Օրվա լրահոսը

Առողջապահության նախարարության Էթիկայի հանձնաժողովի անդամի մրցութային ընտրության գործը վերաքննիչ վարչական դատարանում է

Հայցվորը, դիմելով դատարան, խնդրել է անվավեր ճանաչել 2023 թվականի հուլիսի 11-ի թիվ 4 որոշումը եւ պարտավորեցնել ՀՀ առողջապահության նախարարին կայացնել կրկնակի մրցույթ անցկացնելու մասին որոշում։ Ա. Պողոսյանը դիմում է ներկայացրել՝ Էթիկայի հանձնաժողովի անդամի մրցութային ընտրությանը մասնակցելու համար՝ դիմումին կցելով անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինքնակենսագրություն, մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթի պատճենը, հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը,

Տպավորություն է, որ քաղաքական բախտի «հաջողակները» Հայաստանում, Ադրբեջանում, քաղաքակիրթ աշխարհում, ձևանում են, թե չգիտեն, չեն հիշում` ինչ ասել է Եղեռն, Ցեղասպանություն, Գուլագ, համակենտրոնացման ճամբարներ. հայտարարություն

Ex Oriente Հայաստանի արևելագետների միությունը հայտարարում է. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` ռազմագերիների, քաղաքական բանտարկյալների` պատանդների, անօրինական կերպով գերեվարված, միջազգային և նույնիսկ Ադրբեջանի օրենսդրության նորմերի բռի խախտումներով Ադրբեջանի բանտերում պահվող, Ադրբեջանի քաղաքական իշխանության ստանձնած և նրա պատվերով սանձազերծված դատական խեղկատակ բեմադրության մեջ «մեղադրյալի» աթոռին նստելու դատապարտված հայ` խղճի և կամքի կալանավորների ճակատագրի հանդեպ մի կողմից` Հայաստանի Հանրապետության

ՀԿԴ-ում ԵՊՀ աշխատակիցների գործով նիստում հանրային մեղադրողը ավարտեց գրավոր ապացույցների ներկայացումը

Ըստ մեղադրանքի, Երեւանի պետական համալսարանի անունից հրապարակային մրցույթի միջոցով գնումներ կատարելու նպատակով 2016 թվականին կազմված հանձնաժողովը թույլ է տվել որոշակի խախտումներ, որի հետեւանքով ԵՊՀ-ն կրել է ֆինանսական վնաս։

Վաշինգտոնյան ֆիասկո

Զելենսկին 33 անգամ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին, ամերիկյան իշխանություններին ու ժողովրդին` աջակցության համար Անցյալ շաբաթ Սպիտակ տանը Թրամփի եւ Զելենսկու հանդիպման թեժ վեճին ողջ աշխարհն էր հետեւում: Սպիտակ տանը Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի նախագահների հանդիպումը, որի ժամանակ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Զելենսկին քննարկում էին, թե ինչպես վերջ դնել Ուկրաինայում պատերազմին, բավական լարված ու թեժ անցավ`

Թրամփի պնդմամբ՝ վերջ է դրել ԱՄՆ-ում ազատ խոսքի գրաքննմանը պետության կողմից. «Ազատ խոսքը վերականգնված է»

Այս համատեքստում նա գովերգել է իր կառավարության կարգադրությունն առ այն, որ արական սեռի ներկայացուցիչները չեն կարող միանալ կանանց սպորտային թիմերին։ Նիստին Թրամփը հրավիրել էր մի երիտասարդ սպորտսմենուհու, որը տղամարդ թիմակցի կողմից գնդակի ուժեղագույն հարվածի հետեւանքով ուղեղի ցնցում էր ստացել եւ ստիպված եղել դադարեցնել կարիերան։

«Բաքվի դատավարություն․ ուր կտանի վրեժի ձգտումը»

Արդյո՞ք Ադրբեջանը իրավունք ունի դատել հայ ռազմագերիներին։

«Մենք էլ 35 տարի մնացել ենք իրենց տարածքներում»․ Մելիքսեթ Պողոսյանը՝ ադրբեջանցիներին մեր տարածքներից հանելու մասին

Մելիքսեթ Պողոսյան․ «Իհարկե, Սպարապետը եթե կար, մենք հաղթում էինք, չկա, պարտվում ենք։ Եթե Սպարապետը ողջ լիներ, մենք այս կարգավիճակում չէինք լինի։ Մենք պարտվել ենք հենց հոկտեմբերի 27-ին, երբ կորցրել ենք Սպարապետին»։

Հացադուլի մեջ գտնվող Մանե Թանդիլյանին հիվանդանոց են տեղափոխել

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանին քիչ առաջ շտապօգնության մեքենայով տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, հայտնում է Shamshyan.com-ը։ Նրա մոտ սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել: Թանդիլյանին հիվանդանոց ուղեկցեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: Նշենք, որ այսօր 5-րդ օրն է, ինչ Մանե Թանդիլյանը հացադուլ է հայտարարել՝ հաջակցություն Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի եւ մյուս

Վազգենն իր արած գործով դարձավ գաղափար, որն առ այսօր շարունակում է առաջնորդել երկրապահին ու հայ ժողովրդին. ԵԿՄ վարչություն

Ուղերձ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ Օրհնվի ծնունդդ, Սպարապե՛տ ԵԿՄ հավերժ նախագահ, Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր՝ մարտի 5-ին, կդառնար 66 տարեկան: Հավերժ փառք ու հիշատակ Քեզ, Սպարապե՛տ: Վազգեն Սարգսյանի պատգամներն ապրում են, գործը՝ շարունակվում: Այսօր երկրապահ կամավորականների միությունը հավատարմորեն Սպարապետին ու նրա թողած պատգամին, ծառայում է մեր հայրենիքին՝ նույն

Համեմատաբար բարձր աշխատավարձով վարորդներին գայթակղող քաղաքային իշխանությունը, փաստորեն, իրեն փորձում է ապահովագրել սկանդալից եւ պահեստային վարորդների է ընդունել աշխատանքի. «Հրապարակ»

Վիճակն այնքան կատաստրոֆիկ էր, որ թափուր հաստիքները համալրելու նպատակով «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ն զանգում էր «Դ» կարգի վարորդական վկայական ունեցող քաղաքացիների եւ աշխատանք առաջարկում։ Այժմ, պարզվում է, բոլոր թափուր հաստիքները լրացվել են, ավելին՝ Երեւանի քաղաքապետարանն արդեն պահեստային վարորդներ էլ ունի։ Սա մենք պարզեցինք քաղաքապետարանին գրավոր հարցում ուղարկելով, որով հարցրել էինք, թե քանի վարորդի է 45-օրյա զորավարժանքների

«Ժողովուրդն ինձ ընտրել է գործն անելու համար, եւ ես անում եմ այն». Թրամփի այս ելույթի ժամանակ «Մասկը թալանում է» գրությամբ պաստառներ են ցուցադրվել

Տեխասցի դեմոկրատ Ալ Գրինը Թրամփի ելույթի մեկնարկին ոտքի է կանգնել եւ՝ խանգարելով Թրամփին, քննադատել նրա քաղաքականությունը։ Ի հեճուկս խոսնակ Մայք Ջոնսոնի զգուշացումներին, Գրինը չդադարեցրեց իր գործողությունները։ Ջոնսոնը Կոնգրեսի անվտանգության աշխատակիցներին հանձնարարեց դուրս հրավիրել Գրինին նիստերի դահլիճից։

Վազգեն Սարգսյանի պատկերացումներում բանակն առաջին հերթին ընդգծված գաղափարական հենք ուներ. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Վերջին 3 տասնամյակներում Վազգեն Սարգսյան անուն/ազգանունը մշտապես դիտարկվել է բանակի ու բանակաշինության կողքին: Վազգեն Սարգսյանի պատկերացումներում բանակն առաջին հերթին ընդգծված գաղափարական հենք ուներ, որտեղ յուրաքանչյուրը` շարքայինից մինչև գեներալ, գիտեր իր անելիքը, գիտակցում էր իր առաքելության կարևորությունը և գիտեր, թե ինչու է

Ինյարիտու. ԵՄ դիտորդական առաքելության երկարաձգումը նաև խթանում է Հարավային Կովկասում և տարածաշրջանի սահմաններից դուրս խաղաղության և անվտանգության ապահովումը. «Արմենպրես»

«Արմենպրես». Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայությունն ու գործունեությունը կենսական դերակատարություն ունեն Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հետագա հնարավոր ագրեսիվ գործողությունների կանխման տեսանկյունից։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն ՝ գնահատելով Հայաստանում Եվրոպական միության առաքելության մանդատը ևս երկու տարով երկարաձգելու մասին Եվրոպական խորհրդի որոշումը։ «Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի

«Իրականում, ԵՄ-Հայաստան հարաբերությունները երբեք ավելի սերտ չեն եղել, քան այժմ, եւ ընդլայնվում են արագորեն». Վասիլիս Մարագոս. «Հրապարակ»

Մենք, անշուշտ, աջակցում ենք հարաբերությունների կարգավորմանը եւ սահմանների բացմանը Հայաստանի եւ նրա բոլոր հարեւանների միջեւ, այդ թվում՝ Թուրքիայի։ Սրանից դուրս ցանկացած այլ պնդում ակնհայտ կեղծիք է: Բայց ես նաեւ շատ հստակ լինեմ, որ ԵՄ-ն հարգում է խոսքի ազատությունը, որը հիմնարար իրավունք է՝ եվրոպական ու համընդհանուր։

Բայց լրագրողների առջև իրենց մաչո են զգում: Դե, բա ուրիշ որտե՞ղ. «ՉԻ»

Էնքան քաջ են, որ Փաշինյանը Ալիևի մի թարս հայացքից հուշտ է լինում, էս նույն Ալեն Սիմոնյանն էլ «Արցախ» ասելիս գույնը գցում է, վայրկենական իրեն ուղղում, «Ղարաբաղ» է ասում:

Պարզունակ պատասխանների գայթակղությունը

Oրուելի «Անասնաֆերմայում» հավերը օրը մի քանի անգամ վանկարկում են՝ «Չորս ոտքը լավ է, երկուսը՝ վատ»: Այդ կարգախոսից այն կողմ հավային ուղեղները չեն կարող այլ բան «արտադրել»: Իսկ կարգախոսը պարզ է, հիշվող է եւ խորը համոզվածության տպավորություն է թողնում: Ճիշտ է, երբ պահը գալիս է, նույն հավերը կրկնում են «փոքր-ինչ» սրբագրված տարբերակը՝ «Չորս ոտքը լավ է,

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Թրամփը Զելենսկուն կոչ է արել «գործարք կնքել», Զելենսկին պատասխանել է՝ Ուկրաինան պատրաստ է. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». Եվրոպան փորձում է առաջատար դեր ստանձնել ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու գործում: Հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի դադարեցրել է Ուկրաինային հատկացվող ռազմական օգնությունը՝ անցած շաբաթ Սպիտակ տանը Զելենսկու հետ տեղի ունեցած սուր քննարկումից հետո: Ուկրաինան պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ կայուն խաղաղության համար «Կցանկանայի վերահաստատել Ուկրաինայի

Նիկոլա Ազնավուր. «Հիմա Ռուբենին սատար կանգնելու մե՛ր հերթն է… Եկեք միավորվե՛նք։ Եկեք բարձրաձայնե՛նք։ Եկեք այնպե՛ս անենք, որ Ռուբենի պայքարն աննկատ չմնա»

Հարգելի ընկերներ, Այսօր ուզում եմ անդրադառնալ ծայրահեղ հրատապ մի խնդրի. Ռուբեն Վարդանյանը՝ մարդ, ով իր կյանքը նվիրել է Հայաստանին, նրա ժողովրդին ու ապագային, 500 օրից ավելի անարդարացի կերպով կալանավորված լինելով Ադրբեջանում, օրեր առաջ հացադուլ է հայտարարել։ Արդարության ճանապարհին նրա կամքն անսասան է, սակայն նրա առողջությունն ու կյանքը չափազանց թանկ են այս կերպ վտանգելու համար: Ռուբենը

Փաշինյանը կեղծորեն պնդում է, որ նախկին ղեկավարները Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս

Հարութ Սասունյան www.TheCaliforniaCourier.com Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, որը հայտնի է խիստ հայամետ դիրքորոշումներով, անցյալ շաբաթ բոլորին զարմացրեց՝ Հայաստանի Հանրային ռադիոյին տված հարցազրույցում կեղծորեն հայտարարելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին հայ ղեկավարը չէ, որն ընդունել է, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին: Դըկոտինյին հավելեց. «Հայաստանը ընդունել, ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում Ալմա-Աթայի

Բաքվում ընթացող շինծու դատավարության ընթացքում Ռուբեն Վարդանյանն իրեն ուղղված հարցերից ոչ մեկին չի պատասխանել

Բաքվում ընթացող շինծու դատավարության ընթացքում Ռուբեն Վարդանյանն իրեն ուղղված հարցերից ոչ մեկին չի պատասխանել։ «Դատավարության» ընթացքում ցուցադրվել են Ռուբեն Վարդանյանի անձնական ձայնային խոսակցություններն ու նամակագրությունը WhatsApp, Signal և Telegram հավելվածներով, ինչպես նաև նրա պատրաստած փաստաթղթերը, լուսանկարներն ու տեսագրությունները, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։ Հաջորդ «դատական նիստը» մարտի 11-ին է։

Մանե Թանդիլյան. Նամակներ եմ ուղարկել վերոնշյալ երկրների խորհրդարանների ղեկավարներին՝ ներկայացնելով հայ գերիների նկատմամբ տեղի ունեցող անարդարությունները, Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականությունը

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ռումինիայի, Լիտվայի, Լատվիայի, Ուկրաինայի մի քանի տասնյակ պատգամավորներ անհատական, խմբային «աջակցություն» են հայտնել ալիևյան ռեժիմին՝ Բաքվի բանտերում գտնվող գերիների նկատմամբ դատավարության համար։ Առանձնակի «ոգևորություն» է առկա որոշ պատգամավորների մոտ Ռուբեն Վարդանյանի դատավարության մասով։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի նավթային լոբբինգը իր ազդեցությունն է թողել եվրոպական

Կապան ՏԿ-ում խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Նարեկ Բաբայանի, Քաջարան ՏԿ-ում՝ Արմեն Առաքելյանի, Ջերմուկ ՏԿ-ում՝ Վահագն Արսենյանի, Ստեփանավան ՏԿ-ում՝ Վահրամ Պապիկյանի թեկնածությունները

Մարտի 4-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կապան ՏԿ-ում խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Նարեկ Բաբայանի, Քաջարան ՏԿ-ում՝ Արմեն Առաքելյանի, Ջերմուկ ՏԿ-ում՝ Վահագն Արսենյանի, Ստեփանավան ՏԿ-ում՝ Վահրամ Պապիկյանի թեկնածությունները։ Քննարկվել են Վանաձոր ՏԿ-ի աշխատանքներին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական բնույթի հարցեր։

Արթուր Հովհաննիսյանը պարտավորվել է ներողություն խնդրել Էդգար Ղազարյանից

Եվս մեկ հաղթանակ Էդգար Ղազարյանին վիրավորած Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցչի դեմ գործով: Դատարանը, հիմք ընդունելով մեր փաստաբանական թիմի փաստարկներն ու հիմնավորումները, պարտավորեցրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար, պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին ներողություն խնդրել Էդգար Ղազարյանից։ Պատգամավորը անպարկեշտ ու վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել Էդգար Ղազարյանի հասցեին Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուներին ներկայացնելու համար հրավիրված նիստի ժամանակ: Միաժամանակ

Ցուցակը կգլխավորի «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Վալոդյա Գրիգորյանը

«Ապրելու երկիր» կուսակցությունը, Փարաքար համայնքում նպատակ ունենալով արձանագրել միանձնյա հաղթանակ և ստանձնել համայնքի կառավարումը, որոշում է կայացնել Փարաքար համայնքի ընտրություններին մասնակցել «Հաղթանակ» կուսակցության հետ համատեղ «Միասնություն» դաշինքով՝ միավորելով համայնքի զարգացման հարցում մտահոգ քաղաքացիներին։ Ցուցակը կգլխավորի «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Վալոդյա Գրիգորյանը։ Երեք տարվա ընթացքում մեր թիմը արել է առավելագույնը լինել Փարաքար համայնքի բնակիչների

Երրորդ ուժերի մասին խոսակցությունն անընդունելի է Հայաստանի Հանրապետության համար. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Իրանի հանրային հեռուստաընկերության (IRIB) լրատվական ալիքին   IRIB –  Հանուն բարձրյալն Աստծո, մեծարգո վարչապետ, շնորհակալություն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստաընկերության այս հարցազրույցն անցկացնելու խնդրանքն ընդունելու համար: Ձեր թույլտվությամբ մեր զրույցը սկսենք երկկողմ հարաբերություններից: Իրանի և Հայաստանի բարեկամական հարաբերություններն ավելի քան 1000 ամյա վաղեմություն ունեն, և այդ հարաբերությունները միշտ համարվել

Զելենսկի․ Պատրաստ եմ աշխատել Թրամփի ուժեղ առաջնորդության ներքո

Ուկրաինային ԱՄՆ օժանդակությունը ժամանակավորապես դադարեցնելու Սպիտակ տան որոշումից ժամեր անց այդ երկրի նախագահը հայտարարել է, թե պատրաստ է աշխատել նախագահ Դոնալդ Թրամփի ու նրա թիմի հետ՝ տևական խաղաղության հասնելու համար։ «Իմ թիմը և ես պատրաստ ենք նստել բանակցությունների հնարավորինս շուտ՝ մոտեցնելու տևական խաղաղությունը»,- գրել է Զելենսկին X-ում։ Անուղղակիորեն արձագանքելով Դոնալդ Թրամփի երեկվա քննադատությանը, թե Զելենսկին

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը Aeroflot Open-ում առաջատարների վեցյակում է

Մոսկվայում մեկնարկած շախմատի Aeroflot Open 2025 ավանդական հեղինակավոր մրցաշարում, որին Հայաստանից մասնակցում են յոթ շախմատիստներ, գրոսմայստեր Արամ Հակոբյանը վեց տուրից հետո ունի 5,0 միավոր ու եւս հինգ շախմատիստների հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Վաղը Արամ Հակոբյանը խաղալու է մրցաշարի վարկանիշային առաջատար, ռուսաստանցի գրոսմայստեր Յան Նեպօմնյաշչիի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լևոն Մնացականյանը հաստատել է իր մասնակցությունն Արցախի ազատագրական պայքարին, նշել` nրտեղ էլ չի մասնակցել, եթե անհրաժեշտությունը լիներ՝ կմասնակցեր

Բաքվում ընթացող շինծու «դատավարության» ընթացքում Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանը հաստատել է իր մասնակցությունն Արցախի ազատագրական պայքարին, նշել՝ որտեղ էլ չի մասնակցել, եթե անհրաժեշտությունը լիներ՝ կմասնակցեր։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Բաքվում ընթացող շինծու «դատավարության» ժամանակ Արցախի 2-րդ նախագահ Արկադի Ղուկասյանը նշել է, որ Հայաստանի ներգրավվածությունն 44-օրյա պատերազմում պայմանավորված էր Արցախի անվտանգության երաշխավոր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031