայացված է Օսմանյան կայսրության շրջանում հայկական դպրոցների պատմությունը, որոնք դաստիարակել են բազմաթիվ արժեքավոր գործիչներ,

«Գյումրու թեկնածուներից մեկի հայրը զբաղված է վաշխառությամբ, թող ինքնաբացահայտվի, թե չէ մենք կբացահայտենք»․ Սուրեն Սուրենյանը՝ Սարիկ Մինասյանին

Քանի որ իմ գործերը կապված են այդ երկրի ու կողքի երկրների հետ, ունեմ մեքենաներ, որոնք բեռնափոխադրմամբ են զբաղվում, այնտեղից Ռուսաստան և մյուս երկրներ բեռնափոխադրումներ եմ իրականացնում, ժամանակ է եղել, որ ես երկու-երեք ամիս մնացել եմ։ Այդ պատճառով ես ունեցել եմ այդ թուղթը, իսկ այդ թուղթը հնարավորություն չի տալիս, որ ես դիմեմ Թուրքիայի քաղաքացիության համար, նաև հնարավորություն չի տալիս, որ ես օրինական աշխատեմ։

Որպես էկոպարեկային ծառայողի սոցիալական երաշխիք՝ առաջարկվում է կիրառել դրամական օգնության ինստիտուտը

Որպես էկոպարեկային ծառայողի սոցիալական երաշխիք՝ առաջարկվում է կիրառել դրամական օգնության ինստիտուտը՝ պահպանելով նաեւ համաչափությունը, քանի որ այլ ծառայությունների դեպքում եւս այս եղանակն է կիրառվում: Այս փոփոխությունն է առաջարկում գործադիրն «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում: Հարցն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը: Զեկուցողի խոսքով փոփոխությունն առաջարկվում է՝ հաշվի առնելով էկոպարեկային ծառայողների

Արաղչի. Թուրքիայում տեղի ունեցողն այդ երկրի ներքին գործն է

Իրանի արտգործնախարարը համոզմունք է հայտնել, որ Թուրքիայի իշխանությունները կկառավարեն երկրում զարգացումները՝ ելնելով թուրք ժողովրդի շահերից։

Պետական պարտքի ճոճանակ. ինչո՞ւ է Հայաստանը պարտք վերցնում պարտքը մարելու համար. Աղասի Թավադյան

Պետք է մտածել բյուջետային ծախսերի արդյունավետության բարձրացման մասին և, որպես արդյունք պետական պարտք/ՀՆԱ հարաբերության իջեցման մասին

Լորիս Ճգնավորյանը ձգտել է, որ աշխարհը տեսնի, թե պատերազմի, երկրաշարժի, քաղցի ու տառապանքի մեջ գտնվող հայ ժողովուրդն ինչպես է իր մշակույթի դրոշը ծածանում` որպես ապրելու և հարատևելու ապավեն

«24-25 տարիների ընթացքում հաճախ եմ այցելել հայրենիք, իսկ այս այցիս նպատակը «Ռոստամ և Սոհրաբ» օպերայիս բեմադրությունն է, որը կկայանա մարտի 31-ին: 5 օպերաներիցս այս օպերայի վրա 25 տարի եմ աշխատել: Այն հատվածաբար ներկայացրել եմ Ավստրիայում, Մեքսիկայում, Երևանում նույնպես: Հիմա մաեստրո Կարեն Դուրգարյանի շնորհիվ ու հետ որոշեցինք, որ այն պիտի բեմական հանդերձանք ստանա: Պատկերացնում եք՝ այս տարիքում ոչ միայն պետք է տեսնեմ օպերայիս բեմադրությունը, այլև ղեկավարեմ»,- ասաց մաեստրոն

Հայաստանի ինտերնետ դիմակայության ինդեքսը բարելավվել է. զեկույց

«Ինտերնետ դիմակայության ինդեքս – Պուլս». զեկույց 2024 Հայաստանը շարունակաբար բարելավում է ինտերնետային դիմակայության ցուցանիշը՝ կայուն առաջընթաց գրանցելով ենթակառուցվածքների, անվտանգության և թվային հասանելիության ոլորտում։ Այս մասին նշվում է  միջազգային «Ինտերնետ հանրություն» կազմակերպության՝ «Ինտերնետ դիմակայության ինդեքս – Պուլս» զեկույցում։ Ըստ այդմ, Հայաստանի ինտերնետ դիմակայության ինդեքսը 2022-ից 2023-ի միջակայքում բարձրացել է 48%-ից մինչև 49%, տարածաշրջանում՝ արեւմտաասիական երկրների գոտում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031