Օրվա լրահոսը
Թաթուլ Պետրոսյան. «Պատմությունը նախադեպ չի ունեցել, որ ցեղասպանող բռնապետը ցեղասպանվող ժողովրդի ներկայացուցիչներին տանի իր երկիր եւ դատի նրա համար, որ փորձել են ապրելու իրավունքը պահել, պաշտպանել իրենց ընտանիքը, հողը, հայրենիքը»
Արդարադատության գեներալ Թաթուլ Պետրոսյանը «Հայելի» ակումբում խոսելով Բաքվում ընթացող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ մյուս հայ ռազմագերիների անօրեն դատավարության մասին՝ ասաց. «Նախ, կոնկրետ այն մասին, թե ինչու մեր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները հայտնվեցին Ադրբեջանի բանտերում, գերու կարգավիճակով: Բազմիցս ասել ենք եւ չեմ խորշում կրկնել. դա հենց Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ համատեղ գործողության արդյունքում էր՝ նրանց նախաձեռնությամբ եւ նրանց
«Նա մոլի նիկոլական չէ, այլ մոլի կարենդեմիրճյանական»․ ՀԱՍԿ-ը ներկայացնում է Գյումրու քաղաքապետի իր թեկնածուին
Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանն այսօր Գյումրու ՏԻՄ ընտրություններում իրենց ցուցակը գլխավորող Արտյոմ Թումանյանի ու ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ միասին Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հանդես եկան մամուլի ասուլիսով։ Մովսես Շահվերդյանը ներկայացրեց կուսակցության գործունեությունը՝ շեշտելով, որ իրենց կուսակցության առաջին լուրջ քայլը քաղաքական արենայում եղել է այն, որ 1998 թվականի արտահերթ նախագահական ընտրություններում համագումարում
Հայաստանի կանանց հավաքականն ավարտել է մրցելույթները աշխարհի առաջնությունում
Սերբիայում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը այսօրվանից շարունակվում է առանց Հայաստանի ներկայացուցիչների: Մեկնարկային մենամարտերը տանուլ են տվել 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 54 կգ՝ Եկատերինա Սիչեւան եւ 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը: Միայն 60 կգ քաշային կարգում հանդես եկող Էլիդա Քոչարյանին հաջողվեց մեկ հաղթանակ տոնել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Իշխանությունների վախը պիտի բռնենք, զգան, որ աթոռ են կորցնում»․ Մանե Թանդիլյան
Լրագրողները հետաքրքրվեցին Մանե Թանդիլյանի և նրա հետ հացադուլի մեջ գտնվող քաղաքացիների առողջական վիճակի մասին։ Մանե Թանդիլյանն ասաց․ «Ինչպես և սպասվում էր․ ստորինից ցածր ցուցանիշներ են։ Բոլորիս ցուցանիշներն արդեն սկսում են լինել վտանգավոր»։
Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Փաշինյանի «յաշիկ առ յաշիկ» հետ բերելու հայտարարության հետ կարելի է կապել, այլ տրամաբանություն չկա. փաստաբան
Էդ միջնորդությունը, ամբողջական փաստաթուղթը, որ բացում եք ամենաթարմ ապացույցը 2021 թվականի հոկտեմբերինն է: Լավ, հարց է առաջանում, եթե դուք 2021 թվականից գիտեք, որ այս մարդը առանձնապես ծանր արարք է գործել, լավ 3,5 տարի ինչին էիք սպասում. փաստաբան
Նախագահ Սերժ Սարգսյանին չեն կարողանում ներել Հայաստանի համար իր ձեռքով կերտած հաղթանակները. Աննա Մկրտչյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլաստրուկ համակարգը, որը փոխարինել է Հայաստանի իրավապահ համակարգին շարունակում է զբաղվել միայն պատվեր կատարելով` իրավապահ աշխատանքի գերծանրաբեռնվածությունը փոխարինելով քաղաքական պատվերների անսպառ ցուցակով: Այդ քաղաքական պատվերներով գերծանրաբեռնված հիմնարկներն այս յոթ տարվա ընթացքում (նիկոլի իշխանազավթում իրականացնելու պահից) արդարացել, քրեական հետապնդումներ չեն հարուցել ու այդ մասին
Հակակոռուպցիոն դատարանում Դավիթ Հարությունյանի գործով տեղի ունեցավ բուռն քննարկում ապացույցի ապահովման հարցի շուրջ
Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Նելլի Տեր-Թորոսյանը հայտարարեց, որ լրացուցիչ ապացույցներ է ձեռք բերել Դավիթ Հարությունյանի նախկինում անհայտ եկամուտների մասին, ուստի հայցապահանջի չափը փոխվում է: Դատարանը հետաձգեց նիստը, որպեսզի հնարավորություն ընձեռի Դավիթ Հարությունյանին ծանոթանալու փոխված հայցապահանջին:
Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը՝ Անի Գևորգյանին կալանավորելու որոշում էր կայացրել՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանն առնչվող քրեական գործի շրջանակում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վճռաբեկ դատարանը, սակայն, ուսումնասիրելով նյութերը, որոշել է, որ այդ որոշումը եղել է ոչ իրավաչափ ու այն կայացնելիս հաշվի չեն առնվել մի շարք էական հանգամանքներ։ Մասնավորապես,
«Շատ-շատ հներից շատ ավելի ունևոր են դարձել, ինձ էլ խորհուրդ են տալիս՝ հրաժարվել մանդատից»․ Հովիկ Աղազարյան
Աղազարյան Հովիկը ոնց որ ապրել է, ընենց էլ ապրում է։ 98 թվականին էլ էին ասում, որ ըսենց, ըսենց Աղազարյան Հովիկը, ասողները դարձան միլիարդատեր, ես 63 տարեկանում հիփոթեքային բնակարան եմ ձեռք բերել»,- ասում է պատգամավորը։
«Մեր «բերած» Նիկոլն ու նրա դատաիրավական համակարգի քաղաքական ռեկորդները. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 2018թ-ից առ այսօր, շարունակվում է Հանրապետական կուսակցության դեմ իրականացվող քաղաքական հետապնդումների արշավը: Մարդիկ դատարաններում, կամ իրավապահ համակարգի թիրախում են հայտնվում հիմնականում այն բանի համար, որ շարունակում են իրենց պայքարը Հանրապետականի շարքերում՝ լինելով կուսակցության անդամ կամ համակիր: Իհարկե, միայն ՀՀԿ-ով Նիկոլը չի սահմանափակվում և իր ռեպրեսիվ
«Ռուսաստանին էիք կապում․ բա ո՞ւր են ռուսները, հետս չեն․ Նարիշկինը, Պուտինը, ո՞ւր են, ինչո՞ւ չկան․ Սերոբ Գասպարյան
Սերոբ Գասպարյան․ «Վկան ասում էր՝ երբ եք իրենց սկսել հարցաքննել։ Ես այդ ժամանակ երկու անգամ երկրից դուրս եմ եկել։ Եթե էդ մեղքը ես էի գործել, չէի գա, ու դուք ինձ բերել չէիք կարող։ Ումի՞ց փախչեմ՝ ձեզնի՞ց, իմ հայրենիքի՞ց, ումի՞ց թաքնվեմ»։
Ամրամ Մակինյան. «Պարոն նախագահին 2005-25 թվականների ընթացքում երբևէ այդ հողամասերից անգամ մեկ քառակուսի մետր չի պատկանել». «Ազատություն»
Փաստաբանը չասաց, թե իրավապահները որքան գումարի յուրացման և փողերի լվացման համար են մեղադրում երրորդ նախագահին:
Արդեն 5-րդ անգամ ձերբակալել են Արթուր Վանեցյանին պահնորդական ծառայություն մատուցող ընկերության աշխատակիցներին. Արսեն Բաբայան
Արդեն 40 րոպե փաստաբանին քրեական ոստիկանությունը թույլ չի տալիս, որպեսզի մտնի ներս եւ հանդիպի իր պաշտպանյալներին։
Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները, այս ուղղությամբ Լատվիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Լատվիայի արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման և տնտեսական հարաբերությունների վարչության տնօրենի հետ
ՆԳՆ հանրային ծառայությունները կմատուցվեն շրջիկ ձևաչափով
Ընդլայնվել է մատուցվող ծառայությունների ցանկը
«Պահանջելու ենք, որ Բաքվում ՄԱԿ-ի ներկայացուցիչը մասնակցի Բաքվում հայորդիների դատավարություններին». Մանե Թանդիլյան
Մանե Թանդիլյանը վստահեցրեց՝ աշխարհը պիտի իմանա, որ մենք չենք ներելու, չենք հանդուրժելու, չենք լռելու Բաքվի բանտում գտնող գեթ մեկ գերու համար։
Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն Աբովյան քաղաքում
Հաշվի առնելով 2 օր առաջ «Մաքրավան-Աբովյան» ջրատարի վթարը՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունը Աբովյան քաղաքում ջրամատակարարման հետ կապված մեծ խնդիրներից խուսափելու համար գործարկել է լրացուցիչ պոմպեր: Սակայն, դրանով հանդերձ, ջրաքանակը բավարար չէ քաղաքում ժամանակացույցի պահպանման համար: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Ընկերությունը ստիպված է Աբովյանում իրականացնել ջրամատակարարման գրաֆիկի որոշակի փոփոխություններ: Ըստ այդմ, տեղեկացնում ենք, որ ս.թ. մարտի 13-ից մինչև
Փաշինյանի՝ ձվածեղի մասին գրառման տակ դրեք հայ գերիների նկարները․ Մանե Թանդիլյան
Մանե Թանդիլյանի համոզմամբ՝ այս իշխանությունները կզբաղվեն գերիների հարցով, եթե զգան, որ հայ ժողովրդի օրակարգում է գերիների վերադարձի հարցը և հասկանան, որ դա նրանց իշխանական աթոռ է արժենալու։
Քննարկվել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական միջոցառումները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, հանձնաժողովի անդամները: Նիստի ընթացքում քննարկվել և հաստատվել են 100-ամյակի լոգոտիպը, կենտրոնական միջոցառումները, ինտեգրված ֆիլմ նկարահանելու կազմակերպչական մանրամասները, արտերկրում և մարզերում
Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերություն հաստատվեց
«Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագրի ստորագրում Մարտի 12-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագիրը: Հռչակագրի ամբողջական տեքստը ներկայացված է ստորև: Հիմնվելով Նիդերլանդների և Հայաստանի Հանրապետության միջև երկարատև պատմական և մշակութային կապերի
ԱՄՆ-ն վերականգնել է հետախուզական տվյալների տրամադրումը Ուկրաինային
ԱՄՆ-ն նաև զենքի մատակարարումն է վերականգնել:
Հայաստանի և Նիդեռլանդների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը նոր մակարդակի կբարձրացնի երկկողմ հարաբերությունները. Կասպար Վելդկամպ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Կասպար Վելդկամպի այցը Հայաստան և ընդգծել երկու երկրների միջև համագործակցության դինամիկ բնույթը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել երկկողմ քաղաքական երկխոսության մակարդակը՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել նաև տնտեսության և այլ ոլորտներում կապերի հետագա ընդլայնման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը շեշտել
«Մտքերս 23 անձանց՝ ներառյալ Ռուբենի հետ են». Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը շեշտադրել է հայ գերիների ազատ արձակման անհրաժեշտությունը
«Հայաստանը մեր քույրն է, ինչպես ասել է Անատոլ Ֆրանսը»
Կարևոր է, որ Արցախի ժողովուրդն ինքը հավատա, պաշտպանի իր իրավունքները. Գասպար Կարապետյան. «Ապառաժ»
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ, Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամ Գասպար Կարապետյանի հետ «Ապառաժ»-ը զրուցել է Արցախի հարցով իրականացվող աշխատանքների մասին։ Արցախցիների հիմնարար իրավունքների և պատանդների վերադարձի համար պայքար Արցախի ժողովրդի համար մեր հիմնական աշխատանքը նրանց հիմնարար իրավունքների ուղղությամբ պայքարն է։ «Հիմնարար իրավունք» ասելով, առաջին հերթին, նկատի ունենք Արցախ հավաքական վերադարձի իրավունքը՝
Երևանից 13 կմ հարավ-արևմուտք երկրաշարժ է գրանցել
Մարտի 12-ին, տեղական ժամանակով ժամը 17:10-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.13⁰ և արևելյան երկայնության 44.38⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Երևան քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․7 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է
«ՄԱԿ-ի պատկան մարմիններն իրենց հարց չեն տալի՞ս՝ ինչու Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում չկան հայեր»
33 տարի է, ինչ Ադրբեջանը համարվում է ՄԱԿ-ի անդամ պետություն, ինչը ենթադրում է ՄԱԿ-ի սկզբունքների, ընդունած բանաձևերի և որոշումների անվերապահ ընդունում և կատարում։ Սակայն անցած տասնամյակները ցույց են տվել բոլորովին հակառակ գործընթաց, երբ Ադրբեջանն իր պետական քաղաքականության հիմքում ընդունել է ոչ թե միջազգային իրավունքով նախատեսված մարդասիրական սկզբունքները, այլ ծայրահեղ ռասիզմն ու էթնիկ ատելության գեներացման անշեղ
Պետությունը ինքը պետք է նախաձեռնողը լինի սփյուռքի և Հայաստանի միջև համագործակցության
Հաճախ կասկածներ են հնչում, թե Հայաստանի ներկայիս իշխանությունները ծրագրված ու հետևողական քաղաքականություն են վարում հայկական սփյուռքը Հայաստանից կտրելու համար, ինչը կարծում եմ, անհիմն չէ, սակայն փաստ էլ չէ, քանի որ պետության շահերից է բխում սփյուռքի ներգրավվածությունը հատկապես հայաստանյան արտաքին քաղաքականության մեջ, ինչպես նաև անվիճելի է, որ սփյուռքը էապես կարող է բարելավել Հայաստանի տնտեսական զարգացման տեմպերը։
«Պետական աջակցություն չունեն, բայց մեծ է արցախյան մշակույթը պահելու կամքը». ԱրցախԹիՎի
ԱրցախԹիՎի. «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն Երևանում ստեղծվել է արցախահայության բռնի տեղահանումից հետո՝ նպատակ ունենալով պահպանել արցախյան մշակույթն ու հանրահռչակել այն։ 12 մշակութային կոլեկտիվները ներկայացնող կազմակերպությունը գործում է դժվարությամբ, քանի որ չունեն ֆինանսավորում, բայց մեծ է արցախյանը պահելու մշակութային կոլեկտիվների կամքը։ Ամբողջական տարբերակը.
Անդրանիկ Հովհաննիսյանը՝ համատեղության կարգով Սլովակիայում ՀՀ դեսպան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՆԴՐԱՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Սլովակիայի
Ըմբիշ Վիգեն Նազարյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին
Բայց քառորդ եզրափակիչում Վիգեն Նազարյանը պարտվեց Ֆրանսիան ներկայացնող վրացի մարզիկին։


















































