Օրվա լրահոսը
Կենտրոն վարչական շրջանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 26 մարտի 4-ը (2025թ.) Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում, Նոր Նորքում և Արաբկիրում՝ չեն գերազանցել: Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Օսկարակիր դիզայները մրցանակաբաշխությանը ներկայացել է հայուհու մասնակցությամբ պատրաստված զարդերով
Ճարմանդն ու կրծքազարդը ներշնչված են հայաստանյան ճարտարապետությունից
Հրանտ Բագրատյանն արդարացվեց
«Փաստինֆո». Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց Հրանտ Բագրատյանի գործով վերդիկտը՝ արդարացնելով Բագրատյանին՝ մեղսագրվող արարքում։ Հրանտ Բագրատյանին, հիշեցնենք, մեղադրում են բռնության կոչեր անելու մեջ, որոնք, ըստ իրավապահների, արվել են ապրիլի 4-ին՝ ԱԺ մոտ «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքում ունեցած ելույթի ժամանակ։ Ելույթում Բագրատյանը նշել էր ․ ««Այդ ընթացքում իրենք բաժանել
Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարներն անդրադարձել են Հարավային Կովկասում խաղաղության ապահովման ուղղությամբ քննարկումներին
Մարտի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ: Արարատ Միրզոյանը և Մակա Բոճորիշվիլին անդրադարձ են կատարել Հայաստան-Վրաստան բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շրջանակներում նախատեսվող առաջիկա ծրագրերին՝ երկու երկրների միջև հաստատված ռազմավարական գործընկերությանը համահունչ: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է կատարվել
Երևանի կայազորային հոսպիտալ ՄԻՊ ներկայացուցիչների այցի նպատակն էր դիտարկել հոսպիտալ տեղափոխված զինծառայողի իրավունքների վիճակը, ինչի կապակցությամբ ստացվել էր նաև ահազանգ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները մարտի 5-ին այց են իրականացրել ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ: Հերթական այցի նպատակն էր տեղում դիտարկել հոսպիտալ տեղափոխված զինծառայողի իրավունքների վիճակը, ինչի կապակցությամբ ստացվել էր նաև ահազանգ: Այցի ընթացքում ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են հոսպիտալի ղեկավար անձնակազմի, զինծառայողին բուժող բժշկի հետ, առանձնազրույց ունեցել զինծառայողի հետ, որի ընթացքում պարզաբանվել
Վանաձորում և Ալավերդիում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը փետրվարի 22-28-ը (2025թ․) Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազացել, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ փետրվարի 22-ին, 23-ին և 28-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ Սայաթ Նովա փողոցի հարակից տարածք՝ չի
Երեխայիդ քեզնից տարել են, ասում են՝ ոչինչ, մյուսը կա. Անաիս Սարդարյան. Արցախ TV
Արցախ TV. «Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը դերասանուհի Անաիս Սարդարյանն է։ Կամավորական ընկերների հետ դեռ 44-օրյայի ժամանակ էր իր շուրջը հավաքել արցախցիներին և սոցիալական բազմաթիվ խնդիրներ լուծել։ Արցախը շատ ուշ է ճանաչել, բայց հասցրել է լինել Արցախի բազմաթիվ վայրերում։ Չի համակերպվում Արցախի կորստի հետ, բայց և չի հուսալքվում՝ մտածելով, որ մենք մի օր խելքի ենք գալու,
Մալիշկայում 4 հողամասի նկատմամբ Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել
2025 թվականի մարտի 3-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել Մալիշկա բնակավայրում գտնվող՝ 7000 քմ (0,7 հա) ընդհանուր մակերեսով «գյուղատնտեսական» նպատակային նշանակությամբ 4 հողամասերի նկատմամբ: Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հայցը, որով անվավեր էր ճանաչել Վայոց ձորի Եղեգնաձոր խոշորացված համայնքի Մալիշկա
«Ստացվում է, որ կրթության ֆինանսավորման ներքո մենք արտագաղթ ենք ֆինանսավորել». ներդրվի արտերկրի բուհերում սովորող ուսանողների ֆինանսավորման նոր համակարգ
Տեսել ենք, որ օրինակ՝ «Լույս» հիմնադրամի պարագայում կրթաթոշակառուների շուրջ 20 տոկոսն է ընդամենը վերադարձել և որևէ կերպ ներդրում է ունեցել երկրի տնտեսությունում. Ժաննա Անդրեասյան
Տիգրան Խաչատրյանը կարևորել է Հայաստանում ֆրանսիական ընկերությունների ավելի մեծ ներկայություն ապահովելու անհրաժեշտությունը
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, ֆինանսների, արդյունաբերական և թվային ինքնավարության նախարար Էրիկ Լոմբարդին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները, մասնավորապես՝ երկկողմ տնտեսական օրակարգում փոխադարձ առևտրի և ներդրումների նոր ուղղությունների ներառման, ինչպես նաև երկու երկրների մասնավոր հատվածների միջև գործարար կապերի ընդլայնման միջոցով։ Փովարչապետ
«Նիկոլ Փաշինյանն իր ելույթներով հատորներ է ավելացնում Ռուբեն Վարդանյանի վրա». Մանե Թանդիլյան
Հետաքրքրվեցինք՝ այն, որ Ադրբեջանի կառավարությունը ԿԽՄԿ-ին տեղեկացրել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը փակելու մտադրության մասին, սա ի՞նչ վտանգներով է լի, Մանե Թանդիլյանը պատասխանեց․ «Սա միջազգային հանրության լռության և ոչ ադեկվատ գործելաոճի հետևանք է։
Ինքնասպանությունների զգալի մասի պատճառը խաղամոլությունն է, որից անմասն չի կարող մնալ բանակը, որը մեր հասարակության հայելին է. Հայկ Սարգսյան
Պետությունը պետք է ամեն քայլ անի ու առավել կարճ ժամանակահատվածում թեկուզ իմպերատիվ տարբերակներով սահմանափակի խաղադրույքների տարածումը. Բաբկեն Թունյան
Առանց կարդալու՝ իմ գրքի մասին խոսելը լուրջ չեմ համարում. Էդվարդ Միլիտոնյանը՝ Արեւիկ Աշխարոյանին
Ես ոչ խոսել եմ, ոչ մեջտեղ եմ ընկել, ոչ էլ խնդրել եմ որեւէ մեկին, որ գիրքս թարգմանվի
Զարուհի Փոստանջյանը կոռուպցիոն հանցանքների մասին հաղորդում է ներկայացրել. «քաղաքաշինական նորմերի խախտումներով շինարարության իրականացումը հանգեցրել է աղետի»
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին Հաղորդում ներկայացնող անձ` Զարուհի Համազասպի Փոստանջյան Կոռուպցիոն հանցանքների մասին հաղորդում Հանցանքի փաստական հանգամանքները Հանցանքի կատարումն իր մեջ պարունակում է հակակոռուպցիոն կոմիտեի իրավասությունների ներքո նախաքննություն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքներ: Այսպես. Երևանի քաղաքապետարանն ի դեմս քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող անձ` Տիգրան Ավինյանի, 14.11.2024 թվականին, Երևան քաղաք, Արաբկիր վարչական
Բաքվի դատարանում Դավիթ Մանուկյանը հաստատել է իր մասնակցությունը Արցախի ազատագրական պայքարին
Դավիթ Մանուկյանը հայտարարել է նաև, որ իր մոտ եղած զենքը, որը հետագայում հայտնաբերվել է իր տանը, հաշվառված է եղել ՀՀ ոստիկանությունում։
Հայաստանից առայժմ լավագույնն են Բենիկ Ագասարովը եւ Միլենա Գասպարյանը
Աղջիկների մրցակցությունում Միլենա Գասպարյանը ունի 5,5 միավոր եւ ընթանում է 27-րդ տեղում, իսկ Անի Ավետիսյանը 4,5 միավորով հանգրվանել է 48-րդ հորիզոնականում:
«Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ»․ հայ պատանիները հաղթողների հնգյակում են
«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում օրերս կայացել է «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի համաեվրոպական ժյուրիի քվեարկությունը: Արդյունքում` Հայաստանը ներկայացնող Նարե Թովմասյանի և Հասմիկ Սիմոնյանի (քաղաք Գյումրի) «Սասնա ծռեր․ փայտյա խաղ-փազլ հայկական էպոսի մասին» աշխատանքն ընդգրկվել է այս տարվա հաղթողների ցանկում: Ամենամյա համաեվրոպական մրցույթի Հայաստանի ազգային փուլն իրականացնում է Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը՝
Հայր ու որդի ծեծել են համագյուղացուն, այդ ընթացքում որդին խոհանոցային դանակով հարվածել է նրան
Համագյուղացուն մարմնական վնասվածքներ պատճառած 18-ամյա երիտասարդը ձերբակալվել է Մարտի 6-ին, կեսգիշերն անց, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «մեջքի կտրած-ծակած, արնահոսող բազմակի վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Մեծ Մասրիկ գյուղի 28-ամյա մի բնակիչ։ Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել։ 28-ամյա երիտասարդը հայտնել է, որ մարմնական
«Միանշանակ, բոլոր գերիների իրավունքների պաշտպանությունը պետք է առաջնահերթ լինի»․ ՄԻՊ-ի պատասխանը Փաշինյանին
Մասնավորապես, անդրադառնալով Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանի հայտարարություններին, Փաշինյանն ասել էր, որ վարչապետը միայն մեկ անձի շահերի վրա չի կենտրոնանում։
2024 թ. տնտեսական ակտիվության էական աճ է գրանցել նախորդ տարվա համեմատ
ՀՀ սոցիալ–տնտեսական վիճակը 2024 թվականի հունվար–դեկտեմբերին Հայաստանում 2024 թվականի հունվար–դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության էական աճ է գրանցել։ Վերոնշյալ ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.0%: Առավել մանրամասն՝ տես հղումով: ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Ցանկանում եմ առավել կենտրոնանալ ակադեմիական/գիտական և մասնագիտական գործունեության վրա. Եղիշե Կիրակոսյան
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը Որոշում եմ կայացրել լքել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը։ Ցանկանում եմ առավել կենտրոնանալ ակադեմիական/գիտական և մասնագիտական գործունեության վրա՝ նպաստելով Հայաստանի Հանրապետությունում միջազգային իրավունքի ամրապնդմանը, ինչպես նաև իրավագիտական կրթության զարգացմանը։ Վարչապետի աշխատակազմում սկսել եմ աշխատել 2018թ. հոկտեմբեր ամսից որպես Վարչապետի խորհրդական, որի ընթացքում նախաձեռնել եմ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում
«Մեզ տեղեկացրել են, որ տիկին Թանդիլյանը քնած է եւ թույլ է հաղորդակցության համար»․ ՄԻՊ-ը հերքում է, որ Մանե Թանդիլյանը հրաժարվել է հանդիպել իրեն
«Մենք նույնիսկ փորձ չենք արել որեւէ կերպ հաղորդակցություն ունենալու։ Պարզապես հենց տեղում հետաքրքրվել ենք իրավիճակով»։
ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված միջոցառում՝ Վաշինգտոնում
Մարտի 4-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված միջոցառում, որին ամերիկյան կողմից մասնակցում էր Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Մայքլ Վեներդին։ Միջոցառմանը ելույթներով հանդես եկան փոխդեսպան Արմեն Տեփանյանը և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Հրայր Գեղամյանը։ Միջոցառմանը մասնակցեցին ԱՄՆ-ում հավատարմագրված դեսպանությունների ռազմական կցորդները, Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի թեմական պատվիրակ Վիգեն
Դեսպան Հակոբյանը և Իրանի արտգործնախարարի տեղակալը անդրադարձել են ՀՀ-ԻԻՀ տնտեսական փոխգործակցությանը
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի՝ տնտեսական հարցերով տեղակալ Սեյեդ Ռասուլ Մոհաջերի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Իրան տնտեսական փոխգործակցությանը, գոհունակությամբ արձանագրել ենթակառուցվածքային բնագավառում ընթացող համագործակցությունը: Ընդգծելով էներգետիկ և այլ ոլորտներում փոխգործակցության նշանակությունը՝ դեսպան Հակոբյանը և նախարարի տեղակալ Մոհաջերը կարևորել են երկուստեք առավելագույն ջանքերի գործադրումը՝ ընթացիկ նախագծերն ավարտին հասցնելու և նորերը նախանշելու ուղղությամբ:
«Բակո Սահակյանը եւ մյուսները Բաքվի բանտում շատ ավելի ազատ են եւ անկախ, քան դուք ձեր ողջ իշխանությամբ այս արեւի տակ ձեր դիվանագիտական իմունիտետով ». Վարդան Օսկանյան
Չէ՞ր կարող Հայաստանի արտաքին գործերի նախարարը հենց այդ դահլիճում, այդ բոլորի ներկայությամբ հարց տար այդ մարդկանց. «Ձեր ստեղծած կազմակերպության մանդատի ներքո ձեր ներկայացուցիչները հանդիպել են այդ մարդկանց, խաղաղության մասին են խոսել, փորձել են հարցին լուծում տալ, կարգավիճակի շուրջ են խոսել: Չէ՞ր կարող հարցնել. «Ասեք ինձ, պատասխանեք, այդ մարդիկ հանցագործների՞ հետ էին հանդիպում, տեռորիստների՞ հետ էին հանդիպում»:
Պապիկյանը և դեսպան Մոնրոյ-Վինթերը քննարկել են պաշտպանության բնագավառում ՀՀ-Նիդերլանդների համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր
Մարտի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին ու պաշտպանության հարցերով կցորդ, փոխգնդապետ Էրիկ վան Վուրենին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ Մյունխենում փետրվարի 15-ին Նիդերլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված
«Դաշնակ Աղվան Վարդանյանին չենք պատասխանում»․ ՔՊ-ական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը եւ Սարգիս Խանդանյանը վիրավորեցին լրագրողներին
«Ի՞նչ եք կարծում, ես ի՞նչ պիտի պատասխանեմ։ Ես լուրջ պիտի՞ պատասխանեմ այդ հարցին, թե վարչապետ Փաշինյանն ինչո՞ւ չի առաջարկում գերի ընկնել Ադրբեջանում։ Դուք էլ եք հասկանում, որ անհեթեթություն է»
Բանկի անունից են ներկայանում, կեղծ հղումներ են ուղարկում, խաբում են կրիպտոներդրումներով. ԿԲ-ի ներկայացուցիչը՝ ֆինանսական խարդախությունների մասին
Ասում են՝ ձեր անունով վարկ է ձեւակերպվել, պետք է մուտք գործեք մեր ուղարկած հղումով, որ չեղարկենք
Սա առաջին դեպքը չէ, երբ Հրազդանի համայնքապետ Սևակ Միքայելյանը պայմանագիր է կնքում եղբոր ընկերության հետ. «Հետք»
«Հետք». 2025 թվականի հունվարին Հրազդանի համայնքապետարանը սեղմված բնական գազ ձեռք բերելու համար պայմանագրեր է կնքել «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 54 մլն 85 հազար դրամ։ Սա առաջին դեպքը չէ, երբ Սևակ Միքայելյանը պայմանագիր է կնքում եղբոր ընկերության հետ։ 2022-2025 թվականներին Հրազդանի համայնքապետը «Լարգո վինչ» ՍՊԸ-ի հետ կնքել է 4 պայմանագիր։ Պայմանագրերի ընդհանուր
«Հնչող ցանկացած մեկնաբանություն ուղիղ կապ ունի տեղի ունեցող գործընթացների, որոշ պայմանավորվածությունների հետ»․ Արթուր Հովհաննիսյանը՝ Բաքվում գտնվող հայ գերիների մասին
ՔՊ-ական պատգամավորը Ռուբեն Վարդանյանի փաստաբանի հետ բանավեճի մեջ մտնել չի ցանկանում


















































