Օրվա լրահոսը

Գյումրիում և Փարաքարում առաջադրման գործընթացն ավարտվել է

Այսօր՝ մարտի 5-ին, ավարտվել է մարտի 30-ին կայանալիք Գյումրի և Փարաքար համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների առաջադրման գործընթացը։ Գյումրի համայնքում առաջադրվել են հետևյալ կուսակցություններն ու դաշինքները «Հայաստանի կոմունիստական կուսակցություն»` Վարդան Ղուկասյան, Ավետիս Առաքելյան, Լուսինե Անանյան: «Իմ հզոր համայնք» կուսակցություն` Ռուբեն Մխիթարյան, Վահե Կիրակոսյան, Սուսաննա Մկրտչյան: «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն»` Արտյոմ Թումանյան, Բարսեղ Տիլեվերյան, Աիդա Ղազարյան: «Ապրելու

Nothing personal, only business-Բրյուսելը և Անկարան՝ Երևանի հաշվին

Նիկոլ Փաշինյանի «միջանցքային» հոդվածը, որը շաղկապված էր նաև իրանական պետական հեռուստաընկերությանը տրված իր վերջին հարցազրույցի հետ, իհարկե, պատահական չէր։ Իրանի գլխի տակ փափուկ բարձ դնելու փորձը զուգակցված էր ոչ այնքան Ալիևի, որքան նրա և Նիկոլի համատեղ պատրոնների աչքերի համար նախատեսված հոդվածով։ Այս իրադարձություններն արտահայտում են գլոբալ գեոպոլիտիկ տեղաշարժերը և փորձ են ուկրաինական հարթակի սրընթաց զարգացումներին

«2023թ.-ի մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն հարձակման զոհ դարձան արցախցի ոստիկանները»

Կիրառելով տարբեր տրամաչափի զինատեսակներ, դիվերսիոն խումբը հարձակվել է Ստեփանակերտից դեպի Լիսագոր ուղևորվող ԱՀ ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողական «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վրա՝ ուղղակի դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելով ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանին, ոստիկանության մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանին և ոստիկանության լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանին, իսկ ոստիկանության լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանին պատճառել է մարմնական վնասվածքներ

Երևանում բախվել են թիվ 7 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Porsche Macan»-ը. Shamshyan.com

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է ավտոբուսի վարորդը։

«Մինչեւ դուք Ադրբեջանի հետ մթնոլորտ եք ստեղծում, Ռուբեն Վարդանյանը 15-րդ օրն է՝ հացադուլի մեջ է»․ Ագնեսա Խամոյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«150 գերի ունեինք, իսկ մնացածի ժամանակ ինչի՞ էդ ելույթը չէիք ունենում»․ Ալեն Սիմոնյանն՝ Ագնեսա Խամոյանին

Դեսպան Հակոբյանը և Իրանի նավթի նախարարի տեղակալը գոհունակություն են հայտնել «Գազ-էլեկտրաէներգիա» փոխանակման պայմանագրի իրականացման ընթացքից

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ, Իրանի գազի ազգային ընկերության գլխավոր տնօրեն Սայիդ Թավաքոլիի հետ։ Հանդիպման ընթացքում ադրադրաձ է կատարվել երկու երկրների համագործակցությանը էներգետիկ, մասնավորապես՝ գազային ոլորտում։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել «Գազ-էլեկտրաէներգիա» փոխանակման պայմանագրի իրականացման ընթացքից, ինչպես նաև նախանշել են համագործակցության հնարավոր այլ ուղղություններ։ Իրանում ՀՀ դեսպանություն

«Սասուն Միքայելյանը ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանի հետ էր պայքարում, հիմա Նիկոլ Փաշինյանի հետ է մսխում այն ամենը, ինչ ունեցել ենք»․ Ռուզաննա Ստեփանյան

Հարցին՝ ո՞րն է այս իրավիճակից դուրս գալու ելքը, Ռուզաննա Ստեփանյանը պատասխանեց՝ մեզ Վազգեն Սարգսյանի նման համախմբող տեսակ է պետք։

Երևանում երկար բուժումից հետո պատերազմի վիրավորը որոշել է գործը շարունակել Երևանում՝ հավակնելով մրցունակ դառնալ շուկայում. ԱրցախԹիՎի

ԱրցախԹիՎի. 2023թ. սեպտեմբերյան պատերազմի ժամանակ ծանր վիրավորում ստացած Հայասեր Հայրապետյանը փայտագործությամբ դեռ Արցախում էր զբաղվում: Երևանում երկար բուժումից հետո որոշել է գործը շարունակել այստեղ՝ հավակնելով մրցունակ դառնալ շուկայում:

«Ալիևն Անկարա է գնում՝ քննարկելու Հայաստանի հետ խաղաղության փաստաթուղթը»

Ermenihaber. Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գործող Կովկասյան ռազմավարական վերլուծությունների «Kafkassam» կենտրոնը հրապարակել է հոդված Իլհամ Ալիևի թուրքական այցի իրական նպատակի մասին։ Ենթադրվում է, որ Ադրբեջանի նախագահը Թուրքիա է մեկնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունների վերաբերյալ քննարկումներ անցկացնելու համար: Զուգահեռ նշվում է, որ Ալիևը մտափոխվելով արդեն պիտի առանց նախապայմանների ստորագրի Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան եռակողմ խաղաղության փաստաթուղթը: Բացի

Հայերի նկատմամբ ատելությունը Ադրբեջանում համակարգային է. ՔԻՀԿ հայտարարությունը հայ գերիների վերաբերյալ

ՔԻՀԿ հայտարարությունը Ադրբեջանում հետապնդվող հայ գերիների վերաբերյալ Բաքվի ռազմական դատարանում շարունակվում են Արցախի Հանրապետության գերեվարված նախկին ղեկավարների դեմ քրեական գործերը։ Նրանցից Ռուբեն Վարդանյանի առողջության ծանր վիճակի և խոշտանգումների մասին հայտնել է իր փաստաբանը, որին մինչ օրս թույլ չեն տվել այցելել պաշտպանյալին։ Մյուս գերիների վերաբերյալ ավելի քիչ տեղեկությունների պատճառով հնարավոր չէ անգամ մոտավոր գնահատել հոգեբանական և

Վազգենի գիծը շարունակելով՝ կկարողանանք վերականգնել այն ամենը, ինչ այս ազգակործանները քանդեցին․ Գագիկ Մինասյան

Ըստ Գագիկ Մինասյանի՝ դա մեզնից կպահանջի առավել մեծ լարում, նվիրում և համոզմունք, որ մեր նպատակներն արդար են, բխում են մեր ազգի հավիտենականության գաղափարներից։

Նոր կարգավորումներ տեսալսողական մեդիայի մասին օրենքում. ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրինագիծը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որին կողմ է քվեարկել 64 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 21: Օրենքում կատարված փոփոխությունները ԱԺ փետրվարի 4-ի լիագումար նիստում ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Մանրամասնելով կատարված փոփոխությունները՝ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների

«Շատերի մուտքն այստեղ համարում եմ ծաղրանք Վազգեն Սարգսյանի հիշատակի հանդեպ»․ Սամվել Նիկոյան

Սամվել Նիկոյանը նշեց․ «Վազգեն Սարգսյանն ապրում էր գաղափարախոսությամբ․ կյանքս կտամ հայրենիքին։ Իսկ հիմա ասում են՝ տանք հայրենիքը, փրկենք կյանքեր։ Այդ գաղափարախոսական տարբերությունն է, որ մեզ հասցրել է այս օրին»։

Մարդիկ, ովքեր հանձն էին առել ազատել երկիրը նիկոլական ախտից, 7 տարի անց փնտրում են 2018-ին Նիկոլին բերողի ուրվականը. Միքայել Մինասյան

Եվ այս անիմաստ աղմուկի մեջ չեք գտնի ամենակարևոր հարցի պատասխանը՝ իսկ ո՞վ է հեռացնելու Նիկոլին

Ադրբեջանի ԱԳՆ-ի բանավոր հրահանգից հետո հարկադրված են փակել գրասենյակը. հայտնել էր BBC-ի ադրբեջանական ծառայությունը

Region monitor. Փետրվարի 20-ին BBC-ի ադրբեջանական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի բանավոր հրահանգից հետո հարկադրված են փակել գրասենյակը: BBC-ի ադրբեջանական ծառայության հրապարակումներում կարելի է տեսնել աղքատության և անարդարության ճիրաններում ապրող ադրբեջանցի ժողովրդի վիճակը: Մինչդեռ Բաքվի իշխանություններն ընտրում են չտեսնելու և չլսելու տարբերակը՝ լռեցնելով նրանց, ովքեր փորձում են արտահայտվել:

«Այն մարդիկ, որոնք այսօր կանգնած են Նիկոլի կողքին, նրանք դեմ են դուրս եկել Վազգենի գործին»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովի համոզմամբ՝ Վազգեն Սարգսյանն Արցախի հայկականության, ազգային Հայաստանի պաշտպանողն էր, այս իշխանությունները՝ հակառակը։

Բաքվում կեղծ դատավարությունները հաշվարկված փորձ են՝ ջնջելու Արցախի հայ ժողովրդի պատմական և քաղաքական ինքնությունը. Սոցիալիստ երիտասարդության միջազգային միություն

Հունվարի 17-ից ի վեր Ադրբեջանի Բաքու քաղաքում շարունակվում են կեղծ դատավարություններ՝ ուղղված 16 հայ պատանդների դեմ, որոնց թվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրաստիճան քաղաքական և զինվորական ղեկավարներ: Նրանց դեմ առաջադրված մեղադրանքները՝ սկսած ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների ձևավորում, անհիմն են և քաղաքականապես ուղղորդված: Այս կեղծ դատավարությունները հերթական անգամ կոպտորեն խախտում են միջազգային մարդասիրական իրավունքը և

Նիկոլ Փաշինյանը բանակի վարկաբեկման մաս է կազմում, նա բանակի հետ անհամատեղելի է․ Տիգրան Աբրահամյան

Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ այդ մարդկանց այդ բարդույթն է մշտապես բերել նրան, որ անընդհատ թիրախավորել են ՀՀ ԶՈՒ-ն, բանակը դարձնել զոհի կարգավիճակով։

Ինչ կապ ունեն ԱՆԻՖ-ը, Դելավերի օֆշորային ընկերությունները և Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին. «Հետք»

Ստացվում է, որ այն ժամանակ (2019-2023 թվականներին), երբ Տիգրան Ավինյանը զբաղեցնում էր ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը, «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամն ավելի քան 1,5 մլրդ դրամի ներդրում է կատարել կնոջ ընկերուհու ղեկավարած ընկերությունում:

«Չեմ ասի, որ ամեն օր եմ տրանսպորտով երթեւեկում, բայց ինչքան որ երթեւեկել եմ, շատ հարմար է»․ Նիկոլ Փաշինյան

Իսկ տրանսպորտից օգտվելու հետ կապված բարդությունները Նիկոլ Փաշինյանը բացատրեց քաղաքացիների չիմացությամբ․ «Դե նոր սարք է, բնական է»։

Քանի որ միասնական ընդդիմադիր ցանկով հանդես գալու ձևաչափը կյանքի կոչել չհաջողվեց Գյումրիի ՀՅԴ կոմիտեն նպատակահարմար չի համարում առաջիկա ավագանու ընտրություններին իր առանձին համամասնական ցանկի առաջադրումը

ՀՅԴ Գյումրիի քաղաքային կոմիտեի հայտարարությունը Գյումրիի ավագանու ընտրությունների վերաբերյալ Սիրելի՛ գյումրեցիներ, մարտի 30-ին Գյումրիում կայանալիք ավագանու ընտրություններն անցկացվում են Հայաստանում շարունակվող քաղաքական ճգնաժամի և առկա մարտահրավերների պայմաններում։ Այս ընտրությունները կարևոր են ոչ միայն Գյումրիի կառավարման տեսանկյունից, այլև, որպես պայքարի ևս մեկ հարթակ, իշխանության վերարտադրությունը կանխելու և ազգային շահերը պաշտպանելու համար։ Այս պայմաններում ՀՅԴ-ն ի սկզբանե

Սենց հարց եք տալիս,որ զոռով մտնեմ քաղաքականության մե՞ջ. Տավրոս Սափեյան

Թալին համայնքի ղեկավարը, դիմելով լրագրողներին, ասաց․ «Եկեք մենք տարանջատենք սպարապետ, երկրի վարչապետ, կռված տղա։ Նիկոլ Փաշինյանը լիքը խնդիրներ ունի, թող լուծի»։ Լրագրողներն ասացին՝ երևի դրանց պատճառո՞վ է, որ չի այցելել Եռաբլուր, նա պատասխանեց․ «Ըստ զբաղվածության՝ ինքը գիտի, երբ կայցելի»։

ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկվել են անչափահասների կողմից հանցագործություններ կատարելու կանխարգելմանն ուղղված հարցեր

Ոստիկանություն-հասարակական կազմակերպություններ համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով մարտի 4-ին Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում՝ Հայաստանի տարբեր քաղաքներում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչների հետ։ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Էդգար Պետրոսյանը և անչափահասների հետ տարվող աշխատանքների գծով մեթոդական բաժնի պետ Արմինե Գյոզալյանը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ծանոթացրել են

Եղիշե Կիրակոսյան. «Հպարտ ենք, որ մեր հայրը ոչ միայն մեծ գիտնական էր, այլև սկզբունքային, ազնիվ և բարի մարդ։ Հուսով ենք, որ այս լսարանը կդառնա ոգեշնչման աղբյուր մեր երիտասարդների համար»

Հիշողություններով կիսվեցին նաև պրոֆեսորի գործընկերներն ու նրա հետ աշխատած մարդիկ՝ Գրիգոր Նազարյանը, Լիանա Գրիգորյանը, Մուշեղ Հակոբյանը, տարբեր տարիների ուսխորհրդի նախագահներ Աբրամ Բախչագուլյանը և Արմեն Ալեքսանյանը։ Նրանք ընդգծեցին, որ ՀՊՏՀ-ն մեծապես կարևորում է իր անվանի դասախոսների ժառանգությունն ու նրանց թողած արժեքները։

Ժամանակ չունենք, գործ արեք. Էդմոն Մարուքյան

Այսօր դարձյալ խաղաղության պլանը մերժվում է ճիշտ այնպես, ինչպես այն մերժվել է 2020թ. պատերազմից առաջ։

«Վազգեն Սարգսյանի կողքին բոլորը թալանում, գողանում էին, երբ ուզեց թալանը վերացնել, դրա համար սպանեցին»․ Վոլոդյա Ավետիսյան

«Վազգեն Սարգսյանի ներդրումը մեծ էր բանակ ստեղծելու գործում՝ մանավանդ, որ կադրային սպաներին ՌԴ-ից, տարբեր տեղերից ընդգրկեց բանակաստեղծման գործընթացում, և ունեցանք լավ բանակ։ Նաև պիտի շեշտեմ, որ ռուսական կայսրության ներքո, ԿԳԲ-ական ճնշումների ներքո ստեղծվեց հայկական բանակ»,- Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը։

Ամաչում եմ այդ նկարի աչքերին նայել. ամեն մարդ իրավունք չունի Սպարապետի համար ծաղիկ դնելու․ Աղաբեկ Խաչատրյան

Դիմելով կռված տղաներին՝ նա ասաց․ «Ինչո՞ւ եք լռում։ Հավաքվեք ստեղ 30 հազարներով։ Էն ժամանակ ո՞նց էր ասում Սպարապետը, որ վախենում է ներքին դավաճաններից»։

Խիստ մտահոգիչ է, որ տարիներ շարունակ բարձրացրած խնդիրները մնում են անփոփոխ. Մանասյանն այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 4-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռոբերտ Թամարյանի և ՄԻՊ աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանի ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել տարածքով, այցելել հիվանդասենյակներ, ուսումնասիրել քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց պահման պայմաններն ու առողջության պահպանման իրավունքի իրացման

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031